Մի աննասուն երևույթի մասին էլ պատմեմ last.fm սայթում: Էդ սայթը իմ ամենասիրած ու ամենահաճախ այցելած սայթերից մեկն ա, ինքը էլի սոց. ցանցային հնարավորություններ ունի, բայց հիմնական ուղղությունը երաժշտությունն ա:
Ուրեմն շատ շատերը իրենց պրոֆիլում տեղադրել են Flag Counter widget-ը (էն որ գրանցում ու ցույց ա տալիս, թե քո պրոֆիլը որ երկրից քանի հոգի ա մտել): Անընդհատ իմ պրոֆիլում անկապ մարդկանցից գրառումներ են հայտնվում «Բարև», «Բարև էսինչ երկրից», «Բարև էսինչ երկրից, ինչ լավ երաժշտական ճաշակ ունես» և այլն: Մտնում եմ էդ մարդու պրոֆիլը տեսնեմ ամեն մի երկրից մի 1000+ այցելու ունեն, որ եթե ասենք Հայաստանի թիվը քիչ ա, բոլոր հայերին գտնում, պրոֆիլներում գրառում են անում, որ էդ մարդը իրենց պրոֆիլ մտնի ու էդ անտեր թիվը ավելանա: Ու դա ինձ ահավոր ՆԵՐՎԱՅՆԱՑՆՈՒՄ ա

Էջանիշներ