User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակը կամ տարբերակներն են Ձեզ ամենից շատ դուր եկել

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Կորած Երազը- Chuk

    12 35.29%
  • Ոչխարական- ars83

    23 67.65%
  • Cherchez la femme- Էլիզե

    4 11.76%
  • Անհաս ցնորք իմ հոգու- StrangeLittleGirl

    2 5.88%
  • CIB Û ŞAŞ- Yeghoyan

    3 8.82%
  • Թռիչքներ երազում և հար..եմում- Ministr

    12 35.29%
  • Մի սիրո պատմություն- StrangeLittleGirl

    2 5.88%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 5 23-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Ոգեշնչում է մամուլը

  1. #61
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե գուշակելու հնարավորությունը դուրս գա, քննարկումները շաաատ կկրճատվեն: Եթե քննարկումները կրճատվեն, հետաքրքրությունը էս թեմայի հանդեպ կքչանա, դրա հետևանքով էլ կարդացողներն ու քվեարկողները կքչանան:

    Համ էլ որ գուշակելու հնարավորությունը հանեք, ձեռի հետ «ինքդ քեզ ձայն տալու» հնարավորությունն էլ դուրս կգա (էլ ո՞րն է իմաստը). առաջ արվում էր ուրիշներին մոլորության մեջ գցելու համար, որ դու չես տվյալ գործի հեղինակը: Հիմա որ դադարեն գուշակել, էլ ո՞ւմ պիտի խաբես՝ ինքդ քեզ ձայն տալով, էլ ո՞ւմ է հետաքրքիր:

    Ով չգիտի, ասեմ, որ քո գրածին տված ձայնը խաղի վերջում հաշվի չի առնվում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (09.11.2010)

  3. #62
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե գուշակելու հնարավորությունը դուրս գա, քննարկումները շաաատ կկրճատվեն: Եթե քննարկումները կրճատվեն, հետաքրքրությունը էս թեմայի հանդեպ կքչանա, դրա հետևանքով էլ կարդացողներն ու քվեարկողները կքչանան:



    Ով չգիտի, ասեմ, որ քո գրածին տված ձայնը խաղի վերջում հաշվի չի առնվում:
    ivy ջան, ընդամենը առաջարկեցի քննարկել, իսկ վերջնական որոշումը լինելու է մեծամասնության կամքով:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (09.11.2010)

  5. #63
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ դեմ սուս ու փուս գրել ու սպասելուն։ Էս տարբերակով հավես ա, վերջապես ինչ որ տեղ սա խաղ ա ու զբաղմունք, ու պետք ա նաև էնպես լինի, որ հաճույքով խաղանք էդ խաղը։ Գուշակություններն էլ էս խաղի մի մասն են ու համ ու հոտ են տալիս առանձնակի, ըստ իս
    When life gives you lemons, make lemonade

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.11.2010), StrangeLittleGirl (09.11.2010), Հայկօ (09.11.2010), ՆանՍ (09.11.2010)

  7. #64
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վաղուց չեմ հետևում մրցույթներին ու էս անգամ հետևելուցս վատ տպավորություն ստացա: Նույնիսկ շատ վատ:

    Թվում է, թե պետք է գրական ստեղծագործությունների մրցույթ լիներ, մինչդեռ էդպիսի բան ուղղակի չկա:

    Ուղարկված բոլոր գործերից մենակ առաջինը՝ «Կորած երազը» կարող եմ գրական ստեղծագործություն, պատմվածք համարել. թույլ պատմվածք, բավական արհեստական, որոշ տեղերում ուղղակի հարմարեցված ուղղակի խոսքով՝ նյութին հավատարիմ մնալու համար, բայց մենակ սա է, որ իսկապես գրական ստեղծագործություն է:

    «Ոչխարապատումը»... միտքը լավն է: Եթե հումորի մրցույթ լիներ, մրցում, թե ով է ավելի լավ ղժում ինչ-որ երևույթի վրա, սրան ձայն կտայի: Բայց որպես գրական ստեղծագործություն մեղմ ասած անկատար է, սահուն չի, խախտված համաչափություններ են: Ունակ չի էս մրցույթի համատեքստից դուրս գոյություն ունենալուն: Ու դրա համար էլ զարմանալի չեմ համարում, որ հաղթում է (դե մենք սիրում ենք զվարճանալ), բայց իր գրական արժանիքի մասին խոսք անգամ չկա, բոլոր մեկնաբանությունները «գորՁ ա», «սպանեց» տիպի էին: Ասենք նույն հաջողությամբ կարելի էր մտնել երգիծական կայքում ինչ-որ երգիծական պատում (ոչ գրական ստեղծագործություն) կարդալ:

    «Cherchez la femme», խիստ արհեստածին..

    «Անհաս ցնորք իմ հոգու». էնպիսի տպավորություն ստացա, որ ինչ-որ մեկը հատուկ գրել ա, որ ուրիշները սկսեն Բյուրի վրա կասկածել: Նորից արհեստական:

    «CIB Û ŞAŞ», երևի մեկ էլ էս էր, որ հստակ զարգացում, սկիզբ ու վերջ ուներ: Չհավանեցի:

    «Թռիչքներ երազում և հար..եմում», Ոչխարականի շարքից ա: Ալյա զվարճանալ սիրում ենք: Գրված է արագ, շտապ, էնքան որ գրած լինելու համար, մի քանի զվարճալի արտահայտություններ, որ ընթերցողը խնդա ու ձեն տա ու ֆսյո: Մի հատ ծիծաղում ես, անցնում ես առաջ: Էլ հետ չես դառնալու սրան:

    «Մի սիրո պատմություն», դպրոցական շարադրություն:



    Ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկում: Լավ գործ չկա: Տխուր ա: Տեսնե՞ս սխալ եմ հիշում, տպավորությունս սխա՞լ է, որ առաջ գրական մրցույթներ էին, ոչ թե ժամանցային

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (10.11.2010)

  9. #65
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկում: Լավ գործ չկա: Տխուր ա: Տեսնե՞ս սխալ եմ հիշում, տպավորությունս սխա՞լ է, որ առաջ գրական մրցույթներ էին, ոչ թե ժամանցային
    Չուկ ջան, շատ խիստ ես դատում, չես գտնում, որ ինքը նյութը էնպիսին էր, որ արդեն ենթադրում էր հումորային լուծում։ Ու էդ տեսանկյունից որ նայենք, իրոք Ոչխարապատումը ամենալավ լուծումն էր։ Էս էն դեպքն ա, որ շատ լուրջ բան գրելը շատ անլուրջ կլիներ։
    When life gives you lemons, make lemonade

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ՆանՍ (09.11.2010), Ուլուանա (09.11.2010)

  11. #66
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, շատ խիստ ես դատում, չես գտնում, որ ինքը նյութը էնպիսին էր, որ արդեն ենթադրում էր հումորային լուծում։ Ու էդ տեսանկյունից որ նայենք, իրոք Ոչխարապատումը ամենալավ լուծումն էր։ Էս էն դեպքն ա, որ շատ լուրջ բան գրելը շատ անլուրջ կլիներ։
    Գուցե և ճիշտ ես, գուցե և խիստ եմ դատում, գուցե և սխալ եմ արել, որ նախատրամադրվել եմ գրական մրցույթ տեսնելու, ոչ թե ժամանցային

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #67
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկում: Լավ գործ չկա: Տխուր ա: Տեսնե՞ս սխալ եմ հիշում, տպավորությունս սխա՞լ է, որ առաջ գրական մրցույթներ էին, ոչ թե ժամանցային
    Արտակ ջան, միգուցե, մրցույթից դուրս հրապարակե՞ս տվյալ հոդվածի սեփական գրականացված տարբերակը, որպեսզի ընթերցողին ավելի պարզ դառնան քո՝ գրական ստեղծագործության մասին պատկերացումները:
    Ինչպես նշեց արդեն Մելակուսը՝ տվյալ հոդվածում նկարագրված կրքերի ընթերցումը բավական տհաճ է: Հեղինակները, թերևս, պետք է կամ զավեշտալի ձևով ներկայացնեին ամեն ինչ՝ տպավորությունը մեղմելու համար, կամ ավելի փիլիսոփայական-դրամատիկ շեշտերով՝ փորձելով ասելիքը բարձրացնել «հողածին» բնույթից: Երկուսն էլ կա, կարծես:
    Երգիծանքի հաշվով՝ արդյո՞ք երգիծական պիեսը գրականության ժանր չէ: Օրինակ «Թռիչքների» ոճի (մի քիչ ավելի նուրբ գրելաոճով, իհարկե) շատ ստեղծագործություններ ունի Կառլո Գոցցին:

    Շնորհակալություն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.11.2010), ivy (09.11.2010), ministr (09.11.2010), StrangeLittleGirl (09.11.2010), Էլիզե (09.11.2010)

  14. #68
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե և ճիշտ ես, գուցե և խիստ եմ դատում, գուցե և սխալ եմ արել, որ նախատրամադրվել եմ գրական մրցույթ տեսնելու, ոչ թե ժամանցային
    Ուղղակի շատ ես ոգեշնչվել էդ հոդվածով, Չուկ ջան Չէ, իրոք, օրինակ թարգմանություն անելիս, կամ սոնետների ժամանակ, բնական է, որ ավելի լուրջ ենք բոլորս էլ մոտենում, փակ աչքերովի դեպքում՝ դա կրկին կախված է պատմվածքի սկզբից, ըստ դրա էլի որոշվում է, ավելի լուրջ մոտենալ, թե պարզապես «կայֆ բռնել», իսկ էս դեպքում հաստատ լուրջ տրամադրվել հնարավոր չէր, ու դա շատ հավես էր, ես դա բացասական երանգով չեմ ասում, մեկ–մեկ դա էլ ա պետք
    When life gives you lemons, make lemonade

  15. #69
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, միգուցե, մրցույթից դուրս հրապարակե՞ս տվյալ հոդվածի սեփական գրականացված տարբերակը
    Արս ջան, այդ երբվանի՞ց է պարտադիր սեփական տարբերակը ներկայացնել կարծիք հայտնելու համար: Թե՞ պարտադիր պետք է ոգևորված բացականչություններ անեի

    Երգիծանքի հաշվով՝ արդյո՞ք երգիծական պիեսը գրականության ժանր չէ:
    Իհարկե գրականության ժանր է, սակայն այստեղ ես երգիծական պիես չեմ տեսնում: Սա էլ գրականության իմ ընկալումն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #70
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի շատ ես ոգեշնչվել էդ հոդվածով, Չուկ ջան Չէ, իրոք, օրինակ թարգմանություն անելիս, կամ սոնետների ժամանակ, բնական է, որ ավելի լուրջ ենք բոլորս էլ մոտենում, փակ աչքերովի դեպքում՝ դա կրկին կախված է պատմվածքի սկզբից, ըստ դրա էլի որոշվում է, ավելի լուրջ մոտենալ, թե պարզապես «կայֆ բռնել», իսկ էս դեպքում հաստատ լուրջ տրամադրվել հնարավոր չէր, ու դա շատ հավես էր, ես դա բացասական երանգով չեմ ասում, մեկ–մեկ դա էլ ա պետք
    Ան ջան, եթե թեման լիներ ժամանցում, լիներ զվարճալիում, ասած Լեռնցու նոյնիսկ դեսից-դենից-ում՝ ես էլ էդպես կմտածեի

    Ես գնալու եմ նախորդ մրցույթին ուղարկվածներն էլ կարդամ: Կարդալու եմ, որովհետև ինձ ասել են, որ նույն որակն է: Իսկ սա ինձ իսկապես տխրեցնում է: Չէի ուզի ակումբի փառավոր գրողներին տեսնել չափման պլանկան ընկած: Եթե խնդիրը զուտ ժամանցն է, դա ուրիշ հարց է, ընդունում եմ, բայց եթե գրական մրցույթ է.. հմմ..

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #71
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ էլ էս կարգի ա եղել էլի, տենց որակական իմաստով ահռելի տարբերություն չեմ տեսնում, եթե էս վատ ա շատ, ուրեմն միշտ էլ շատ վատ ա եղել:

  18. #72
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան, եթե թեման լիներ ժամանցում, լիներ զվարճալիում, ասած Լեռնցու նոյնիսկ դեսից-դենից-ում՝ ես էլ էդպես կմտածեի

    Ես գնալու եմ նախորդ մրցույթին ուղարկվածներն էլ կարդամ: Կարդալու եմ, որովհետև ինձ ասել են, որ նույն որակն է: Իսկ սա ինձ իսկապես տխրեցնում է: Չէի ուզի ակումբի փառավոր գրողներին տեսնել չափման պլանկան ընկած: Եթե խնդիրը զուտ ժամանցն է, դա ուրիշ հարց է, ընդունում եմ, բայց եթե գրական մրցույթ է.. հմմ..
    Չոկ ջան, ամեն ինչ շատ լավ է, մի նեղվի, հազիվ ակտիվացել են էս մրցույթները։ Ես անձամբ ինձ վրա եմ վերցնում, եթե ես իմանամ, որ ինձնից էստեղ պահանջվում է լուրջ գրական ստեղծագործություն ներկայացնել, կյանքում որևէ մրցույթի չեմ մասնակցի։
    When life gives you lemons, make lemonade

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.11.2010), ministr (09.11.2010), StrangeLittleGirl (09.11.2010), Երվանդ (09.11.2010), Հայկօ (09.11.2010), Ռուֆուս (09.11.2010)

  20. #73
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, իսկ իմ համար մրցույթի կայֆը հենց պատմվածքներն են: Ուզում եմ գոնե մի բան կարդալ, առանց մտածելու՝ հեղինակին ուր եմ ուղարկել ու երբ:
    Ոչ ոք քեզ չի ստիպում, որ գուշակություններ անես կամ չանես Բայց այ, եթե հատուկ կանոն մտցվի, որ չի կարելի, նրանք, ովքեր հաճույք են ստանում դրանից, կտուժեն: Վերջիվերջո, եթե նույնիսկ Ակումբում արգելվեն գուշակությունները, ոչ ոք չի կարող քեզ ստիպել gtalk-ում կամ ուրիշ տեղ հեղինակներին չքննարկել:

  21. #74
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մամուլն էր մեղավոր: Չէր ոգեշնչել: Ամենաշատը կարելի էր երգիծական ինչ -որ բան ստանալ՝ ղժժալ:
    Ոչխարականը ըստ իս երգիծական էր ու չնայած հանգերը շատ տեղեր չէին բռնում, լավն էր:
    Чеширский КотЭ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.11.2010), Երվանդ (09.11.2010)

  23. #75
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կորած Երազը: Էս մեկը հաստատ Chuk-ն ա գրել : Սիրուն, համաչափ, հնարամտորեն, ճաշակով, գրագետ գրված ա, ապրի գրողը: Ռոմաաաաաաանծիկա... Գրողը վարդագույն ակնոցները դրել ա ու անցել գործի: Դիտմամբ ա դրել, հաստատ: Մի տեսակ ոնց որ նույնիսկ վարդագույն ակնոցներ չի ունեցել, ստիպված՝ սովորական անգույն ակնոցը ֆլոմով վարդագույն ա ներկել, որ մտահղացումը կարողանա գլուխ բերել :


    Ոչխարական: Ես հատկապես գնահատեցի «-ական»-ը. Իլիական, Ոդիսական, Ոչխարական: Էս մեկը ՄԱՀ էր: Նույնիսկ չեմ էլ ուզում գուշակել, թե ով կարող ա գրած լինի, ուղղակի վայելում եմ: Հեղինակը ով էլ լինի՝ մի հատ ախպերական պաչ իրան : Կարդալուց հատկապես բոցավառ տողերը առանձնացնում էի, հետո զգացի, որ եթե սենց գնա՝ բոլորը պիտի քոփի-փասթ անեմ. բայց ամեն դեպքում՝ էս մասերը լրիվ զզզզզզզզզզզզզզզզզ էին.

    Բարոյական այծոց խաբում, մարմնամասերը լպստում:
    ...
    Ամառային մի շոգ օր արածում էր սիրատոչոր
    ...
    Հուշիկ քայլքով շարժվեց առաջ, սրտում մարմաջ, լեզվին` բարբաջ
    ...
    Առաջարկում էր վայրենին խալի նման կպնել դոշին
    ...
    Ազիզն ականջներին չհավատաց, զարմանքից ողջ բուրդը եղավ թաց
    ...
    - Թոքդ ուտեմ, իմ Այծեմնիկ, մի խոսք ասա ինձ էրոտիկ,-
    ...
    Լիզում էր` ինչը պատահի, կարծես ձողիկ էր նա աղի
    ...
    - Ձայնդ կտրի՛ր, հիստերիկ էծ, ես փող կտամ պարկով քեզ մեծ
    ...
    Սակայն ալոջը պատվելի հավետ մնաց անդրդվելի
    Գործի տեղը լայն ու բութ ժպիտը դեմքիս լռված եմ, բա քո արածը քո դուրը եկա՞վ : «Չափածո զրույց» եմ ուզում էս թեմաներով...


    Cherchez la femme: Շեղշեցի-պրծա, որոշեցի, որ ես էսօր չափազանց բարի եմ, ու հավանեցի :


    Անհաս ցնորք իմ հոգու: Էլի լավն էր: Ուղղակի կեսը մայր հոդվածից էր քոփի արած. ապրի գրողը, օրիգինալ լուծում ա գտել : Ասե՞մ՝ ամենաշատը ինչը դուր չեկավ: Էն, որ բացականչական նշանների փոխարեն տիլդաներ էին դրած, շեշտերի փոխարեն էլ՝ ինչ-որ այ սենց՝ «´» նշաններ: Տենց, օրինակ, impression-ն ա անում, ինչը շատ վատ ա, այ այ այ : Ու ոչ միայն: Կարդացվող ցնորք էր. ինձ թվում ա՝ հեղինակը սկզբում վերջին նախադասությունն ա մտածել, հետո էդ նախադասության վրա կառուցել ա մնացած պատմվածքը:


    CIB Û ŞAŞ: Ահագին երկար մտածում էի, թե էս ինչ ա, հետո զգացի, որ եթե ասեմ, թե թեմայի շրջանակներում էդ «ŞAŞ» բառը ինչի հետ ա ասոցացվում, կարող ա ինձ մեղադրեք քաղաքականապես անգրագետ հերետիկոսության համար, ու թարգեցի էդ անշնորհակալ մտածմունքները : Առաջին նախադասությունը եթե բարեհաջող հաղթահարում ես՝ նորմալ կարդացվում ա: Լավ էր գրած, շարժական բեղերի պահը լավն էր, թուղթ ստորագրելն էլ, մի խոսքով՝ բոլորը չնշեմ, էլի: Բայց էն տպավորությունը մնաց, որ, թույլ տվեք ասել, ոչ միս էր, ոչ՝ ձուկ: Ոչ գրոտեսկի թեման էր լրիվ զարգացրած, ոչ էլ՝ «լրջի»: Ինչ ճիշտ ա՝ ճիշտ ա. թեթև գրված, մեղմ պատմվածք էր, պարզապես՝ «աստղերն իրենց լուսավորության վերջին հետքն էին փորձում թողնել երկնքի կապույտին, և ալարելով՝ իրենց տեղը, նորից փորձելով, զիջում արևի շողերին, դեռ աքաղաղն էլ չէր հասցրել իր առաջին ողջույնն ուղարկեր գյուղի քնկոտներին, բամբասանքների տարափը լցվեց գյուղամեջ, իսկ ավելի ճիշտ՝ եզդի Թամոյի գլխին» :


    Թռիչքներ երազում և հար..եմում: Գրողը նենց էր մտել կերպարների մեջ, որ նույնիսկ էն ա-ն էր ստորոգյալին կպած գրում : Լիքը կայֆ բաներ կային մեջը, ներառյալ՝ առանց ծակերի կանաչ կրծկալ: Օ՜, իմ Ժոզեֆինա... (մանավանդ՝ քյոփակներից ու հառամզադեքից հետո, Ճը մեծատառ): Ափսոս՝ տենց էլ չիմացան՝ որտեղ էր դմակ լինելու մեծն առաջնորդը:

    (Առաջնորդ` արդեն վտանգավոր հասարակության համար) Յուբկեեեդ արի հանեեեմ.....
    (Հուրի փերի` ամբողջ սենյակով մեկ տրտինգ տալով) Պամագիծեեեե՜՜՜.....
    (Առաջնորդ` նեանդերթալյան որսորդների արթնացած բնազդով) Հռիիիիի՜, այսինքն յահուու՜…. Թալեմ բռնեմ, թալեմ բռնեմ…. Բռնեմ …. Քյարաաամ, Ասկյաաաարրր դեմը բռնեեեեքքք....
    Էս մասը լրիվ կուլմինացիան էր: Նենց լավ էի պատկերացնում կարդալիս էդ ամբողջ տրտինգը:

    Ի միջի այլոց՝ առաջարկում եմ սույն պիեսին հատուկ մրցանակ տալ, «Միակ և անկրկնելի սմայլիկի» մրցանակը:

    Գրողը ընդդիմադիր մամուլ կարդացող մարդ ա : Բայց էլի չեմ գուշակելու՝ ով. էս նախագծի շրջանակներում գուշակությունները մենակ վնաս կարող են տալ, սենց ավելի կայֆ ա:


    Մի սիրո պատմություն: Քանի լրիվ չեմ կարդացել, ասեմ, որ ախր հե՜չ չեմ սիրում «Մենք սիրում էինք իրար» նախադասությամբ սկսվող գործերը: [պաուզա]... Կարդացի: Էս ոճի համար նոր անուն հորինեցի հենց նոր. «Ակումբա-օրագրային ոճ» : Ինչ կաաաաայֆ ա գրած : Հեղինակը կատոկով անցել ա «Ստեղծագործողի անկյան» վերոնշյալ բաժնի վրայով: Էնքան էլ հիմնավորապես չի անցել, կատոկը քշել ա սահուն, աննշմար` որպես քնքուշ մութի թև (տարբերակ՝ ի՜նչ նազանքով, երազանքով), լիքը բաներ բաց ա թողել, բայց ես դա կվերագրեմ հեղինակի բնածին համեստությանն ու չափի զգացումին : Իսկ հետո... (ի դեպ՝ էս «իսկ հետո» ու բազմակետն էլ հեչ չեմ սիրում) հա, իսկ հետո՝ ոչ դես, ոչ դեն. Ասկյարը սառեց դռան առաջ ու մեռավ: Կարճ-կոնկրետ: Մենակ էս մի նախադասության համար արժեր թեման սկզբից մինչև վերջ կարդալ : Հայկ, դու ե՞ս գրել, հլը խոստովանի:



    Ամփոփում. վերջին նախագծերից հաստատ ամենալավն էր իմ կարծիքով: Մենակ բազմազանությունը ինչ ասես արժեր. է՛լ չափածո, է՛լ պիես... Ապրի Շինարարը, որ սենց լավ հոդված էր ընտրել, ապրեմ ես, որ սենց լավ բան մտահղացա , ապրեն էն բոլոր մարդիկ, ովքեր ինձ հետո համոզում էին, որ մտահղացումս ախմախ բան չի (ես համոզված էի, որ ախմախ ա). դուք վերականգնեցիք իմ հավատը իմ հանդեպ : Չեմ էլ կողմնորոշվում՝ ոնց քվեարկեմ. ուզում եմ բոլորի օգտին էլ քվեարկեմ, բայց տենց կստացվի, որ ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկում, ընդհանուր պատկերը նույնն ա մնալու մեկ ա: Եվ բայց սակայն այնուամենայնիվ՝ քվեարկում եմ բոլորի, այսինքն՝ ivy-ի օգտին :


    Հ.Գ. Հլը որ մենակ ստեղծագործություններն եմ կարդացել, եթե ինչ-որ բան բաց եմ թողել՝ կներեք, գնամ քննարկումներն էլ կարդամ, հետաքրքիր կլինի:

    Հ.Հ.Գ. Ես չեմ մասնակցել, բայց ընդունված ավանդույթի համաձայն՝ որ մեկն էլ ինձ վերագրեք՝ ես ինձ խիստ շոյված կզգամ :

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.11.2010), Ariadna (09.11.2010), ars83 (09.11.2010), ivy (09.11.2010), StrangeLittleGirl (09.11.2010), Երվանդ (09.11.2010), Էլիզե (09.11.2010), Մանուլ (12.11.2010), Նաիրուհի (09.11.2010), ՆանՍ (09.11.2010), Ուլուանա (09.11.2010), Ռուֆուս (09.11.2010)

Էջ 5 23-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •