User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Ինչպես ստեղծել կայքէջ

  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպես ստեղծել կայքէջ

    Հարգելի ակումբցիներ, վաղուց եմ ուզում ունենալ սեփական կայքէջ, բայց ընդհանրապես չեմ պատկերացնում, ինչից սկսել և ինչ անել: Լրիվ 0 վիճակ է Հարցս ուղղում եմ ակումբցիների հատկապես "տեխնիկապես ինֆորմացված" մասին. ուզում եմ ունենալ կայք, որը կվերաբերվի հայ ժողովրդի պատմությանը և իրենից կներկայացնի յուրօրինակ հայկական պատմության հանրագիտարան (անհրաժեշտ նյութերն ունեմ), մոտավորապես` վիկիպեդիայի նման:

    Ինչ տեխնիկական, ֆինանսական, կազմակերպչական և այլ խնդիրներ պետք է ես լուծեմ?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (10.08.2010)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եթե ուզում ես նորմալ, լուրջ, գրավիչ, սոլիդ կայք ունենալ, ապա որպես առաջին ու հիմնակն խորհուրդ առաջարկում եմ իսպառ բացառել կայքի ինքնուրույն սարքելու տարբերակը ու ապավինել մասնագետներին: Գնային քաղաքականությունը խիստ տատանվող է Հայաստան շուկայում: Կա երկու տարբերակ:
    1. Գտնել մարդկանց, ովքեր ինչ-ինչ նկատառումներից ելնելով պատրաստ են անշահախնդիր սարքել,
    2. Դիմել «վճարովի մասնագետների» և/կամ կազմակերպություններին: Մասնավորապես կարող ես մեզ պատվիրել, իսկ այդ դեպքում մնացած բոլոր խոսակցությունները կլինեն ոչ հրապարակային:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.08.2010), Katka (13.08.2011), Lion (10.08.2010), One_Way_Ticket (10.08.2010), Ժունդիայի (10.08.2010), Ձայնալար (10.08.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, Արտակ ջան Իմ նպատակը միանշանակ այն է, որ կայքը ունենա սոլիդ, բոլոր հնարավոր ու անհնար նորմերին համապատասխանող ու գրավիչ տեսք: Հեռավոր հեռանկարում ես նպատակ եմ դրել հասնել նրան, որ ստեղծվի հայկական պատմության վիրտուալ կենտրոնի նման մի բան, յուրօրինակ պատմական մի բազա, որտեղից հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ հայ ժողովրդի մղած պատերազմների, ճակատամարտերի, արքայական դինաստիաների, արքաների, նախարարական տոհմերի, նախարարների, բերդերի, ամրոցների ու քաղաքների մասին: Հասկանալի է, մեկ և նույնիսկ երկու տարվա գործ չէ, բայց ինֆորմացիան ունեմ - պետք է ուղղակի այն տեխնիկապես ճիշտ օգտագործել:

    1. Գտնել մարդկանց, ովքեր ինչ-ինչ նկատառումներից ելնելով պատրաստ են անշահախնդիր սարքել,
    2. Դիմել «վճարովի մասնագետների» և/կամ կազմակերպություններին: Մասնավորապես կարող ես մեզ պատվիրել, իսկ այդ դեպքում մնացած բոլոր խոսակցությունները կլինեն ոչ հրապարակային:
    Ես կառաջարկեի երրորդ մի տարբերակ, նախորդ տարբերակների յուրօրինակ մի հիբրիդ: "Տեխնիկական մասնագետներ"-ն ու ես միացյալ ուժերով ստեղծում ենք սայթ (ինֆորմացիան ինձնից, տեխնիկական ապահովումը "Տեխնիկական մասնագետներից") ու դառնում ենք այդ սայթի "բաժնետերեր": Սկզբում գործում ենք անշահախնդիր հիմունքներով, բայց երբ մեր սայթը այնքան պոպուլյար կդառնա, որ օգուտներ կբերի, համագործակցությունը դառնում է փոխշահավետ: Այստեղ կա միայն մեկ պայման, որից ես չեմ նահանջի ու հանուն արդարության այն պետք է ասեմ ամենասկզբում - նոր ստեղծվող սայթում ես պետք է ունենամ որոշումներ ընդունելու բացարձակ ու անսահմանափակ իշխանություն գաղափարա-մշակութային ու կառավարման ոլորտում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #4
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Lion ուրեմն ասեմ որ կայք ստեղծելն ու այն զարգացնելը բավականին դժվար և պատասխանատու գործ է,եթե խոսքը գնում է լուրջ կայք ստեղծելու մասին:Բայց նաև իմացիր որ եթե դիմելու ես մասնագետներին որպեսզի սալիդնիյ կայք ստեղծվի,ապա դա էժան հաճույք չէ:
    Toki wa kane nari.
    Время - деньги

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.08.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, պատկերացնում էի Իսկ մոտավորապես ինչ արժե այդ հաճույքը և ինչպիսին է վճարման համակարգը` միանվագ, թե ամեն ամիս?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #6
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե եթե կայքդ ստեղծում ես wordpress-ի տակ,ապա անվճար,եթե dle ով ես պատրաստելու ապա ես 3 դոլար տվեցի տեղադրելու համար,քանի որ երբեք չէի փորձել հավես էլ չկար ձևը իմանալու,երկու դեպքում էլ շաբլոնները լիքն են,ինչը վերաբերում է հոսթինգին ապա խորհուրդ կտամ այստեղից վերցնել ,հարմար գներ են,դոմենը դու հավանական է am ես ուզում,դրանց գներից խաբար չեմ,որովհետև միշտ ռուսականներից եմ վերցնում
    Toki wa kane nari.
    Время - деньги

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.08.2010)

  11. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, ես ոչինչ էլ ոչ մի տեղից չեմ վերցնի, քանի որ ես հեռու եմ նման գործից և չեմ ուզում անորակ բան անել: Ես վիկիպեդիայի ուղղումներն եմ հազիվ անում, ուր մնաց - սայթ ստեղծեմ: Լավ, սենց ասեմ - ինչքանով ինձ համար սայթ կստեղծեն և ինչքան կնստի ինձ վրա սայթի տեխնիկական սպասարկումն ապահովելը ու սայթի տեղադրման ամենամսյա (երևի) վճարը?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #8
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի գներին տեղյակ չեմ,բայց որքան գիտեմ եթե ռուսական կամ ուկրաինական ընկերութկունից պատվիրես մոտ 50-70wmz կամ դոլար,վճարելու ես ամեն ամիս հոսթինգի համար պլյուս ամեն տարի դոմենի համար
    Toki wa kane nari.
    Время - деньги

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.08.2010)

  14. #9
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես ոչինչ էլ ոչ մի տեղից չեմ վերցնի, քանի որ ես հեռու եմ նման գործից և չեմ ուզում անորակ բան անել: Ես վիկիպեդիայի ուղղումներն եմ հազիվ անում, ուր մնաց - սայթ ստեղծեմ: Լավ, սենց ասեմ - ինչքանով ինձ համար սայթ կստեղծեն և ինչքան կնստի ինձ վրա սայթի տեխնիկական սպասարկումն ապահովելը ու սայթի տեղադրման ամենամսյա (երևի) վճարը?
    .am դոմեն - տարեկան 13.200 դրամ (եթե չի փոխվել), https://amnic.net/whois էջում կարող ես պարզել` ուզածդ դոմենը ազատ է թե ոչ: Այլ դոմենները կարող է ավելի էժան լինեն, սակայն հայոց պատմությանը նվիրված կայքը այլ դոմեն ունենալու բարոյական իրավունք պարզապես չունի:
    հոստինգ - քո պահանջների համար ամիսը 5-10 դոլլարանոց հոստինգը պիտի որ բավարար լինի:
    Տեխնիկական այլ վճարներ չունես:

    Ինչ վերաբերվում է պատրաստմանը, լավ տեղյակ չեմ գներից, սակայն մի անգամ ակումբում քննարկման ժամանակ մի մասնագետ մեկ ու կես միլիոն դրամի անուն տվեց երաժիշտին նվիրված կայքի համար: Քո կայքը, կարծում եմ, ավելի բարդ կլինի, հետևաբար ավելի թանկ կարժենա:

    Եթե հնարավորություն չունես կամ նպատակահարմար չես գտնում նման ծախսի տակ ընկնելու, կարող եմ քեզ անվճար օգնել հնարավորություններիս չափով, քանի որ իմ կարծիքով շատ կարևոր գործ ես ձեռնարկել: Բացի դիզայներությունից, որտեղ ես զրո եմ, մնացած հարցերում` դոմեն և հոստինգ գրանցել, նյութեր բեռնել, սկրիպտեր սարքել, խելքս հասնում է: Իսկ դիզայներական պահը կարվի այսպես` կընտրես շաբլոն, կայքը կսարքենք ըստ այդ շաբլոնի: Շաբլոնները լիքն են, արժեն մոտ 50-100 դոլլար: Անվճար շաբլոններից խորհուրդ չեմ տա օգտվել, հակառակ դեպքում այցելուների մոտ լուրջ կայքի տպավորություն չի թողնի, քանի որ այդ նույն շաբլոններով հեղեղված է ողջ ինտերնետը:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.08.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, շատ արժեքավոր ինֆորմացիա էր: Մեր մասնակիցներից մեկն արդեն ինձ առաջարկել է իր ծառայությունները դիզայնի հարցով: Կարծում եմ, եթե հանկարծ գործը սկսենք, ինքն ու դու դիզայնը կկարողանաք ապահովել, տեխնիկական ղեկավարումն էլ դու կանես: Գումարները էնքան էլ սարսափելի չեն - եթե հանկարծ որոշեմ սկսե, կվերցնեմ բնականաբար .am դոմեն ու դրա տարեկան վարձը ինձ վրա կլինի: Հոստինգը, չնայած չպատկերացրեցի, թե ինչ է, բայց դրա ամսական վարձն էլ ես կտամ:

    Առայժմ կվերցնենք շաբլոն, հետո նոր, երբ սայթը տեսքի կբերենք, կմտածենք այս տեսքի մասին: Մի քանի մտահաղացումներ կան, բայց ընդհանուր առմամբ ես լուրջ եմ տրամադրված, եթե իհարկե չափից դուրս մեծ ֆինանսական ծախսեր չառաջանան: Ինֆորմացիան, փառք աստծո, ունեմ ինչքան պետք է - գրքերիցս կտեղադրեմ, կկոնսպեկտեմ, մի խոսքով - դա խնդիր չի: Ի դեպ, կայքը կլինի հայերեն, բայց հեռավոր հեռանկարում ցանկալի է այն եսնել նաև ռուսերեն ու անգլերեն (թարգմանիչներ են պետք գալու)...

    Զուտ ֆինանսական տեսակետից վիճակն այսպիսին է - քանի որ պրոեկտը առայժմ անհայտ հեռանկարներ ունի զուտ ֆինանսական առումով, կփորձեմ հնարավորինս մինիմալ ծախսեր անել, բայց չի բացառվում, որ մի քանի տարուց սա դառնա լուրջ ինֆորմացիոն ռեսուրս և այդ ժամանակ և ծախսերը կշատանան և, բնականաբա, ֆինանսական օգուտները: Սա հարցի ֆինանսական կողմի մասին, քանի որ, ինչքան էլ նպատակը մեր լավն է, առանց լուրջ ֆինանսական հիմնավորման գործը աաջ չի գնա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #11
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի, շատ արժեքավոր ինֆորմացիա էր: Մեր մասնակիցներից մեկն արդեն ինձ առաջարկել է իր ծառայությունները դիզայնի հարցով: Կարծում եմ, եթե հանկարծ գործը սկսենք, ինքն ու դու դիզայնը կկարողանաք ապահովել, տեխնիկական ղեկավարումն էլ դու կանես: Գումարները էնքան էլ սարսափելի չեն - եթե հանկարծ որոշեմ սկսե, կվերցնեմ բնականաբար .am դոմեն ու դրա տարեկան վարձը ինձ վրա կլինի: Հոստինգը, չնայած չպատկերացրեցի, թե ինչ է, բայց դրա ամսական վարձն էլ ես կտամ:

    Առայժմ կվերցնենք շաբլոն, հետո նոր, երբ սայթը տեսքի կբերենք, կմտածենք այս տեսքի մասին: Մի քանի մտահաղացումներ կան, բայց ընդհանուր առմամբ ես լուրջ եմ տրամադրված, եթե իհարկե չափից դուրս մեծ ֆինանսական ծախսեր չառաջանան: Ինֆորմացիան, փառք աստծո, ունեմ ինչքան պետք է - գրքերիցս կտեղադրեմ, կկոնսպեկտեմ, մի խոսքով - դա խնդիր չի: Ի դեպ, կայքը կլինի հայերեն, բայց հեռավոր հեռանկարում ցանկալի է այն եսնել նաև ռուսերեն ու անգլերեն (թարգմանիչներ են պետք գալու)...

    Զուտ ֆինանսական տեսակետից վիճակն այսպիսին է - քանի որ պրոեկտը առայժմ անհայտ հեռանկարներ ունի զուտ ֆինանսական առումով, կփորձեմ հնարավորինս մինիմալ ծախսեր անել, բայց չի բացառվում, որ մի քանի տարուց սա դառնա լուրջ ինֆորմացիոն ռեսուրս և այդ ժամանակ և ծախսերը կշատանան և, բնականաբա, ֆինանսական օգուտները: Սա հարցի ֆինանսական կողմի մասին, քանի որ, ինչքան էլ նպատակը մեր լավն է, առանց լուրջ ֆինանսական հիմնավորման գործը աաջ չի գնա...
    Lion հեշտ բացատրեմ,հոսթինգի վրա կայքն է տեղադրվում,այսինքն ամբողջ ինֆորմացիան հենց դրա վրայա նստում,օրինակ շաբլոնը սկռիպտները,ամեն ինչ
    Toki wa kane nari.
    Время - деньги

  18. #12
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոստինգը, չնայած չպատկերացրեցի, թե ինչ է, բայց դրա ամսական վարձն էլ ես կտամ:
    Պատկերացրու, դու մտնում ես որևէ կայք: Որտեղի՞ց է քո բրաուզերը ստանում այդ կայքի էջերը: Հոստինգն այն է, որ որևէ ընկերություն իր մոտ տեղադրում է քո կայքի պարունակությունը:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուտ ֆինանսական տեսակետից վիճակն այսպիսին է - քանի որ պրոեկտը առայժմ անհայտ հեռանկարներ ունի զուտ ֆինանսական առումով, կփորձեմ հնարավորինս մինիմալ ծախսեր անել, բայց չի բացառվում, որ մի քանի տարուց սա դառնա լուրջ ինֆորմացիոն ռեսուրս և այդ ժամանակ և ծախսերը կշատանան և, բնականաբա, ֆինանսական օգուտները: Սա հարցի ֆինանսական կողմի մասին, քանի որ, ինչքան էլ նպատակը մեր լավն է, առանց լուրջ ֆինանսական հիմնավորման գործը աաջ չի գնա...
    Լիոն ջան, գուցե դու իմ ասածի իմաստը լավ չհասկացար:
    Ես քեզ առաջարկում եմ օգնություն, ոչ թե համագործակցություն: Իսկ ավելի կոնկրետ:
    Ես չեմ հետապնդում որևէ շահույթ:
    Ես չեմ կրում որևէ պատասխանատվություն և չունեմ որևէ պարտավորություն:

  19. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Okamigo պարզ է, մերսի

    One_Way_Ticke

    Չէ, հասկանալի էր, ուղղակի երևի "համագործակցություն" բառը մի քիչ տեղին չօգտագործեցի: Պատասխանատվության և պարտավորության պահով ամեն ինչ հասկանալի է, ընդունելի ու տրամաբանական: Դե իսկ շահույթի մասին էլ, բնականաբար, առայժմ ուղղակի վաղ է խոսել, դա թողնենք մի կողմ - մինիմալ անհրաժեշտ ծախսերը ես կանեմ, մնացած ժողովրդն էլ (հատկապես "տեխնիկները") ով, ինչով ու ոնց կկարողանա, թող տեխնիկապես օգնի

    Լավ, փորձենք ավելի կոնկրետ տեսք տալ գործին: Մասնակիցների կազմը առայժմ հետևյալն է.

    1. Lion - Ամենագլխավորը, նոր ստեղծվող սայթում ունի որոշումներ ընդունելու բացարձակ ու անսահմանափակ իշխանություն գաղափարա-մշակութային ու կառավարման ոլորտում: Ես անպայման կխորհրդակցեմ բոլոր կարևոր հարցերով խմբի այլ մասնակիցներ հետ, բայց վերջնական որոշումը ցանկացած դեպքում ընդունում եմ ես: Իրավունք ունեմ ընդգրկել ու հանել խմբի կազմից ցանկացած մասնակցի ցանկացած ժամանակ: Վերցնում եմ ինձ վրա հոսթինգային ու դոմենային ծախսերը և հնարավոր այլ ողջամիտ ծախսեր: Իրականացնում եմ կայքի ընդհանուր ղեկավարում, մշակութային քաղաքականության որոշում:
    2. Ժունդիայի - Ապահովում է կայքի դիզայնը, բոլոր իր գործողությունները համաձայնեցնում է Lion-ի հետ:
    3. One_Way_Ticket - Չի հետապնդում որևէ շահույթ, չի կրում որևէ պատասխանատվություն և չունի որևէ պարտավորություն: Իր ուժերի ներածի չափով օժանդակում է կայքի տեխնիկական առաջընթացին, քանի որ գտնում է, որ արվում է կարևոր գործ: Բոլոր իր գործողությունները համաձայնեցնում է Lion-ի հետ:

    Առայժմ այսքանը, կան էլի մարդիկ, որոնք կուզենան միանալ մեզ?

    Էհհհ, բա մեր Արիացի-ն ստեղ չլիներ...?
    Վերջին խմբագրող՝ Lion: 10.08.2010, 19:35:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (10.08.2010)

  21. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, իսկ հիմա փորձեմ հնարավորինս համակարգված ձևով ներկայացնել, թե ինչ եմ ուզում ունենալ:

    Սայթի անուն-հասցեն դեռևս չեմ որոշել, բայց այն պետք է իր մեջ պարունակի "ռազմական", "պատմություն" և "հայ" բառերը: Նու, մոտավորապես armilhistory.am կամ նման մի այլ բան:

    Սայթի առաջին էջում տեղադրված կլինի Մեծ Հայքի ու հարակից երկրների քարտեզը, թեև միջին հեռանկարում ցանկալի է, որ մենք, եղած քարտեզների հիման վրա, մշակենք Հայաստանի ու հարակից երկրների մեր պատմական քարտեզը, մոտավորապես Միջին միջնադարի վիճակով: Առաջին էջի աջ-վերևի անկյունում կլինի փնտրման մի պատուհան (search), որտեղ կայքից օգտվողը կկարողանա գրել ցանկացած տարեթիվ մ.թ.ա. 3000 - մ.թ. 2010 թվականների շրջանակներում: Տակը կլինեն նմանատիպ պատուհաններ ամսվա և օրվա համար: Կողքը կլինի մի հատուկ նշաում անելու տեղ ("птичка"), որը դնելու դեպքում բերված տարի/ամիս/ամսաթվերը կվերաբերեն մեր թվարկությունից առաջ եղածներին: Օրինակ, ենթադրենք կայքից օգտվողին հետաքրքրում է "Ավարայրի ճակատամարտ"-ը: Նա ամենավերևի պատուհանում կգրի "451", ներքևում "մայիս", ավելի ներքև "26" ու կսեղմի "մուտք" - կբացվի էջ, որտեղ կպատմվի Ավարայրի ճակատամարտի մասին: Այլ օրինակ, եթե օգտվողն օրինակ գրի միայն "451", ապա նոր մի ենթաէջով կտեսնի այն ռազմա-քաղաքական իրադարձությունների ցանկը, որոնք տեղի են ունեցել 451 թ-ին:

    ---------- Ավելացվել է՝ 19:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:43 ----------

    Ինձ ամենաշատը անհանգստացնում է հենց այս "search"-ի պահը, չգիտեմ, կկարողանանք այնպիսի համակարգ ներդնել, որ այն ճիշտ գործի? Ամեն դեպքում...

    Կոնկրետ ճակատամարտը, ենթադրենք նույն Ավարայրը, կհարստացնենք հիպերլինկերով: Օրինակ, եթե պատումի ընթացքում հանդիպի "Վարդան Մամիկոնյան" բառը, այն անպայման կլինի ակտիվ և նրա վրա սեղմելու դեպքում առանձին էջով կբացվի մի էջ, որտեղ կպատմվի այս մարդու կենսագրության մասին: Նույն այդ էջում, "Մամիկոնյան" բառը նույնպես կունենա հիպելինկ, որը մեզ կտանի "Մամիկոնյան" տոհմի մասին պատմող էջը: Նույն կերպ կվարվենք "Այրուձի", "սպարապետ", "մատյան գունդ" ու նմանատիպ այլ բառերի հետ - մոտավորապես, ինչպես վիկիպեդիայում (բա մի չունենայի դրանց հնարավորությունները! Ընենց ռեսուռս կստեղծեյի, որ ողջ հայ/ռուսալեզու ինտերնետ տարածքում հայոց պատմությունն ավելի լավ ոչ-ոք ներկայացրած չէր լինի...):

    Կայքում կստեղծվեն նաև այլ բաժիններ: Հենց առաջին էջի ձախ անկյունում, մեջտեղներում, օգտվողը կտեսնի "Ֆորում" բառը - հասկանալի է, որ այդտեղ սեղմելու դեպքում օգտվողը կմտնի ֆորում, իր բաժիններով, մոդեռներով և այլն: Նու, մոտավորապես մեր էս հարազատ ֆորումի պես: Այստեղ կքննարկվի հիմնականում կայքի պարունակությունը (արդեն տեսնում եմ հերթական "Վարդան/Վասակ" թեման ): Կարող ենք ստեղծել նաև այլ բաժիններ - "Քաղաքականություն", "Արվեստ" և այլն:

    Կայքը կունենա նաև "Ֆոտոգալերեա" (պատմական քարետզներ, զենքի նմուշներ, արքաների ու զորավարների նկարներ և այլն):

    Մյուս կարևոր բաժինը արդեն կունենա ենթաբաժիններ: Այս բաժինը կկոչվի "Անձիք" (անունը դեռ վերջնական չէ): Եթե օգտվողը սեղմի սրա վրա, ապա կմտնի մի էջ, որտեղ կտեսնի վերևից ներքև գրված

    Հայոց արքաներ
    արքաներ
    իշխանական տոհմեր
    իշխաններ


    Սեղմելով, ասենք, Հայոց արքա-ի վրա, օգտվողը կմտնի մի նոր էջ, որտեղ այբբենական հերթականությամբ ու հիպերլինկային տեսքով կտեսնի Հայոց արքաների ցանկը: Ասենք այսպես

    Տիգրան I
    Տիգրան II


    Բնականաբար, սեղմելով, ասենք, Տիգրան I-ի վրա, նա կգտնի հոդված, նվիրված այս արքային, իր հիպերլինկերով և այլն:

    ---------- Ավելացվել է՝ 20:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:56 ----------

    Հա, մոռացա ասել - առաջին էջում կլինի նաև "search"-ի այլ համակարգ արդեն բառերի համար: Ասենք, կգրվի "Ակոռի" և կգա ինֆորմացիա Ակոռի գյուղի մասին, իր հիպերլինկերով, կգրի "Ակոռիի ճակատամարտ", կգա համապատասխան ճակատամարտը, կրկին, ինչպես վիկիպեդիայում:

    Շարունակեմ ըստ բաժինների: "Անձիք" բաժնի տակ կլինի մեկ այլ բաժին, որը կկոչվի "Պատերազմներ": Այստեղ օգտվողը կգտնի բոլոր այն պատերազմների ժամանակագրական ցանկը, որոնց մասնակցել են հայեր: Կրկին, կգրվեն վերևից ներքև ու կունենան հիպերլինկային հատկություն: Ասենք այսպես.

    Վարդանանց պատերազմ (449-451)
    Վահանանց պատերազմ (481-485)


    Բնականաբար, սեղմելով ասենք Վարդանանց պատերազմ (449-451)-ի վրա, կբացվի մի հոդված (իր հիպերլինկերով կապված այլ հոդվածների հետ), որը կպատմի այս պատերազմի մասին:

    Հը, ինչ կասեք?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (10.08.2010)

  23. #15

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց եթե armilhistory.am: արդեն arm-ը կա ու լավ կլինի, որ .com-ով վերջանա:

    Իսկ հոսթինգը խորհուրդ կտամ www.hostgator.com կամ www.bluehost.com երկուսն էլ շատ վստահելի են:
    Նաև HostGator-ի առաջին ամիսը անվճար է(0.1cent)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես կարելի է ստեղծել կաբելային հեռուստատեսություն
    Հեղինակ՝ Գրիգոր, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.04.2013, 19:31
  2. Ինչպես ստեղծել Օնլայն Ռադիո
    Հեղինակ՝ agas666, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.03.2013, 22:57
  3. Գրառումներ: 16
    Վերջինը: 11.09.2010, 10:15
  4. Ինչպես ստեղծել ծրագրեր
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 36
    Վերջինը: 28.09.2009, 14:34
  5. Ինչպես ստեղծել սեփական կայք
    Հեղինակ՝ javaharut, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2009, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •