Կարծում եմ որ Webmaster մեզ պետք չի գա:Հաշվենք ամեն մեկս Webmaster ենք ու ով ինչ կարա այն էլ կանի:
Ուզակի մի բան կա որ խանգարում է կայք պատրաստելուն այդ արգելք այն է որ մենք թիմ չունենք:
Կարծում եմ որ Webmaster մեզ պետք չի գա:Հաշվենք ամեն մեկս Webmaster ենք ու ով ինչ կարա այն էլ կանի:
Ուզակի մի բան կա որ խանգարում է կայք պատրաստելուն այդ արգելք այն է որ մենք թիմ չունենք:
Lion (12.08.2010)
Այ ստեղ մի քիչ մանրամասն: Սա կարծես մի մարդ է, որը տեխնիկական շարժն է ապահովում սայթում, նյութեր տեղադրում, հանում, ջնջում, խմբագրում և այլն: Կուզենայի ես լինել Webmaster, եթե ի վիճակի լինեմ, իհարկե:Webmaster-ի հաստիք ավելացավ
Ի դեպ, ես ձեռքի հետ նյութեր եմ պատրաստում ու տեղադրում եմ դրանք Հայկական վիկիպեդիայում: Երեկ կարգի գցեցի "Վարդանանց պատերազմ"-ը, այսօր էլ մեկ այլ, շատ քիչ հայտնի, ես նույնիսկ կասեի մոռացված, ապստամբություն -
http://hy.wikipedia.org/wiki/Մարզպան...�ւն_(459-460)
Մեր ապագա սայթում էլ նյութերն այս ձևով են մատուցվելու, ինչ կասեք?
Վերջին խմբագրող՝ Lion: 11.08.2010, 22:02:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
չհասկացա գրածս ինչու չեևրևաց, Վեբմաստերը կայքի ծրագրային/գրաֆիկական մասի ապահովողն է, Լիոն քո ասածը խմբագրիչն է։
Շատ հետաքրքիր թեմա է, ժպիտով կարդացի ամբողջը, Գագո ես խիստ կասկածում եմ որ նման ձևով շարունակելով կստացվի դիզայն ստեղծել, ախր որոշվեց որ կայքը կառուցվելու է Վիկի համակարգի վրա, դու քո դիզայնը կարող ես այնտեղ հարմարացնել, չեմ ուզում կրկնվեմ բայց մի հատ կենտրոնացեք, եթե իհարկե ուզում եք նորնալ կայք ստեղծել։ Ներկայացնեմ ըստ իս գործողությունների հերթականությունը։
1. Ծրագրավորողները կայքի շարժիչը ձևափոխում են Լիոնի պրոեկտին համաձայն, կասկածում եմ որ ներկայիս կամավորականներից ինչ որ մեկը դա կարողանա անել։
2. Դիզայներները ըստ ձևափոխված շարժիչի կառուցում են դիզայնը
3. Ծրագրավորողները դիզայնը ներդնում են շարժիչի մեջ։
4. Լիոնը գործի է դնում իր դրամապանակը։
Գագո ջան, եթե պայմանավորվում ենք, որ իմ քննադատությունը քեզ չի խոցելու, քեզ՝ էնտուզիաստիդ, ով ուզում ա նպաստել հայկական ցանցի զարգացմանը իմ կողմից խորհուրդ-քննադատություն:
Այսպես: Լիոնն առաջարկում է կառուցել ինֆորմատիվ կայք: Կայքը պետք է իր այցելուին տրամադրի տեղեկություն՝ հիմնականում գրավոր (տեքստային) տեսքով: Ես հիմա տալիս եմ հարցեր.
1. Ինչքանո՞վ է նպատակահարմար նման կայքը ստեղծել մուգ ֆոնի վրա, սպիտակ տառերով, ինչը, հիմնականում, դժվարընթեռնելի է, լարում է ընթերցողին,
2. Ինչքանո՞վ է նպատակահարմար նման կայքլի շապիկի (վերին) մասը անել այնքան բարձր, որ մոնիտորի էկրանի գրեթե կեսը զբաղեցնի՝ իր ստվերում թողնելով կայքի բուն ասելիքը, բովանդակությունը:
Առայժմ այս երկու հարցը, հետու գուցե և շարունակենք: Ես վստահ եմ որ դու շահագրգռված չես հայկական ցանցում ավելացնել հերթական խիստ սիրողական մակարդակի կայքը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Monk (12.08.2010), My World My Space (11.08.2010)
Այո, դա այդպես է։ Չգիտեմ ինչպես մյուսները, բայց ես շատ հանգիստ կարող եմ օրերով ժամանակ չունենալ:
Իմ կարծիքով դու շատ ես դրամատիզացնում իրավիճակը։ Դոմենը և հոստինգը գրանցվում են քո անունով։ Հոստինգի գաղտնաբառը կայքի վրա աշխատող մարդկանց անհրաժեշտ է իմանալ փոփոխություններ անելու համար։ Ինչ պրոբլեմի դա կարող է բերել, չեմ պատկերացնում։ Դժվար թե այնտեղ այնպիսի թանկարժեք ինֆորմացիա պահվի, որ վախենաս գողանան։ Գաղտնաբառն էլ երբ ուզես, կարող ես փոխել։
One_Way_Ticket ջան, հնարավոր դրամատիզացումը երևի նրանից է, որ ես հեռու եմ նման գործերից...Չէ, ինֆորմացիան գաղտնի չի լինելու, ընդհակառակը - մենք պետք է փորձենք հնարավորինս շատ մարդկանց մոտ այն տարածել: Խնդիրը անվտանգությունն է, որ խակեռները չմտնեն ու ջարդեն, ամիսներով հավաքածդ նյութերը ջուրը լցնեն:
Մի այլ բան է մտքովս անցնում - այ այստեղ հավաքված են մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են ծրագրավորող ընկերությունների հետ: Հնարավոր է այնպես անել, որ ես ու որևէ մի X ընկերություն պայմանավորվենք ու համատեղ անենք այս գործը - իրենք ապահովեն տեխնիկական կողմն ու դիզայնը, ես լ կլինեմ կայքիբովանդակային կողմն ապահովողն ու "հումանիտար" ղեկավարը: Եթե պետք է, հանդիպենք ու գրավոր պայմանագիր կկնքենք...
Իդեալը հետևյալն է - X ընկերությունը ինձ տրամադրում է կայքը դատարկ վիճակում (տալիս է պլատֆորմ), ես այն լցնում եմ ու հետևում է կայքի բովանդակային կողմին: Սա կլինի իմ ու այդ ընկերության հայրենասիրական/հայօգուտ գործը, որը մենք կանենք հանուն մեր ազգի: Հետո, երբ կայքը առաջ գնա, սկսի զարգանալ, գուցե նույնիսկ սկսի իր վրա դրած միջոցները հանել (չգիտեմ, դա կլինի, թե ոչ ու երբ կլինի), մենք այդ օգուտներից կհանենք ընկերության արած ներդրումները ու կայքի պահպանման ծախսերը ու մեզ կմնա լիարժեք գործող մի ռեսուրս...
Հը, ինչ կասեք? Կարծում եմ, եթե ցանկություն լինի, մեր ծրագրաորող ընկերությունները պետք է որ հետաքրքրվեն այս համատեղ պռոեկտով - գուցե մենք ապագայում նույնիսկ անցնենք էլ հայկական վիկիպեդիայից...
Վերջին խմբագրող՝ Lion: 12.08.2010, 10:54:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Chuk ասեմ որ ես արդեն ձեռ եմ քաշել ես դիզայնից,այսինքն կողմ եմ ավել լավ դիզայնի հասվենք որ այս դիզայնը չի եղել:Մեկել ասեմ որ ինձ դուր չի գալիս մեդիավիկի դիզայնը,իմ մտքով անցավ մի դիզայն որը պարզ է նման չե մեդիավիկին և նման չե առաջին դիզայնին(բայց րոշ բաներ վերցված են):
Lion ջան, նախ ասեմ, որ լավ բան ես մտածել, հետո փորձեմ իմ կարճ խելքով իմ կարծիքն ասել գործը գլուխ բերելու հետ կապված:
Նախ և առաջ պետք է քեզ համար որոշես մոտավորապես ինչ ես ուզում, որ կայքը իրենից ներկայացնի՝ ինչ բաժիններից բաղկացած լինի, յուրաքնչյուրում ինչ ինֆորմացիա պարունակվի և այլն:
Հետո պետք է որոշես, պատրա՞ստ ես գումար ծախսել կայքը իրագործելու համար, թե՞ չէ՝ ոլորտից բավական հեռու եմ, բայց կարծում եմ առավելագույնը մի կես միլիոն դրամով Հայաստանում կարելի ա ոչինչոտ նորմալ կայք պատվիրել:
Եթե պատրաստ չես գումար ծախսել, մնում է էնտուզիաստ մասնագետների օգնության տարբերակը՝ One_Way_Ticket -ի նման անհատներ, անորոշ ժամանակում կարող են գործը գկուխ բերել, բայց կարող ա տարիներ տևել:
Ընկերությունների հետ համագործակցությունը քո նշած տարբերակով իրատեսական չեմ համարում, քանի որ էդ մարդիկ աշխատավարձ են տալի, հարկեր են վճարում և այլն: Անհատը կարող է իրեն թույլ տալ աշխատել հասարակական հիմունքներով, օգտագործելով իր ազատ ժամանակը, ընկերությունը՝ ոչ:
Հետագայում կայքի շահույթ բերելը նույնպես իրատեսական չեմ համարում, ու խորհուրդ կտամ էդ ուղղությամբ դեռ չմտածել, եթե բերի էլ դա չի լինի մոտ ապագայում ու դրա ակնկալիքով հաստատ ոչ ոք կայք չի պատրաստի քո համար:
Lion (12.08.2010), My World My Space (12.08.2010)
Ձայնալար ջան, կայքի կառուցվածքը արդեն սկզբունքորեն պարզ է - այս թեմայում այդ մասին շատ եմ գրել: Քո ասած գումարները ու նույնիսկ դրանից ավելի քիչն էլ ես հիմա դժբախտաբար այս գործի համար պատրաստ չեմ ծախսել, հակառակ դեպքում այսքան աջ ու ձախ չէի ընկնի. սա հանուն արդարության
Ինչ վերաբերվում է կազմակերպություններին, ապա ես կարծում էի, որ նրանց համար դա այդքան էլ տարողունակ գործ չի լինի, թեև հնարավոր է, որ սխալվում եմ: Հարկերի պահով - հարկեր մուծում եմ ոչ թե արած գործի, այլ մաքուր շահույթի համար: Այստեղ մաքուր շահույթ կազմակերպությունը չի ստանա, այսինքն շահութահարկի պահը դուրս է գալիս: Ինչ վերաբերվում է ԱԱՀ-ին, ապա կայք ստեղծելը հանգիստ կարող է համարվել ԱԱՀ-ով չհարկվող գործարք, որպես գիտահետազոտական աշխատանք...:
Սա, իհարկե, չի նշանակում, թե ես ասում եմ, թե կազմակերպություն ծախս չի անելու - հենց միայն մասնագետներին աշխատեցնելը արդեն իսկ ծախս է: Ես ուղղակի առաջարկում եմ, հանուն այս լավ նպատակի, թեկուզ հենց բարեգործական կարգով հովանավոր կանգնել այս գործին, այսքան բան...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես միայն ուրախ կլինեմ, ասածս էն ա, որ իրատեսական չեմ համարում X ընկերության հովանավոր կանգնելը:
Դրա փոխարեն կարող ես գտնել ինչ-որ բարեգործական հիմնադրամներ, որ կհովանավորեն, դա էլ հեշտ չի, բայց կարող ա «կպցնես»: Կամ, եթե ԿԳՆ-ում կապեր ունենաս, փորձես ֆինանսավորում գտնել, կամ տենց մի բան![]()
Chuk (12.08.2010), Lion (12.08.2010), My World My Space (12.08.2010)
Lion (12.08.2010)
Freeman (13.08.2010), Interdenominational (12.08.2010), Kuk (12.08.2010), Lion (12.08.2010), Monk (12.08.2010), My World My Space (12.08.2010), NetX (15.09.2010), Norton (09.11.2010), One_Way_Ticket (12.08.2010), Աթեիստ (12.08.2010), Ժունդիայի (12.08.2010), Ձայնալար (12.08.2010), Ուլուանա (14.08.2010)
Վերնագիրը ես էլ ուշ նայեցի, չկոտորվես դու, հա ChukԴզեց հատկապես ոչ-ոքիների կոնկրետ թիվը, մեկ էլ սենց "լավտղավարի կանգնած ու փղին նայող" Վարդանը, տիպո - արաաաաա, չեմ նայի, էէէ, որ խմած ես, է...
Իսկ եթե ավելի լուրջ - նյութը ես եմ տեղարել և այնտեղ ամեն ինչ պատմականորեն հիմնավորված է -
http://hy.wikipedia.org/wiki/Մարզպան...�ւն_(459-460)
Վերջին խմբագրող՝ Lion: 12.08.2010, 16:46:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ