Moonwalker (04.01.2011), murmushka (04.01.2011), Sona_Yar (27.12.2010), Yevuk (20.11.2010)
Սա դեռ չեմ դիտել, բայց խորհուրդ կտամ դիտել դրա օրիգինալը. նկարվել է մի քանի տարի առաջ նույն ռեժիսորի կողմից
http://www.imdb.com/title/tt0475169/
IMDB rating: 7.4
Ինձ անծանոթ դերասաններ էին ու դրանից ֆիլմը միայն շահում էր (դերասանով չես գուշակում, որ է հերոսը և այլն):
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 20.11.2010, 01:24:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
«12 զայրացած տղամարդ»
Ֆիլմ, որն ամբողջությամբ գողացել էր Նիկիտա Միխալկովը իր հայտնի «12»-ը նկարելիս:
IMDB rating: 8.9
IMDB-ի լավագույն 250ֆիլմերի շարքում զբաղեցնում է 8-րդ տեղը (!!!):
Խորթ հոր սպանության կասկածանքով դատում են երիտասարդ տղայի:
Նրա բախտը 12 երդվյալ ատենակալների ձեռքում է:
Կապրի՞ տղան, թե՞ ոչ կախված է նրանցից յուրաքանչյուրի տրամադրությունից:
Ֆիլմը նկարահանվել է 1957թ-ին: Գլխավոր դերում` Հենրի Ֆոնդա:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Jarre (28.12.2010), Sagittarius (20.11.2010), Starkiller (01.12.2010), Ռուֆուս (22.11.2010)
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Դատարկ տունը /Пустой дом (Клюшка для гольфа №3) / Bin-jip / 3-Iron
2004թ
Հարավային Կորեա
Դրամա
90 րոպե
Ռեժիսոր՝ Կիմ Կի-Դուկ
Հրաշալի ֆիլմ, ռեժիսորական անթերի աշխատանք, միայն գեղեցիկ կադրեր: Հիանալի դերասանական խաղ: Սրանից լավ ֆիլմ երևի չէի տեսել:Իրար հետևից 3 անգամ դիտել եմ համակված: Հուզիչ ու սիրուն: Այս ռեժիսորի մեկ այլ ֆիլմ էլ դիտեցի. բարձր պրոֆեսիոնալ մակարդակ, հրաշալի աշխատանք: Անպայման դիտեք:
Կարող եք քաշել այստեղից:
Սա էլ թրեյլերը
http://www.afisha.ru/movie/trailer/173569/
Exam / Экзамен / Քննություն
2009
Ժանրը՝ հոգեբանական թրիլլել
Երկիր՝ Մեծ Բրիտանիա
Ռեժիսոր՝ Stuart Hazeldine
Դերերում՝ Colin Salmon, Jimi Mistry, Luke Mably, Gemma Chan և այլն
Ութ թեկնածուներ փորձում են ստանալ իրենց երազած աշխատանքը, բայց թափուր աշխատատեղը միայն մեկն է: Աշխատանք ստանալու ճանապարհին նրանք արդեն հաղթահարել են շատ փորձություններ, մնացել է մենակ վերջին քննությունը: Այն տեղի է ունենում մեկուսացված սենյակում: 80 րոպեում 8 մասնակիցները պետք է պատասխանեն ընդամենը մեկ հարցի: Միակ պայմանը՝ թուղթը չփչացնել: Քննությունը սկեսուլուց հետո մասնակիցները նկատում են, որ թղթի վրա ոչ մի հարց չկա գրած. ի՞նչ հարցի պետք է պատասխանեն...
Մի շնչով նայել եմ ֆիլմը: Մինչև վերջին պահը ամեն ինչ խառն էր ու շատ մանրամասներ՝ անհասկանալի: Վերջում ամեն ինչ պարզվեց (դե ոնց որ միշտ): Ինձ համար ֆիլմում առավել հետաքրքիր էին մարդկային հարաբերությունները, որոնք կարող էին ամեն պահի փոխվել, և թե ինչի է պատրաստ մարդը որպեսզի հասնի իր նպատակին:
***Mademoiselle Divo*** (27.04.2011), Adriano (12.12.2010), Albus (19.12.2010), Hayk Avetisyan (29.12.2010), Jarre (28.12.2010), Moonwalker (04.01.2011), Skeptic (11.12.2010), tikopx (11.12.2010), Դարք (11.12.2010)
Մի քիչ տարօրինակ և մտածելու տեղիք տվող ֆիլմերի սիրահարներին խորհուրդ եմ տալիս նայել Գիլյերմո Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» դրաման և Գրեգորի ՄաքՔենզիի «Կամիլլա» ֆանտաստիկ դրաման
…Նայեցի, վերջապես նայեցի այս ֆիլմը… նկարահանումից 30 տարի անց…
Երբ կարդում էի «Կինո» բաժնի գրառումները, նկատեցի, որ որոշ ակումբցիների ֆիլմերի ցուցակներ, եթե մի քիչ խառնեմ՝ մի քանի ֆիլմ հանեմ, մի քանիսն ավելացնեմ, կդառնա իմ սիրած ֆիլմերի ցուցակը: Ֆիլմեր կային, որ չէի տեսել ու որոշեցի անպայման նայել: Հատկապես մի ֆիլմ էր մոտս մեծ հետաքրքրություն առաջացրել: Երեկ՝ գիշերը, նայեցի այն: Նայելուց հետո ցանկացա այստեղ գրառում անել, բայց զգացի, որ ոչ մի հոդաբաշխ նախադասություն չեմ կարողանում գրել: Մեջս ամեն ինչ խառնվել էր. հուզմունք, զայրույթ, հիացմունք… Նողկանք զգացի մարդ-արարածի նկատմամբ, հիացա Մարդ-արարածի բարությամբ ու հոգատարությամբ… ողբացի…
Երեկ ես «Փիղ մարդը» նայեցի:
Փիղ մարդը/The Elephant Man
ԱՄՆ, Մեծ Բրիտանիա 1980
Ռեժիսոր՝ Դևիդ Լինչ
Դերերում՝ Էնթոնի Հոփկինս, Ջոն Հարթ
Ժանրը՝ դրամա
Տևողությունը՝ 124 րոպե
IMDb-ի միջին գնահատականը՝ 8.4/10 (IMDb-ի լավագույն 250 ֆիլմերի ցուցակում գրավում է 101-րդ տեղը)
Ֆիլմի բեռնավորման հղումը՝ http://www.allrip.net/main/105-skach...besplatno.html
Ֆիլմը խեղված մարմնով ծնված մի մարդու և նրա նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին տխուր և իրական մի պատմություն է: Այն նկարահանված է սև-սպիտակ ժապավենի վրա, ինչը իմ կարծիքով ավելի ցայտուն է դարձնում ֆիլմի ասելիքը:
Ֆիլմը օսկարի է ներկայացվել 8 անվանակարգերում, սակայն ամերիկացիների կողմից և ոչ մի արձանիկի չի արժանացել, իսկ Եվրոպայում շահել է մի քանի մրցանակ, այդ թվում նաև որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ:
Թրեյլերը.
Հ.Գ. կարծում եմ՝ այս ֆիլմը շատերը տեսած կլինեն, բայց ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս:
Հ.Հ.Գ. Շնորհակալություն Ռուֆուսին՝ ֆորումում այս ֆիլմի մասին գրելու համար.
Արծվի աչք / Eagle eye
Տարեթիվ՝ 2008
Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ մարտական, թրիլլեր, դետեկտիվ
IMDb ռեյտինգ՝ 6.6
Ռեժիսյոր՝ Դենիել Ջոն Կառուզո
Դերերում՝ Շայա Լեբուֆ, Միշել Մոնահեն, Բիլլի Բոբ Թորնթոն, Էնթոնի Մեքի, Մայքլ Չիքլիս, Ռոսարիո Դաուսոն
լավնա
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1571432
Վերջին խմբագրող՝ BOBO: 27.12.2010, 00:28:
Դարք (27.12.2010)
unstoppable
Հրաշալի մի ֆիլմ, մի շնչով նայած 90 րոպե և անկրկնելի Դենզել Վաշինգտոն
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
2006թ. ԱՄՆ
Ռուսական բանտ` որտեղ տեղի են ունենում մարտեր: Սևամորթ հայտնի բռնցքամարտիկին բանտարկում են հենց այդտեղ: Նա պետք է կռվեր ռուսի հետ որը արդեն հայտնի էր դարձել բանտսւմ իր մարտարվեստով: Մեծ գումարներ էին շրջանառվում:
Նրա համար արտասովոր էր ռուսական ամեն ինչը, որտեղ ամերկացուն զարմացնում էր մի կողմից ռուս բանտարկյալների անսպասելի բարությունը մյւս կողմից անկանխատեսելի վտանգը:
Սյուժեն հաստատ ավելի հետաքրքիր ա քան ես պատմեցի, ֆիլմը բացի հետաքրքիր մարտաձևից, ունի շատ հոգեբանական ազդեցիկ կողմեր: Սրա առաջին ու երրորդ մասերն ել կա, բայց ամենալավը երկրորդն ա:
սայել բեռնելու համարhttp://www.fast-torrent.ru/film/neosporimyij-2.html
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 29.12.2010, 19:32:
Լավն ա: Մարտերի տեսարանները մեկը մյուսից լավն են: Scott Adkins-ը տժժժժժցնում ա: Ուրիշ բանի համար նայել չարժի:
DIXIcarpe noctem
Ժանրը դրամա
Ռեժիսյոր Դերեկ էր Դունշեն
Պրոդյուսեր Ջեյքի Չան, Սոլոն Սու
Գլխավոր դերերում Ջեյքի Չան, դենիել ՈՒ, Նաոտո Տակենակա և ուրիշներ
Կոմպոզիտոր Պիտեր Ցզին
Կինոընկերություն JCE Movies Limited
Տևողություն 116 րոպե
Բյուջե 15 մլն. $
Երկիր Չինաստան, Ճապոնիա
Տարի 2009
IMDb ID 1075419
Հրաշալի ֆիլմ Ջեյքի Չանի մասնակցությամբ: Այս ոճի մեջ , իմ կարծիքով Ջեքի Չանը խաղում է առաջին անգամ:
Չնայած ընդհանուր ֆիլմը լավն էր, սակայն ավելի լավը կլիներ, եթե դեպքերը արագ չզարգանային: Մասնավորապես, նմանություն կա իտալական մաֆիայի կինոներին, սակայն շատ արագ զարգացումներով: Այսինքն ֆիլմը 100 տոկոսով լավը կլիներ, եթե այն ոչ թե գտնվեր իտալական մաֆիայի ու սովորական կինոյի մեջտեղը, այլ կամ այս կողմ լիներ կամ այն կողմ: Ինչ է հետաքրքիր այս դերասանին մոտիկ մարտարվեստի մասեր կինոյում ընդհանրապես չկային: եվ նույնիսկ Ֆիլմի մի դրվագում Ջեյքին հանդես է գալիս մի կերպարով, ուր նա նույնիսկ թվում է թե չի տիրապետում որևէ մարտարվեստի: իհարկե սա ավելի է փոքրացնում ֆիլմի հետաքրքրությունը:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 29.12.2010, 13:04:
սենց մուլտ-կոմեդիա մեկել Շրեկն եմ տեսել, ուղղակի հոյակապ ա:
"BARNYARD"
պրեւյու` http://www.world-art.ru/cinema/cinem...s.php?id=25759
տարին` 2006թ
երկիրը` ԱՄՆ, Գերմանիա
ռեժիսոր` քո ինչի՞ն ա
ժանր` կոմեդիա, ընտանեկան
մուլտը ֆերմայում ապրող կենդանիների մասին ա, թե իրականում ինչպիսին են երբ իրենց մոտ մարդիկ:
I love my life and I celebrate it every day...
Ժող ջան ,եթե դժվար չի ,կգրեք մի քանի կինոների անուններ,որոնք կապված կլինեն խակերների կամ ծրագրավորողների հետ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ