Լավ, իսկ հիմա փորձեմ հնարավորինս համակարգված ձևով ներկայացնել, թե ինչ եմ ուզում ունենալ:
Սայթի անուն-հասցեն դեռևս չեմ որոշել, բայց այն պետք է իր մեջ պարունակի "ռազմական", "պատմություն" և "հայ" բառերը: Նու, մոտավորապես
armilhistory.am կամ նման մի այլ բան:
Սայթի
առաջին էջում տեղադրված կլինի Մեծ Հայքի ու հարակից երկրների քարտեզը, թեև միջին հեռանկարում ցանկալի է, որ մենք, եղած քարտեզների հիման վրա, մշակենք Հայաստանի ու հարակից երկրների մեր պատմական քարտեզը, մոտավորապես Միջին միջնադարի վիճակով: Առաջին էջի աջ-վերևի անկյունում կլինի փնտրման մի պատուհան (search), որտեղ կայքից օգտվողը կկարողանա գրել ցանկացած տարեթիվ մ.թ.ա. 3000 - մ.թ. 2010 թվականների շրջանակներում: Տակը կլինեն նմանատիպ պատուհաններ ամսվա և օրվա համար: Կողքը կլինի մի հատուկ նշաում անելու տեղ ("птичка"), որը դնելու դեպքում բերված տարի/ամիս/ամսաթվերը կվերաբերեն մեր թվարկությունից առաջ եղածներին: Օրինակ, ենթադրենք կայքից օգտվողին հետաքրքրում է "Ավարայրի ճակատամարտ"-ը: Նա ամենավերևի պատուհանում կգրի "451", ներքևում "մայիս", ավելի ներքև "26" ու կսեղմի "մուտք" - կբացվի էջ, որտեղ կպատմվի Ավարայրի ճակատամարտի մասին: Այլ օրինակ, եթե օգտվողն օրինակ գրի միայն "451", ապա նոր մի ենթաէջով կտեսնի այն ռազմա-քաղաքական իրադարձությունների ցանկը, որոնք տեղի են ունեցել 451 թ-ին:
---------- Ավելացվել է՝ 19:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:43 ----------
Ինձ ամենաշատը անհանգստացնում է հենց այս "search"-ի պահը, չգիտեմ, կկարողանանք այնպիսի համակարգ ներդնել, որ այն ճիշտ գործի? Ամեն դեպքում...
Կոնկրետ ճակատամարտը, ենթադրենք նույն Ավարայրը, կհարստացնենք
հիպերլինկերով: Օրինակ, եթե պատումի ընթացքում հանդիպի "Վարդան Մամիկոնյան" բառը, այն անպայման կլինի ակտիվ և նրա վրա սեղմելու դեպքում առանձին էջով կբացվի մի էջ, որտեղ կպատմվի այս մարդու կենսագրության մասին: Նույն այդ էջում, "Մամիկոնյան" բառը նույնպես կունենա հիպելինկ, որը մեզ կտանի "Մամիկոնյան" տոհմի մասին պատմող էջը: Նույն կերպ կվարվենք "Այրուձի", "սպարապետ", "մատյան գունդ" ու նմանատիպ այլ բառերի հետ - մոտավորապես, ինչպես վիկիպեդիայում (բա մի չունենայի դրանց հնարավորությունները! Ընենց ռեսուռս կստեղծեյի, որ ողջ հայ/ռուսալեզու ինտերնետ տարածքում հայոց պատմությունն ավելի լավ ոչ-ոք ներկայացրած չէր լինի...):
Կայքում կստեղծվեն նաև
այլ բաժիններ: Հենց առաջին էջի ձախ անկյունում, մեջտեղներում, օգտվողը կտեսնի "
Ֆորում" բառը - հասկանալի է, որ այդտեղ սեղմելու դեպքում օգտվողը կմտնի ֆորում, իր բաժիններով, մոդեռներով և այլն: Նու, մոտավորապես մեր էս հարազատ ֆորումի պես: Այստեղ կքննարկվի հիմնականում կայքի պարունակությունը (արդեն տեսնում եմ հերթական "Վարդան/Վասակ" թեման

): Կարող ենք ստեղծել նաև այլ բաժիններ - "Քաղաքականություն", "Արվեստ" և այլն:
Կայքը կունենա նաև "Ֆոտոգալերեա" (պատմական քարետզներ, զենքի նմուշներ, արքաների ու զորավարների նկարներ և այլն):
Մյուս կարևոր բաժինը արդեն կունենա ենթաբաժիններ: Այս բաժինը կկոչվի "Անձիք" (անունը դեռ վերջնական չէ): Եթե օգտվողը սեղմի սրա վրա, ապա կմտնի մի էջ, որտեղ կտեսնի վերևից ներքև գրված
Հայոց արքաներ
արքաներ
իշխանական տոհմեր
իշխաններ
Սեղմելով, ասենք,
Հայոց արքա-ի վրա, օգտվողը կմտնի մի նոր էջ, որտեղ այբբենական հերթականությամբ ու հիպերլինկային տեսքով կտեսնի Հայոց արքաների ցանկը: Ասենք այսպես
Տիգրան I
Տիգրան II
Բնականաբար, սեղմելով, ասենք,
Տիգրան I-ի վրա, նա կգտնի հոդված, նվիրված այս արքային, իր հիպերլինկերով և այլն:
---------- Ավելացվել է՝ 20:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:56 ----------
Հա, մոռացա ասել - առաջին էջում կլինի նաև "search"-ի այլ համակարգ արդեն բառերի համար: Ասենք, կգրվի "Ակոռի" և կգա ինֆորմացիա Ակոռի գյուղի մասին, իր հիպերլինկերով, կգրի "Ակոռիի ճակատամարտ", կգա համապատասխան ճակատամարտը, կրկին, ինչպես վիկիպեդիայում:
Շարունակեմ ըստ բաժինների: "Անձիք" բաժնի տակ կլինի մեկ այլ բաժին, որը կկոչվի "Պատերազմներ": Այստեղ օգտվողը կգտնի բոլոր այն պատերազմների ժամանակագրական ցանկը, որոնց մասնակցել են հայեր: Կրկին, կգրվեն վերևից ներքև ու կունենան հիպերլինկային հատկություն: Ասենք այսպես.
Վարդանանց պատերազմ (449-451)
Վահանանց պատերազմ (481-485)
Բնականաբար, սեղմելով ասենք
Վարդանանց պատերազմ (449-451)-ի վրա, կբացվի մի հոդված (իր հիպերլինկերով կապված այլ հոդվածների հետ), որը կպատմի այս պատերազմի մասին:
Հը, ինչ կասեք?
Էջանիշներ