User Tag List

Էջ 36 109-ից ԱռաջինԱռաջին ... 263233343536373839404686 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 1635 հատից

Թեմա: Խորհուրդ եմ տալիս դիտել

  1. #526
    Սկսնակ անդամ Yeti-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2008
    Հասցե
    Մալաթիա
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուս ջան, հալալա քո հավեսին, էսքան թառգմանում ես....

  2. #527
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yeti-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ջան, հալալա քո հավեսին, էսքան թառգմանում ես....
    Yeti ջան, շնորհակալ եմ, բայց արի թեմայից դուրս գրառումներ չանենք:

    Ի դեպ ես ոչ մի բան չեմ թարգմանում, ռեվյուները ինքս եմ գրում
    I may be paranoid but no android!

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (04.09.2010), Հայկօ (03.09.2010)

  4. #528
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ նախորդ գրառումներիցս մեկում էս ֆիլմի անունը նշել էի, լավ կլինի ռեվյուն էլ գրեմ

    Den brysomme mannen/The Bothersome Man/Անհամատեղելի Մարդը



    Ռեժիսյոր՝ Յենս Լին
    Տարեթիվը՝ 2006
    Երկիրը՝ Նորվեգիա
    Ժանրը՝ սև կոմեդիա, ֆանտաստիկ
    Դերերում՝ Տրոնդ Ֆաուսա Աուրվոգ, Պետրոնելլա Բարկեր
    IMDB ռեյտինգը՝ 7.5
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 71%

    Հենց առաջին կադրերից հասկացա, որ ֆիլմը դուրս գալու ա: Ֆիլմի գլխավոր հերոսը մետրոյի կայարանում կանգնած նայում է, թե ինչպես է համբուրվում մի զույգ: Սակայն նրանց համբույրը լրիվ առանց էմոցիայի է, նրանցից յուրաքանչյուրը աչքերը մի ուղղության հառած, առանց որևէ զգացմունքի երկար համբուրվում էին: Երբ գնացքը մոտենում է, հերոսը իրեն նետում է գնացքի տակ...

    Անդրեասին ուղարկում ինչ-որ տարօրինակ քաղաք, որտեղ բոլորը «երջանիկ» են: Այստեղ նրան տալիս են լավ աշխատանք, գեղեցիկ կահավորված բնակարան ու գեղեցկուհի ընկերուհի: Անդրեասը հայտնաբերում է, որ քաղաքի բնակիչների «երջանկությունը» լրիվ արհեստական է ու ինքը քաղաքի միակ բնակիչն է, ով զգացմունքներ ունի: Նրան անընդհատ ստիպում են, որպեսզի հարմարվի քաղաքի նոր պայմաններին, ինքն էլ նրանց պես երջանիկ լինի, սակայն Անդրեասին նման երջանկությունը դուր չի գալիս: Նույնիսկ ինքնասպանությունը չի օգնում, որովհետև հատուկ մասնագետները վերցնում են ինքնասպանի մարմինը, դզում, փչում ու վերջ, դու կրկին ապրում ես ու դու կրկին «երջանիկ» ես: Անդրեասը սկսում է ուղիներ փնտրել քաղաքից փախնելու համար:

    Մի խոսքով բավականին տարօրինակ ու աբսուրդ ֆիլմ, սև հումորի մեծ բաժին ու մտածելու լիքը նյութ
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (03.09.2010), Հայկօ (03.09.2010)

  6. #529
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Weeds/Կաննաբիս



    Տարեթիվը՝ 2005-2010 1-6 սեզոն
    Երկիրը՝ ԱՄՆ
    Ժանրը՝ կոմեդիա,Սեւ հումոր
    IMDB ռեյտինգը՝ 8.34

    Բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել այս հրաշալի սերիալը,շատ լավն է,կյանքով լի,երբ նայում ես այս սերիալը մոռանում ես բոլոր պռոբլեմների մասին ու լցվում ես դրական լիցքերով,այս սերիալը գերազանցել է բոլոր ռեյտինգներըֆիլմը շատ թեթեւ է ու թողնում է բազում հաճելի մտքեր,կարող եք քաշել տորենտից`Այստեղից
    Դուք դեռ չեք դիտել այս սերիալըուրեմն մենք գալիս ենք ձեր մոտ

    Rise Against-Little Boxes (Weeds Soundtrack)

    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  7. #530
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Weeds/Կաննաբիս



    Տարեթիվը՝ 2005-2010 1-6 սեզոն
    Երկիրը՝ ԱՄՆ
    Ժանրը՝ կոմեդիա,Սեւ հումոր
    IMDB ռեյտինգը՝ 8.34

    Բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել այս հրաշալի սերիալը,շատ լավն է,կյանքով լի,երբ նայում ես այս սերիալը մոռանում ես բոլոր պռոբլեմների մասին ու լցվում ես դրական լիցքերով,այս սերիալը գերազանցել է բոլոր ռեյտինգներըֆիլմը շատ թեթեւ է ու թողնում է բազում հաճելի մտքեր,կարող եք քաշել տորենտից`Այստեղից
    Դուք դեռ չեք դիտել այս սերիալըուրեմն մենք գալիս ենք ձեր մոտ

    Rise Against-Little Boxes (Weeds Soundtrack)

    ստեղ էպիզոդներից մեկում հայ գանգստերների մասին էլ կա, որ հայերեն են խոսում

    հեսա, գտա, բայց գլուխ չեմ հանում իրանց հայերենից


  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (03.09.2010)

  9. #531
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սլևինի երջանիկ թիվը / Lucky Number Slevin



    Տարեթիվ՝ 2006
    Երկիր՝ ԱՄՆ, Գերմանիա
    Ժանր՝ թրիլլեր, կրիմինալ
    IMDb ռեյտինգ՝ 7.8
    Ռեժիսյոր՝ Փոլ ՄակԳիգան
    Դերերում՝ Ջոշ Հարթնետ, Բրյուս Ուիլիս, Լյուսի Լյու, Մորգան Ֆրիման, Բեն Կինգսլի

    Սլևինն անհաջողակ է, քիթը ջարդեցին, փողերը տարան: Հայտնվեց ընկերոջ տանը, բայց ընկերը կորելա Այդ Ժամանակ քաղաքի աֆտարիտետներից մեկը՝ Բոսսը ուզումա վրեժ լուծի իրա նախքին ընկեր Ռաբիից որդու սպանության համար:

    Լավ կինոյա նայեք
    Վերջին խմբագրող՝ BOBO: 04.09.2010, 00:34:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (06.09.2010), Lord (04.09.2010), Sagittarius (04.09.2010), Shah (08.09.2010), Լեո (05.09.2010), Հայկօ (04.09.2010)

  11. #532
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չալարեմ Joy Division-ի մասին թեմա բացեմ...

    Control/Տիրապետում



    Ռեժիսյոր՝ Անտոն Կորբեյն
    Տարեթիվը՝ 2007
    Ժանրը՝ կենսագրական
    Դերերում՝ Սեմ Ռայլի, Սամանթա Մորտոն, Ալեքսանդրա Մարիա Լարա
    IMDB ռեյտինգը՝ 7.8
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 87%

    Joy Division-ի ու Իան Քըրտիսի երկրպագուները պարտադիր պետք է էս ֆիլմը նայեն

    Ֆիլմը բրիտանական Joy Division խմբի մեներգիչ Իան Քըրտիսի կյանքի պատմությունն է: Իան Քըրտիսը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը, սակայն նրա կարճ կյանքը շատ ողբերգական էր: Իանը ամուսնանում է 18 տարեկան հասակում Դեբբի Վուդրաֆի հետ, աշխատում է աշխատանքի տեղավորման գործակալությունում ու ստեղծում է խումբ Warsaw անունով: Մի քանի համերգից հետո խումբը վերանվանվում է Joy Division ու միանգամից համաշխարհային փառք ու ճանաչում է ձեռք բերում:

    Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, ինչքան թվում էր: Իանը տառապում էր էպիլեպսիայով, դստեր ծննդից հետո բելգիացի լրագրողուհու հետ սիրավեպը լրիվ վերջնականապես խարխլում է կնոջ հետ հարաբերությունները, իսկ համերգային շրջագայությունների ու ձայնագրությունների լարված գրաֆիկն ու ծանրաբեռնվածությունը մեծ հարված են հասցնում Իանի հոգեկան ու ֆիզիկական առողջությանը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Իան Քըրտիսը 1980թ-ին 23 տարեկան հասակում ինքնասպանություն է գործում...

    Մի երկու խոսք ռեժիսյորի մասին: Անտոն Կորբեյնը հոլանդացի լուսանկարիչ է, ով ճանաչում ձեռք բերեց Depeche Mode խմբի տեսահոլովակները նկարահանելու համար: Բացի Depeche Mode-ից Անտոն Կորբեյնը աշխատել է Metallica, Nirvana, Coldplay, U2, Red Hot Chii Peppers, Roxette, Travis, The Killers խմբերի և այլ հայտնի երաժիշտների հետ: Control ֆիլմը Կորբեյնի դեբյուտն էր որպես կինոռեժիսյոր և հրաշալի գործ էր կատարել, որովհետև զգացվում էր, որ ինքը մեծ սիրով ու նվիրվածությամբ է իր գործը արել:

    Մի խոսքով, վերին աստիճանի սիրուն ու զգացմունքային ֆիլմ: Ֆիլմից հետո գիշերվա կեսին մի ժամ Joy Division էի լսում, ու եթե առաջ պարզապես շատ էի սիրում Joy Division, ֆիլմից հետո սկսեցի ամբողջ մարմնով ու հոգով զգալ իրենց երաժշտությունը...

    Վերջում էլ բոնուս, Joy Division-ի Atmosphere երգի տեսահոլովակը նկարահանված Անտոն Կորբեյնի կողմից (1988թ)

    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (29.05.2011), Magic-Mushroom (09.09.2010)

  13. #533
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Солт / Salt

    Ռեժիսյոր: Ֆիլիպ Նոիս
    Տարեթիվը: 2010
    Ժանր: մարտաֆիլմ, թրիլլեր, դետեկտիվ
    IMDB ռեյտինգ: 6.6
    Rotten Tomatoes-ի ռեյտինգ: 61%


    Էվելին Սոլտը աշխատում է ԿՀԲ–ում (ЦРУ): Նրան հրաշքով է հաջողվում ազատվել բանտից: Սեփական գործակալությունն իր նկատմամբ մեղադրանք է ներկայացնում, համարելով ռուս ըշպիոն:
    Նրան մնում է միայն վերականգնել իր բարի անունը:


    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 09.09.2010, 18:44:


  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shah (09.09.2010), tikopx (09.09.2010), V!k (17.09.2010), Ապե Ջան (15.11.2010), Լեո (17.09.2010)

  15. #534
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուս ջան այդ ինչ հուզիչ ֆիլմ էր,շատ հավանեցի,ամբողջ գիշեր չկարողացա քնեմ

    Через Вселенную/ Across the Universe


    Ռեժիսյոր՝ Ջուլի Թեյմոր
    Տարեթիվը՝ 2007
    Կարգախոսը՝«All you need is love
    Ժանրը՝ Մելոդրամա,Մյուզիքլ,Արկածային
    IMDB ռեյտինգը՝ 7.5

    Սա 60-ականների պատմությունն է,սեր,Վիետնամի պատերազմ,հիփփիների աշխարհը փոխելու փորձերը,փսիխոդելիա ու այդ ամենը Բիթլզի երգերի ուղեկցությամբ,ֆիլմը լի է ռոմանտիզմով,գեղեցիկ պահերով,շատ հուզիչ ֆիլմ է,չարտասվելը անհնար է,բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել,չեք փոշմանի շատ լավն է

    Անպայման նայեք թրեյլերը,չլացելը անհնար է:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (24.04.2011), Sagittarius (09.09.2010), Ռուֆուս (09.09.2010)

  17. #535
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խորանարդ / Cube








    Կանադա, 1997
    Ռեժիսոր՝ Վինչենցո Նատալի
    Դերերում՝ Նիկոլ դը Բոեր, Նիկի Գուադանի, Դեյվիդ Հիուլեթ, Էնդրյու Միլլեր, Ջուլիան Ռիչինգս, Ուեյն Ռոբսոն, Մորիս Դին Ուինթ
    Ժանրը՝ Սարսափ, հոգեբանական թրիլլեր
    Ֆիլմի ներբեռնման հղումը` http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2975909

    Մի քանի մարդիկ հայտնվել են խորանարդաձեւ միանման սենյակներում, որոնք միմյանցից տարբերվում են միայն գույներով: Նրանք սկզբում փորձում են հասկանալ, թե որտեղ են եւ ինչպես են այդտեղ հայտնվել: Այնուհետեւ փորձում են գտնել ելքը` թափառելով այդ սենյակներով, որոնք սակայն, այնքան էլ անվտանգ չեն:

    Վերջին խմբագրող՝ Rammstein: 17.09.2010, 02:22:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (17.09.2010), Jarre (17.09.2010), Magic-Mushroom (18.09.2010), Sagittarius (18.09.2010), Հայկօ (17.09.2010), Ռուֆուս (17.09.2010)

  19. #536
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խորանարդ 2. Հիպերխորանարդ / Cube 2: Hypercube








    Կանադա, 2002
    Ռեժիսոր՝ Անժեյ Սեկուլա
    Դերերում՝ Կերի Մեթչեթ, Ջերինտ Ուին Դեյվիս, Նիլ Քրոուն, Բարբարա Գորդոն, Մեթյու Ֆերգյուսոն, Գրեյս Լին Կանգ, Լինդսի Կոննելլ, Բրյուս Գրեյ, Ֆիլիպ Էյկին, Գրիր Կենտ, Փոլ Ռոբինս, Էնդրիու Սքորեր
    Ժանրը՝ թրիլլեր, գիտաֆանտաստիկ
    Ֆիլմի ներբեռնման հղումը` http://rutracker.org/forum/viewtopic.php?t=444208


    Հանդիսանում է «Խորանարդ» ֆիլմի շարունակությունը:
    Ութ անծանոթ մարդիկ արթնանում են խորանարդաձեւ սենյակներում ու չեն հասկանում, թե որտեղ են: Շուտով նկատում են պարականոն երեւույթներ` կապված տարածության եւ ժամանակի հետ:


  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (18.09.2010)

  21. #537
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խորանարդ Զրո / Cube Zero







    Կանադա, 2004
    Ռեժիսոր՝ Էռնի Բարբարաշ
    Դերերում՝ Զաքարի Բենեթ, Դեյվիդ Հյուբենդ, Ստեֆանի Մուր, Մարտին Ռոուչ, Տերրի Հոուքս, Մայք Նարգենգ, Ռիչարդ ՄքՄիլլան, Թոնի Մանչ, Մայքլ Ռիլի
    Ժանրը՝ սարսափ, թրիլլեր
    Ֆիլմի ներբեռնման հղումը` http://rutracker.org/forum/viewtopic.php?t=582039


    Խորանարդը եւ նրա միջի մարդիկ մոնիտորներով վերահսկման տակ են գտնվում: Հետեւողներից մեկը խորանարդի սենյակներից մեկում նկատում է մի կնոջ, ում չպետք է խորանարդը «նստացնեին»:
    Ֆիմի ավարտը իմաստով կապվում է առաջին ֆիլմի հետ:


  22. #538
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խորանարդ 1-ը վատը չէր, հետաքրքիր ֆիլմ էր, բավականին օրիգինալ: Բայց Հիպերխորանարդը դուրս ընդհանրապես չեկավ, լրիվ Խորանարդ 1-ն էր, համարյա թե տարբերություն չկար, վերջն էլ անկապ էր: 3-ը չեմ տեսել, չեմ էլ ուզում նայել
    I may be paranoid but no android!

  23. #539
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորանարդ 1-ը վատը չէր, հետաքրքիր ֆիլմ էր, բավականին օրիգինալ: Բայց Հիպերխորանարդը դուրս ընդհանրապես չեկավ, լրիվ Խորանարդ 1-ն էր, համարյա թե տարբերություն չկար, վերջն էլ անկապ էր: 3-ը չեմ տեսել, չեմ էլ ուզում նայել
    Իսկ ես առաջին անգամ հենց երկրորդն եմ տեսել ու շատ ա դուրս եկել: Դրանից հետո որոշեցի բոլորն էլ նայել: Հա, առաջինին նման ա, բայց խորանարդի առումով լրիվ ուրիշ ա, ուրիշ խնդրիներ են փորձում լուծել դուրս գալու համար եւ այլն:
    Երրորդն էլ ընդհանրապես էն երկուսի նման չի:

  24. #540
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորանարդ 1-ը վատը չէր, հետաքրքիր ֆիլմ էր, բավականին օրիգինալ: Բայց Հիպերխորանարդը դուրս ընդհանրապես չեկավ, լրիվ Խորանարդ 1-ն էր, համարյա թե տարբերություն չկար, վերջն էլ անկապ էր: 3-ը չեմ տեսել, չեմ էլ ուզում նայել
    Ես կասեի՝ առաջինը ընտիր ֆիլմ էր, իսկ երկրորդը բացարձակապես ոչ մի կապ չուներ առաջինի հետ, առաջինի հաջողության ալիքի վրա թխված կեղծ-շինծու արտադրանք էր, դրա համար էլ առանձնապես ոչ մի հաջողություն չունեցավ: Երրորդը հատված-հատված նայել եմ, հենց մենակ էն, որ Խորանարդի սահմաններից դուրս լիքը կադրեր կան, որսի տեսարաններ, Շատ Չար Հանճար կա և այլն, էդ ամենն արդեն լրիվ վերացնում ա առաջին ֆիլմի գաղափարներն ու հիմքը, ֆիլմը դարձնում ա շարքային B դասի սարսափ-թրիլլեր, ոչ ավելին:

    Առաջինը լրիվ փիլիսոփայություն էր: Հիմնականում՝ էկզիստենցիալիստական անելանելիությունն էր դրված կինոյի հիմքում, պայքարի անիմաստությունն ու կյանքի խորը, սրտխառնուկի ու գլխապտույտի աստիճան անհեթեթ աբսուրդը: Խորանարդը Կյանքն էր (ըստ ճաշակի՝ ճակատագիրը), որի դեմ պայքարն անիմաստ էր, որտեղ վատ-ուժեղը միշտ հաղթում էր լավ-թույլին, որտեղ ամեն անկյունի հետևում թաքնված էր անհեթեթ մահը: Հրաշալի ներկայացված էր սթրեսային-ծայրահեղ իրավիճակներում մարդկանց վարքը, անասնական սարսափի գերակայությունը բանականի ու մարդկայինի վրա: Կլաուստրոֆոբիկ տագնապ կար մեջը, բնազդային վախ՝ անհասկանալիից ու անիմանալիից, պատճառի՝ մոտիվացիայի կատարյալ բացակայություն, «որտեղից և ուր» անպատասխան հարցեր, մի խոսքով՝ կյանք: Ամենախորհրդանշականը ֆիլմի վերջն էր.

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Բնականաբար՝ էս ամեն ինչը փաթաթված էր հետաքրքիր էֆեկտների, դերասանական կլիշեների ու սցենարային տարածված հնարքների մեջ, ինչը բնավ չէր նսեմացնում ֆիլմի հիմնական արժանիքները:

    Երկրորդ ֆիլմի մասին ինձնից լավ կարտահայտվի պրն. Homer J. Simpson-ը.

    Մեջբերում Homer J. Simpson-ի խոսքերից
    Boooooooooooooooooooring !!!
    DIXI
    carpe noctem

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

Էջ 36 109-ից ԱռաջինԱռաջին ... 263233343536373839404686 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19
  2. Խորհուրդ եմ տալիս կարդալ, չեք փոշմանի…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 148
    Վերջինը: 14.07.2019, 15:42
  3. Խորհուրդ ենք տալիս դիտել (մուլտեր)
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.11.2016, 01:58
  4. Խորհուրդ եմ տալիս դիտել այս համերգը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2016, 23:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •