Շաաատ հուսալի կայք է.
![]()
Սեփական ուժերին վստահությունը հրաշալի բան ա: Սեփական ուժերի գերագնահատումը հաճախ կործանարար:
Օրինակ ես, Ձեր հավակնոտ ինքնագնահատականները լսելով, առավել վատ տրամադրվեցի Ձեր կայքերի նկատմամբ:
Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ նույն Ձեր սոց.ցանցը իր հնարավորություններով զիջում է բոլոր հայտնի, և նաև շատ անհայտ սոց.ցանցերի, իսկ պաշտպանվածության առումով վստահ եմ, որ չի կարող մրցել ֆեյսբուքի հետ: Եթե Դուք ռեալ նման գնահատական տայիք, ես լուրջ կմոտենայի նախագծին, հիմա՝ ոչ:
Ի դեպ, իմ քուանշելու մասին:
Ես պարզապես երջանիկ կլինեմ, եթե պարտվեմ, եթե Դուք ստեղծեք շատ ավելի լայն հնարավորություններով ու պաշտպանված ֆորումային համակարգ: Ուրախ ու երջանիկ կլինեմ, որ հայ ծրագրավորողները նման հզոր ռեսուրս են ստեղծել: Սակայն վստահ եմ, որ այդ երջանկությունն ինձ տրված չէ վայելել, դա չի լինի:
Ժողովուրդ ջան, եկեք նույն մականվամբ հանդես մի եկեք: Արմինե ջան, թող եղբայրդ իր համար գրանցվի, իր անունով հանդես գա, մենք էլ իմանանք, թե ում հետ ենք խոսում:
Վերջին խմբագրող՝ Chuk: 21.10.2010, 16:54:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
xaker00 (23.10.2010)
http://www.hurachqweb.ru/
մեկել մի հարց ձեր կայք պատրաստողը, չի մտածել որ մարդ կարողա նաուչնիկով մտնի, կամ սրտից թուլ լինի. /՞՞՞© «Հուրաչք Վեբ» ՍՊԸ 2010
Բոլոր իրավունքները կաշտպանված են:
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
AMzone (06.01.2011), Moonwalker (30.10.2010), Rhayader (28.10.2010), Skeptic (06.01.2011)
Գուգլի հիմնադիրների ուսուցիչը (անունը հիմա, ցավոք, չեմ հիշի) համալսարանում մի անգամ մեզ մաստերկլասս էր տալիս: Առաջին կանոնն էր՝ ամեն ավելորդ քլիքը, որ գտնվում է ձեր կլիենտի ու իր փնտրած ինֆորմացիայի միջև, հաճախորդների քանակը պակասեցնում է մեկ երրորդով:
Ու էլի տարբեր նման կանոններ կային: Մեկն առանձնապես տպավորվող էր. «Հազվագյուտ կայքերում ձայնային էֆեկտները բավականին հաճելի ու ճաշակով են ներդրված: Մնացածում դրանք գեղցիություն են: Կարիք չկա մկնիկի սլաքը կոճակի վրա պահած մարդուն ազդարադել, որ նա մկնիկի սլաքը պահել է կոճակի վրա: Ու հիշեք՝ ինտերնետից օգտվողներից շատերն այդ ընթացքում երաժշտություն են լսում»:
Եթե նկատել եք, գրեթե ոչ մի հեղինակավոր կայքում ձայնային էֆֆեկտներ չկան:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ