User Tag List

Էջ 34 109-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 1635 հատից

Թեմա: Խորհուրդ եմ տալիս դիտել

  1. #496
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    հա հենց էտ մուլտն ա, ոչ մի զարմանք որ դա էտքան տպավորվել էր իմ մեջ,
    ես էլ սա հինգ տարեկանում նստում նայում էի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (19.08.2010)

  3. #497
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Memento/Մեմենտո(Հիշիր)



    Ռեժիսյոր` Քրիստոֆեր Նոլան
    Գլխավոր դերերում` Գայ Պիրս, Ջո Պանտոլիանո, Քերիի-Էնն Մոսս
    Տարեթիվը` 2000
    Տևողությունը` 113 րոպե
    Բյուջեն` 9 միլիոն դոլար
    Imdb ռեյտինգը` 8.7

    Ֆիլմը նկարահանված է Քրիստոֆեր Նոլանի եղբոր` Ջոնաթան Նոլանի <<Memento Mori>> ստեղծագործության հիման վրա
    Ֆիլմում գլխավոր հերոսը` Լեոնարդ Շելբին, փնտրում է իր կնոջը սպանողին: Միակ պրոբլեմը կայանում է նրանում, որ Լեոնարդը ուժեղ վնասվածք է ստացել,որի արդյունքում չի կարողանում հիշողության մեջ պահել ոչինչ 10 րոպեից ավել: Որպեսզի չմոռանա կայացած դեպքերը նա ստիպված է լինում անընդհատ ինչ-որ գրառումներ անել իր նոթատետրի մեջ, նկարահանել ծանոթներին` նկարի վրա գրելով նրանց մասին իմացածն, իսկ ամենակարևոր փաստերն անգամ դաջել սեփական մարմնի վրա: Հետաքննության ժամանակ նրան օգնում են մի տղամարդ ` Տեդդի կեղծանվամբ և մի աղջիկ` Նատալին, որոնց ամբողջությամբ վստահել Լեոնարդն այնուամենայնիվ չի կարող:
    Ֆիլմի հետաքրքրություններից մեկն էլ կայանում է նրանում, որ ֆիլմը տրոհված է երկու մասի` մի մասը ցուցադրվում է գունավոր, մյուսն` անգույն: Գունավոր մասում դեպքերը գնում են հակառակ ուղղությամբ` վերջից սկիզբ: Յուրաքանչյուր գունավոր մասին հաջորդում է անգույն մաս, որից հետո արդեն հերթական գունավոր մասը, որում դեպքերը նախորդում են նախորդ գունավոր մասին: Անգույն մասում դեպքերը գնում են ավելի շուտ և ճիշտ հերթականությամբ: Ֆիլմի վերջում այդ երկու մասերը հատվում են իրար հետ, անգույն մասը դառնում է գունավոր և դիտողն արդեն կարողանում է հասկանալ ֆիլմի ողջ գաղափարը:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (19.08.2010), Արամ (04.09.2010), Դատարկություն (19.08.2010), Ռուֆուս (19.08.2010)

  5. #498
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    79
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Босиком по мостовой (BARFUSS)



    Առանց չափազանցնելու պետք է հավաստեմ, որ այս ֆիլմը արժանի է 10-ից 10 գնահատականի և իմ կինոդարանում իր տեղը կպահպանի հավետ:Եթե ունենայի լավագույն ֆիլմերի հնգյակ կամ եռյակ, ապա այս ֆիլմը այդ եռյակում հավատացեք հանգրվանեց այսօր:

    Ֆիլմի գլխավոր հերոսներն են Նիկը և Լայլան: Առաջինը երտասարդ տղա` հարուստ ընտանիքից, սակայն նախընտրում է ապրել առանձին` ընտանիքից անկախ` աշխատանքի ընդուվելով որպես հավաքարար քաղաքի գժանոցներից մեկում, որտեղ էլ հանդիպում է Լայլային` փրկելով նրան ինքնասպանություն գործելուց:Այդ իրադարձությունից հետո Լայլան փախուստի է իմում և հեըեևլով ՆԻկին հասնում Նիկի բնակարան`մտադրվելով այնտեղ բնակություն հաստատել. այսպես սկսվում է նրանց սիրավեպը: նիկի բոլոր փորձերը ազատվել Լայլաից անհաջողությամբ են պսակվում և այնպես է ստացվում, որ Նիկը կապնվում է Լայլային և իրենք սկսում են մի անմոռանալի ճանապարհորդություն, որը վերջնականապես միացնում է նրանց սիրո կապերով:Եթե սիրում եք զգացմունքային ֆիլմեր ապա այս ֆիլմը չդիտելը ուղղակի հանցագործություն կլինի ձեր կողմից
    Վերջին խմբագրող՝ Դարք: 19.08.2010, 23:38:

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (24.04.2011)

  7. #499
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Changeling/Փոխածը



    Ռեժիսյոր՝ Քլինթ Իստվուդ
    Դերերում՝ Անջելինա Ջոլի, Ջոն Մալկովիչ
    Տարեթիվը՝ 2008
    IMDB ռեյտինգը՝ 8.0 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 246-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 62%
    Ներկայացվել է օսկար մրցանակի երեք անվանակարգերում, սակայն չի շահել

    Եթե ֆիլմի սկզբում չասվեր, որ իրական դեպքերի վրա էր նկարահանված ու հետո ես ինքս ինտերնետում ֆիլմի նախապատմությունը չկարդայի, կմտածեի, որ Հոլիվուդյան անհաջող սցենարիստի հերթական աբսուրդային սցենարն է:

    Բայց ինչքան էլ աբսուրդ ու սարսափելի լինի, ֆիլմի գրեթե բոլոր պերսոնաժները և դեպքերը իրականում գոյություն են ունեցել: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1928թ-ին: Այն միայնակ մայր Քրիստին Քոլինզի մասին է, ում 9-ամյա որդին անհետ կորում է: Մի քանի ամիս անց Լոս Անջելեսի ոստիկանությունը Քրիստինին է վերադարձնում մի երեխայի ու պնդում, որ սա իր որդին է: Չնայած Քրիստինը ամեն կերպ փորձում է համոզել, որ սա իր որդին չէ, այնուամենայնիվ ոստիկանապետի ճնշման տակ համաձայնվում է որոշ ժամանակով պահել երեխային, որպեսզի համոզվի իր որդին է, թե ոչ: Մի քանի օր անց նա նորից դիմում է ոստիկանությանը ու խնդրում, որպեսզի գտնեն իր իսկական որդուն: Ոստիկանապետը Քրիստինին մեղադրում է ծնողական պարտականությունները չկատարելու մեջ և նրան ուղարկում հոգեբուժարան: Իսկ հետո ավելի սարսափելի դեպքեր են պատահում ու շատ անսպասելի բացահայտումներ լինում...

    Ֆիլմը շատ գեղեցիկ էր նկարահանված, չնայած չէի ասի, որ Քլինթվուդի լավագույն ֆիլմն է: Ամենաշատը ինձ դուր եկավ Անջելինա Ջոլիի խաղը: Նախքան Անջելինայի հայ պռիշչիկապատ դեռահասների համար սեքս սիմվոլ դառնալը շատ էի հավանում իրեն, վերջիվերջո ինքը Օսկար էր շահել Ընդհատված կյանք/Girl Interrupted ֆիլմում հոյակապ դերասանական խաղի համար: Իսկ դրանից հետո իր մոտ դեգրադացիա էր սկսվել, էլ Լարա Քրոֆթ, էլ Մր. և Միսիս Սմիթ, էլ եսիմ ինչ զիբիլ: Լավ ա, գոնե Changeling-ի շնորհիվ Անջելինան մի քիչ խելքի եկավ Բայց մեկ ա, Անջելինայի XXL չափի շրթունքները ներվերիս վրա ազդում են
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.08.2010), masivec (24.11.2010), VisTolog (21.08.2010), Yellow Raven (20.08.2010), Կաթիլ (20.08.2010)

  9. #500
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    The Exorcist/Էկզորցիստը



    Ռեժիսյոր՝ Վիլյամ Ֆրիդկին
    Դերերում՝ Էլեն Բերստին, Լինդա Բլեյր, Մաքս Վոն Սիդով, Ջեյսըն Միլլեր
    Տարեթիվը՝ 1973
    IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 188-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 83%
    Ներկայացվել է օսկար մրցանակի 10 անվանակարգերում, շահել է 2 մրցանակ:

    Գիտե՞ք ինչի չեմ սիրում վերջին ժամանակների սարսափ ֆիլմերը ու գժվում հին, Նոյի թվի սարսափ ֆիլմերի համար: Հին ֆիլմերում հատուկ էֆեկտները մինիմալ քանակությամբ են, որովհետև էն ժամանակները տեխնոլոգիաները դեռևս էդ աստիճանի զարգացած չէին: Դրա համար էլ հին սարսափ ֆիլմերի հաջողությունը ամբողջովին կախված էր դերասանական խաղի վարպետությունից: Իսկ նոր ֆիլմերը բառիս բուն իմաստով ողողված են էֆեկտներով, իսկ դերասանական խաղը դառնում է լրիվ երկրորդական բան: Ու չնայած հին սարսափ ֆիլմերը հիմա այդքան էլ «սարսափելի» չեն թվում, սակայն միևնույնն է ինչ-որ չափի կարողանում են առեղծվածային ու վախենալու տրամադրություն ստեղծել:

    Հին սարսափ ֆիլմերի կլասիկ գործ է «Էքսորցիստ» ֆիլմը, որը պատմում է դիվահար մի աղջկա մասին: Սկսենք ֆիլմի դերասանական կազմից:

    Էլեն Բերստինին ճանաչում էի «Ռեքվիեմ Երազի համար» ֆիլմից, որտեղ բառիս բուն իմաստով Էլենը սպանում էր իր դերասանական արտակարգ խաղով: Ես կյանքումս նման բարձր որակի դերասանական խաղ դեռ չէի տեսել: Էս ֆիլմում էլ Էլենը արտակարգ է խաղում, ինչի համար էլ նոմինացվել էր Օսկար մրցանակի:

    Լինդա Բլեյրը ֆիլմի նկարահանման ժամանակ ընդամենը 14 տարեկան էր ու էդ տարիքում պարզապես հրաշալի էր կատարում դիվահար աղջկա չափից դուրս դժվար դերը, որի համար նույնպես նոմինիցավել էր Օսկար մրցանակի համար:

    Մեկ էլ երաժշտությունը ինձ շատ դուր եկավ, որը շատ լավ էր խոսում ֆիլմի հետ: Ֆիլմում օգտագործել էին Կշիշտով Պենդերեցկու ու Ջեք Նիցշեի ստեղծագործություններից, իսկ հիմնական երաժշտությունը Մայք Օլդֆիլդի "Tubular Bells" կոմպոզիցիան էր.



    Մի խոսքով, եթե չեք վախենում Նոյի թվի սարսափ ֆիլմ դիտել, անպայման նայեք, վախենալու պահերը ապահովված են
    I may be paranoid but no android!

  10. #501
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 188-րդ տեղում է)
    Առաջին տեղում Գռաժդանին Կեյնն է ՞

  11. #502
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին տեղում Գռաժդանին Կեյնն է ՞
    Չէ, Փախուստ Շոուշենքից ֆիլմն ա:

    IMDB Top 250

    Համ էլ IMDB-ին վերաբերվող քննարկումները ավելի լավ ա այստեղ անենք
    I may be paranoid but no android!

  12. #503
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ֆիլմը մի ամիս առաջ էի տեսել ու ուղիղ մի ամիս փորձում էի ռեվյու գրել ու չէր ստացվում, որովհետև բառերով պարզապես չեմ կարողանում նկարագրել, թե ինչքան լավն է ինքը...

    և այսպես.

    El Secreto de Sus Ojos/The Secret In Their Eyes/Նրանց աչքերի գաղտնիքը



    Ռեժիսյոր՝ Խուան Խոսե Կամպանելյա
    Դերերում՝ Ռիկարդո Դարին, Սոլեդադ Վիլյամիլ, Գիլյերմո Ֆրանսելյա, Պաբլո Ռագո, Խավիեր Գոդինո
    Տարեթիվը՝ 2009
    Երկիրը՝ Արգենտինա
    IMDB ռեյտինգը՝ 8.4 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 166-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 92%
    2009թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը արժանացել է Օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում:

    Ֆիլմը պատմում է արգենտինացի երկու դետեկտիվների մասին, ովքեր հետախուզում են մի գործ, որի ժամանակ բռնաբարվել և հետո դաժանաբար սպանվել է երիտասարդ մի կին: Ընթացքում պարզվում է, որ այս խճճված գործի մեջ խառնված են քաղաքական բարձրաստիճան գործիչներ:

    Ֆիլմը աննկարագրելիորեն լավն է ու բազմապլան, մի խոսքով անպայման նայեք, էս կարգի ֆիլմեր շատ քիչ են հանդիպում: Արդեն մոտս ցանկություն առաջացավ ևս մեկ անգամ այն դիտել

    Ի դեպ համարվում է բոլոր ժամանակների լավագույն արգենտինական ֆիլմը:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.08.2010, 14:21:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.08.2010), Claudia Mori (29.05.2011), cold skin (27.08.2010)

  14. #504
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Das Boot/The Boat/Նավակը



    Ռեժիսյոր՝ Վոլֆգանգ Պետերսեն
    Դերերում՝ Յուրգեն Պրոխնով, Հերբերտ Գրյոնեմեյեր
    Տարեթիվը՝ 1981
    Երկիրը՝ Գերմանիա
    IMDB ռեյտինգը՝ 8.5 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 66-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 100%
    1983թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը ներկայացվել է 6 Օսկարի, սակայն չի շահել:

    Էս կինոն մի ամիս առաջ էի քաշել, բայց անընդհատ ձգձգում էի դիտելը: Մի անգամ որոշեցի դիտել, նախօրոք ինտերնետում կարդացի, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական սուզանավի մասին ա, նայելս չեկավ 2-րդ անգամ մի կերպ տրամադրվեցի, որ նայեյի, պարզվեց կինոն 3 ժամ 20 րոպե է տեղում, նայելս ընդհանրապես չեկավ Երեկ վերջապես նայեցի ու հեչ չփոշմանեցի, որովհետև ՊԱՊԱ կինո է: Ֆիլմը գերմանական ռազմական սուզանավի անձնակազմի մասին է, ովքեր պարփակված նեղ տարածության մեջ ամիսներ շարունակ խուսանավում բրիտանական կործանիչներից և գմփցնում միայնակ մնացած նավերը: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի ու իրական անձանց վրա:

    Նավակ ֆիլմը իմ տեսած լավագույն պատերազմական ֆիլմն է, այն մինչև հիմա նկարահանված ամենաթանկարժեք գերմանական ֆիլմն է ու համարվում է լավագույն գերմանական ֆիլմերից մեկը:

    Ինչ վերաբերվում է ֆիլմի երկարությանը, այդ 3.5 ժամվա ընթացքում ընդհանրապես չձանձրացա ու քունս ոչ մի անգամ չտարավ Սկզբից մինչև վերջ լարված նայել եմ, հիմա էլ մոտս կլաուստրաֆոբիա է առաջացել

    Էս էլ ֆիլմի երաժշտությունը.

    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (26.08.2010)

  16. #505
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չգիտեմ՝ այս ֆիլմը արդեն խորհուրդ տվել են, թե չէ, բայց ես խորհուրդ կտամ.

    Goodbye, Lenin!



    Երկիր: Գերմանիա
    Տարեթիվ: 2003
    IMDB ռեյտինգը՝ 7.8

    Եվս մեկ ուղղակի հրաշալի գերմանական ֆիլմ /անվանումից պարզ է, որ ժամանակաշրջանի դեպքերի մասին/

    Ֆիլմ իրական մադրկային արժեքների մասին. կապիտալի՞զմ, սոցիալի՞զմ, ի՞նչ են այս ամենը այդ արժեքների համեմատ,

    Ֆիլմը լավ ու վատ համակարգերի հերթական քարոզ չէ, այլ ուղղակի իրական, մադկային հարաբերություններ, այն ամենը, ինչ իրոք արժեք ունի.
    Մի խոսքով` անպայման դիտեք

    Հ.Գ. ֆիլմում ներկայացված կոնտրաստները ուղղակի հրաշալի են

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (03.09.2010), Աթեիստ (03.09.2010), Ռուֆուս (26.08.2010)

  18. #506
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Goodbye, Lenin!
    Ու՜խ, շատ եմ սիրում, նենց բարի հիշողություններ ա մոտս առաջացնում: Չնայած կոմունիզմի ժամանակ դեռ շատ փոքր երեխա էի ու առանձնապես շատ բան չեմ հիշում, բայց էս կինոն նայելուց ընկնում եմ նոստալգիայի գիրկը
    I may be paranoid but no android!

  19. #507
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ նացիստական ֆիլմ ռեկլամ անեմ, գնամ: Խոստանում եմ էլ նացիստական ֆիլմեր չդիտել

    Der Untergang/Downfall/Անկում



    Ռեժիսյոր՝ Օլիվեր Հիրշբիգել
    Դերերում՝ Բրունո Գանց, Ալեքսանդրա Մարիա Լարա
    Տարեթիվը՝ 2004
    Երկիրը՝ Գերմանիա, Ավստրիա, Իտալիա
    IMDB ռեյտինգը՝ 8.4 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 81-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
    2004թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը ներկայացվել է Օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում, սակայն չի շահել:

    Լրիվ իրական դեպքերի վրա նկարահանված այս ֆիլմը Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին 10 օրերի խրոնիկան է: Դեպքերը տեղի են ունենում Հիտլերի բունկերում: Ֆիլմի սյուժեի հիմքում են ընկած Հիտլերի քարտուղարուհու՝ Թրաուդլ Յունգեի, նացիստ բժիշկ Էռնստ Գյունտեր Շենքի ու էլի մի քանի այլանդակ նացիստների մեմուարները:

    Ֆիլմը չեմ կարող ասել, լավն էր, թե վատը, բայց փաստը մնում է փաստ, որ Հիտլերի դերակատարը լրիվ նույնությամբ Հիտլեր էր խաղում... Պերսոնաժներից ոչ մեկը մոտս կարեկցանք չառաջացրեց, ամեն անգամ երբ էդ այլանդակներից մեկը ինքնասպանություն էր գործում հրճվում էի, տեղն էր իրենց: Նույնիսկ Գիբբելսի 6 երեխեքի մահը վրաս չազդեց: Մի խոսքով, ուզում եք նայեք, ուզում եք, չէ, այլանդակ ֆիլմ է:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    aerosmith (09.03.2011)

  21. #508
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլմը շատ գեղեցիկ էր նկարահանված, չնայած չէի ասի, որ Քլինթվուդի լավագույն ֆիլմն է: Ամենաշատը ինձ դուր եկավ Անջելինա Ջոլիի խաղը: Նախքան Անջելինայի հայ պռիշչիկապատ դեռահասների համար սեքս սիմվոլ դառնալը շատ էի հավանում իրեն, վերջիվերջո ինքը Օսկար էր շահել Ընդհատված կյանք/Girl Interrupted ֆիլմում հոյակապ դերասանական խաղի համար: Իսկ դրանից հետո իր մոտ դեգրադացիա էր սկսվել, էլ Լարա Քրոֆթ, էլ Մր. և Միսիս Սմիթ, էլ եսիմ ինչ զիբիլ: Լավ ա, գոնե Changeling-ի շնորհիվ Անջելինան մի քիչ խելքի եկավ Բայց մեկ ա, Անջելինայի XXL չափի շրթունքները ներվերիս վրա ազդում են
    Էդ էլ էր չէ՞ խորհուրդ տրվում նայել Նայեցի, շա՜տ լավն էր:

  22. #509
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ էլ էր չէ՞ խորհուրդ տրվում նայել Նայեցի, շա՜տ լավն էր:
    Բնականաբար Լսեք Ռուֆուսի խորհուրդներին, ինքը երբեք անկապ ֆիլմեր խորհուրդ չի տա դիտել
    I may be paranoid but no android!

  23. #510
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնականաբար Լսեք Ռուֆուսի խորհուրդներին, ինքը երբեք անկապ ֆիլմեր խորհուրդ չի տա դիտել
    Ռուֆ, դե մի բան խորհուրդ տուր շաբաթ-կիրակի նայեմ էլի, բայց իրար սպանող, խեղդողու բռնաբարող պատմություններ չլինեն, մեկ էլ Երկրորդ Համաշխարհայինի մասին չլինի:

Էջ 34 109-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19
  2. Խորհուրդ եմ տալիս կարդալ, չեք փոշմանի…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 148
    Վերջինը: 14.07.2019, 15:42
  3. Խորհուրդ ենք տալիս դիտել (մուլտեր)
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.11.2016, 01:58
  4. Խորհուրդ եմ տալիս դիտել այս համերգը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2016, 23:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •