Ձայնալար ջան, կայքի կառուցվածքը արդեն սկզբունքորեն պարզ է - այս թեմայում այդ մասին շատ եմ գրել: Քո ասած գումարները ու նույնիսկ դրանից ավելի քիչն էլ ես հիմա դժբախտաբար այս գործի համար պատրաստ չեմ ծախսել, հակառակ դեպքում այսքան աջ ու ձախ չէի ընկնի. սա հանուն արդարության
Ինչ վերաբերվում է կազմակերպություններին, ապա ես կարծում էի, որ նրանց համար դա այդքան էլ տարողունակ գործ չի լինի, թեև հնարավոր է, որ սխալվում եմ: Հարկերի պահով - հարկեր մուծում եմ ոչ թե արած գործի, այլ մաքուր շահույթի համար: Այստեղ մաքուր շահույթ կազմակերպությունը չի ստանա, այսինքն շահութահարկի պահը դուրս է գալիս: Ինչ վերաբերվում է ԱԱՀ-ին, ապա կայք ստեղծելը հանգիստ կարող է համարվել ԱԱՀ-ով չհարկվող գործարք, որպես գիտահետազոտական աշխատանք...:
Սա, իհարկե, չի նշանակում, թե ես ասում եմ, թե կազմակերպություն ծախս չի անելու - հենց միայն մասնագետներին աշխատեցնելը արդեն իսկ ծախս է: Ես ուղղակի առաջարկում եմ, հանուն այս լավ նպատակի, թեկուզ հենց բարեգործական կարգով հովանավոր կանգնել այս գործին, այսքան բան...
Էջանիշներ