wwwarmilhistory.am(com) նախագծի մասնակիցների կազմը լրացվում է և ունի հետևյալ կազմը.

Lion - Ամենագլխավորը, նոր ստեղծվող սայթում ունի որոշումներ ընդունելու բացարձակ ու անսահմանափակ իշխանություն գաղափարա-մշակութային ու կառավարման ոլորտում: Ես անպայման կխորհրդակցեմ բոլոր կարևոր հարցերով խմբի այլ մասնակիցներ հետ, բայց վերջնական որոշումը ցանկացած դեպքում ընդունում եմ ես: Իրավունք ունեմ ընդգրկել ու հանել խմբի կազմից ցանկացած մասնակցի ցանկացած ժամանակ: Վերցնում եմ ինձ վրա հոսթինգային ու դոմենային ծախսերը և հնարավոր այլ ողջամիտ ծախսեր: Իրականացնում եմ կայքի ընդհանուր ղեկավարում, մշակութային քաղաքականության որոշում:

Դիզայներներ

1. Ժունդիայի - Ապահովում է կայքի դիզայնը, բոլոր իր գործողությունները համաձայնեցնում է Lion-ի հետ:
2. Gago97 - օգնում է նախագծին կամավորական հիմունքներով: Բոլոր իր գործողությունները համաձայնեցնում է Lion-ի հետ:
3. Interdenominational - Պատրաստ են անշահախնդիր մասնակցել կայքի դիզայնին: Բոլոր իր գործողությունները համաձայնեցնում է Lion-ի հետ:

Տեխնիկներ

1. One_Way_Ticket - Չի հետապնդում որևէ շահույթ, չի կրում որևէ պատասխանատվություն և չունի որևէ պարտավորություն: Իր ուժերի ներածի չափով օժանդակում է կայքի տեխնիկական առաջընթացին, քանի որ գտնում է, որ արվում է կարևոր գործ: Բոլոր իր գործողությունները համաձայնեցնում է Lion-ի հետ:

Առայժմ այսքանը, կան էլի մարդիկ, որոնք կուզենան միանալ մեզ?

---------- Ավելացվել է՝ 21:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:10 ----------

Չակերտավոր՝ համաձայն եմ /կատակի կարգով/
Ապրես

…Ինչքան հասկացանք, Դուք ինֆորմատիվ կայք եք պատրաստվում ստեղծել, մնում է Դուք կողմնորոշվեք տեղավորվել մինիմալիզմի մեջ, օրինակ «ակադեմիական ոճով» ձևավորելով, որտեղ ամեն ինչ «սևով սպիտակի վրա է»…թե՞ գերմոդայիկ ու տպավորիչ կառուցվածքով, օրինակ գրագետ ու որակյալ «ֆլեշ» կայք…որտեղ այցելուն ֆոնային /իհարկե հայկական/ երաժշտության ներքո, շրշյունով ինքնամոռաց թերթում է պատմության մագաղաթյա խունացած էջերը…հըմ
Իդեալն իհարկե երկրորդ տարբերակն է, ինքս եմ զզվում չոր ակադեմիզմից: Բայց միաժամանակ էլ ես երբեք թույլ չեմ տա բացահայտ անհեթեթություններով կամ էլ կասկածելի հիպոթեզներով արժեզրկել մեր պատմությունը: Ի դեպ, թեև իդեալն երկրորդ տարբերակն էր, բայց սկզբի համար անխուսափելիորեն կլինի առաջինի վիճակ: Սկզբի համար Վիկիպեդիայի մակարդակին էլ հասնեք, լավ է - ընթացքում կավելացվեն նկարներ, երաժշտություն և այլ "հաճելի" բաներ

---------- Ավելացվել է՝ 21:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:12 ----------

Մեջբերում konqi-ի խոսքերից Նայել գրառումը
http://2ip.ru/whois/

--> 174.120.10.219
Եվ?