Ապահովագրական պատահարի (տվյալ դեպքում ավտովթար) սցենարը սենցա ըստ Վաչե Գաբրիելյանի, որ ինչքան հասկացա էս համակարգի ներդրման քավորնա ԿԲ-ից:
Եթե նման բան եղավ ու մարդու բան չի եղել, ապա վարորդները կարող են ոստիկան էլ չկանչել, իրար մեջ որոշել ինչն ինչոցա, մեղավորը զանգումա իրա ապահովագրական ընկերություն, ասումա որ նման բանա եղել, նրանք էլ կամ մարդ ուղարկում են կամ չէ: Եթե չեն ուղարկում երկու վարորդները ստորագրում են ինչ որ համաձայնագիր (դրա բլանկը ոնց հասկանում եմ վարորդների մոտ պետքա լինի): Ու տուժողը էդ թղթով հանդերձ գնումա մեղավորի ապահովագրական ընկերություն ու ասումա դե տուր փողս: Այ ստեղ սկսումա ինձ համար մութ մասը: Բա որ չտվեց, կամ քիչ տվեց... Ըստ վերոհիշյալ պարոնի գոյություն ունի ոմն բյուրո, որ թույլ չի տա ապահովագրական ընկերությունը նման բան անի, թե ոնց են դա անելու չեմ հասկանում: Կարճ ասած հերիք չի էդ մարդու մեքենային խփել են, դեռ մի բան էլ պետքա ընկնի դռնեդուռ որ փոխհատուցում ստանա:
Էջանիշներ