User Tag List

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Ինքնուրույն ապրելակերպ

  1. #106
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հայրը դեմ է կանգնում իրենց փոխհարաբերություններին, պատճառաբանելով թե տղա ջան այդ աղջիկը իմ դուրը չի գալիս: Եվ այս տղան կանգնելով փաստի առաջ հրաժարվում է այդ աղջկանից
    Իսկ կոնկրետ աղջկա ի՞նչը չի դուր եկել, որ տղան հրաժարվել է:

  2. #107
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետևյալ հետաքրքիր հարցն եմ ցանկանում տալ, որն իմ կարծիքով անմիջական կապ ունի ինքնուրույն ապրելակերպի հետ: ինչպես գիտենք ամուսնությունը մարդու կյանքի ամենակարևորագույն փուլն է: Պատկերացնենք հետևյալ իրավիճակը տղան հավանում է մի աղջկա, այդ աղջիկն էլ անտարբեր չէ, հանդիպում են իրար հետ մի ասենք 6-7 ամիս, սակայն այդ տղայի հայրը դեմ է կանգնում իրենց փոխհարաբերություններին, պատճառաբանելով թե տղա ջան այդ աղջիկը իմ դուրը չի գալիս: Եվ այս տղան կանգնելով փաստի առաջ հրաժարվում է այդ աղջկանից:
    Հարց 1: այս դեպքում կարող ենք համարել, որ տղան ինքնուրույն ապրելակերպ չունի?:
    Հարց2: ինչ անել լսել հորը, թե ներքին ձայնին?
    Մի գուցե հարցնել թե ինչի դուր չի գալիս, եթե հիմնավոր պատասխան չկա ապա անկասկած պետք ա ուզի աղջկան, թեկուզ նաև սխալ լինի: Ավելի լավ ա իրա գլխին եկած սխալը հետո ինքը ուղղի իրա ուժերով, քան թե սաղ կյանքում փոշմանի ու կասկածների մեջ լինի...
    Ամեն դեպքում փակ աչքերով ընտրություններին կողմնակից չեմ:

    I love my life and I celebrate it every day...

  3. #108
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետևյալ հետաքրքիր հարցն եմ ցանկանում տալ, որն իմ կարծիքով անմիջական կապ ունի ինքնուրույն ապրելակերպի հետ: ինչպես գիտենք ամուսնությունը մարդու կյանքի ամենակարևորագույն փուլն է: Պատկերացնենք հետևյալ իրավիճակը տղան հավանում է մի աղջկա, այդ աղջիկն էլ անտարբեր չէ, հանդիպում են իրար հետ մի ասենք 6-7 ամիս, սակայն այդ տղայի հայրը դեմ է կանգնում իրենց փոխհարաբերություններին, պատճառաբանելով թե տղա ջան այդ աղջիկը իմ դուրը չի գալիս: Եվ այս տղան կանգնելով փաստի առաջ հրաժարվում է այդ աղջկանից:
    Հարց 1: այս դեպքում կարող ենք համարել, որ տղան ինքնուրույն ապրելակերպ չունի?:
    Հարց2: ինչ անել լսել հորը, թե ներքին ձայնին?
    Մի հարց էլ ես տամ էլի, դու իրոք էդ հարցի պատասխանը չգիտե՞ս։
    When life gives you lemons, make lemonade

  4. #109
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց էլ ես տամ էլի, դու իրոք էդ հարցի պատասխանը չգիտե՞ս։
    Ես իմ կարծիքը ունեմ տվյալ հարցի շուրջ, սակայն հարցը ինքն իրենով բավականին բարդ է: Իսկ չհասկացա ես տենց դեբիլի համբավ ունեմ, որ տալիս եմ միայն այն հարցերը որոնց պատասխանները գիտեմ?: եթե հարցը ինձ համար լուծված լիներ, այսինքն ես կարողանայի ամբողջապես պատասխանել այդ հարցին, ապա էլ կարիք էլ չէր լինի դնել քննարկման: Սա ուղղակի հարց է, որը անմիջականորեն կապված է վերը գրված թեմայի հետ:

  5. #110
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օֆ–օֆֆ... իմ մոտիկ մարդկանցից մեկին ծնողները խորհուրդ տվեցին չամուսնանալ մի աղջկա հետ, նա չլսեց, ամուսնացավ ու արդեն 30 տարի ա քաշում ա իր խաչը...
    գուցե էդ պահին սիրահարված էր, չէր տեսնում թերությունները, կամ մտածում էր, որ կշտկի դրանք.. բայց դե ...

    Բաներ կա, որ նույնիսկ ինքնուրույն մարդն էլ տակից չի կարա դուրս գա ու դա հեչ կապ չունի ինքնուրույն լինել/չլինելու հետ...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (30.09.2010)

  7. #111
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

    Բաներ կա, որ նույնիսկ ինքնուրույն մարդն էլ տակից չի կարա դուրս գա ու դա հեչ կապ չունի ինքնուրույն լինել/չլինելու հետ...
    Եթե մարդ ինքնուրույն է , ապա նա պետք է ինքնուրույն լինի ցանկացած բնագավառում,իսկ որտեղ է սահմանը հոր խորհրդի ու սեփական կարծիքի, երբ կարելի է համարել, որ մարդը խախտել է այդ սահմանը?

  8. #112
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդ ինքնուրույն է , ապա նա պետք է ինքնուրույն լինի ցանկացած բնագավառում,իսկ որտեղ է սահմանը հոր խորհրդի ու սեփական կարծիքի, երբ կարելի է համարել, որ մարդը խախտել է այդ սահմանը?
    Հարցս մնաց անպատասխան բայց գրեմ:
    Ի՞նչի հարցրեցի կոնկրետ ... կան բաներ, որոնք չեն տեսնում երբ սիրահարված են: Շատ դեպքերում ծնողի համար անընդունելի կարա համարվի աղջկա բարոյական լինել չլինելու հարցը: Էս դեպքում սիրահարված սիրտը գուցե մտածի ամեն ինչ շտկելու մասին, բայց հայրը հաստատ դա չի մտածում:
    Հիմա ասեմ. իմ ամենամոտ բարեկամուհիս մի անգամ ամուսնանալուց ու բաժանվելուց հետո տարիներ անց սիրում է չամուսնացած տղայի: Տղայի ընտանիքը հոգով սրտով դեմ էր այդ աղջկա իրենց հարս դառնալու անգամ մտքին: Իհարկե տղան ամուսնացավ, որովհետև աղջիկը երեխայի էր սպասում: Հիմա բարեկամուհիս իրենց ազգի ամենահարգված հարսն է: Ուզում եմ ասեմ, որ կյանքում մեկ անգամ թույլ տված սխալը նրա կյանքը չխորտակեց:

    Մի ուրիշ դեպքում: Ընտանիքը դեմ էր աղջկա հարս գալուն: Առանց կոնկրետ պատճառի: Դուր չէր եկել էտ աղջիկը: Էն մանր մունր բաները որոնք պատճառաբանում էր ընտանիքը չեմ համարում ընդունելի: Տղան նորից իր խոսքին մնաց ու ամուսնացավ: Հիմա երկուսով լիքը դժվարությունների միջով են անցնում: Անկախ նրանից, որ բարեկամների կողմից միևնույն է էտքան էլ չեն ընդունվել, բայց որպես սիրող զույգեր հենց նույն բարեկամների համար նախանձի առարկա են միշտ:

    Մի այլ դեպքում էլ տղան նորից լսելով ուզեց իր սիրեցյալին ու մինչև հիմա քաշում է կնոջը դարձի բերելու լուծը: Աղջիկը ոչ մի ձևով որպես կին չի կայանում: Իսկ կոնկրետ ինձ համար չկորցնելով սեփական եսը ընտանիքի կին լինելը ամենակարևորն է:

    Եվ վերջապես մյուս դեպքում տղան լսեց ծնողներին ու չուզեց այդ աղջկան: Էսօր ծնողները իրավացի են, որովհետև էտ աղջիկը մեղմ ասած լավ բարքի տեր չի:

    Հիմա ես չեմ ուզում ասել ով ինչքանով է ինքնուրույն: Բայց մի բան ակնհայտ է: Եթե ձեզ ձեր ծնողը ասում է դեմ եմ, էտ դեպքում հարցրեք նրան թե կոնկրետ ինչին է դեմ: Որովհետև նորից եմ կրկնում երբեմն սիրահար աչքը շատ բան չի տեսնում: Եթե բերված փաստարկները համոզիչ չեն,կամ դուք էլ վստահ եք, որ դրանք հնարավոր ա շտկել որովհետև կյանքի վրա էական ու որոշիչ բիծ չի թողնի ուրեմն շարժվեք ձեր գիտակցությամբ:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (30.09.2010), Արևածագ (30.09.2010), Ֆրեյա (30.09.2010)

  10. #113
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ կարծիքը ունեմ տվյալ հարցի շուրջ, սակայն հարցը ինքն իրենով բավականին բարդ է: Իսկ չհասկացա ես տենց դեբիլի համբավ ունեմ, որ տալիս եմ միայն այն հարցերը որոնց պատասխանները գիտեմ?: եթե հարցը ինձ համար լուծված լիներ, այսինքն ես կարողանայի ամբողջապես պատասխանել այդ հարցին, ապա էլ կարիք էլ չէր լինի դնել քննարկման: Սա ուղղակի հարց է, որը անմիջականորեն կապված է վերը գրված թեմայի հետ:
    Դե պարզապես ինձ թվում է, որ էդտեղ մի տոկոս անգամ չի կարելի կասկածել, որ նորմալ ինքնուրույն մարդը ինքն է կերտում իր ճակատագիրը, և երբեք որևէ մեկի ասելով չի թողնի իր սիրած աղջկան, նույնիսկ եթե էդ որևէ մեկը հայրը կամ մայրն են։

    ---------- Ավելացվել է՝ 13:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:01 ----------

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիմա ես չեմ ուզում ասել ով ինչքանով է ինքնուրույն: Բայց մի բան ակնհայտ է: Եթե ձեզ ձեր ծնողը ասում է դեմ եմ, էտ դեպքում հարցրեք նրան թե կոնկրետ ինչին է դեմ: Որովհետև նորից եմ կրկնում երբեմն սիրահար աչքը շատ բան չի տեսնում: Եթե բերված փաստարկները համոզիչ չեն,կամ դուք էլ վստահ եք, որ դրանք հնարավոր ա շտկել որովհետև կյանքի վրա էական ու որոշիչ բիծ չի թողնի ուրեմն շարժվեք ձեր գիտակցությամբ:
    Դեկադա ջան, ախր էստեղ թեման ինքնուրույնությունն է, ինքնուրուրյն մարդը հաստատ ինքն է որոշում ինչ անի, ում հետ ամուսնանա, ու հետ ընկերություն անի , սխալ է, թե ճիշտ է, դա արդեն ուրիշ թեմա է, բայց հասուն ինքնուրույն մարդը երբեք չի լսի ծնողին ամուսնության հարցում։ Միգուցե հետո ոտքը քարին տա, գլուխն էլ պատին, բայց որ չի լսի, էդ հաստատ։ Ես պատկերացնում եմ առաջին հերթին իմ եղբորը՝ մենք համարձակվեինք խառնվել իր անձնական հարցերի՞ն։ Նույնիսկ երբ ներկայիս կինը արդեն կար ընկերուհու կարգավիճակով ռիսկ չէինք անում հարցնել երբ ես մտադիր ամուսնանալ։ Շատ ժամանակ դրանից կարող է նեղվեինք նաև, բայց որ դա 100% ճիշտ ձևն է տղամարդու պահվածքի, դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում։
    When life gives you lemons, make lemonade

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (30.09.2010)

  12. #114
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդ ինքնուրույն է , ապա նա պետք է ինքնուրույն լինի ցանկացած բնագավառում,իսկ որտեղ է սահմանը հոր խորհրդի ու սեփական կարծիքի, երբ կարելի է համարել, որ մարդը խախտել է այդ սահմանը?
    Եթե մարդ ինքնուրույն է, դա նշանակում է որ ոչ ոքի կասրծիքը չպիտի՞ լսի...

    Կարծիք լսելը, կարծիք ընդունելը մի բան է, անողնաշար /անընդհատ ուրիշի կարծիքով շարժվելը/ ինքնուրույն չլինելը դա ուրիշ հարց է։ Ինքնուրույն չլինելու օրինակ. երեխան սպասում է, որ ծնողներն իրեն մեկնումեկին գտնեն, ասեն՝ բալես, ամուսնացի, որ ամուսնա...

    Իսկ կարծիքներ բոլորս ենք լսում, ծնողների կարծիքները, նույնիսկ կամքը, երբեմն, ընդունում ենք։ Ինչպես նաև հնարավոր այլ մարդկանց, ովքեր մեզ համար կարևոր են։ Դա բնավ չի նշանակում ինքնուրույն չլինել։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (30.09.2010)

  14. #115
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, մեր պապերի ասած` ինչքան մարդ էդքան դեպք... էս դեպքերը ընդամենը դեպքեր են կյանքից, իսկ թեմայի կետ մենակ էնքանով կապ ունեն, որ նրանք մի պահ ինքնուրույն են եղել, կամ էլ հակառակը: Ես խոսում եմ ընդանուր` առանց ինչի չի կարելի լինել ինքնուրույն կամ հակառակը:

    I love my life and I celebrate it every day...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (30.09.2010)

  16. #116
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդ ինքնուրույն է, դա նշանակում է որ ոչ ոքի կասրծիքը չպիտի՞ լսի...

    Կարծիք լսելը, կարծիք ընդունելը մի բան է, անողնաշար /անընդհատ ուրիշի կարծիքով շարժվելը/ ինքնուրույն չլինելը դա ուրիշ հարց է։ Ինքնուրույն չլինելու օրինակ. երեխան սպասում է, որ ծնողներն իրեն մեկնումեկին գտնեն, ասեն՝ բալես, ամուսնացի, որ ամուսնա...

    Իսկ կարծիքներ բոլորս ենք լսում, ծնողների կարծիքները, նույնիսկ կամքը, երբեմն, ընդունում ենք։ Ինչպես նաև հնարավոր այլ մարդկանց, ովքեր մեզ համար կարևոր են։ Դա բնավ չի նշանակում ինքնուրույն չլինել։
    Անի ջան, էդքան տեղը քեզ հետ համաձայն չեմ, ասենք թե չի սպասել, որ ծնողները գտնեն, ինքն ա գտել, ամեն ինչով հավանում է, սիրում է, բայց ծնողը ասում է դուրս չի գալիս էդ աղջիկը, ու նորմալ տղան կլսի ծնողի՞ն, կասի, դե եթե դուք էդ կարծիքի եք, ուրեմն չեմ ամուսնանա՞, ախր աբսուրդ ա, նորից եմ ասում, էստեղ քննարկում ենք ինքնուրույն ապրող, ինքնուրույն որոշումներ կայացնող մարդուն, իսկ ծնողի խոսքով իր սիրուց հրաժարվող մարդը ոչ մի կերպ չի տեղավորվում ինքնուրույն մարդու կերպարի մեջ։
    When life gives you lemons, make lemonade

  17. #117
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե պարզապես ինձ թվում է, որ էդտեղ մի տոկոս անգամ չի կարելի կասկածել, որ նորմալ ինքնուրույն մարդը ինքն է կերտում իր ճակատագիրը, և երբեք որևէ մեկի ասելով չի թողնի իր սիրած աղջկան, նույնիսկ եթե էդ որևէ մեկը հայրը կամ մայրն են։
    Համ համաձայն եմ կարծիքիդ հետ, համ՝ ոչ։ Մի կողմից, հորդ, մորդ կարծիքը հարգելով, կարող ես մտածել, որ իրենք քեզնից մեծ են տարիքով, ավելի փորձառու են, կամ էլ մի բան են տեսնում, որ դու այդ պահին չես նկատում։ Ու դու մեծի նկատմամբ հարգանքից ելնելով ընդունես նրանց կամքը, հրաժարվես աղջկանից, ինչքան էլ սիրես /նույնիսկ հնարավոր է, ինքդ էլ նկատես այդ թերությունը, բայց մտածած լինես՝ կանցնի, բայց որ կողքից էլ մեկն է ասում, ավելի է ամրապնդվում բացասական զգացողությունը.../

    Մյուս կողմից էլ, շատ հնարավոր է, որ ծնողները 1. կողմնակալ վերաբերմունք ունեն իրենց երեխայի նկատմամբ եւ թերագնահատում են ուրիշի երեխային, 2. մանրուքների կարևորությունը չափազանցնում են ու ներկայացնում դրանք որպես բաժանվելու համար արգումենտ, 3. հնարավոր է, որ ծնողները թեկուզ տարիքով մեծ են, բայց բավականաչափ փորձառու չեն նման խորհուրդ տալու համար /ես չեմ համարում, որ տարիքը ինքնաբերաբար նշանակում է իմաստնություն/, 4. հնարավոր է, որ իրենց ժամանակի /մի 20 տարի առաջվա/ չափանիշներով են դատում ու առաջանում է սերունդների հակասություն, մեղմ ասած՝ կյանքից հետ են մնացել ու չեն իմանում, թե հիմիկվա ջահելությունը ինչով է շնչում 5. հնարավոր է, որ ուղղակի անհանդուրժող մարդիկ են, ոչ ոքի չեն հավանում, ոչ ոքի հետ չեն ցանկանում լեզու գտնել ու դիմացինի թերությունները ցավագին են ընդունում... այդ դեպքում՝ եթե խեղճ տղան անընդհատ լսի ծնողներին, երբեք էլ նրանց համար լավ հարս չի գտնի

    Ընդհանրապես, ամեն մարդ իր կյանքը պետք է ապրի, իսկ ծնողները պետք է հասկանան, որ իրենք իրենցը արդեն ապրել են, թե ինչ ձևով են ապրել, իրենց գործն է, կարող են խորհուրդ տալ ու եթե ճիշտ բան են ասում, հաստատ կընդունվի, իսկ եթե ուզում են մի հատ էլ իրենց որդիների կյանքով ապրել /երբեմն ուղղակի որպես կապրիզ, կամ հետաքրքրությունից դրդված.../ ապա՝ ձեռքներդ հեռու։
    Ընդհանրապես, ընտանիքը ինչքան հեռու լինի թե կնոջ, թե ամուսնու ազգականների ազդեցություններից, այնքան լավ /նկատի չունեմ իրարից հեռու լինելը, չշփվելը, նկատի ունեմ "ականջները փակելը" Ընտանիքի մեջ հարաբերությունները երկուսի խնդիրն են... Իսկ ծնողներն էլ շատ են սիրում իրենց "հալածված" երեխաների շահերը "պաշտպանել" ու նրանց սովորացնել, թե կնոջ–ամուսնու հախիցը ոնց գա

    ---------- Ավելացվել է՝ 14:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:39 ----------

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի ջան, էդքան տեղը քեզ հետ համաձայն չեմ, ասենք թե չի սպասել, որ ծնողները գտնեն, ինքն ա գտել, ամեն ինչով հավանում է, սիրում է, բայց ծնողը ասում է դուրս չի գալիս էդ աղջիկը, ու նորմալ տղան կլսի ծնողի՞ն, կասի, դե եթե դուք էդ կարծիքի եք, ուրեմն չեմ ամուսնանա՞, ախր աբսուրդ ա, նորից եմ ասում, էստեղ քննարկում ենք ինքնուրույն ապրող, ինքնուրույն որոշումներ կայացնող մարդուն, իսկ ծնողի խոսքով իր սիրուց հրաժարվող մարդը ոչ մի կերպ չի տեղավորվում ինքնուրույն մարդու կերպարի մեջ։
    Օֆ, Ան ջան, ուզում էի գրեի, որ դժվար կլինի տենց պայմաններում ապրելը, եթե ծնողներիդ ու կնոջդ մեջ կոնֆլիկտ լինի.. բայց հետո.. էնքան դեպքեր կան...
    Միդեպքում՝ ծնողները սլզբից չեն ուզել, հետո դառել ա իրանց հարազատ աղջիկ, մյուս դեպքում հենց ծնողների ընտրած աղջիկն ա դառել իրանց թշնամի...
    Ով իմանա...
    Դրա համար, երևի ճիշտ ես, եթե ակնհայտ բացասական կողմեր կան, ոչ թե սահմանափակվում ա "քիթը աջ ա ծռված, իսկ ես միշտ երազել եմ, որ քո կնգա քիթը ձախ ծռված լինի" արգումենտներով, ոչ ոքի էլ պետք չի լսել։

    Կյանքը նենց ռուլետկա ա, որ երբեք չգիտես գլխիդ որից ինչ կգա...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (30.09.2010)

  19. #118
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ariadna -ի խոսքերից
    Դեկադա ջան, ախր էստեղ թեման ինքնուրույնությունն է, ինքնուրուրյն մարդը հաստատ ինքն է որոշում ինչ անի, ում հետ ամուսնանա, ու հետ ընկերություն անի , սխալ է, թե ճիշտ է, դա արդեն ուրիշ թեմա է, բայց հասուն ինքնուրույն մարդը երբեք չի լսի ծնողին ամուսնության հարցում։ Միգուցե հետո ոտքը քարին տա, գլուխն էլ պատին, բայց որ չի լսի, էդ հաստատ։ Ես պատկերացնում եմ առաջին հերթին իմ եղբորը՝ մենք համարձակվեինք խառնվել իր անձնական հարցերի՞ն։ Նույնիսկ երբ ներկայիս կինը արդեն կար ընկերուհու կարգավիճակով ռիսկ չէինք անում հարցնել երբ ես մտադիր ամուսնանալ։ Շատ ժամանակ դրանից կարող է նեղվեինք նաև, բայց որ դա 100% ճիշտ ձևն է տղամարդու պահվածքի, դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում։

    Ջանս շատ ծանոթ իրավիճակ է: Մենք էլ մեր եղբորը չէին հարցնում թե ինքը ի՞նչ պիտի անի, ո՞նց պիտի անի: Նույնիսկ այն դեպքում որ մեզնից ամենափոքրն է: Չգիտեմ ինչքանով է հարիր ասել հիմա, բայց իմ ընտանիքում մենք բոլորս էլ ինքնուրույն ենք: Մեզ չի պարտադրվել ոչինչ: Ինքներս ենք որոշել ում հետ կապենք մեր կյանքը: Թե քույրերս թե եղբայրս մեր անձնական հարցերը կարգավորել ենք ինքներս չդիմելով ոչ մեկի օգնությանը: Ու դա գալիս էր ոչ միայն նարնից, որ մենք չափացանց ինքնուրույն էինք, այլ նաև այն, որ մեր ծնողները կյանքին վերաբերող կարևորագույն հարցերը թողել են մեր ընտրության վրա:

    ասածս այն է, որ ինքնուուրյն լինելը կարծիքը լսելու հետ կապ չունի: Ո՞վ է ասում արեք , բայց լսել պարզապես լսել հնարավոր չի՞:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 30.09.2010, 13:57:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.09.2010), Yellow Raven (30.09.2010)

  21. #119
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, օրինակ ընկերուհիս իր ամուսնուց մեծ է 7 տարով, տղայի մայրը կատեգորիկ դեմ էր, պլուս էդ ամենին, ինչ որ «չուզողներ» էնպիսի հեքիաթներ էին պատմել էդ խեղճ կնոջը ընկերուհուս մասին, անգամ ասել էին իբր թմրամոլ է, որ էդ կինը քիչ էր մնում ինքնասպան լիներ։ Բայց տղան, նորմալ, խելոք տղա էր, ինքնուրույն որոշումներ կայացնող, ամուսնացավ, հիմա շատ երջանիկ են, բալիկը արդեն 2 տարեկան է, իսկ կեսուրն էլ հարսին իսկապես սիրում է, հարսն էլ կեսուրին, էնքան է սիրում, որ նույնիսկ մենք, կողքի մարդ լինելով էդ կնոջը սիրում ենք, տեսնելով էդ փոխադարձ անկեղծ ջերմությունն ու սերը։

    ---------- Ավելացվել է՝ 14:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:56 ----------

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջանս շատ ծանոթ իրավիճակ է: Մենք էլ մեր եղբորը չէին հարցնում թե ինքը ի՞նչ պիտի անի, ո՞նց պիտի անի: Նույնիսկ այն դեպքում որ մեզնից ամենափոքրն է: Չգիտեմ ինչքանով է հարիր ասել հիմա, բայց իմ ընտանիքում մենք բոլորս էլ ինքնուրույն ենք: Մեզ չի պարտադրվել ոչինչ: Ինքներս ենք որոշել ում հետ կապենք մեր կյանքը: Թե քույրերս թե եղբայրս մեր անձնական հարցերը կարգավորել ենք ինքներս չդիմելով ոչ մեկի օգնությանը: Ու դա գալիս էր ոչ միայն նարնից, որ մենք չափացանց ինքնուրույն էինք, այլ նաև այն, որ մեր ծնողները կյանքին վերաբերող կարևորագույն հարցերը թողել են մեր ընտրության վրա:
    Ու ճիշտն էլ դա ա չէ՞, գոնե գիտես, որ ինչ որ բանից դժգոհ եղար, հաստատ միայն քեզ կմեղադրես, ոչ թե մորդ կամ հորդ։ Մի ուրիշ թեմայում, չեմ հիշում թե որ , արդեն գրել եմ, որ պարզապես պետք է երեխայիդ էնպես դաստիարակես, որ ինքը ի վիճակի լինի խելամիտ որոշումներ կայացնելու ու դու էլ հարգես նրա որոշումները։ Ուֆ, էլի թեմայից շեղվեցինք, ախր էս թեման ոչ թե վերաբերում է նրան, թե որն է ճիշտ՝ լսելը, թե չլսելը, այլ թե որն է ինքնուրույնը, իսկ էդ դեպքում հաստատ չես լսի, անկախ նրանից, դա ճիշտ է, թե սխալ։
    When life gives you lemons, make lemonade

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (30.09.2010)

  23. #120
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ մի դեպք գիտեմ, որ տղան մարմնավաճառի հետ ամուսնացավ։
    Մայրը չգիտեմ՝ տեղյակ էր, թե ոչ... ընկերները տղային համոզում էին, որ չանի այդպիսի բան, տղան էլ, ի զարմանս ինձ, քյարթուներից էր, էն ձեր իմացած ֆենած մազերով ժամանակակից տղաներից չէր։
    Մի 7 տարի կյանքը կերավ էդ տղու, հետո բաժանվեցին, հիմա իրա քեֆին ֆռֆռում ա նախկին կինը... Երեխա չկարողացան ունենալ, մի քանի տարի Մոսկվա էին գնում՝ բուժվելու։ Ու բոլոր 7 տարի տղայի գլխին տարբեր արկածներ էր սարքում... Հիմա, որ խելք չուներ, ոչ ոք մեղավոր չէր, բայց դե ծնողները չեն կարողանում նայել, ինչպես են իրենց երեխաներին նեղացնում։

    հ.գ. մի քիչ մարդու բնավորությունն էլ կապ ունի։ Մարդ կա, իր թերառատ կեսի վրա կարող է ազդել, նրան փոխել, կամ բոլոր կարևոր որոշումներն իր վրա վերցնել ու իր դրվածքը դնել։ Մեկ այլ դեպքում էլ, լավ կեսը վատ կեսին է զոհ գնում ու երկուսով կործանվում են...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ եք կարողանում ինքնուրույն պատրաստել
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 102
    Վերջինը: 13.12.2012, 21:46
  2. service mysql - ը ինքնուրույն առանց պատճառի stop է լինում
    Հեղինակ՝ david, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2012, 16:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •