Իսկ կոնկրետ աղջկա ի՞նչը չի դուր եկել, որ տղան հրաժարվել է:հայրը դեմ է կանգնում իրենց փոխհարաբերություններին, պատճառաբանելով թե տղա ջան այդ աղջիկը իմ դուրը չի գալիս: Եվ այս տղան կանգնելով փաստի առաջ հրաժարվում է այդ աղջկանից
Իսկ կոնկրետ աղջկա ի՞նչը չի դուր եկել, որ տղան հրաժարվել է:հայրը դեմ է կանգնում իրենց փոխհարաբերություններին, պատճառաբանելով թե տղա ջան այդ աղջիկը իմ դուրը չի գալիս: Եվ այս տղան կանգնելով փաստի առաջ հրաժարվում է այդ աղջկանից
Մի գուցե հարցնել թե ինչի դուր չի գալիս, եթե հիմնավոր պատասխան չկա ապա անկասկած պետք ա ուզի աղջկան, թեկուզ նաև սխալ լինի: Ավելի լավ ա իրա գլխին եկած սխալը հետո ինքը ուղղի իրա ուժերով, քան թե սաղ կյանքում փոշմանի ու կասկածների մեջ լինի...
Ամեն դեպքում փակ աչքերով ընտրություններին կողմնակից չեմ:
I love my life and I celebrate it every day...
Ես իմ կարծիքը ունեմ տվյալ հարցի շուրջ, սակայն հարցը ինքն իրենով բավականին բարդ է: Իսկ չհասկացա ես տենց դեբիլի համբավ ունեմ, որ տալիս եմ միայն այն հարցերը որոնց պատասխանները գիտեմ?: եթե հարցը ինձ համար լուծված լիներ, այսինքն ես կարողանայի ամբողջապես պատասխանել այդ հարցին, ապա էլ կարիք էլ չէր լինի դնել քննարկման: Սա ուղղակի հարց է, որը անմիջականորեն կապված է վերը գրված թեմայի հետ:
Օֆ–օֆֆ... իմ մոտիկ մարդկանցից մեկին ծնողները խորհուրդ տվեցին չամուսնանալ մի աղջկա հետ, նա չլսեց, ամուսնացավ ու արդեն 30 տարի ա քաշում ա իր խաչը...
գուցե էդ պահին սիրահարված էր, չէր տեսնում թերությունները, կամ մտածում էր, որ կշտկի դրանք.. բայց դե ...
Բաներ կա, որ նույնիսկ ինքնուրույն մարդն էլ տակից չի կարա դուրս գա ու դա հեչ կապ չունի ինքնուրույն լինել/չլինելու հետ...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Արևածագ (30.09.2010)
Հարցս մնաց անպատասխան բայց գրեմ:
Ի՞նչի հարցրեցի կոնկրետ ... կան բաներ, որոնք չեն տեսնում երբ սիրահարված են: Շատ դեպքերում ծնողի համար անընդունելի կարա համարվի աղջկա բարոյական լինել չլինելու հարցը: Էս դեպքում սիրահարված սիրտը գուցե մտածի ամեն ինչ շտկելու մասին, բայց հայրը հաստատ դա չի մտածում:
Հիմա ասեմ. իմ ամենամոտ բարեկամուհիս մի անգամ ամուսնանալուց ու բաժանվելուց հետո տարիներ անց սիրում է չամուսնացած տղայի: Տղայի ընտանիքը հոգով սրտով դեմ էր այդ աղջկա իրենց հարս դառնալու անգամ մտքին: Իհարկե տղան ամուսնացավ, որովհետև աղջիկը երեխայի էր սպասում: Հիմա բարեկամուհիս իրենց ազգի ամենահարգված հարսն է: Ուզում եմ ասեմ, որ կյանքում մեկ անգամ թույլ տված սխալը նրա կյանքը չխորտակեց:
Մի ուրիշ դեպքում: Ընտանիքը դեմ էր աղջկա հարս գալուն: Առանց կոնկրետ պատճառի: Դուր չէր եկել էտ աղջիկը: Էն մանր մունր բաները որոնք պատճառաբանում էր ընտանիքը չեմ համարում ընդունելի: Տղան նորից իր խոսքին մնաց ու ամուսնացավ: Հիմա երկուսով լիքը դժվարությունների միջով են անցնում: Անկախ նրանից, որ բարեկամների կողմից միևնույն է էտքան էլ չեն ընդունվել, բայց որպես սիրող զույգեր հենց նույն բարեկամների համար նախանձի առարկա են միշտ:
Մի այլ դեպքում էլ տղան նորից լսելով ուզեց իր սիրեցյալին ու մինչև հիմա քաշում է կնոջը դարձի բերելու լուծը: Աղջիկը ոչ մի ձևով որպես կին չի կայանում: Իսկ կոնկրետ ինձ համար չկորցնելով սեփական եսը ընտանիքի կին լինելը ամենակարևորն է:
Եվ վերջապես մյուս դեպքում տղան լսեց ծնողներին ու չուզեց այդ աղջկան: Էսօր ծնողները իրավացի են, որովհետև էտ աղջիկը մեղմ ասած լավ բարքի տեր չի:
Հիմա ես չեմ ուզում ասել ով ինչքանով է ինքնուրույն: Բայց մի բան ակնհայտ է: Եթե ձեզ ձեր ծնողը ասում է դեմ եմ, էտ դեպքում հարցրեք նրան թե կոնկրետ ինչին է դեմ: Որովհետև նորից եմ կրկնում երբեմն սիրահար աչքը շատ բան չի տեսնում: Եթե բերված փաստարկները համոզիչ չեն,կամ դուք էլ վստահ եք, որ դրանք հնարավոր ա շտկել որովհետև կյանքի վրա էական ու որոշիչ բիծ չի թողնի ուրեմն շարժվեք ձեր գիտակցությամբ:
Դե պարզապես ինձ թվում է, որ էդտեղ մի տոկոս անգամ չի կարելի կասկածել, որ նորմալ ինքնուրույն մարդը ինքն է կերտում իր ճակատագիրը, և երբեք որևէ մեկի ասելով չի թողնի իր սիրած աղջկան, նույնիսկ եթե էդ որևէ մեկը հայրը կամ մայրն են։
---------- Ավելացվել է՝ 13:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:01 ----------
Դեկադա ջան, ախր էստեղ թեման ինքնուրույնությունն է, ինքնուրուրյն մարդը հաստատ ինքն է որոշում ինչ անի, ում հետ ամուսնանա, ու հետ ընկերություն անի , սխալ է, թե ճիշտ է, դա արդեն ուրիշ թեմա է, բայց հասուն ինքնուրույն մարդը երբեք չի լսի ծնողին ամուսնության հարցում։ Միգուցե հետո ոտքը քարին տա, գլուխն էլ պատին, բայց որ չի լսի, էդ հաստատ։ Ես պատկերացնում եմ առաջին հերթին իմ եղբորը՝ մենք համարձակվեինք խառնվել իր անձնական հարցերի՞ն։ Նույնիսկ երբ ներկայիս կինը արդեն կար ընկերուհու կարգավիճակով ռիսկ չէինք անում հարցնել երբ ես մտադիր ամուսնանալ։ Շատ ժամանակ դրանից կարող է նեղվեինք նաև, բայց որ դա 100% ճիշտ ձևն է տղամարդու պահվածքի, դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում։
When life gives you lemons, make lemonade
Ֆրեյա (30.09.2010)
Եթե մարդ ինքնուրույն է, դա նշանակում է որ ոչ ոքի կասրծիքը չպիտի՞ լսի...
Կարծիք լսելը, կարծիք ընդունելը մի բան է, անողնաշար /անընդհատ ուրիշի կարծիքով շարժվելը/ ինքնուրույն չլինելը դա ուրիշ հարց է։ Ինքնուրույն չլինելու օրինակ. երեխան սպասում է, որ ծնողներն իրեն մեկնումեկին գտնեն, ասեն՝ բալես, ամուսնացի, որ ամուսնա...
Իսկ կարծիքներ բոլորս ենք լսում, ծնողների կարծիքները, նույնիսկ կամքը, երբեմն, ընդունում ենք։ Ինչպես նաև հնարավոր այլ մարդկանց, ովքեր մեզ համար կարևոր են։ Դա բնավ չի նշանակում ինքնուրույն չլինել։
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Tig (30.09.2010)
Ժողովուրդ, մեր պապերի ասած` ինչքան մարդ էդքան դեպք... էս դեպքերը ընդամենը դեպքեր են կյանքից, իսկ թեմայի կետ մենակ էնքանով կապ ունեն, որ նրանք մի պահ ինքնուրույն են եղել, կամ էլ հակառակը: Ես խոսում եմ ընդանուր` առանց ինչի չի կարելի լինել ինքնուրույն կամ հակառակը:
I love my life and I celebrate it every day...
Ariadna (30.09.2010)
Անի ջան, էդքան տեղը քեզ հետ համաձայն չեմ, ասենք թե չի սպասել, որ ծնողները գտնեն, ինքն ա գտել, ամեն ինչով հավանում է, սիրում է, բայց ծնողը ասում է դուրս չի գալիս էդ աղջիկը, ու նորմալ տղան կլսի ծնողի՞ն, կասի, դե եթե դուք էդ կարծիքի եք, ուրեմն չեմ ամուսնանա՞, ախր աբսուրդ ա, նորից եմ ասում, էստեղ քննարկում ենք ինքնուրույն ապրող, ինքնուրույն որոշումներ կայացնող մարդուն, իսկ ծնողի խոսքով իր սիրուց հրաժարվող մարդը ոչ մի կերպ չի տեղավորվում ինքնուրույն մարդու կերպարի մեջ։
When life gives you lemons, make lemonade
Համ համաձայն եմ կարծիքիդ հետ, համ՝ ոչ։ Մի կողմից, հորդ, մորդ կարծիքը հարգելով, կարող ես մտածել, որ իրենք քեզնից մեծ են տարիքով, ավելի փորձառու են, կամ էլ մի բան են տեսնում, որ դու այդ պահին չես նկատում։ Ու դու մեծի նկատմամբ հարգանքից ելնելով ընդունես նրանց կամքը, հրաժարվես աղջկանից, ինչքան էլ սիրես /նույնիսկ հնարավոր է, ինքդ էլ նկատես այդ թերությունը, բայց մտածած լինես՝ կանցնի, բայց որ կողքից էլ մեկն է ասում, ավելի է ամրապնդվում բացասական զգացողությունը.../
Մյուս կողմից էլ, շատ հնարավոր է, որ ծնողները 1. կողմնակալ վերաբերմունք ունեն իրենց երեխայի նկատմամբ եւ թերագնահատում են ուրիշի երեխային, 2. մանրուքների կարևորությունը չափազանցնում են ու ներկայացնում դրանք որպես բաժանվելու համար արգումենտ, 3. հնարավոր է, որ ծնողները թեկուզ տարիքով մեծ են, բայց բավականաչափ փորձառու չեն նման խորհուրդ տալու համար /ես չեմ համարում, որ տարիքը ինքնաբերաբար նշանակում է իմաստնություն/, 4. հնարավոր է, որ իրենց ժամանակի /մի 20 տարի առաջվա/ չափանիշներով են դատում ու առաջանում է սերունդների հակասություն, մեղմ ասած՝ կյանքից հետ են մնացել ու չեն իմանում, թե հիմիկվա ջահելությունը ինչով է շնչում5. հնարավոր է, որ ուղղակի անհանդուրժող մարդիկ են, ոչ ոքի չեն հավանում, ոչ ոքի հետ չեն ցանկանում լեզու գտնել ու դիմացինի թերությունները ցավագին են ընդունում... այդ դեպքում՝ եթե խեղճ տղան անընդհատ լսի ծնողներին, երբեք էլ նրանց համար լավ հարս չի գտնի
Ընդհանրապես, ամեն մարդ իր կյանքը պետք է ապրի, իսկ ծնողները պետք է հասկանան, որ իրենք իրենցը արդեն ապրել են, թե ինչ ձևով են ապրել, իրենց գործն է, կարող են խորհուրդ տալ ու եթե ճիշտ բան են ասում, հաստատ կընդունվի, իսկ եթե ուզում են մի հատ էլ իրենց որդիների կյանքով ապրել /երբեմն ուղղակի որպես կապրիզ, կամ հետաքրքրությունից դրդված.../ ապա՝ ձեռքներդ հեռու։
Ընդհանրապես, ընտանիքը ինչքան հեռու լինի թե կնոջ, թե ամուսնու ազգականների ազդեցություններից, այնքան լավ /նկատի չունեմ իրարից հեռու լինելը, չշփվելը, նկատի ունեմ "ականջները փակելը"Ընտանիքի մեջ հարաբերությունները երկուսի խնդիրն են... Իսկ ծնողներն էլ շատ են սիրում իրենց "հալածված" երեխաների շահերը "պաշտպանել" ու նրանց սովորացնել, թե կնոջ–ամուսնու հախիցը ոնց գա
---------- Ավելացվել է՝ 14:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:39 ----------
Օֆ, Ան ջան, ուզում էի գրեի, որ դժվար կլինի տենց պայմաններում ապրելը, եթե ծնողներիդ ու կնոջդ մեջ կոնֆլիկտ լինի.. բայց հետո.. էնքան դեպքեր կան...
Միդեպքում՝ ծնողները սլզբից չեն ուզել, հետո դառել ա իրանց հարազատ աղջիկ, մյուս դեպքում հենց ծնողների ընտրած աղջիկն ա դառել իրանց թշնամի...
Ով իմանա...
Դրա համար, երևի ճիշտ ես, եթե ակնհայտ բացասական կողմեր կան, ոչ թե սահմանափակվում ա "քիթը աջ ա ծռված, իսկ ես միշտ երազել եմ, որ քո կնգա քիթը ձախ ծռված լինի" արգումենտներով, ոչ ոքի էլ պետք չի լսել։
Կյանքը նենց ռուլետկա ա, որ երբեք չգիտես գլխիդ որից ինչ կգա...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ariadna (30.09.2010)
Ariadna -ի խոսքերից
Դեկադա ջան, ախր էստեղ թեման ինքնուրույնությունն է, ինքնուրուրյն մարդը հաստատ ինքն է որոշում ինչ անի, ում հետ ամուսնանա, ու հետ ընկերություն անի , սխալ է, թե ճիշտ է, դա արդեն ուրիշ թեմա է, բայց հասուն ինքնուրույն մարդը երբեք չի լսի ծնողին ամուսնության հարցում։ Միգուցե հետո ոտքը քարին տա, գլուխն էլ պատին, բայց որ չի լսի, էդ հաստատ։ Ես պատկերացնում եմ առաջին հերթին իմ եղբորը՝ մենք համարձակվեինք խառնվել իր անձնական հարցերի՞ն։ Նույնիսկ երբ ներկայիս կինը արդեն կար ընկերուհու կարգավիճակով ռիսկ չէինք անում հարցնել երբ ես մտադիր ամուսնանալ։ Շատ ժամանակ դրանից կարող է նեղվեինք նաև, բայց որ դա 100% ճիշտ ձևն է տղամարդու պահվածքի, դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում։
Ջանս շատ ծանոթ իրավիճակ է: Մենք էլ մեր եղբորը չէին հարցնում թե ինքը ի՞նչ պիտի անի, ո՞նց պիտի անի: Նույնիսկ այն դեպքում որ մեզնից ամենափոքրն է: Չգիտեմ ինչքանով է հարիր ասել հիմա, բայց իմ ընտանիքում մենք բոլորս էլ ինքնուրույն ենք: Մեզ չի պարտադրվել ոչինչ: Ինքներս ենք որոշել ում հետ կապենք մեր կյանքը: Թե քույրերս թե եղբայրս մեր անձնական հարցերը կարգավորել ենք ինքներս չդիմելով ոչ մեկի օգնությանը: Ու դա գալիս էր ոչ միայն նարնից, որ մենք չափացանց ինքնուրույն էինք, այլ նաև այն, որ մեր ծնողները կյանքին վերաբերող կարևորագույն հարցերը թողել են մեր ընտրության վրա:
ասածս այն է, որ ինքնուուրյն լինելը կարծիքը լսելու հետ կապ չունի: Ո՞վ է ասում արեք , բայց լսել պարզապես լսել հնարավոր չի՞:
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 30.09.2010, 13:57:
Ariadna (30.09.2010), Yellow Raven (30.09.2010)
Հա, օրինակ ընկերուհիս իր ամուսնուց մեծ է 7 տարով, տղայի մայրը կատեգորիկ դեմ էր, պլուս էդ ամենին, ինչ որ «չուզողներ» էնպիսի հեքիաթներ էին պատմել էդ խեղճ կնոջը ընկերուհուս մասին, անգամ ասել էին իբր թմրամոլ է, որ էդ կինը քիչ էր մնում ինքնասպան լիներ։ Բայց տղան, նորմալ, խելոք տղա էր, ինքնուրույն որոշումներ կայացնող, ամուսնացավ, հիմա շատ երջանիկ են, բալիկը արդեն 2 տարեկան է, իսկ կեսուրն էլ հարսին իսկապես սիրում է, հարսն էլ կեսուրին, էնքան է սիրում, որ նույնիսկ մենք, կողքի մարդ լինելով էդ կնոջը սիրում ենք, տեսնելով էդ փոխադարձ անկեղծ ջերմությունն ու սերը։
---------- Ավելացվել է՝ 14:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:56 ----------
Ու ճիշտն էլ դա ա չէ՞, գոնե գիտես, որ ինչ որ բանից դժգոհ եղար, հաստատ միայն քեզ կմեղադրես, ոչ թե մորդ կամ հորդ։ Մի ուրիշ թեմայում, չեմ հիշում թե որ, արդեն գրել եմ, որ պարզապես պետք է երեխայիդ էնպես դաստիարակես, որ ինքը ի վիճակի լինի խելամիտ որոշումներ կայացնելու ու դու էլ հարգես նրա որոշումները։ Ուֆ, էլի թեմայից շեղվեցինք, ախր էս թեման ոչ թե վերաբերում է նրան, թե որն է ճիշտ՝ լսելը, թե չլսելը, այլ թե որն է ինքնուրույնը, իսկ էդ դեպքում հաստատ չես լսի, անկախ նրանից, դա ճիշտ է, թե սխալ։
When life gives you lemons, make lemonade
Ֆրեյա (30.09.2010)
Ես էլ մի դեպք գիտեմ, որ տղան մարմնավաճառի հետ ամուսնացավ։
Մայրը չգիտեմ՝ տեղյակ էր, թե ոչ... ընկերները տղային համոզում էին, որ չանի այդպիսի բան, տղան էլ, ի զարմանս ինձ, քյարթուներից էր, էն ձեր իմացած ֆենած մազերով ժամանակակից տղաներից չէր։
Մի 7 տարի կյանքը կերավ էդ տղու, հետո բաժանվեցին, հիմա իրա քեֆին ֆռֆռում ա նախկին կինը... Երեխա չկարողացան ունենալ, մի քանի տարի Մոսկվա էին գնում՝ բուժվելու։ Ու բոլոր 7 տարի տղայի գլխին տարբեր արկածներ էր սարքում... Հիմա, որ խելք չուներ, ոչ ոք մեղավոր չէր, բայց դե ծնողները չեն կարողանում նայել, ինչպես են իրենց երեխաներին նեղացնում։
հ.գ. մի քիչ մարդու բնավորությունն էլ կապ ունի։ Մարդ կա, իր թերառատ կեսի վրա կարող է ազդել, նրան փոխել, կամ բոլոր կարևոր որոշումներն իր վրա վերցնել ու իր դրվածքը դնել։ Մեկ այլ դեպքում էլ, լավ կեսը վատ կեսին է զոհ գնում ու երկուսով կործանվում են...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ