Быть с вами / Ima, Ai ni Yukimasu / Be with you
Հիանալի ֆիլմ է:![]()
Быть с вами / Ima, Ai ni Yukimasu / Be with you
Հիանալի ֆիլմ է:![]()
Toki wa kane nari.
Время - деньги
http://eter.tv/arm/programs/Prometevs/7.shtml մարտի 7 ին ժամը 21:00 Հ2 ով:
Եվս մեկ անգամ հիշեցնում եմ.
Կոնկրետ օրինակներ՝ վերջին երեք-չորս էջերից.
Հարգելի Jarre և N a x a g a h, ինչու՞ պիտի ես իմ թանկագին կյանքից մի քանի ժամ վատնեմ այս կինոների վրա: Պատասխան՝ չգիտեմ, դուք չեք հուշել: Իմ կյանքն ինձ համար թանկ է որպես հիշատակ, ես այդ կինոները չեմ նայի՝ հիմնվելով միայն վերնագրի վրա:
Այն, որ հարգարժան Misteria-ն և DVG-ն ցնցվել, ապշել են կամ պարզապես շատ հավանել ինչ-որ ֆիլմ, դեռ բավական չէ՝ շարքային Բաղդասարին համոզելու համար, որ վերոհիշյալ ֆիլմն իրեն էլ դուր կգա: Չէ՞ որ ինքը, բացի «Շատ լավն ա»-ատիպ մի կարծիքից, ուրիշ ոչ մի հիմք չունի:
Վերնագրեր, վերնագրեր... Ուրիշ ոչինչ:
Եվ վերջում՝ ամենահետաքրքիրը. նույնիսկ վերնագիր չկա, այլ հղում՝ դեպի «Եթերի» համապատասխան էջը: Սա ինչ-որ տեղ նույնիսկ ավելի օգտակար գրառում է, քանի որ կոնկրետ հուշում է մարդկանց. եթե ուզում եք նայել այս ֆիլմը, ապա այսինչ օրը այսինչ ժամին միացրեք այսինչ ալիքը: Սակայն կրկին՝ ոչ մի խոսք, թե ինչու՞ է գրառման հեղինակը մյուսներին խորհուրդ տալիս դիտել այդ ֆիլմը, թող դա լինի ընդամենը այսպիսի նախադասություն՝ «նոր ֆիլմ է՝ այսինչ ժանրի, այսինչ դերասաններով»:
Ստացվում է, որ իզուր եք ջանք ու եռանդ ծախսում ու խորհուրդներ տալիս. ոչ մի լուրջ խորհուրդ էլ, ըստ էության, չկա: Ես երբեք արձակուրդս չեմ անցկացնի Սվազիլենդում, որովհետև ինչ-որ մեկն ինձ պարզապես խորհուրդ է տվել «գնալ Սվազիլենդ, կարգին տեղ ա», այլ կմեկնեմ Իբիցա, որովհետև հազարումի փաստեր ինձ հուշում են, որ այն ինձ հաստատ դուր կգա:
DIXIcarpe noctem
Первая любовь миллионера / A Millionaire's First Love
Խորհուրդ եմ տալիս,հոնց նոր դիտեցի տպավորություններս շատ մեծ են
Այստեղից էլ կարաք քաշեք ֆիլմը http://rutracker.org/forum/viewtopic.php?t=358616
Toki wa kane nari.
Время - деньги
helium (08.03.2010)
"Пришельцы на чердаке" /Aliens in the Attic/
Շեդեվր չի, բայց լավն ա, հումորագմփիկ արտահայտություններ կան մեջը, եթե իհարկե լավ թարգմանություն է :: Ընտանեկան, պոպկոռնի հետ ուտվում ա:
![]()
Чеширский КотЭ
BOBO (04.03.2010)
Գնալով ավելի ու ավելի հազվադեպ են պատահում ֆիլմեր, որ գոնե ինչ-որ տպավորություն են թողնում…Եթե համաձայն եք իմ հետ, որ Մերիլ Սթրիպը աշխարհի ամենաաներազանցելին ա, նայեք <DOUBT>, վերջին ֆիլմերից կառաջարկեմ նաև <UP IN THE AIR>:
Թաղամաս №9 / District 9
1982 թ-ին "Խեցգետիններ" մականվամբ այլմոլորակայինները եկել են Երկիր, հարավային աֆրիկայում հատուկ թաղամաս են տրամադրել մարդիկ` District 9: Խեցգետինների սիրած սնունդը կատվի կերն ա: Ֆիլմը խեցգետինների ճակատագրի մասին ա, թե ինչ ա լինելու մի քանի ամսից:
Ընդհանուր ասեմ ես ֆանտաստիկ ֆիլմեր չեմ սիրում, մասնավորապես արհեստական ստեղծված արարածներ, բայց էս ֆիլմը հավանեցի, երկու օրից էլ օսկար ա տանելու:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Խորհուրդ եմ տալիս դիտել Книга Илая / The Book of Eli ֆիլմը
Ինձ անձամբ դուր ա եկել
![]()
Լավ ֆիլմ է: Ռուսի ասած՝ на любителя, բայց լավն է: Էնքանով է այլմոլորակայինների մասին, ինչքանով որ մեջը այլմոլորակայիններ կան, բայց «Անկախության օրից» սկսած մինչև «Մարսը գրոհում է» կարող եք հանգիստ մոռանալ: Տեղ-տեղ՝ ծանր, տեղ-տեղ՝ զարմանալի, տեղ-տեղ՝ ատելի: Ընդ որում՝ շատ հետաքրքիր սկզբունքով է ստեղծված. ֆիլմը նկարված է որպես դոկումենտալ տեսանյութ՝ հեռուստաեթերից մեջբերումներով, սիրողական տեսախցիկին հատուկ ցնցումներով, ոչ պրոֆեսիոնալ տեսանկյուններով և այլն: Վերջին ֆիլմերից միայն մեկն է միտքս գալիս, որ նման կերպ է նկարած. Cloverfield (ռուսները Монстро էին թարգմանել): Ընտիր ֆիլմ է, ի դեպ
:
DIXIcarpe noctem
Minerva (09.03.2010)
Խստիվ խորհուրդ եմ տալիս դիտել միմյայն պոստապոկալիպտիկայի և, մասնավորապես, Fallout III-ի երկրպագուներին. մնացած բոլորի համար սա բավականին միջին ֆիլմ պիտի որ լինի՝ չնայած Դենզել Վաշինգտոնի ու Գերի Օլդմենի մասնակցությանը:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 05.03.2010, 21:02:
DIXIcarpe noctem
Հայկօ (08.03.2010)
Հենց նոր դիտեցի «Խոստացիր ինձ»-ը("Promets-moi"/"Завет"/"Promise Me This", 2007)… Նման կյանքություն մենակ Կուստոյի մտքով կարող էր անցնել
…
![]()
Հեքիաթը շատ էր, բայց (մեղմ ասած) շա՜տ դրական, պայծառ... մի խոսքով՝ հրաշք ֆիլմ էր:
Սա էլ trailer-ը.
Չգիտեմ էլ՝ ոնց ասեմ, որ պատկերացնեք, թե ինչքան լավն էր… Անպայման նայեք:
Հ.Գ.
Ու էսօրվանից հայտարարում եմ, որ Ստրիբոր Կուստուրիցայի երաժշտությունն իմ ամենասիրածների շարքում է…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Legolas (09.03.2010)
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ