User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: www.vostan.com - Նորաբաց հայալեզու Մեգա պորտալ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armine1984-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ո՞վ ես... դու ինչ գիտես ինչ բանա հեղինակային իրավունքը....
    Քաղաքացիական օրենսգիրք (Մաս 10)

    Հոդված 1111. Հեղինակային իրավունքի օբյեկտները

    1. Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա՝ անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից։
    2. Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով։
    3. Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված՝ ներառյալ ձայնագրությամբ կամ տեսագրությամբ արտահայտված, երկչափ կամ ծավալային-տարածքային ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) վրա արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող՝ անկախ երրորդ անձանց համար այն մատչելի լինելուց։
    4. Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն)։
    5. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա։
    6. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում։

    Հոդված 1112. Հեղինակային իրավունքի օբյեկտների տեսակները

    Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝
    1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները.
    2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.
    3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
    4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.
    5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.
    6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.
    7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
    8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
    9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.
    10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.
    11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.
    12) համակարգչային ծրագրերը.
    13) տառատեսակները.
    14) սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այլ ստեղծագործությունները։

    Ավելի մանրամասն՝ այստեղ:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 19.10.2010, 18:45:


  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.10.2010), Արամ (29.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. www.KAYFEROV.com - Հայկական զվարճալի նորաբաց պորտալ
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 12
    Վերջինը: 31.01.2012, 02:06
  2. Հայալեզու կայքեր
    Հեղինակ՝ Tom, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 07.08.2011, 00:32
  3. Հայկական mp3 երգերի նորաբաց կայք
    Հեղինակ՝ Mher[ArM], բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.03.2011, 11:20
  4. Topmp3.net.ru - Հայկական mp3 երգերի նորաբաց կայք
    Հեղինակ՝ Mher[ArM], բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 13
    Վերջինը: 23.12.2010, 16:58
  5. Նորաբաց www.MULT.am
    Հեղինակ՝ Roller, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 23.04.2007, 12:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •