չթերագնահատեմ ինչոր մեկի հնարավորությունները, բայց եթե ինձ ֆորում պետք լինի, ոչ ես կծրագրավորեմ ոչել ինչոր մեկից կպատվիրեմ, ավելի շատ վստահում եմ
vBulletin, phpbb, Ipb, և ես միքանի այդպիսի լավ ֆորումներ կան.
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Ճիշտն ասած անձամբ իմ մոտ կա մի սկզբունք՝ անել ամենինչ սեփական ուժերով, հնարավորա ես իմ ֆորումով չստանամ են ինչը տալիս են հանհրահայտ կոնկրետ ֆորումային ծրագրերը, բայց փորձ ունեմ ֆորում ծրագրավորելու ու կծրագրավորեմ ինքս եթե դրա կարիգը լինի, հետագայում հենց vostan-ի համար կշրագրավորենք, հիմա խնդիր ունեմ դիզայնը լավացնելու ինչքան էլ որթովեմ, մարդկանց կարծիքը պետք է հաշվի առնվի....
Հետո՞, հետո ոչինչ, ու մինչև էդ էլ էր ոչինչ, բայց դե որ ուզում ես, մի հարց էլ տամ:
Էստեղ ինչի ե՞ս սենց բան գրել:
HTML կոդ:/*Credits: Dynamic Drive CSS Library */ /*URL: http://www.dynamicdrive.com/style/ */
Չեմ դնում))) ստանդարտները տեխնոլոգիա չեն: Ստանդարտները չափանիշներ են, որոնց պետք է համապատասխանի կառուցված կայքը:
Թլի՞կ ես, եղբայր:Իմ համար վիրավորականա են, որ դու գրում ես թգիտեմ, ոչ թը չգիտեմ ուղղակի տվյալ պարագայում էտպես եմ արել, որը ունի մի շարք պատճառներ...
Բայց դու ոնց որ թե սթրիմինգ չես անում, քո ինչի՞ն է պետք ffmpeg-ը:եթե անկեղծ ասեմ ես ffmpeg-ի(գոնե գիտե՞ս դա ինչա) ու MySQL-ի արագ աշխատանքը ավելի կարևոր եմ համարում քան մյուսները....
Դե, ասենք, էդ կայքում հարևաններով սուրճ խմել, սուրճի բաժակի տակը նայել կա՞:Ինչ վերաբերվում, որ harevannerov.com-ը քոնը լիներ դու ինքնասպանության կդիմեիր, ոնց չես ամաչում ապեր, դա ինչ ասելու բանա, ես harevannerov.com-ը ունի վատ դիզայն բայց լավ շատ լավ դվիժոկ ու դեռ ետ սայթին ավելի լուրջ եմ վերաբերվելու, ամոթա ապե ուրիղի աշխատանքի հանդեպ առհամարական վերաբերմունքը...
Դրա համա՞ր է քույրդ այն բլոգային համակարգ համարումՀ.Գ. Rhayader դու երևի Ինտերնետը չգիտեիր ինչա երբ ես phpBB ֆորումներ էի բացում, քեզանից լավ գիտենք դրանք....
Ահամ: Հենց սկզբից էր պետք այդպես: Ոչ թե վիրավորվել/վիրավորել և այլն: Ես հո չեմ ուզել ձեր կայքը հայհոյել. ինչ թերություն տեսել եմ, նշել եմ:Ինձ համար ընդունելի է քննադատությունը օրինակ դիզայնի հարցում... կմտածենք անպայման այդ ուղղությամբ ոչինչ չենք խնայի դա շտկելու համար...
Ու դա քո կարծիքով քո մասին ինչ-որ լավ բա՞ն է ասում))) հեծանիվ հայտնագործել սիրում են ժամանակի ավելցուկով տառապող մարդիկ: Հետո, նորից և կրկին ասեմ, ֆորումի նման համակարգի վրա ամբողջ թիմ է աշխատում, գումարած բետա-թեսթերների մի ամբողջ հանրություն: Կարծում ես, որ կարո՞ղ ես մենակ անել դա: Եթե կարող ես, ապա սարքիր ֆորումային մրցունակ շարժակ, ասենք՝ vBulletin-ի մակարդակի, ու վաճառիր այն: Հաստատ ավելի մեծ եկամուտներ կունենաս, քան ինչ-որ սարսափելի դիզայնով «մեգապորտալից»:Եթե ի նկատի ունես realmadrid.am-ի ֆորումը ապա ասեմ դա 2007-ին իրանք արել իսկ սայթը ես 2010-ի փետրվարին եմ սարքել և ընդհանրապես ֆորումին ձեռք չեմ տվել, իսկ ֆորում եթե ինձանից ուզեր պատվերատուն հավատ սեփական ֆորում կծրագրավորեյի ոչ թե կքաշեյի ինետից ինչ որ սկրիպտ...
Ասածս այն է, որ հաճախորդների կարծիքին հենց սկզբից էլ պետք է հնարավորինս բարեհամբույր արձագանքել, հաճախորդը միշտ իր նկատմամբ հարգանք է պահանջում: Ու ոչ մի հաճախորդ չի օգտվի քո ծառայություններից, եթե դու նրան չես հարգում:
Արմինեն իմ քննադատությունն առանց հապաղելու անվանեց շահադիտական ու պատվիրած: Ի՞նչ եք կարծում, ձեր կայքն այնքան մեծ նշանակություն ու մրցակցությու՞ն ունի, որ ինչ-որ մեկն էլ քննադատություն պատվիրի: Չեմ կարծում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
VisTolog (19.10.2010)
Եթե դու VBulletin-ին լուրջ ես վերաբերվում արի էլ իրար հետ չխոսանք էլ, իսկ իմ պորտալի դիզայնից էլ դու մի խոսա արդեն նեռվեր չունեմ զառացանքներդ լսեսլու, քեզ ոչ ոք չի խնդրել մտնել կամ չմտնել և հեղինակավոր կարծիք հայտնել... քո ինչ գործնա թե ես ինչ եմ անում, նայեցիր դուրտ չկա՞վ, հաջողություն քեզ....
---------- Ավելացվել է՝ 18:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:21 ----------
Դու ինչ գիտես ինչ բանա հեղինակային իրավունքը....
Մոդերատորական. գրառման վիրավորական հատվածը ջնջվել է, հեղինակը տուգանվել: Կրկնվելու դեպքում սպասվում է նախազգուշական արգելափակում:
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 19.10.2010, 20:54:
Քաղաքացիական օրենսգիրք (Մաս 10)
Հոդված 1111. Հեղինակային իրավունքի օբյեկտները
1. Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա՝ անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից։
2. Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով։
3. Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված՝ ներառյալ ձայնագրությամբ կամ տեսագրությամբ արտահայտված, երկչափ կամ ծավալային-տարածքային ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) վրա արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող՝ անկախ երրորդ անձանց համար այն մատչելի լինելուց։
4. Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն)։
5. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա։
6. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում։
Հոդված 1112. Հեղինակային իրավունքի օբյեկտների տեսակները
Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝
1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները.
2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.
3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.
5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.
6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.
7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.
10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.
11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.
12) համակարգչային ծրագրերը.
13) տառատեսակները.
14) սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այլ ստեղծագործությունները։
Ավելի մանրամասն՝ այստեղ:![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 19.10.2010, 18:45:
Rhayader (19.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ