Անկեղծությունը ինձ համար դա չի: Անկեղծությունը էն կլիներ, եթե գրքում լինեին էսպիսի տողեր. «Դե լավ, ժողովուրդ ջան, արդեն տակս եմ անում, գնամ զուգարան գամ ու էս մի աննասուն գլուխն էլ գրեմ-պրծնեմ, մեկ ա՝ ինչ էլ գրեմ՝ հրատարակչությունը լիքը փող ա տալու»

:
Եր, անկեղծության հականիշը էն չի, որ ինչ-որ գրող գիտի, որ X գաղափարը սխալ է, բայց շարունակում է էդ գաղափարը պրոպագանդել, օրինակ: Անկեղծության հակառակն ինձ համար էն է, որ գրողը հաստատ գիտի, որ անհնար է, օրինակ, մթությունը սև ու փափուկ թավիշի նման փաթաթել վրան ու անհետանալ գիշերվա գրկում (հենց նոր էի կարդում

), բայց գրում է՝ ընթերցողին գեղագիտական հաճույք պատճառելու համար: Վան Գոգի «Աստղազարդ գիշերն» էլ ընդհանրապես անկեղծ չի. ինքը հաստատ ոչ էդպիսին է տեսել էդ երկինքը (ֆիզիոլոգիապես անհնար է), ոչ էլ, մանավանդ, էդ երկինքն էդպիսին էր. բայց ինքը «կեղծել» է իրական երկինքը՝
ստեղծագործելու համար: Անկեղծը, իրականը, վստահելին, ապացուցելին հազարից մեկ են այնքան լավը, ինչքան հորինվածն ու անիրականը:
Էջանիշներ