Ինքնուրույն ապրելակերպ. դա մենակ ապրելն է, թե ֆինանսական անկախություն ունենալը, թե ինքնուրույն մտածելակերպը:
Ինչու է հայ երիտասարդը ավելի ուշ տարիքում գիտակցում ինքնուրույն ապրելակերպի անհրաժեշտությունը և կարևորությունը, քան արտասահմանում:
Ինքնուրույն ապրելակերպ. դա մենակ ապրելն է, թե ֆինանսական անկախություն ունենալը, թե ինքնուրույն մտածելակերպը:
Ինչու է հայ երիտասարդը ավելի ուշ տարիքում գիտակցում ինքնուրույն ապրելակերպի անհրաժեշտությունը և կարևորությունը, քան արտասահմանում:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.10.2009, 21:50:
Ինքնուրույն ապրելու համար կարևոր նախապայման ա փող աշխատելը, չնայած շատ պետք ա ինքնուրույն մտածողություն ունենալը:
ես ինչ ակտուալ թեմա ա ինձ համար
արդեն մի ամսից ավել ա տեսնում եմ էտ ինքնուրույն կյանքի ԲՈԼՈՐ,, պլուսները և մինուսները,,,,,, միշտ ձգտում էի սրան
բայց ասեմ, որ շատ ավելի բարդ ա,, քան պատկերացնում էի,,,,
բայց հրաշալի բան ա, երբ սկսվում է մոտդ ստացվել,, կարևորը չընկճվել,,,,
անփոխարինելի կյանքի փորձ ա,, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ,, առաջին անգամ պատասխանատվություն սեփական անձի նկատմամբ
մի խոսքով անկախւթյունը միայն գործողությունների ազատություն չէ,, այլև ահռելի մեծ պատասխանատվություն ա
ինձ թվում է արժե փորձել
դա օգնում է ինքնահաստատվել ,կախում չունենալ ոչ ոքից.դառնալ հասարակության լիարժեք անդամ,և իհարկե չպետք է անտեսենք ինքնուրույն գումար վաստակելո փաստը.
Վերջին խմբագրող՝ Anahit Jan: 10.10.2009, 23:48:
2 տարի է` վարում եմ ինքնուրույն ապրելակերպ:
Ապրում եմ մենակ, իմ տանը` որը պապիկս է ինձ թողել:
Պատճառները:
1. Սկզբում` ուղղակի ինձ թվում էր, որ մենակ "կայֆ" ա լինելու:
2. Շատ հարազատ է ինձ այս տունը:
3. Ինքնուրույն կյանք սկսել, հասունանալ, կախված չլինել ոչմեկից:
16-17 տարեկան էի` երբ սկսեցի: Կամաց - կամաց սովորեցի ամեն ինչ, ինքս ինձ համար պատրաստել, լվանալ... /մի խոսքով`բոլոր կենցաղային գորձերը/:
Մինչև հիմա մենակ եմ ապրում, աշխատում եմ բոլոր պահանջներս ինքս կատարել: / ու ստացվում է/:
Գոհ եմ: Հիմա մեկ մեկ ինքս եմ նկատում` թե որքան եմ տարբերվում իմ տարիքի ծանոթներիցս` թե մտածելակերպով, թե բնավորությամբ, / մի խոսքով` ամեն ինչով/... Չգիտեմ դա լավ է թե վատ` բայց չեմ դժգոհում:![]()
Ambrosine (11.10.2009), Amourchik (12.10.2009), AniwaR (11.10.2009), Cassiopeia (11.10.2009), Enigmatic (11.10.2009), h.s. (11.10.2009), Kita (11.10.2009), Yellow Raven (12.10.2009), Աբելյան (15.03.2010), Հայուհի (15.06.2010), Մանուլ (11.10.2009), Ուլուանա (11.10.2009), Ռեդ (11.10.2009), Սլիմ (12.10.2009)
կարեւոր չի թե մարդ ոնց ա ապրում մենակով թե տնեցիքի հետ կարեւորը թե ինչ կյանքով ա ապրում կարող ա տնեցիքի հետ ապրի բայց ինքնուրույն
One_Way_Ticket (11.10.2009), Հարդ (11.10.2009)
Ամբողջ պռոբլեմը նրանում է,որ 1-ը պետքա ունենաս աշխատանք լավ վարձատրությամբ և բնակարան,ինչու է արտասահմանում հեշտ բհակարան ձեռք բերել,որովհետև այնտեղ կարելի ձեռք բերել բնակարան բավականին լավ պայմաններում և իհարկե աշխատանք
Ես ոնց որ թե ուզբեկ չեմ, բայց 17 տարեկանից ինքնուրույն եմ ապրում: Ու իմ շրջապատում իմ նման համարյա բոլորն են: Ու բոլորն էլ հայ են: Ինչ-որ չեմ զգացել որ ազգային պատկանելիությունը այստեղ դեր ա խաղաում:
Հիմնականում ցանկության ու հնարավորության հացեր են: Հա, մեկ էլ ծնողներն էլ են մեկ-մեկ դեմ լինում: Համենայն դեպս դոմինանտ ազդեցություն ունի տվյալ մարդու մասնագիտության պահանջարկն ու բարձր վարձատրելի լինելը: Հայաստանում այդպիսի մասնագիտություններն ու մասնագետները շատ չեն, դրա համար էլ վիճակը տարբերվում է արտասահմանից:
+ պետության բացարձակ անտարբերությունը: Ահա և բոլոր, կամ համարյա բոլոր պատճառները:
էսպես չի մնա
Empty`Tears (15.06.2010), Ungrateful (11.10.2009)
Փոքր տարիքում տղաները միշտ էլ ուզում են առանձին ապրել, իրենց տղամարդ զգալ: Ես դպրոցական տարիքում շատ էի երազում գոնե իմ անձնական սենյակը ունենալ, որը կլիներ միայն իմը, ցավոք, բախտ չվիճակվեց: Ուսանողական առաջին տարին մեծ մասամբ մենակ եմ ապրել, հետո եղբորս հետ: Հիմա խառն է, տատիկս է գալիս-գնում, քեռիս իր ընտանիքով հիմնականում հետս է: Մենակ գրեթե չեմ լինում: Եվ դա ինձ դուր է գալիս: Ի՞նչ վատ է, որ երեկոյան աշխատանքից գալիս ես, տանը մարդ կա, կզրուցեք, ինչ-որ խնդիր լինի, միմյանց կօգնեք: Ֆինանսականը նույնպես խնդիր չէ, բոլորս էլ "մուծում ենք ընտանեկան բյուջեին": Երբեք նման հարցեր չեն առաջանում, թե մեկը քիչ տվեց, մյուսը շատ տվեց, բարեբախտաբար հնարավորություններս հերիքում են նման մանրուքների մեջ չխորանալու համար: Իսկ կախվածության մասին խոսելը լրիվ անիմաստ է, ես բացարձակապես մենակ արտասահման եմ գնում, անծանոթ քաղաքներ, ճիշտ է, սկզբում վախենում էին, դեմ էին ընկնում, բայց աստիճանաբար սովորեցին:
Ընտանիքի հետ ապրելուց կայֆ բան չկա
Երկար մտածեցի բայց այդպես էլ չհասկացա թե նշածիդ ինչը կարող է խանգարել եթե ապրում ես ընտանիքիդ հետ?)))Առանձին ապրելը մեծապես անհրաժեշտ է տղային, որպեսի նա դառնա Տղամարդ: Որ զգա ինչ է պատասխանատվությունը ու այն իրացնելու ճանապարհենրը ինքնուրույն գծի ու հաղթահարի:
Ոչ ազատությունս է սահմանափակ, ոչ որոշումներ կայացնելուս հանարավորությունը, ոչ էլ եսիմ ինչ...Ոնց ուզում ապրում եմ)))) Ու զարմանում եմ այն երիտասարդների վրա որոնք այդքան ձգտում ու երազում են մենակ ապրել, թե ինչ լավ բան կա դրա մեջ չեմ հասկանում))) Նու, լավ, նենցա եղել, մենակ էլ եմ ապրել, ուտենց էլ չհասկացա դրա կայֆը))))Սկզբում` ուղղակի ինձ թվում էր, որ մենակ "կայֆ" ա լինելու:
Հա, բոցիչը ենա, որ իրոք, երբ մարդիկ իմանում են որ տենց "թույն" գործունեմ, սաղ միանգամից ասում են բա չես ուզում առանձին ապրես?
![]()
Legolas (11.10.2009), One_Way_Ticket (11.10.2009), snow (12.10.2009), Yellow Raven (12.10.2009), Հայկօ (12.10.2009)
Արդեն երրորդ տարին ա, որ ինքնուրույն ապրելակերպ եմ վարում:
Գտնվելով ծնողներիցս 320 կիլոմետր հեռավորության վրա` արդեն սովորել եմ ինքս ինձ համար ուտելիք պատրաստելուն, լվանալուն, մաքրելուն, արդուկ անելուն:Սովորել եմ ինքս իմ ժամանակը ու ֆինանսական միջոցները ճիշտ օգտագործել, /ճիշտ է, վերջինս ես չեմ աշխատում, հլա որ
/:
Կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է իր կյանքում անցնի այդպիսի մի էտապով:Դա էական դեր է խաղում մարդու` որոշակի չափով ինքնահաստատվելու համար:
Ambrosine (11.10.2009), Annushka (12.10.2009), Enigmatic (12.10.2009), Kita (12.10.2009), Ungrateful (11.10.2009), VisTolog (11.10.2009), Yellow Raven (12.10.2009), Հայուհի (15.06.2010), Մանուլ (11.10.2009), Սլիմ (12.10.2009)
Ungrateful (12.10.2009), Աթեիստ (12.10.2009), Ռեդ (12.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ