User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    10 16.67%
  • Ոչ

    50 83.33%
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

  1. #31
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Սփյուռքահայ չես զգում,որ սախ լցրիր մի ամանի մեջ: Հիմա քո ասածից ի՞նչ հասկանանք

  2. #32
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր գրածներից հետո «մենք»հասկացողությունս վերջնականապես բաժանվեց ես-ի «դե ձեր ասելով սփյուռքահայերն արժանապատիվ չեն » և Դուք-ի «արժանապատիվ հասարակություն»
    Դա Ձեր կեցվացքից էր գալիս: Ձեր մտածելակերպից, գրառումներից:
    Պետք է լռենք ու հարմարվենք որովհետև շատ թույլ ու փոքր ենք :
    Սա Ձեր խոսքերն են, որին հետևեց իմ գրառումները:
    Ճիշտ է Ռ.-ում մի շիշ օղու համար մարդ սպանում են «բայց նմանատիպ հանցագործությունն մոտիվ ունի ,պատճառն մի շիշ օղին է,շահի խնդիր, այդ հանցագործությունների համար էլի օրենցդրություն է ստեծված: Իսկ ,որ հայը հային սպանում է նախանձից ,եթե մեկն մի հաջողության է հասել թե չսպանի էլ .դառը խոսքերով կկծի ու կթունավորի: հայի համար օրենցդրություն, սահմանադրություն չկա:
    Այսինքն Ձեր համար հայերը մի միագույն ու միատարր նախանձներ են, որ օր ու գիշեր իրար են սպանում, միայն նախանձի զգացումից դրդված, ինչը շատ անբարոյական է, իսկ մի շիշ օղու համար հային սպանելը ռսի կողմից շատ բարոյական է ու լրիվ սովորական: Ու այս ամենը ասելուց հետո, Դուք Ձեզ իրավունք եք վերապահո՞ւմ խոսել հայ ազգի վերաբերյալ ամբողջ սփյուռքի անունից: Փառք աստծո հայ ազգը միշտ կարողացել է պատասխան տալ Ձեր նման մտածողներին:
    Իմ համեստ կարծիքով Հայաստանի համար ամենամեծ վտանգը ռուսացված, վրացականացված, գերմանացված և այլն հայերն են:
    Աստված ներում է նրան, ով մեղանչում է ,բայց հայն հպարտ ազգ է չէ՞, ոչ մեկի առաջ գլուխ չի խոնարհում:
    Մի՞թե Աստված=ռուս: Ես, որ այդպես չեմ կարծում: Իսկ մեղանչելն ու ծնկի գալը տարբեր բաներ են: Եվ մեկ է, Աստվածն ու Պուտին տարբեր բաներ են:
    Արժանապատիվներ մի՞թե Ձեր արժանապատվությունն չի տրորվում ,երբ այստեղ ձեր հայրենակիցներին են սպանում : կարծում եք դե մի բան արել են էլ ,որ սպանում են:
    Խնդրում եմ տեղեկություններ չունենալով չանել այդպիսի հայտարարություններ: Ինքս եմ մասնակցել ՌԴ-ի դեսպանատան մոտ կազմակերպված հանրահավաքին ու բազմիցս ու շատ տեղերում անդրադարձել այդ հարցին: Չնայած մյուս կողմից, մտածում եմ, որ ՌԴ-ի քաղաքացու սպանությունը, անկախ նրա ազգությունից, ՌԴ-ի ներքին գործն է: Ոչ ոք չէր ստիպում ՌԴ-ի քաղաքացիություն վերցնել ու հրաժարվել ՀՀ-ի քաղաքացիությունից:

    գիտես մի օր էլ դու ես հայտնվելու օտարության մեջ,ու երբ ուզես այստեղ գրել գիտեմ ,որ քեզ նման մեկը կգտնվի ,որ նման նախագասություն կգրի քեզ ,այդ ժամանակ դու ինձ կհասկանաս...
    Ես ծնվել ու մեծացել եմ սփյուռքում, սակայն այսօր Հայաստանում եմ ու շատ հավանակն է, որ այստեղ էլ շարունակեմ ապրել, չնայած, որ, միգուցե, այնքան էլ չեմ ուզում: Բայց եկել եմ Հայաստան ու մնալու եմ, ապելու, ստեղծագործելու ու ստեղծելու Հայաստանում: Փորձելու եմ շտկել ստեղծված ոչ լավ իրավիճակը: Իսկ Դո՞ւք:
    Երբ է վերջապես հասկանալու ,թե ինչ է նշանակում հայրենակից ասելը:
    Հասկանում եմ ու... Ցավով փաստում, որ Դուք իմ հայրենակիցը չեք:
    Ես բնավ էլ Ռդ-ին չեմ պաշտպանում: Յուրաքանչյուր արժանապատիվ սփյուռքահայ նման վիրավորանքներից հետո այստեղ այլևս չի գրի :Ներող եղեք անկեղծությանս համար,գիտեմ որ ճշմարտոըթըունը աչք է ծակում:
    Ի՞նչ ճշմարտության մասին է խոսքը: Դուք Ձեր գրառումներով փաստում եք, որ ՌԴ-ի հպատակն եք ու հետո ուզում եք, որ Ձեր խոսքերը լռելու ու Ռուսաստանի լծի տակ ապրելու ընդունվեն «ՆԱ ՈՒՌԱ»: Այդպիսի բան ՉԻ լինի:
    Կույր եք, պարոնա՛յք ,դուք արդեն լռել ու հնազանդվել եք ,եթե այդ երկրի ներսում չի զգացվում,ապա սփյուռքից շատ պարզ է երևում :21րդ դար.Սասնա ծռերի վերջն ենք հասել,Քարաձավի «դռներն »բաց են ,համեցեք:
    Գրառումները կարդալուց շատ պարզ երևում է, ով է հնազանդվել և ով ոչ:
    Անհնազանդ մարդը չէր ասի
    Պետք է լռենք ու հարմարվենք որովհետև շատ թույլ ու փոքր ենք :
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 18.03.2007, 05:47: Պատճառ: վիրավորական արտահյտություն

  3. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ,որ հայը հային սպանում է նախանձից ,եթե մեկն մի հաջողության է հասել թե չսպանի էլ .դառը խոսքերով կկծի ու կթունավորի: հայի համար օրենցդրություն, սահմանադրություն չկա:
    Շատ իզուր էս էտպես համարում; Նախանձը ազգային հատկանիշ չէ; Իսկ եթե բանը հասնի նախանձը "չափելուն", ապա մեծ հարց է, թե դա որ ազգի մոտ է ավելի շատ հանդիպում; ըստ իմ սուբեկտիբ կարծիքի, օրինակ դա շատ ավելի շատ է հանդիպում ռուսի մոտ;
    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արժանապատիվներ մի՞թե ձեր արժանապատվությունն չի տրորվում ,երբ այստեղ ձեր հայրենակիցներին են սպանում :
    Տրորվում է; Բայց ոչ ավելի, քան եթե մեր հարևան փողոցում սխալ ձեվով քաշում քացու տակ են գցում իմ եղբորս կամ ինձ; Էս դեպքում, օրինակ մենք մի բան անում ենք, ու անպայման մի պատասխան ենք տալիս; Իսկ հիմա արի դու ինձ պատասխանի, թե դուք ինչո՞ւ ոչ մի ատվետ չեք ֆռում (Եթե իգական սեռի ես, ապա ներողություն, և համարենք որ էտ հարցը չեմ տվել յ )

    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    դեռ ավելին խորհուրդ եք տալիս նրանց մազներն կյաժացնել
    Դու իմ ասացը այլ ձև ես հասկացել; Ես իրականում շատ լուրջ եմ դա խորհուրդ տվել ; Արանց չարախնդալու; Եթե ուրիշ վարիանտ չունեք, ու ստիպված եք ապրել ամենորյա սպանդի վտանգի տակ, ապա գոնե ժամանակավոր, արտաքնապես, ձուլվեք նրանց մեջ; Մեղք եք
    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ինքներտ էք վիրավորում ձեր նմանին ,ապա ինչու պետք է օտարը հարգի ձեզ ու իր եղբայրը համարի:Մի՞թե սա չի նշանակում ինքնասիրության բացակայություն:
    Քո մոտ շատ սուր է արտահայտված ինքնապաշտպանությունը; Անչափ ագրեսիվ; Դրանից հավատա, որ առավելագույնս դու ես տուժում ;
    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    գիտես մի օր էլ դու ես հայտնվելու օտարության մեջ,ու երբ ուզես այստեղ գրել գիտեմ ,որ քեզ նման մեկը կգտնվի ,որ նման նախագասություն կգրի քեզ ,այդ ժամանակ դու ինձ կհասկանաս...
    Ես քեզ հիմա էլ եմ հասկանում; Բայց համաձայնվել ոչ այժմ եմ կարող, ոչ էլ երբևէ;
    Ես օրինակ անգիր եմ արել են թեզը, որ գտնվեմ Մոզանբիկում թե Հայաստանի հեռաոր ու խուլ գյուղերում, երբեք չեմ ելույթ ունենում, թե իրենք ինչքան վատն են ու սխալ են ապրում; Առավել ևս, անտակտ ու կոպիտ ձևով; Իսկ մեր սփուրքահայ շատ "կոշկակարներ", հավաքելով մի 1000 դոլար, ինքնահաստատվելու մարմաջով գալիս ու հայաստանցի ակադեմիկոսին կուլտուրայի դասեր են տալիս;

    Հասկացեք վերջապես, որ եթե էտ տեղից մի 100 դոլար փող ես ուղարկում քո հորն ու մորը, ապա դա ուղարկում ես հենց նրանց; Եվ ոչ տե դրանով կրեդիտներ ես հավաքում Հայաստանի ազգային ժողովում կամ կարավարությունում "ազգի հոր" ու "կառկառուն անձի" կոչման ճանապարհին ;
    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բնավ էլ Ռդ-ին չեմ պաշտպանում:
    Դու ուզելուվ թե չուզելով, հասկանալով կամ չհասկանալով, պաշտպանում էս ռուսի շահը;
    Ինչպես Նժդեհը, Դրոն, Անրդրանիկը, Բաղրամյանը ; Որովհետև նրանք բոլորն ել , նախ և արաչ, օրվա մեջ 24 ժամ ռուսական բանակի գեներալներ էին; Մի զբաղվիր խաբեություան ամենավտանգաոր տեսակով- ինքնախաբեությամբ:
    Մեջբերում Սփյուռքահայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուր արժանապատիվ սփյուռքահայ նման վիրավորանքներից հետո այստեղ այլևս չի գրի :Ներող եղեք անկեղծությանս համար,գիտեմ որ ճշմարտոըթըունը աչք է ծակում:
    ճշմարտությունը տարբեր տեղերում տարբեր է (տարբեր կողմերից տարբեր է երեվում) (Կուրոսավա); Իմ ու քո ճշմարտությունն էլ ազգային հարցերում հաստատ տարբեր են; Քոնը կարող է ճիշտ է ռուսահպատակ հայի տեսանկյունից, բայց ոչ երբեք հայաստանաբնակ հայի; Ու լավ կլինի սովորենք հանգենլ մեկս մեկի սեփական ճշմարտություն ունենալու իրավունքը ;

  4. #34
    Լիարժեք անդամ A<R<A<K<S-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2007
    Հասցե
    MaPc...
    Գրառումներ
    70
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Իսկ մենք նրանց որպես «եղբայր» համարում ենք?
    Жизнь - хитрая штука. Как только у тебя в руках оказываются все карты, она вдруг начинает играть в шахматы

  5. #35
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    37
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Նախքան այս թեմայում գրելը և քվեարկելը մի հարցում եմ անց կացրել իմ ռուս ընկերներիս մոտ՝ տալով նույն այս հարցը և ստացել եմ հետևյալ պատասխանները.

    ոմանք ասում են, որ ռուս ժողովուրդը նույնիսկ իր ժողովրդին չի որպես եղբայր ընդունում, եթե արյունակցական կապեր չկան, ու՞ր մնաց հային որպես եղբայր ընդունեն,

    ոմանք ասում են, որ ռուսների մեծամասնությունը էնքան неграмотные են, որ չեն հասկանում, որ մենք և մեր հարևան ազգերը (ադրբեջանցիները, չեչենները, արաբները…) լրիվ տարբեր արզգեր ենք ու նույնիսկ մեր կրոններն են տարբերվում ու դա պատճառ ա հանդիսանում «чернорожий - мочи!» համար, առանց խորանալու, թե տվյալ մարդը որ ազգին ա պատկանում: Սև՞ ա, ուրեմն տեռռորիստ ա, վսյո, սրանով ամեն ինչ ասված ա…

    Ոմանք էլ ասում էին, որ իրենց ժողովուրդը (ռուսները) շատ լավ են վերաբերվում հայերին ու սիրում են իրենց ու չեն կարծում, թե ինչ-որ պրոբլեմ կարող ա առաջան ա զուտ ազգային ոլորտի վրա:

    Ճիշտն ասած այսքանից հետո դժվարանում եմ որևէ պատասխան տալ… Ես ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում (Սանկտ Պետերբուրգում, Մոսկվա էլ եմ ապրել) ու հիմա էլ ինտերնետային ծանոթներիս 80%-ը ռուսներ են, որոնց մեջ շատ ընկերներ ունեմ, բայց այնուամենայնիվ, ես չէի ցանկանա ապրել Ռուսաստանում, այո՛, այսքան տարի երազել եմ նորից այնտեղ ապրել, բայց վերջին տարիներին իմ կարծիքը փոխվել ա… Չնայած նրա, որ Ռուսաստանում այդքան ընկերներ ունեմ, միևնույն ա, ես վախով կապրեի այնտեղ, քանի որ ավելի շատ են նրանք, ում մոտ կա մեզ՝ հայերիս ոչնչացնելու միտքը:

    Ինչ վերաբերում ա սքինհեդներին, ապա մի տարի առաջ հետևյալ հայտարարությունն եմ լսել նրանց կողմից արված. «мы убивали евреев - они ушли из нашей страны, мы убивали армян, а они все еще тут и мы будем убивать их до тех пор, пока они не исчезнут из нашей страны» (թարգմանություն. Մենք սպանում էինք հրեաներին և նրանք լքեցին մեր երկիրը, մենք սպանում էինք հայերին, սակայն նրանք դեռ այստեղ են և մենք սպանելու ենք նրանց այնքան, մինչև նրանք չլքեն մեր երկիրը: ) …

    Ավելացվել է 4 րոպե անց
    Պատահաբար քվեարկել եմ «Ոչ», բայց քվեարկել չէի ցանկանում…
    Ռուս ժողեվուրդը չգիտեմ, բայց շատ ռուսներ մեզ՝ հայերիս սիրում են ու մեծամասնությունը ոչ նացիոնալիստ են ու թքած ունեն, թե որ ազգին ես պատկանում: Հայերը շատ լավ բաներ են արել ռուս ժողովրդի համար, ռուսական շոու-բիզնեսում լի էն հայերը, բայց հայերը լի են նաև կրիմինալ ոլորտում…
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 04.03.2007, 21:40: Պատճառ: Գրառման ավելացում
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  6. #36
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Նայեք վիդեո ադրբեջանի կաղմից կռված ռուսական վարձկանների մասին:
    http://www.youtube.com/watch?v=mEuDSRpPI0U

  7. #37
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    մի պահ դուք ձեզ տվեք ետ հարցը, դուք համարում եք ռուսներին եղբայր ժողովւորդ,
    ես այսպիսի պատասխան ստացա, հիմա ռուսները մեզ շատ են պետք, եթե ներկա պահին ռուսստանի ձեռքը մեր գլխին չլիներ ադրբոջանը, արդեն պատերազմ սքսաց կլիներ և չգիտեինք թե ինչ կլիներ մեր հետ, դրա համար ռուսները մեզ պետք են, դրա համար կասենք այո եղբայր ժողովւորդ են, իսկ հիմա անցնենք ռուս ժողովրդին, ռուսաստանը ենքան մեծա, որ ինչոր միքանիսի կարծիով ոչինչ չես կարա որոշես, օրինակ իմ կարծիքով ռուսաստանի պաշտոնայները համարում են մեզ եղբայր երկիր, այն պատճառով, որ ՍՍՍՌ-ից մենակ մենք ենք ռուսների կողքին մնացել, վրաստանը աչը քաշեց, Ադրբեջանը շուտա յան տվել, մնացել ենք մենք, դրա համար հիմա մենք ռուսներին պետք ենք, ինչպես և նրանք մեզ, իսկ ինչ վերաբերվում է ռուս ժողովրդին, ես եկել եմ են եզրակացության որ ուս ժողովրդի կեսը թքաց ունի բացի ռուսներից բոլորի վրա, են մի կեսի մեջել կան վատերը լավերը և ոմանք որոնք կհամարեն հային իրենց բարեկամ ժողովւորդ…

  8. #38
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում ^Barcelona^-ի խոսքերից Նայել գրառումը
    մի պահ դուք ձեզ տվեք ետ հարցը, դուք համարում եք ռուսներին եղբայր ժողովւորդ,
    ես այսպիսի պատասխան ստացա, հիմա ռուսները մեզ շատ են պետք, եթե ներկա պահին ռուսստանի ձեռքը մեր գլխին չլիներ ադրբոջանը, արդեն պատերազմ սքսաց կլիներ և չգիտեինք թե ինչ կլիներ մեր հետ, դրա համար ռուսները մեզ պետք են, դրա համար կասենք այո եղբայր ժողովւորդ են, իսկ հիմա անցնենք ռուս ժողովրդին, ռուսաստանը ենքան մեծա, որ ինչոր միքանիսի կարծիով ոչինչ չես կարա որոշես, օրինակ իմ կարծիքով ռուսաստանի պաշտոնայները համարում են մեզ եղբայր երկիր, այն պատճառով, որ ՍՍՍՌ-ից մենակ մենք ենք ռուսների կողքին մնացել, վրաստանը աչը քաշեց, Ադրբեջանը շուտա յան տվել, մնացել ենք մենք, դրա համար հիմա մենք ռուսներին պետք ենք, ինչպես և նրանք մեզ, իսկ ինչ վերաբերվում է ռուս ժողովրդին, ես եկել եմ են եզրակացության որ ուս ժողովրդի կեսը թքաց ունի բացի ռուսներից բոլորի վրա, են մի կեսի մեջել կան վատերը լավերը և ոմանք որոնք կհամարեն հային իրենց բարեկամ ժողովւորդ…
    Ճիշտ ես, մենակ մենք ենք ախմախ-ախմապ մնացել Ռուսաստանի ստրկության մեջ։ Նույնիսկ Բելոռուսը ավելի խելացի գտնվեց։
    Ինչ վերաբերվում է պատերազմին, ապա... Ցավոք, պիտի սթափեցնեմ։ Ռուսաստանը թքած ունի ում կազմում կլինի Արցախը, թքած ունի նաև, թե քանի մարդ կզոհվի պատերազմներում։ Ռուսաստանին անհրաժեշտ է, որ մենք չբարեկամանանք մեր հարևանների հետ։ Միգուցե, քեզ համար գաղտնիք է, բայց Խորհրդային ռեժիմի փլուզումից հետո շատ ու շատ կոնֆլիկտներ արհեստածին էին ու ստեղծվել էին Ռուսաստանի կողմից։ Իհարկե կային կոնֆլիկտներ, որոնք որոշակի հիմքեր ունեին, այդ թվում, իմ կարծիքով նաև Արցախյան պատերազմը։ Սակայն նույն այդ մեր «եղբայրական» Ռուսաստանը զենք ու զինամթերք էր մատակարարում ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանին։ Նպատա՞կը։ Նպատակը պարզ է, որ այս երկրները խրվեն պատերազմների ու կոնֆլիկտների մեջ, չմիավորվեն և չդառնան հզոր երկրներ։ Ռուսաստանը այսօր նույնպես շարունակում է նույն քաղաքականությունը։ Թե՛ «ռազմավարական» ընկերոջ հետ, թե՛ «իրեն մերժած» Ադրբեջանի հետ։ Տարբերությունը մեկն է։ «Ռազմավարակն գործընկերոջ» բոլոր ստրատեգիական օբյեկտները նվիրվում են Ռուսաստանին, իսկ «մերժած» Ադրբեջանի օբյեկտները վաճառվում տենդերներով։ Առաջին դեպքում և ոչ մի գործարան չի աշխատում, իսկ կառավարությունը սսկված նստած է, երկրորդ դեպքում կառավարությունը իրավունք ունի չեղյալ համարել գործարքը։

  9. #39
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Արաջի մի քանի պոստերը կարդացի , կներեք, մնացածը էլ չբաբցեցի էլ..

    Ես ուղղակի չեմ կարա բառերով գրել, թե ինչքան ինձ հարազատ եմ համարում ռուս ժողովուրդը, իմ մտածելակերպին, իմ աշխարհայաց..էէէ..ոնց էր է..мировозрение-ին..
    Եվ ընդհանրապես, ես այդ ժողովուրդը սիրում եմ

    Ոնց ասեմ..
    Ասենք, ես ախպեր ունեմ: Իրանից շատ երեվի ոչմեկի հետ կռված չկամ:
    Եղելա, որ շաբաթներով հետը չեմ խոսացել : Բայց ես իրան սիրում եմ ամենից ու ամենքից շատ ու մեկա, իիինչ ուզումա լինի, էն օրհասական պահերին հուսս միայն իրա վրա կարամ դնեմ:

    Մոտավորապես նույն տիպի զգացմունքներ ունեմ ընդհանուր
    ՌՈՒՍ`ԱՄԵՆԱՏԱՂԱՆԴԱՎՈՐ, ՀԶՈՐ և ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ հանդեպ որպես հայ!!!
    Վերջին խմբագրող՝ Censor: 07.03.2007, 22:37:

  10. #40
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Բայց շունը միշտ էլ կծում է չէ՞ ...

  11. #41
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Censor-ի խոսքերից Նայել գրառումը
    Արաջի մի քանի պոստերը կարդացի , կներեք, մնացածը էլ չբաբցեցի էլ..

    Ես ուղղակի չեմ կարա բառերով գրել, թե ինչքան ինձ հարազատ եմ համարում ռուս ժողովուրդը, իմ մտածելակերպին, իմ աշխարհայաց..էէէ..ոնց էր է..мировозрение-ին..
    Եվ ընդհանրապես, ես այդ ժողովուրդը սիրում եմ

    Ոնց ասեմ..
    Ասենք, ես ախպեր ունեմ: Իրանից շատ երեվի ոչմեկի հետ կռված չկամ:
    Եղելա, որ շաբաթներով հետը չեմ խոսացել : Բայց ես իրան սիրում եմ ամենից ու ամենքից շատ ու մեկա, իիինչ ուզումա լինի, էն օրհասական պահերին հուսս միայն իրա վրա կարամ դնեմ:

    Մոտավորապես նույն տիպի զգացմունքներ ունեմ ընդհանուր
    ՌՈՒՍ`ԱՄԵՆԱՏԱՂԱՆԴԱՎՈՐ, ՀԶՈՐ և ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ հանդեպ որպես հայ!!!
    Ստորագրում եմ, և ավելացնում. մարդ տեսակի գոյությունը կարելի է արդարացված համարել միայն այն բանի համար, որ եղել է Դոստոևսկի, եղել է ռուս մշակույթ, ռուս մտավորականի տիպ, որոնք քաղաքակրթական լուրջ արժեքներ են։ Ես՝ որպես անհատ, ձևավորվել եմ ռուսերենի և ռուսական մշակույթի վճռորոշ ազդեցությամբ, և այն օրը երբ չեմ ընդունի Դոստոևսկու ժողովրդին, այդ օրը ես չեմ ընդունի ինքս իմ գոյությունը։ Սակայն հարցը այլ էր, իսկ ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ, այսինքն՝ մենք ոչ թե այստեղ պետք է գովենք ռուս մշակույթը կամ ասենք, թե որքան ենք այն սիրում, այլ պետք է ասենք, թե ռուսները ինչպես են վերաբերում հայ ժողովրդին։

  12. #42
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ
    Ինչ ասեմ, դժվար հարց է, բայց ես քվեարկել եմ "այո", և ասեմ թե ինչու:

    Նախ - հիմա ոչ էտքան հիշողություն կա, ոչ հավես ոչ էլ ժամանակ, որ նստեմ ու խոորը ուսումնասիռոմ կամ հիշեմ ռուսների` մեզ արած լավ ու վատ բաները, բայց էս ինքան տարվա մեյ էտ ահռելի քանակի ինֆօրմացիան մարսելուց հետո իմ մոտ սաղ + ու - -րը գցել բռնելուց հետո ռուսների` մեզ ունեցած վերաբերմունքի բացարձակ արժեքը "խիստ դրական"))) ա ստացվել:
    Համ էլ իմ նշած օրհասական պահերը չմոռանանք..Կարևոր момент ա իմ կարծիքով..

    Իսկ երկրորդը - ես ապրել եմ էտ ժողովրդի հետ, ու կես գրամ անհանդուրժողականություն չեմ զգացել թե իմ, թե ասենք, ծնողներիս հանդեպ, ընդհակառակը, իրանց մարդկայինությունը (человечность էլի..) դժվար աշխարհի գոնե մեկ այլ ժողովրդի բնորոշ լինի..
    ՈՒ ինչքան ես եմ զգացել իմ սեփական մաշկի վրա - ռուսները հայերին համարում են եղբայր ժողովուրդ:

    Պ.Ս. էն դեբիլոտ կլինիկական դեպքերը - նացիստներ և այլն, դրանք հաշիվ չեն , որտեև իրանք ընդհանրապես ոչ մի ազգից էլ չեն, առաջին հերթին հենց ռուսները նրանց մարդ չեն համարում:

  13. #43
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Իսկ երկրորդը - ես ապրել եմ էտ ժողովրդի հետ, ու կես գրամ անհանդուրժողականություն չեմ զգացել թե իմ, թե ասենք, ծնողներիս հանդեպ, ընդհակառակը, իրանց մարդկայինությունը (человечность էլի..) դժվար աշխարհի գոնե մեկ այլ ժողովրդի բնորոշ լինի..
    ՈՒ ինչքան ես եմ զգացել իմ սեփական մաշկի վրա - ռուսները հայերին համարում են եղբայր ժողովուրդ:
    Շատ կարևոր ա,թե որ քաղաքում ես ապրել:Կախված քաղաքում այլազգիների և ռուսների հարաբերությունից,ռուսները տարբեր վերաբերմունք են ունենում,ոչ թե որպես կեղծավորություն, այլ տարբեր են լինում կարծիքները
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  14. #44
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կարևոր ա,թե որ քաղաքում ես ապրել:Կախված քաղաքում այլազգիների և ռուսների հարաբերությունից,ռուսները տարբեր վերաբերմունք են ունենում,ոչ թե որպես կեղծավորություն, այլ տարբեր են լինում կարծիքները
    Դե ուրեմն ճիշտ կլինի նախ և առաջ ռուսներին բաժանել տարբեր շերտերի, կատեգորիաների ու առանձին խոսալ տարբեր շերտերի մասին։ Ես կյանքումս հանդիպել եմ միայն կրթված, զարգացած ռուսների (բոլորին էլ հանդիպել եմ Ամերիկայում). իրենցից ոչ մեկի մոտ որևէ հակահայկական զգացմունքներ, վատ վերաբերմունք չեմ նկատել։ Ըստ ինձ, զարգացած, ինտելեկտուալ ռուսները մեզ եղբայր ժողովուրդ են համարում։ Բայց վատը նրանում է, որ Ռուսաստանի այդ շերտին պատկանող մարդկանց թիվը այս պահին քիչ է։
    Array–ի ասածից էլ հետևում է, որ պետք է մի հատ էլ իրանց բաժանանեք ըստ բնակության վայրերի (շատ էլ ճիշտ է ասում)։

    Դե հիմա եթե մեկը կա, որ այդքան հավես ունի դա անել, թող անի։ Ես որ դրա իմաստը չեմ տեսնում։ Մեկ է ինչ էլ պարզեք, դա ընդամենը ժամանակավոր արդյունք է լինելու։ Կարող է մի չնչին բանից հետո ամեն ինչ փոխվել։ Ժողովուրդների իրար նկատմամբ եղբայրական զգացողություններ ունենալը շատ անկայուն, պռոպագնադային ազդեցության տակ հեշտությամբ ընկնող բան է։

  15. #45
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արդյոք ռուս ժողովուրդը ընկալու՞մ է հայերին որպես եղբայր ժողովուրդ

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրեմն ճիշտ կլինի նախ և առաջ ռուսներին բաժանել տարբեր շերտերի, կատեգորիաների ու առանձին խոսալ տարբեր շերտերի մասին։ Ես կյանքումս հանդիպել եմ միայն կրթված, զարգացած ռուսների (բոլորին էլ հանդիպել եմ Ամերիկայում). իրենցից ոչ մեկի մոտ որևէ հակահայկական զգացմունքներ, վատ վերաբերմունք չեմ նկատել։ Ըստ ինձ, զարգացած, ինտելեկտուալ ռուսները մեզ եղբայր ժողովուրդ են համարում։ Բայց վատը նրանում է, որ Ռուսաստանի այդ շերտին պատկանող մարդկանց թիվը այս պահին քիչ է։
    Array–ի ասածից էլ հետևում է, որ պետք է մի հատ էլ իրանց բաժանանեք ըստ բնակության վայրերի (շատ էլ ճիշտ է ասում)։

    Դե հիմա եթե մեկը կա, որ այդքան հավես ունի դա անել, թող անի։ Ես որ դրա իմաստը չեմ տեսնում։ Մեկ է ինչ էլ պարզեք, դա ընդամենը ժամանակավոր արդյունք է լինելու։ Կարող է մի չնչին բանից հետո ամեն ինչ փոխվել։ Ժողովուրդների իրար նկատմամբ եղբայրական զգացողություններ ունենալը շատ անկայուն, պռոպագնադային ազդեցության տակ հեշտությամբ ընկնող բան է։
    Գիտեք ուղակի ուսական ազգայինամոլությունը վտանգավոր, վարակիչ երևույթ է,եթե ռուսները տրվում են իրենց մոլուցքներին, տուժում են մյուս ժողովուրդները,սկզբում հրեներն էին,հիմա կովկասցիները:Վազգենի մթկերիետ լրիվ համամիտ եմ

    Ըստ ինձ, զարգացած, ինտելեկտուալ ռուսները մեզ եղբայր ժողովուրդ են համարում։
    Լիովին ճիշտ է:Ռուս ընտանիներում ծնողները գիշեր ցերեկ գոռում են,որ ամենինչում մեղավոր են կովկասցիները(կամ հրեաները)մենք ես վիճակում չէնք լինի:Բայց ռուսների ինտիլիգենտ հատվածը լրիվ այլ կերպ է մտածում:Այստեղից էլ գալիս է ռուսների տարանջատումը:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերին իմմանենտ հակապետականությու՞ն
    Հեղինակ՝ Արքա Նաիրի, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 07.05.2018, 01:20
  2. Նախարար եղբայր, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 24.02.2010, 10:13
  3. Հայերին գաղթեցնում են
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.03.2009, 13:13
  4. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 27.12.2008, 01:29
  5. Հայերին բնորոշ բացասական հատկանիշները
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 88
    Վերջինը: 11.08.2008, 00:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •