User Tag List

Էջ 33 109-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536374383 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 1635 հատից

Թեմա: Խորհուրդ եմ տալիս դիտել

  1. #481
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ромашка / Daisy

    Նկարագրությունը կարող եք կարդալ այստեղ
    Հիանալի ֆիլմ է,արժանի դիտման
    Toki wa kane nari.
    Время - деньги

  2. #482
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    There Will Be Blood/Եվ արյուն կլինի (Նավթ)



    Ռեժիսյոր՝ Փոլ Թոմաս Անդերսոն
    Դերերում՝ Դենիել Դեյ Լյուիս, Փոլ Դանո
    IMDB ռեյտինգը՝ 8.2 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 133-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%

    Ֆիլմից հետո այ էս վիճակում էի: Սա դարակազմիկ ֆիլմ է, երևի թե 21-րդ դարի լավագույն ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսը Դենիել Փլեյնվյուն է, ով 1900-ական թվականների սկզբին Կալիֆոռնիայում նավթային հանքեր է գնում, հողաատերերին ոսկե սարեր խոստանում, բայց վերջում բոլորին խաբում ու հարստություն դիզում: Ֆիլմը հրաշալի սատիրա է ժամանակակից ամերիկյան բիզնեսի ու քաղաքականության մասին, այստեղ սրբերը լկտիանում են, բարոյական արժեքները արժեզրկվում, ամեն ինչ սուտ է, միակ ճշմարտությունը անազնիվ ճանապարհով աշխատած փողն ու իշխանությունն է: Իսկ վերջում արյուն կլինի, ինչպես և ֆիլմի վերնագիրը խոստանում է:

    Ինձ ֆիլմի երաժշտությունն էլ էր դուր եկել մի ուրիշ կարգի, վերջում պարզվեց Ռադիոհեդի կիթառահար Ջոննի Գրինվուդն ա հեղինակը

    Մի խոսքով արտակարգ ֆիլմ է, նայեք չեք փոշմանի: Ի դեպ 2008թ-ին ներկայացվել է Օսկար մրցանակի 8 անվանակարգերում, որոնցից շահել է 2-ը (Դենիել Դեյ-Լյուիսին Օսկար բաժին ընկավ լավագույն դերասան անվանակարգում):
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 02.08.2010, 17:01:
    I may be paranoid but no android!

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.08.2010), matlev (06.08.2010), Sagittarius (02.08.2010), Դարք (11.08.2010)

  4. #483
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նամակներ Իվո-Ջիմայից/Letters From Iwo Jima



    Ռեժիսյոր՝ Քլինթ Իստվուդ
    Դերերում՝ Քեն Վատանաբե, Կազունարի Նինոյամա
    Թողարկվել է՝ 2006թ
    IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 210-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
    Լեզուն՝ ճապոներեն
    Ներկայացվել է 4 օսկար մրցանակի, որոնցից շահել է մեկը

    Ֆիլմը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իվո Ջիմա կղզում տեղի ունեցած ճակատամարտի մասին է: Իստվուդը նույն տարում նկարահանել էր 2 ֆիլմ, Flags of Our Fathers/Մեր հայրերի դրոշները պատմում է այդ ճակատամարտի մասին ամերիկացի զինվորների տեսակետից, իսկ այս ֆիլմը պատմում է նույն ճակատամարտի մասին ճապոնացի զինվորների տեսակետից: Ամենահետաքրքիրն այն է, որ սա առաջին ամերիկյան պատերազմական ֆիլմն է, որը պատկերում է ամերիկացիների մասնակցությամբ պատերազմ՝ ներկայացված թշնամու տեսակետից:

    Ֆիլմը արտակարգ լավն է, Քլինթ Իստվուդը ՊԱՊԱ ռեժիսյոր է ու իր ֆիլմերը պարզապես իրավունք չունեն վատը լինել: Ֆիլմը գրեթե ամբողջությամբ ճապոներեն է, հերոսների մեծ մասը և ֆիլմի սյուժեն հիմնված են իրական մարդկանց ու իրադարձությունների վրա: Ֆիլմի կարևոր մասն են կազմում Իվո Ջիմայում գտնվող զինվորների գրած նամակները: Ինձ ամենաշատը դուր եկան ճապոնական մտածելակերպը ու հայրենասիրությունը: Օրինակ ճապոնացի զինվորների մեծ մասը նախընտրում էր ինքնասպանություն գործել, քան նահանջել կամ հանձնվել թշնամուն: Նաև շատ միամիտ էին, որովհետև իրենց կարծիքով իրենք պարտավոր էին հաղթել, քանի որ ամերիկացիներն իրենց կարծիքով վախկոտներ են ու չունեն այն դիսցիպլինան, սերն ու նվիրվածությունը հայրենիքին, քան իրենք: Սկզբում կարծում էի, որ Քլինթ Իստվուդը լինելով ամերիկացի կփորձեր ամերիկացիներին ավելի լավը ցույց տալ, քան ճապոնացիներին, սակայն սխալվում էի, ամեն ինչ շատ օբյեկտիվ էր ներկայացված:

    Ու ինչպես բոլոր պատերազմական ֆիլմերում, այստեղ էլ պացիֆիստական ու հակապատերազմական հզոր կոչ կար:

    Ֆիլմի երաժշտությունն էլ էր շատ լավը...

    Մի փոքր պատմական ակնարկ ճակատամարտի մասին: Իվո Ջիմայի ճակատամարտը 2-րդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկն էր: Իվո Ջիման փոքրիկ կղզի է Մարիանյան արշիպելագի հյուսիսային մասում, որն ամենամոտն է գտնվում Ճապոնիային: Եթե ճապոնացիները այն կորցնեին, ապա ամերիկացիները այնտեղ ռազմական բազա կստեղծեին և կսկսեին ռմբակոծել Ճապոնիան: Սակայն ուժերն անհավասար էին, ճապոնական կողմն ուներ ընդամենը 18.000 զինվոր, իսկ ամերիկյան կողմը՝ 70.000: Ճակատամարտը չափից դուրս արյունահեղ էր, ճապոնական կողմը պարտվեց, իսկ 18.000-ոց զորքից կենդանի մնացին ընդամենը 216-ը:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 04.08.2010, 10:23:
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (06.08.2010), Sagittarius (08.08.2010)

  6. #484
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ սրա մասին գրել եք թե չե, բայց երեկ նայեցի, պարզվում ա меня прёт էս կինոյից:

    Месть пушистых

    Տարի: 2010
    Ժանր: Կոմեդիա, Ընտանեկան


    I love my life and I celebrate it every day...

  7. #485
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Knocking on Heaven’s Door ( Достучаться до небес)




    Այսօր կպատմեմ մի ֆիլմի մասին, որը արդեն երկար ժամանակ է ցանկանում էի դիտել, բայց տարբեր պատճառներով չեր ստացվում նայել.այսօր վերջիվերջո որոշեցի դիտել և տպավորություններս wooooow!!! Ֆիլմը պատմում է 2 երիտասարդների մասին, որոնք դեռ իրենց ծաղկուն հասակում իմանում են իրենց մոտալլուկ մահվան մասին. 2 երիտասարդ և անթիվ երազանքներ. 2-3 օր կյանք...կհասցնեն իրենք իրականություն դարձնել իրենց երազանքը. կտեսնեն օվկիանոսը այդքան փափագած և ինչերի միջով կանցնեն իրենց երազանքը իրագործելու ճանապարհին.

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Barcamaniac (12.08.2010), Claudia Mori (24.04.2011), Freeman (19.08.2010), LoK® (07.08.2010), Skeptic (07.08.2010), VisTolog (21.08.2010), Yellow Raven (11.08.2010), Արամ (17.08.2010), Հայուհի (07.08.2010), Նաիրուհի (26.09.2011)

  9. #486
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Children Of Men/Մարդկության զավակները



    Ռեժիսյոր՝ Ալֆոնսո Կուարոն
    Դերերում՝ Քլայվ Օուեն, Ջուլիանա Մուր, Մայքլ Քեյն
    Տարեթիվը՝ 2006
    IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 190-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 93%
    Ներկայացվել է օսկար մրցանակի երկու անվանակարգերում, սակայն չի շահել

    Ոնց եմ սիրում սենց ֆիլմեր... Հայկօն ինձ Cyber punk-ի մասին էր պատմում, երևի սա էլ cyber punk կլինի:

    2027թ. է, 20 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի համաճարակի պատճառով մարդկությունը անպտուղ է դարձել, 18 տարի է, ոչ մի նոր ծնունդ չի արձանագրվել: Աշխարհը քաոսի մեջ է, բոլոր երկրներում սարսափելի բաներ են կատարվում, միայն Անգլիան է, որտեղ կառավարությունը դեռևս պահպանվել է: Սակայն Անգլիայում էլ վիճակը նախանձելի չէ: Ոչ լեգալ ներգաղթողները մեծ վտանգ են ներկայացնում Անգլիայի կայունությանը, իսկ պարտիզանական շարժումները ամեն ինչ անում են, որպեսզի Անգլիան էլ ընկնի քաոսի մեջ: Ու այս սարսափելի խառնաշփոթի մեջ ֆիլմի հերոսին մի խումբ պարտիզաններ խնդրում են ուղեկցել աֆրիկացի մի աղջկա (ով անլեգալ ներգաղթող է) դեպի Անգլիայի նավահանգիստներից մեկը: Աղջիկը միգուցե կդառնա մարդկության փրկության վերջին հույսը:

    Կուարոնը մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսյոր է, ով նկարահանել է «Ես էլ քո մերը» ու «Հարրի Փոթթեր, Ազկաբանի Բանտարկյալը» ֆիլմերը: Իսկ էս ֆիլմը շատ լավն էր, լիքը մտածելու բաներ տվեց

    Ֆիլմի երաժշտությունն էլ էր լավը մի այլ կարգի, բոլոր ժամանակների ու բոլոր ժանրերի երգեր էին ներառել ու էնքան տարօրինակ էր էդ ամենը իրար հետ լսել: Կար Deep Purple (Hush), Radiohead (Life In A Glass House), King Crimson (In The Court Of The Crimson King), John Lennon, The Rolling Stones, Aphex Twin, Donovan, The Libertines, Քշիշտոֆ Պենդերեցկի, հիպ-հոպ, դասական, ու բոլոր երգերի մեջ հույս կար, որը շատ համահունչ էր ֆիլմի թեմատիկայի հետ

    Մի խոսքով, լավ ֆիլմ էր, նայեք
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.08.2010, 14:58:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (29.05.2011), Աթեիստ (03.09.2010), Հայկօ (12.08.2010)

  11. #487
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց ուզում էի նայել էս կինոն, էսօր վերջապես հաջողվեց

    The Lake House/Дом у озера
    Ռեժիսյոր՝ Ալեխանդրո Ագրեստի
    Գլխավոր դերերում՝ Կիանու Րիվզ և Սանդրա Բալլոկ




    ֆիլմը հեռավորության, ժամանակի, ուժեղ կամքի ու մեծ սիրո մասին ա, էնքան դրական լիցքեր հաղորդեց ինձ էդ մեկ ու կես ժամը, որ ցանկացա գրել էստեղ: Ավելի մանրամասն չեմ ներկայացնի… Միայն մի բան եմ ուզում ասել, էս ֆիլմը կարծում եմ պարտադիր պետք ա նայեն նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռու են իրենց սիրելիից:

    Մի հոգնեք սպասելուց…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shah (12.08.2010), Աթեիստ (03.09.2010), Դեկադա (12.08.2010)

  13. #488
    Մշտական անդամ Barcamaniac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2010
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դարք, ուզում էի գրեի էս ֆիլմի մասին, բայց տեսա, որ արդեն գրել ես: վերջերս եմ նայել: Հազվադեպ ա լինում, որ գերմանական լավ կինո տեսնեմ: Ամենալավ կերպարը Աբդուլն ա, որ նայեք կտեսնեք: Դրա ամեն խոսքից կամ գործողությունից հետո քանդվում էի ծիծաղից:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դարք (13.08.2010)

  15. #489
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Hotel Rwanda/Հյուրանոց Ռուանդա



    Ռեժիսյոր՝ Թերրի Ջորջ
    Դերերում՝ Դոն Չիդլ, Ջոաքին Ֆենիքս, Նիք Նոլթ, Ժան Ռենո
    Տարեթիվը՝ 2004
    IMDB ռեյտինգը՝ 8.3 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 114-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
    Ներկայացվել է օսկար մրցանակի երեք անվանակարգերում, սակայն չի շահել

    Ֆիլմը 1994թ-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մասին է:

    Երբ ուսանող էի ամերիկացի դասախոս ունեինք, ով ամեն շաբաթ անգլերեն լեզվով կինոդիտումներ էր կազմակերպում: Ու բավականին լավ ֆիլմեր էր բերում, որովհետև կինոդիտումներին լիքը ուսանողներ էիր գալիս: Մի անգամ ես ու կուրսեցիս՝ Ինգան գնացինք հերթական կինոդիտմանը: Ֆիլմը կոչվում էր Killing Fields, Կամբոջայի ցեղասպանության մասին էր: Սարսափելի ծանր ֆիլմ էր, կեսից Ինգան սկսեց բողոքել, որ լավ չի զգում ու չնայած ես էլ էդքան լավ չէի, բայց մինչև վերջ աչքերս չռած նայում էինք էկրանին ու սպասում, թե էլ ինչ սարսափելի բաներ կպատահեն: Երբ ֆիլմը ավարտվեց, շուռ եկանք ու տեսանք, որ լսարանում մենակ էինք մնացել, բոլոր ուսանողները ընթացքում դուրս էին եկել լսարանից: Ֆիլմը լավն էր, բայց մեռնեմ երկրորդ անգամ չեմ նայի:

    Հյուրանոց Ռուանդան էլ է նույն կարգի ֆիլմ, շատ ծանր (չնայած դաժանությամբ նմանատիպ այլ ֆիլմերի զիջում է - Շինդլերի Ցուցակը, Դաշնակահարը, Killing Fields և այլն), բայց վերջում մի փոքր պոզիտիվ է վերջանում: Ու էս ֆիլմը բոլորս պետք է տեսնենք, որպեսզի հասկանանք մեր անցյալը ու կանխենք ապագան: Ինչևէ, այս ֆիլմն էլ հաստատ երկրորդ անգամ չեմ դիտի:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (12.12.2010)

  17. #490
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրոքից հավանեցի, մանավանդ, էն հոգեկան հիվանդի դերը Որպես բոեվիկ 10/10, որպես կոմեդիա 8/10
    Ես հակառակը կտաի բալերը, բայց ընդհանուր առմամբ մի շնչով նայվող կինո էր, չգիտեմ դեբիլ եմ թե չե բայց երկրորդ անգամ էլ նայեցի : Պրոստո մոտս ՀԴ վարյանտնա դզումա, հեսա մի հատել նայեմ:

    ---------- Ավելացվել է՝ 11:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:30 ----------

    Մեջբերում Դարք-ի խոսքերից Նայել գրառումը
    Knocking on Heaven’s Door ( Достучаться до небес)




    Այսօր կպատմեմ մի ֆիլմի մասին, որը արդեն երկար ժամանակ է ցանկանում էի դիտել, բայց տարբեր պատճառներով չեր ստացվում նայել.այսօր վերջիվերջո որոշեցի դիտել և տպավորություններս wooooow!!! Ֆիլմը պատմում է 2 երիտասարդների մասին, որոնք դեռ իրենց ծաղկուն հասակում իմանում են իրենց մոտալլուկ մահվան մասին. 2 երիտասարդ և անթիվ երազանքներ. 2-3 օր կյանք...կհասցնեն իրենք իրականություն դարձնել իրենց երազանքը. կտեսնեն օվկիանոսը այդքան փափագած և ինչերի միջով կանցնեն իրենց երազանքը իրագործելու ճանապարհին.
    знаaaЮ =)

  18. #491
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Grave Of The Fireflies/Լուսատտիկների գերեզմանը



    Ռեժիսյոր՝ Իսաո Տակահատա
    Անիմացիան՝ Ստուդիո Գիբլի
    Տարեթիվը՝ 1988
    IMDB ռեյտինգը՝ 8.2 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 173-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%

    Երկու օր առաջ հոգնած տուն էի եկել աշխատանքից ու ուզում էի մի թեթև ֆիլմ նայել նախքան քնելս: Ունեցածս կինոները քրքրեցի, բոլորը ծանր ֆիլմեր էին, վերջը էս անիմեն գտա, մտածեցի Միյազակիի պես սիրուն, բարի մուլտիկ կլինի: Բայց առաջին իսկ վայրկյաններից հասկացա, որ շատ եմ սխալվում: Էս էլ էր սարսափելի ծանր մուլտ, էն ֆիլմերից, որ երկրորդ անգամ հաստատ չես նայի: Ֆիլմը պատմում է 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին երկու ճապոնացի որբերի կյանքի վերջին օրերի մասին: Բռռռռ, տխուր պատմություն էր...
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (18.08.2010)

  20. #492
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    L.A. Confidential/Լոս Անջելեսի գաղտնիքները



    Ռեժիսյոր՝ Քըրթիս Հենսըն
    Դերերում՝ Ռասսել Քրոու, Գայ Փիրս, Քեվին Սպեյսի, Քիմ Բեսինջեր, Դեննի Դե Վիտո
    Տարեթիվը՝ 1997
    IMDB ռեյտինգը՝ 8.4 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 63-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 99%
    Ներկայացվել է օսկար մրցանակի ինը անվանակարգերում, շահել է 2 մրցանակ (Քիմ Բեսինջերը՝ կանացի լավագույն երկրորդական դերի համար, ինչպես նաև լավագույն ադապտացված սցենար)

    Չնայած 1998թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը Տիտանիկը հեռացավ ամենաշատ մրցանակներով, բոլոր քննադատները գովաբանում էին Լոս Անջելեսի Գաղտնիքները ֆիլմը: Այս նեո-noir ոճի ֆիլմը պատմում է 1960-ական թվականների Լոս Անջելեսի ոստիկանների մասին: Չափից դուրս խճճված ու խելացի սցենար, աննկարագրելիորեն լավ դերասանական խաղ (դե էսքան լավ դերասան մի տեղում պարտավոր են լավ խաղ ցուցաբերել), վստահ եմ, որ մինչև ֆիլմի վերջին դրվագը լարված ու մեծ հետաքրքրությամբ կնայեք:

    Ի դեպ, մի փոքր հիշեցրեց Ռոման Պոլանսկու Չայնաթաուն ֆիլմը
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.08.2010), Sagittarius (18.08.2010), Հայկօ (18.08.2010)

  22. #493
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ты не знаешь Джека / You Don't Know Jack

    Չգիտեմ ես կինոն գրել են թե չէ բայց ես գրեմ,ահավոր դուրս եկավ:Այս կինոն առաջին մարդու մասին է ,ով ԱՄՆ-ում առաջին անգամ կատարեց Եֆթանազիյա,ի դեպ նա Հայ է՝Գեվորգյան ազգանունով:
    Այս կինոն ամբողջությամբ նրա կենսագրության մասին է :





    Ֆիլմի մասին: Ֆիլմը իրական դեպքերի մասին է. Սա բշիշկի մասին է, ով ամեն կերպ պաշտպանում է Եֆթանազիայի օրենք դարձնելը:Բայց նա ոչ միայն ապացուցում էր դա խոսքերով,այլ նաև օգնում էր իր հիվանդներին,որոնք անբուշելի հիվանդ էին,հեռանալ կյանքից:Երբ այս ամենի մասին բացահայտվում է ,նրան զրկում են բշշկական լիցենզիայից և մի քանի անգամ փորձում դատել,բայց չի ստացվում:իսկ թե ինչ կլինի այս հոգով ամերիկացի բայց սրտով հայ մարդու և նրա քրոջ հետ կիմանաք նայելով ֆիլմը:Ի դեպ ասեմ,որ ֆիլմի դրվագներից մեկում պատմվում է նաև Հայոց Ցեղասպանության մասին՝դա անում է նրա քույրը:
    Գլխավոր դերում ԱԼ ՊԱՉԻՆՈ

    Ամսաթիվ: 2010
    Երկիր: ԱՄՆ
    Տեսակը: Դրամա,Բիոգրաֆիյա
    Տևողությունը: 02:14:25

    download
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (12.12.2010), Barcamaniac (27.08.2010), Sagittarius (18.08.2010)

  24. #494
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Grave Of The Fireflies/Լուսատտիկների գերեզմանը



    Ռեժիսյոր՝ Իսաո Տակահատա
    Անիմացիան՝ Ստուդիո Գիբլի
    Տարեթիվը՝ 1988
    IMDB ռեյտինգը՝ 8.2 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 173-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%

    Երկու օր առաջ հոգնած տուն էի եկել աշխատանքից ու ուզում էի մի թեթև ֆիլմ նայել նախքան քնելս: Ունեցածս կինոները քրքրեցի, բոլորը ծանր ֆիլմեր էին, վերջը էս անիմեն գտա, մտածեցի Միյազակիի պես սիրուն, բարի մուլտիկ կլինի: Բայց առաջին իսկ վայրկյաններից հասկացա, որ շատ եմ սխալվում: Էս էլ էր սարսափելի ծանր մուլտ, էն ֆիլմերից, որ երկրորդ անգամ հաստատ չես նայի: Ֆիլմը պատմում է 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին երկու ճապոնացի որբերի կյանքի վերջին օրերի մասին: Բռռռռ, տխուր պատմություն էր...
    հիշում եմ, որ փոքր էի, մի հինգ վեց տարեկան, մի հատ ճապոնական մուտլիկ ունեի, Տոմ ն Ջերրիի հետ մի կասետի վրա էր: ՏնՋն որ վերջանում էր, դա էր սկսում, ես էլ անջատված միշտ նստում նայում էի ու միշտ լացում էի հիմա չեմ կարողանում հիշել էտ մուլտը, մենակ հիշում եմ, որ երկրորդ համաշխարհայինի մասին էր, ու ինչ որ երեխեք կային, ու մի դրվագ եմ հիշում, թե ոնց ա երեխեքից մեկը տեսնում ատոմային ռումբից հետո ինչպես էին մարդկանց մազերը թափվում ու վերջում մահանում էին դրանից հետո միշտ ստուգում էի, հո հանգարծ իմ մազերն էլ չի թափվում...

    հիմա մտածում եմ՝ կարողա՞ նույն մուլտն ա

  25. #495
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    հիշում եմ, որ փոքր էի, մի հինգ վեց տարեկան, մի հատ ճապոնական մուտլիկ ունեի, Տոմ ն Ջերրիի հետ մի կասետի վրա էր: ՏնՋն որ վերջանում էր, դա էր սկսում, ես էլ անջատված միշտ նստում նայում էի ու միշտ լացում էի հիմա չեմ կարողանում հիշել էտ մուլտը, մենակ հիշում եմ, որ երկրորդ համաշխարհայինի մասին էր, ու ինչ որ երեխեք կային, ու մի դրվագ եմ հիշում, թե ոնց ա երեխեքից մեկը տեսնում ատոմային ռումբից հետո ինչպես էին մարդկանց մազերը թափվում ու վերջում մահանում էին դրանից հետո միշտ ստուգում էի, հո հանգարծ իմ մազերն էլ չի թափվում...

    հիմա մտածում եմ՝ կարողա՞ նույն մուլտն ա
    Ես էլ եմ հիշում էդ մուլտից մազերի թափվելու հատվածն ու ոոոնց էի տխրում, լացում… Սա էդ մուլտը չի:
    Եթե չեմ սխալվում, էդ մուլտը՝


    Հնարավոր ա, որ սխալվում եմ, 17-18 տարի առաջ եմ նայել…
    Վերջին խմբագրող՝ Կաթիլ: 18.08.2010, 23:05:
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (18.08.2010)

Էջ 33 109-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536374383 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19
  2. Խորհուրդ եմ տալիս կարդալ, չեք փոշմանի…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 148
    Վերջինը: 14.07.2019, 15:42
  3. Խորհուրդ ենք տալիս դիտել (մուլտեր)
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.11.2016, 01:58
  4. Խորհուրդ եմ տալիս դիտել այս համերգը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2016, 23:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •