Եթե մի քիչ ուշադիր լինեիր, կտեսնեիր որ ես արդեն հերքել եմ այդ միտքը և տվել եմ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքի հղումը, որտեղ մանրամասն գրված է:
Ապահովագրական ընկերություններից գումարներ շորթելու համար, ըստ The Wall Street Journal-ի, ԱՄՆ-ում հայկական հանցավոր հանցախմբերը մեխանիզմ են մշակել. ստեղծվել են կեղծ ընկերություններ, որոնց պատկանող ավտոմեքենաները իբր վթարի են ենթարկվել. հետո այդ մասին փաստաթղթերը ուղարկել են մասնավոր ապահովագրական ընկերություններին եւ գումարներ պահանջել»։
http://www.armenialiberty.org/conten...e/2191588.html
Հիմա 3 անգամից գուշակեք ինչ կլինի, այդ «գողերի» հետ եթե նման կեղծարարություն մեքենաների ապագովվագրության հետ Հայաստանում արվի...
Կրկնվեմ, բազմաթիվ անգամ ձանր ու թեթև արեք, նոր վստահեք թե որ ապահովվագրական ընկերության եք մուծելու, հույսով, որ չեն առնի թռնեն կամ կեղծ վթարներով իրանք իրանց մեքենաները չեն սարքի ու իրանց ապահովվագրական ընկերությունը բանկրոտ հայտարարեն...
Կներես, որ խցկվում եմ: Եթե ես լինեի, ապա կսահմանեի միայն ըստ մեքենայի գնի: 200 հազարանոց մազերատիի ու 3 հազարանոց ՈՒԱԶ-ի վճարի չափերը պիտի որ տարբեր լինեն ըստ բոլոր տրամաբանությունների: Իսկ վարորդի փորձը բացարձակապես կապ չունի, եթե կան դեպքեր, որ քիչ փորձ ունեցողը շատ փորձ ունեցողից ավելի քիչ է օրենքը խախտում, ապա արդեն դա անարդարացի համակարգ է: Վարորդի պատմությունը, սև ցուցակի մեջ լինել չլինելը միայն պիտի ազդի վարորդին ենթարկած տույժի ու տուգանքների չափի վրա: Մեքենայի ապահովագրության ծախսերը պիտի կապ չունենան մեքենան վարող պոտենցիալ վարորդների քանակի հետ: Այն ինչ ուզում են մտցնել Հայաստանում, դա պրիմիտիվ թալան է, ուրիշ ոչինչ: Այսինքն գեր նպատակը ոչ թե վարորդների հոգսը թեթեևացնելն ու պետության ընդհանուր ծախսերը նվազեցնելն է, այլ ժողովդրից փող կթելը:
Si vis pacem, para bellum
Rammstein (16.10.2010)
Դրա համար էլ հենց գոյություն ունի Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, որը ունի Երաշխավորման ֆոնդ:
http://www.paap.am/index.php?al=guarantee_fundԲյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները, եթե`
4. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը:
Ի՞նչ արժե Ձեր ավտոմեքենայի ապահովագրությունը
![]()
ministr (18.10.2010)
Ի դեպ, որ ապահովագրական ընկերությունը խորհուրդ կտաք՝ Ռոսգոսստռախ, Կասկադ ինշուրընս, ԻնգոԱրմենիա խոշորները:
Ռոսգոս-ը ամեն դեպքում շատ ավելի լուրջա:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Նայած ում ես ուզում բարեգործություն անել
Նաիրի Ինշուրանսը՝ Քոչարյանին
Կասկադը՝ Գաֆեսչյանին
Մյուսներինը դեռ չգիտեմ![]()
I may be paranoid but no android!
Universe (18.10.2010)
ԻնգոԱրմենիա-Սերժ ՍարգսյանԴե ոնց լնի Ռոսգոսստռախում էլ փայ կունենան, նենց որ ամեն դեպքում, ոնց որ ՀՀ մնացած ոլորտները, նենց էլ ստեղ: Ի դեպ Ռոսգոսստռախի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանումա հայազգի գործարարի: Ի դեպ, Կասկադը էլ Գաֆեսճյանինը չի, վաճառվելա Ամերիա բանկին, որի տերը մեր նախագահի մտերիմներիցա:
Ասեմ, որ իմ ինֆերմացիայով պետական մեքենաները ստիպում են ապահովագրել ԻնգոԱրմենիայում, դրա համար իրանց չեմ վստահում, վասնզի մեր բարձրագույն իշխանության ներկայացուցիչները բիզնեսում քցելուց բացի ուրիշ բան չգիտեն, ուստի չի բացառվում, որ նույն տրամաբանությամբ իրենց հաճախորդներին էլ քցողական ծառայություններ մատուցեն:
Վերջին խմբագրող՝ Norton: 18.10.2010, 18:12:
Ես չգիտեմ ոնց, բայց ես շատ տարածված լուր եմ լսել
ա. պետական հիմնարկներում ստիպողաբար ԻնգոԱրմենիայում են ապահովագրում
բ.ընկերությունը պատկանումա Սերժ Սարգսյանին, ի դեպ, ինֆորմացիա ասողներից մեկը Ինգոի աշխատակիցա:
Ասածս ինչա փաստաթղթային առումով չեմ կարող ասել, վասնզի այս երկրում սաղ կեղծիքա, բայց մյուս կողմից էլ գիտեմ, որ եթե ժողովուրդը մի բան ասումա, ուրեմ տենց էլ կա![]()
Դե քանի որ սաղ երկիրն ա արդեն Սերժ Սարգսյանին պատկանում, ուրեմն «ինգո»–ից օգտվելը խեր աԵրկրին (Սերժին) օգուտ ենք տալիս էլի...
---------- Ավելացվել է՝ 19:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:30 ----------
Ժող, ճիշտն ասած մտածում էի էս ինչ աննասուն թվեր են ապահովագրության համար, մեկին տաս փող են շինում, հետո մտա Ռուսաստանի թվերը նայեցի՝ մեզնից բեշ–բեթար, հետո Գերմանիայինը նայեցի... հետո Կանադայինը նայեցի... ու տենցՍաղ աշխարքում դիփ խաբում ին ու խաբում ին...
Si vis pacem, para bellum
Եթե ԻնգոԱրմենիայում սերժանտներն են, նշանակում է իրանք են բոլորին դակազատ անելու, որ մուծվեն ու հազվադեպ է լինելու որ իրանք են մուծվելու։
Այսինքն եթե սերժի ապահովագրականում գրանցված մեքենա ունենաս ու նույնիսկ զապորոժեց էլ լինի ու բախվի ուրիշ ինշուրանսում գրանցված մերսի հետ, մեղավոր էլ լինես, հնարավոր է, որ մեկա մերսին ստիպեն ինքը մեղքը վերցնի իր վրա ու սաղ ծախսերը փակվի...
Բայց դե պարզ է, որ եթե բախվելուց երկուսն էլ նույն սերժական ինշուրանսում եղան, շատ հնարավոր է, որ զապին մեղավոր հանեն, կամ ավելի ճիշտ նրան, ով ավելի շատ կկաշառի իրենց։
Հնարավոր է, որ ՀՀԿական ջիպերը սկսեն արագ տեմպերով թարմացվել, կտանեն կխփեն ու շատ հավանական է, կգրեն - անվերանորոգելի ու բոլորի մուծումներից նոր ջիպի գումար կհատկացվի «խեղճ տուժված ջիպածինին»...
Կարճ ասած, սպասմ ենք տեհենք ինչ ա լելու...
Գագիկ Շամշանի օպերատիվ վթարների նկարահանումները մեծ կարևորություն են ձեռք բերելու, քանի որ հաճախ վթարի մեղավորի բացահայտումը հետաքրքիր ընթացքներ է ստանալու - կռուտոյ ռեալիթի շոու է սկսվելու Հայաստանում ապահովագրությունների ուժի մեջ մտնելուց հետո, սերիալներից ավելի հետաքրքիր
---------- Ավելացվել է՝ 20:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:15 ----------
Վարորդների փորձի հարցում, Եվրոպայում ամեն ընկերություն ինքնէ որոշում, հաշվի առնել թե ոչ ու ինչ գին սահմանել, զուտ նրա համար, որ զեղչերով շահագռգռի իր մոտ գան ապահովվագրեն...
Հայաստանում կենտրոնական Բանկի միջամտությամբ տրանսպորտային միջոցների տարիֆների սահմանումը աբսուրդ է - չնայած երևի դա նրանից է, որ տրանսպորտի նախարարությունը զբաղված է ոչ թե իր գործով, այլ բարեգործությամբ - Ծառուկյանի տրամադրած նվիրատվությունների բաշխման բյուրո է, փոխանակ տրանսպորտի հարցերով զբաղվի ու ինքը խորհուրդներ ու չափանիշներ սահմանի ի աջակցույթյուն ապահովագրական ընկերությունների...
Շատ ընկերություններ Եվրոպայում ընդհանրապես հաշվի չեն առնում ոչ մի ստաժ, նույնիսկ եթե այդ մասին ուրիշ ապահովագրական ընկերությունում տվյալներ կան - դնում սահմանում են զրոյից, որպես սկսնակ։
Առավել ևս եթե մեկ անձը եկրորդ մեքենան է ապահովագրում, ապա անկախ նրա նախկին փորձից ու ապահովագրական ստաժից, երկորդ մեքենան որպես սկսնակ ու անփորձ վարորդի չափով են ապահովագրում....
Կարճ ասած ցանկացած ապահովագրական ընկերության համար անկախ մեքենա թե ինչ է ապահովագրում, ամենակարևորը այն փաստն է, թե նախկինում անձը իր մեղավորությամբ վթարների ենթարկված է եղել թե ոչ...
Հայաստանի համար սա լինելու հետաքրքիր իրավիճակ, երբ օրինախախտությունը փաստացի վատ է ազդելու գրպանի վրա, ինչը մինչ օրս հակառակն է, ինչքան շատ են օրենք խաղտում այնքան հարուստ մարդ են...
Հոգեբանական պրոբլեմ է առաջանալու լֆիկա-դոդա-ռոբոտա-սերժական շարքերում, պիտի ենթարկվեն օրենքներին, ճանապարհային կանոններին, որ չտուժվեն... Թե ոնց են դրանք սա մարսելու չեմ պատկերացնում....![]()
Վերջին խմբագրող՝ voter: 18.10.2010, 20:23:
Անվերանորոգելի բան չկա... առավելագույնը 1.5մլն:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ