Chuk-ի խոսքերից
Առնվազն շատ ավելի լուրջ է, քան սեփական ձեռքերով գրվելիք որևէ ֆորում: Բարեբախտաբար շփվել եմ նաև մի շարք հայ ծրագրավորողների ստեղծած ֆորումների: Նրանց աշխատանքը չեմ թերագնահատում: Բայց երբ կան տարիների բովով անցած, պաշտպանության համակարգերն ուժեղացրած, օգտագործողների պահանջարկները հաշվի առնելով լիքը հնարավորություններ ընձեռող հզոր համակարգեր, ինչպիսիք են vBulletin-ը, IPB-ն, phpBB-ն, ապա առնվազն ծիծաղելի է ժամանակակից կայքերում տեղադրել guestbook-եր հիշեցնող ֆորումներ: Բնավ կասկածի տակ չդնելով ձեր մասնագիտական ընդունակությունները՝ մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ձեր ստեղծած ֆորումն էլ է լինելու այդ տիպի. խիստ սահմանափակ հնարավորություններով, նախնադարյան: Ընդամենը վերջերս էր, որ մի կայքում նման ֆորումը փոխարինել եմ vBulletin-ով, քանզի կայքը ստեղծող իսկապես հրաշալի ծրագրավորողները թերևս չեն ունեցել այլոց աշխատանքը հարգելու, ճիշտ համակարգ ընտրելուց չխորշելու կամք, արդյունքում գումարներ վերցնելով ստեղծել հերթական guestbook-ային իբր ֆորումը: Մասնագիտական կոռեկտությունից ելնելով անուններ չեմ հրապարակում:
Էջանիշներ