User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ավտոմեքենաների տեխզննման նոր կարգը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ավտոմեքենաների տեխզննման նոր կարգը

    Ավտոմեքենաների տեխզննումը Հայաստանում միշտ էլ թաղված է եղել կոռուպցիայի մեջ: Դեռ խորհրդային տարիներից այս համակարգն աչքի էր ընկնում իր թափթփվածությամբ: Շատերը հավանաբար կհիշեն, որ տեխզննումն այն ժամանակ էլ փաստացի գոյություն չուներ, իսկ կաշառք վերցնում էին բացահայտ: Նույնիսկ մի այսպիսի հետաքրքիր փաստ եղավ. Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տեխզննման կայանում պատասխանատուն մի ադրբեջանցի մայոր էր (տեխզննումը գտնվում էր միլիցիայի համակարգում): Նա հավանաբար Հայաստանից հեռացած վերջին ադրբեջանցին է, քանի որ ղարաբաղյան շարժումից հետո դեռ երկար ժամանակ շարունակում էր վարորդներից 3 ռուբլի վերցնել` տեխզննման կտրոնը տրամադրելու համար: Ընդ որում` դա անում էր բացահայտ` չնայելով նույնիսկ այն մեքենային, որի համար կտրոն էր տալիս:

    Անկախացումից հետո այս համակարգում երկար ժամանակ արմատական փոփոխություններ չեն նախաձեռնվել, սակայն վերջին տարիներին որոշ քայլեր իրականացվեցին: Նախ` տեխզննման կայանները հանվեցին ոստիկանության համակարգից եւ սեփականաշնորհվեցին: Այնուհետ որոշվեց, որ վարորդներն ինքնուրույն են ընտրում, թե որ կայանում տեխզննում անցնեն` անկախ նրանից, թե մեքենան որտեղ է գրանցված: Սա արվեց այն նպատակով, որ տեխզննման կայանների միջեւ մրցակցություն լինի, բարձրանա սպասարկման որակը;

    Սակայն այս փոփոխությունները ակնհայտորեն բավարար չէին; 2011 թվականի մարտի 31-ի կառավարության նիստում նոր, շատ ավելի արմատական փոփոխություններ կատարվեցին տեխզննման կարգում:

    Մինչ այդ ավտոմեքենայի վարորդը կամ ավտոմեքենայի սեփականատերը պարտադիր տեխնիկական զննության կտրոնը ձեռք բերելու համար պետք է այցելեր մի քանի պետական հիմնարկ; Մասնավորապես` վճարեր գույքահարկը թաղապետարանում, այցելեր բանկ բնապահպանական վճար կատարելու համար, որից հետո միայն այցելեր տեխզննման կայան` այնտեղ էլ որպես կանոն վճարելով 8000 դրամ: Վճարումը կատարելուց հետո նա տեխնիկական զննության կայանից ստանում էր դիմապակուն փակցնելու համար անհրաժեշտ կտրոնը` տալով 5000 դրամ ապօրինի վճար:

    Այժմ, նոր կարգի համաձայն, վարորդը պետք է առաջնորդվի հետեւյալ սխեմայով. Հարկավոր է նախ այցելել թաղապետարան`տեղեկանալու գույքահարկի պարտքի չափի մասին; Այնուհետ պետք է գնալ բանկ ու կատարել բոլոր վճարումները (բնապահպանական, տեխնիկական զննության վճարները եւ պետ.տուրքը): Բանկը վարորդին տրամադրում է տեխնիկական զննության վկայականը, որն արդեն կարող է փակցնել իր դիմապակուն, եւ համարվում է, որ վարորդն այդ առումով իր պարտականություններն արդեն կատարել է:

    Միեւնույն ժամանակ քաղաքացուն բանկում տրամադրում են երկրորդ թերթիկը: Դա մի կտրոն է, որով վարորդը տեխզննման կայանից կարող է պահանջել իրականացնել ավտոմեքենայի տեխնիկական զննում: Այդպիսով` ավտոմեքենայի տեխնիկական վիճակի ստուգումը ավտոմեքենայի սեփականատիրոջ խղճի հարցն է դառնում, իսկ տեխնիկական զննման կայանը գումարը ստանում է միայն վարորդի կողմից տրամադրվող թերթիկը ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո: Այս սխեման բերում է նրան, որ ապօրինի 5000 դրամի վճարումը բացառվում է, էապես պակասում են բյուրոկրատական քաշքշուկները:

    Այս ամենի արդյունքում տեխզննության կայանների աշխատանքը դառնում է ինքնակարգավորվող. մեքենաների տերերն իրենք են որոշում, թե տարվա ընթացքում երբ եւ որտեղ կատարեն տեխզննումը, իսկ կայաններում ոչ մի վճարում չի կատարվելու: Այս պարագայում կայաններն իրենք են շահագրգռված, որ վարորդները հենց իրենց մոտ գնան: Հույս կա, որ նրանք կսկսեն ավելի որակյալ ու հնարավոր է` հավելյալ ծառայություններ առաջարկել վարորդներին (ասենք, գուցե ավտոմեքենայի լվացում և այլն):
    http://news.am/arm/print/54504.html

    Մոդերատորական: Թյուրիմացությունից խուսափելու համար ավելացվել է հղում, քանի որ հակառակ դեպքում տպավորություն էր ստեղծվում, թե հեղինակը նյութը տեղադրողն է:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 20.05.2011, 17:20:
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ավտոմեքենաների ներմուծում Հայաստան մաքսազերծում
    Հեղինակ՝ voter, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 112
    Վերջինը: 09.09.2019, 00:49
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 26.02.2015, 19:31
  3. Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներ
    Հեղինակ՝ Witcher, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 28.01.2013, 19:43
  4. Անձնագրի փոխանակման կարգը
    Հեղինակ՝ l2sky, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 24.06.2012, 16:18
  5. Գրառումներ: 93
    Վերջինը: 07.03.2011, 19:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •