Գիտեք, ամենաշատն ինչի՞ց եմ վախենում, որ երեխեքս ինձ ասեն, թե «պապ ջան, քո ասածով կանենք», բայց շրջապատի ազդեցությամբ ու շրջապատում լավ երեևլու համար անեն հակառակը։
Վախենում եմ, որ ասեն, թե «ի՞նչ ես արել դու ինձ համար, ուրիշները ոսկի սարեր են դիզել ու տվել իրենց երեխեքին, իսկ դո՞ւ...», չնայած դա քիչ հավանական եմ համարում, բայց՝ ի՞նչ իմանաս։
Հա, էստեղ խոսք գնաց այն մասին, որ հատկապես աղջիկ երեխաների անշնորհակալ լինելն արտահայտվում է նախաամուսնական շրջանում։ Էդ ժամանակ ծնողներն էլ են հաճախ «ջուր» լցնում ջրաղացին։ Ծնողները անգիտակցաբար այն համոզմունքին են լինում, որ իրենցից լավ իրենց զավակին ոչ ոք չի պահի։ Ու որ մի քիչ էլ սկսում են իրենց «խնամոնցից» բարձր դասել, էդ ավելի գեշ ա արտահայտվում։ Իսկ ամենագեշն էն ժամանակ ա լինում, երբ սկեսուրն ու զոքանչը հանուն իրենց զավակի «բնավորություն» են բանեցնում հարսի ու փեսի վրա, ու սրանք էլ ի պատասխան են բանեցնում։ Էդ ծնող-երեխա հարաբերությունների ամենաբարդ շրջանն ա՝ դեռահասության շրջան մուտք գործելու ժամանակշրջանից հետո։ Ու էդ ժամանակ ա, որ երեխեն պետք ա ցույց տա իր մեծահասակությունը՝ հավասարապես սիրելով և՛ ծնողին, և՛ իր կեսին։ Դժվար ա, բայց պարտավոր ա անի ծնողին կամ ամուսնուն չկորցնելու համար...
Մի կենաց եմ հնարել նորապսակների համար՝ էստեղ կսազի. «Իրար սիրեք այնպես, ինչպես ծնողը երեխային, իրար հարգեք այնպես, ինչպես երեխան ծնողին»։Եթե այդպես լինի, ամեն ինչ նորմալ կընթանա սերնդե սերունդ...![]()



Մեջբերել


Էջանիշներ