Մի շաբաթ ա ուզում էի էս գրառումը անեի, բայց չգիտեի որտեղ: Վերջը որոշեցի թեմա բացեմԿներեք, լցվել ա, պիտի դատարկվեմ:
Ֆեյսբուքյան ընկերներ
Ֆեյսբուքում գրանցվել եմ չորս տարի առաջ, էն ժամանակ Հայաստանում շատ քչերը գիտեին Ֆեսյբուքն ինչ ա, իսկ ադնակլասնիկամանիան դեռ նոր-նոր էր սկսվում: Ֆեյսբուքից օգտվելու միակ պատճառը կորած մոլորած ընկերներիս հետ կապ հաստատելն էր, ընկերներիս ցանկում ոչ մի պատահական կամ անծանոթ մարդ չկար: Հետո ցուցակը սկսեց երկրաչափական պրոգրեսիայով աճել, որովհետև ամաչում էի ընկերանալու հայտ ուղարկած մարդկանց մերժել: Երբ ընկերներիս քանակը անցավ 100-ից ընկա դեպրեսիայի գիրկը, Ֆեյսբուքս անջատեցի ու բոլորին ում կյանքում չէի տեսել ու չգիտեի, թե իրենից ինչ էր ներկայացնում մոտիցս ջնջեցի:
Մի քանի ամիս, երբ դեպրեսիաս ավարտվեցնորից ակտիվացրեցի Ֆեյսբուքս ու ինքս ինձ խոստացա, որ սրանից հետո պատահական մարդ ցուցակումս չի հայտնվելու: Սկզբում ամեն ինչ պայծառ էի, բայց հետո մղձավանջը կրկին սկսվեց: Քանի որ վերջին երկու տարվա ընթացքում ընկերական շրջապատս բավականին մեծացավ (ակումբցիներ, հեծանվորդներ, տարբեր ընկերների ընկերներ և այլն), իրավիճակը կրկին հսկումից դուրս եկավ... Ամեն օր ընկերանալու նոր հայտեր, ու չգիտեմ թե ով ով ա
Մի մասին մերժում էի (ու էլի էդ մերժելու կնոպկեն սեղմելիս ամեն անգամ ահավոր դիսկոմֆորտ էի զգում), մյուս մասին հաստատում էի, հետո հարցաքննում, ճանաչում ենք իրար թե չէ ու բացասական պատասխանի դեպքում իսկույն ջնջում, մի մասի ժամանակ էլ հավես չէի ունենում ու հաստատում էի:
Հետո մեկ մեկ բացում էի էդ անծանոթների պրոֆիլը ու ապշումՈնց կարա մարդ 1000+ ընկեր ունենա ու Ֆեյսբուքում ով դեմը հելնի, ավելացնի ընկերների ցանկում... Կարո՞ղ ա ես եմ սխալ օգտվում Ֆեյսբուքում... Իրենք ինչ ա, ուշադրության պակա՞ս են զգում... Մարիամ Սուխուդյանի, Սամվել Հովհաննիսյանի ու էլի մի քանի հոգու դեպքում դա հասկանում եմ, մարդիկ ագիտացիա են անում ու իրենց պետք է, որ ինչքան հնարավոր ա շատ մարդ տեսնի իրենց, բա ոչ մի հետաքրքրություն չունեցող մարդկանց ինչի՞ն ա պետք էդքան մարդ իրենց ընկերների ցուցակում, որի 90%-ին սկի չեն էլ ճանաչում...
Էս վերջերս ոմն Լավրենտի ինձ ընկերանալու հայտ էր ուղարկել: Բացում պրոֆիլն եմ նայում մոտավորապես 40 տարեկան, նոր ա գրանցվել Ֆեյսբուքում ու մի հատ ընկեր ունի: Հաստատում եմ ու պատին գրում եմ, բա մենք իրար գիտե՞նք: Հաջորդ օրը մտնեմ տեսնեմ ջնջել ա ու գրել ա, ցավոք, ոչՏեսնեմ էդ ընթացքում արդեն հաջողացրել ա ընկերանալ մի քանի ակումբցու հետ: Մի քանի օր անց ars83-ն ա ինձ գրում, թե Լավրենտիին ճանաչու՞մ ես, ընկերանալու հայտ ա ուղարկել ու միակ կապող օղակը դու ես... Ասի չէ, Արսը մերժեց հրավերը:
Ֆեյսբուքյան հրավերներ
Ֆեյսբուքյան սուտի ընկերներից ավելի շատ ինձ ներվայնացնում են Ֆեյսբուքյան հրավերներն ու ինչ-որ ախմախություն «Like» անելու առաջարկներըՄարդիկ պարա՞պ են մնացել.... Ինձ ինչ-որ բանի հրավեր ուղարկած մարդկանց միանգամից բլոկ եմ անում, եթե շատ են համը հանում, միանգամից ջնջում եմ ընկերներիս շարքերից: Նույնիսկ ակումբից մի քանի հոգի կան ջնջման ենթակա, սպասում եմ, որ խելքի գան...
Ֆեյսբուքյան նկարների թեգեր
Ամենաչսիրածս բանը էն ա, երբ ինձ թեգ են անում մի նկարում, որտեղ ես չկամ:Նեուժելի՞ մարդիկ չգիտեն, թեգ ֆունկցիայի իմաստը: Մի անգամ Moon-ի դեմքին էի թռել սրա պատճառով, դրանից հետո արդեն վախենում էր ինձ թեգ անել նույնիսկ էն նկարներում, որտեղ ես կամ
Ժող, ես նորմա՞լ եմ, կարո՞ղ ա էս չորս տարվա ընթացքում տենց էլ չեմ հասկացել ՖԲ-ն ինչի համար են օգտագործում![]()
Էջանիշներ