User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: «Ոնց որ հեքիաթ լինի»

  1. #1
    Մշտական անդամ KT'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2008
    Հասցե
    YC
    Տարիք
    40
    Գրառումներ
    158
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Ոնց որ հեքիաթ լինի»

    Նույն քայլվածքով, նույն չափի քայլերով գնում էր նցյալ տարվա
    պարտքերը մարելու: Մեկին նկար պիտի տար, բայց ժամանակ չէր
    լինում: Երբ հեռախոս ուներ, զանգում էր, խոստանում, որ կտանի
    շուտով ու էլի չէր տանում: Հետո հեռախոսը վաճառեց ու էլ չզանգեց:
    Ու՞մ են պետք հեռախոսները: Ի՞նձ: Քե՞զ: Լավ, իմն էլ քեզ կտամ, եթե
    ունենամ: Բայց ես ավելի լավ բաներ ունեմ քան հեռախոսն է:
    Օրինակ` հուշեր, պատմություններ՝ օրինակ` այն օրը, երբ գնում էր
    պարտքը տալու…
    Ցերեկ էր: Հետո աչքն ընկավ դիմացից եկող մարդու ձեռքի մոմին:
    Մոմը ոչ թելուսավորում էր, այլ խավարեցնում էր շուրջը: Մոմով
    մարդը մոտեցավ.
    ՄՈՄՈՎ ՄԱՐԴ_Ու՞ր:
    ՆԱ_Տուն…_/դեմքը մռայլվեց/_ Չէ, տուն չէ: Առա~ջ:_/հռետորական
    տոնով/
    ՄՈՄՈՎ ՄԱՐԴ_Առաջ ու՞ր:
    ՆԱ _Առաջ, չգիտեմ:
    ՄՈՄՈՎ ՄԱՐԴ_Առջևում քարեր են:_/չար քմծիծաղով/
    ՆԱ_Չէ քար չկա, նայիր:_/միամիտ ու վստահ/
    ՄՈՄՈՎ ՄԱՐԴ_Ինքդ նայիր:_/ինքնավստահ ու գոգ ժպիտով/
    Նա նայեց ու տեսավ, որ քարեր են, բայց մինչ այդ չկային.
    ՆԱ_Չէ ետ գնանք… Չէ, չէ, առաջ:
    Անցնող մարդիկ զարմացած նրան էին նայում: Նա էլ ապուշի տեսք
    ուներ։
    Մոմով մարդը ծիծաղեց.
    ՄՈՄՈՎ ՄԱՐԴ_Ցածր խոսիր, ինձ միայն դու ես տեսնում:
    ՆԱ_Ե՞ս: Ինչո՞ւ ես: Եվ ինչո՞ւ եմ տեսնում: Հա~: Պարզ է: Լա~վ կատակ էր:
    Բայց կներես: Ես շտապում եմ “թվացյալ մարդ”_հեգնական տոնով:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Չեմ կատակում:_/վիրավորվեց, որ իրեն չեն հավատում/
    ՆԱ_Հա~, ճիշտ է, դու ջինն ես, ես էլ ընտրյալդ եմ: Երևի կարևոր
    հանձնարարություն ունես ինձ տալու: “Ո~վ ջինն”,_ծիծաղեց ու
    առաջ քայլեց:_Հա~, ի դեպ, մոմն իսկապես էֆֆեկտ էր…
    Հանկարծ նայեց թվացյալ մարդուն ու տեսավ, որ նա առաջվա
    պես իր առջև կանգնած է, իսկ նա քայլո~ւմ էր, քայլո~ւմ էր…
    Վախեցավ հանկարծ: Աչքը մոմից չէր կտրում: Այդպիսի
    գեղեցկություն դրախտում էլ չես տեսնի: Դժոխքում, միգուցե…
    ՆԱ _Լսիր, մեմն ինչպե՞ս է աշխատում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Չի աշխատում, փչացած մոմ է,_ ծիծաղեց:
    ՆԱ _(Փորձելով զարմանքը ցույց չտալ)._Սխալ մոմ է: Սխալ է
    աշխատում:_ուզում էր կատակել, բայց աչքերը մատնեցին
    վախը:
    Ցանկացավ թեման փոխել.
    ՆԱ_Իսկ դու ո՞վ ես:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Դե՜… Ով ուզես նա եմ:
    ՆԱ _Ով ուզե՞մ… Նա չես… Նա չկա…
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Բա ի՞նչ կա:
    ՆԱ _Հեռախոս, ժամացույց…
    Թվացյալ մարդը զարմացավ.
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Մի՞թե դու հեռախոս ունես:
    ՆԱ _Չէ, չունեմ,_/ուշքի գալով/_ո՞նց իմացար:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Իսկ ինչո՞ւ խաբեցիր:
    Սկսեց իրոք վախենալ, սարսափել: Բայց հեռախոսի մասին հենց
    այնպես էր ասել:
    ՆԱ _Աստված վկա, մոռացել էի, որ վաճառել եմ,_չգիտեր ինչու է
    արդարանում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Ինչո՞ւ ես վաճառել:
    ՆԱ _ Մեկ է ոչ ոք չէր զանգում: Խանգարում էր:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Գնողին չի՞ խանգարելու:
    ՆԱ _Կխանգարի,_/փորձված փիլիսոփայի նման/_բայց հիմաաա… չի
    խանգարում:/արդեն վստահ/
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Զարմանալի եք,_/կարծես ինչ-որ բան էր հաշվում/_վճարում եք,
    որ ձեզ խանգարեն:
    ՆԱ _Հա~:_/Գլուխը դրական շարժեց: Ամեն ինչ կորցրածի էր նման/_
    Փող ենք տալիս, որ մեզ վնասեն:_/ափսոսանքով ժպտաց/_Լա~վ
    է,_/դադար տվեց, հետո հանկարծ նայեց թվացյալ մարդուն/_չէ՞:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Հիմար եք:






    ..շարունակիր կարդալ..
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.08.2008, 17:47:

  2. #2
    Մշտական անդամ KT'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2008
    Հասցե
    YC
    Տարիք
    40
    Գրառումներ
    158
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «« Ոնց որ հեքիաթ լինի»» (սկիզբ)

    ՆԱ _Գիտեմ:_/անմիջապես պատասխանեց, կարծես գիտեր, թե ինչ է
    լսելու/
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Դա արդեն լավ է: Դու այնքան էլ հիմար չես: Դու գոնե վաճառել ես
    հեռախոսդ:
    Նրան չուրախացրեց այն, որ ինքը պակաս հիմար է, քան շատերը:
    Ուրիշ մտքից էր ճնշվում: Մտածեց ու նորից դարձավ
    Անծանոթին.
    ՆԱ _Հեռախոսն ի՞նչ կապ ունի:
    Թվացյալ մարդը զարմացած նայեց նրան`բացատրություն
    պահանջող հայաքով: Նա փորձեց բացատրել.
    ՆԱ _Դե հեռախոսն ի՞նչ կապ ունի մոմիդ հետ: Ես մոմի մասին էի
    հարցնում: Մոմն ինչի՞դ է պետք, այն էլ ցերեկը: Գիշեր էլ լիներ
    օգուտ չէր տալու,_ուզում էր մի ծաղրող բան ասել:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Հասկանո՞ւմ ես…
    ՆԱ _Ո՛չ: /ընդհատելով/:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Երբ մութ է, լուսավորում է…_/չնկատեց, որ իրեն ընդհատում են
    ու շարունակեց խոսքը/_իսկ ցերեկը…ցերեկն ամեն ինչ հակառակ
    է:
    ՆԱ _Չեմ հասկանում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Գիտեմ:_/ափսոսանքով ու խղճահարությամբ նայեց նրան/,
    Մարդիկ շատ հիմար են դա հասկանալու համար:
    ՆԱ _Բայց ես հարցնում էի, թե…
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Ո՞ւր ես գնում:
    ՆԱ _Առա՛ջ…/ձեռքը մեկնելով/… Ե՜տ…/վախեցած նայեց հակառակ
    ուղղությաքմբ, հետո չորս կողմն ուսումնասիրեց ու
    կասկածանքով նայեց իր ձեռքին/_ Տո՞ւն…/գլուխը կախեց/_
    Չգիտեմ…
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Նույնիսկ դա չգիտես: Գնում ես ու չգիտես… Էլ ի՞նչ ես
    ուզում:/ձեռքը թափ տվեց, իբր թե հեռանում է/
    ՆԱ _Ուզում եմ…/մտածելով ասի, թե չասի/ ուզում եմ թռչուն դառնալ :
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Ես քեզ թռչուն կդարձնեմ:_/ետ շրջվեց` շարունակություն
    ակնկալող հայացքով, բայց շարունակություն չեղավ/_ Իսկ ի՞նչ
    թռչուն:_/հանգիստ, առանց զարմանալու/:
    ՆԱ _Ինչ ուզես: Հա, հա~ ինձ թռչուն դարձրու: Ինչ կուզես, մեծ, փոքր…
    Ի~նչ կուզես:_/Ուրախությունից գոռում էր/:
    Իսկ թվացյալ մարդը ծիծաղում էր ու փորձում ինչ-որ բան ասել,
    բայց ծիծաղը չէր թողում, որ խոսի: Հազիվ կարողացավ
    արտաբերել.
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Հաաա~վ… հա~ հա~ հա~…
    ՆԱ_Չէ, չէ: Ի~նչ հավ: Թռչել եմ ուզում, հասկանո՞ւմ ես:/հետո ուշքի
    գալով/ …ծաղրում ես…/բայց տեսնելով դիմացինի լուրջ աչքերը
    ինքն էլ լրջացավ/:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Արագի՞լ, կարա՞պ…
    Նա շփոթված գլխով էր անում ու մտքում աղոթում էր, որ դա երազ
    չլինի: Մտքերն արդեն վաղուց թռչուն էին դարձել ու թռել տարբեր
    ուղղություններով: Նրանցից մի քանիսը հավաքվեցին ու կարծես
    լսելի դարձավ.
    ՆԱ_Միայն… միայն թռչեմ
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Ո՞ւր:
    Հարցն այնքան կտրուկ ու բարձր հնչեց, որ նա ցնցվեց ու թվաց, թե
    վախեցած է: Սկսեց կմկմալ.
    ՆԱ_Եե… ես պետք է տեսնեմ նրան:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Ո՞ւմ:
    ՆԱ_Ով հեռու է շատ:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Քեզանի՞ց… Ի՞նչն է ձեզ բաժանում:
    ՆԱ_Մի օվկիանոս ու մի կյանք:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Ուզում ես օվկիանո~սն անցնել…/մտածեց ու զարմացավ նրա
    հիմարության վրա, հետո փորձեց հուշել/… Ձուկ դարձիր:
    ՆԱ_Դու ոչինչ չես հասկանում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Հասկանում եմ, իհա~րկե հասկանում եմ: Դու ջրից վախենում ես:
    ՆԱ_Ոչինչ էլ չես հասկանում:_/ձեռքն անհույս թափ տվեց, իբր ամեն
    ինչ իզուր է, հետո իներցիայով շարունակեց/_ Դե ասենք դրա
    համար հասկանալ պետք չէ, զգալ է պետք,_/հեգնական ու
    ափսոսանքի ժպիտով/:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_/դեմքը մոտեցրեց նրան ու նայեց ուղիղ աչքերի մեջ/_Լսի՛ր, մա՛րդ,
    ես քեզ քար կդարձնեմ ու հոգիդ միայն կենդանի
    կթողեմ,_/զայրացավ ու կարմրաեց/:
    ՆԱ_Աղաչում եմ, չանես, կմեռնեմ:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Այսպես էլ կմեռնես: Կարծում ես անմա՞հ ես: Խեղճ մահկանացու
    ես` բոլորի նման:
    ՆԱ_Ոչինչ էլ չեմ կարծում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Ուրեմն լսի՛ր: Պարտադիր չէ, որ ես հասկանամ, առավել ևս
    պարտադիր չէ, որ ես զգամ: Իմ գործն ուրիշ է…
    ՆԱ_Հա, մոմն էլ է ուրիշ,_անկախ իրենից ընդհատեց թվացյալ
    մարդուն: Երևի հետաքրքրությունից էր:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Մի՛ խոսիր քեզ անհասանելի բաների մասին: Թռչե՞լ ես ուզում,
    ուրեմն ձուկ մի՛ դարձիր, շա~տ լավ… Երբ ցանկանաս թռչել, ասա
    կախարդական խոսքերը. “Թռչուն եմ, բայց հավ չեմ”, իսկ երբ
    հասնես քո ուզած տեղը և ցանկանաս նորից մար…դ…
    ՆԱ_Շնորհակա՜լ եմ…,_վազեց մի քանի քայլ ու թռավ:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Ետ դարձիր անհամբե՜ր արարած, լսիր երկրո~րդ խոսքը:
    Նա արդեն հեռու էր և վերևից ձեռքով էր անում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Թյո~ւ…



    … Թվացյալ մարդն անհետացավ, իսկ թռչունը թռավ, ու երկինքը
    կուլ տվեց նրան:
    Անցա՞վ արդյոք օվկիանոսը: Բայց թռավ ու դեռ թռչում է: Բոլորը
    նրան տեսնում են, ժպտում են, երեխաները ուրախանում են, ու ոչ
    ոք ոչինչ չի հասկանում: Իսկ նա այլևս մարդ չի դառնա… Իսկ
    մարդիկ ժպտում են նրան տեսնելիս և գուցե մտածում.
    ՄԱՐԴԻԿ_Երանի ես էլ թռչուն լինեի…
    _Երանի…
    Ոմանք էլ ուզում են ձուկ դառնալ… երբեմն…




    23 հունվար 2006
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.08.2008, 17:48:

  3. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ոնց որ հեքիաթ լինի»

    Ինձ դուր եկավ: Վերապահումներով, բայց դուր եկավ: Դուր եկավ էն զգացողությունը, որ ունեցա կարդալիս ու էն, ինչը մտածեցի կարդալուց հետո: Բայց գրված էր փութկոտ, տեղ-տեղ շատ անհարթ էր: Կարծում եմ՝ մշակելու կարիք կա, բայց դե ի՜նչ իմանաս...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #4
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. «Ոնց որ հեքիաթ լինի»

    Ինձ էլ շատ դուր եկավ, կարդալիս մի պահ ես էլ թռա … լավն էր ...
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  5. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ոնց որ հեքիաթ լինի»

    Հետաքրքիր էր միայն մի բան անհայտ մնաց ՝ մոմը սխալ էր աշխատում թե՞ ճիշտ
    ապրես

  6. #6
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ոնց որ հեքիաթ լինի»

    Ես ճիշտ հասկացա որ կարդում ես Թռնում ես՞

  7. #7
    Մշտական անդամ KT'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2008
    Հասցե
    YC
    Տարիք
    40
    Գրառումներ
    158
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ոնց որ հեքիաթ լինի»

    ճիշտ եք, շատ բան կա ուղղելու, և ընդհանրապես..

    Ավելացվել է 1 րոպե անց
    մոմը ճիշտ ա աշխատում, նայողներն են երբեմն անսարք..
    Վերջին խմբագրող՝ KT': 04.09.2008, 16:39: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N15. Հեքիաթ հեքիաթ պապս է
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.06.2017, 19:45
  2. Արձակ. Հեքիաթ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 02.01.2015, 08:02
  3. Երբ ես հեքիաթ եմ պատմում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.05.2013, 17:06
  4. Մուլտֆի՞լմ, թե՞ հեքիաթ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.12.2012, 17:20
  5. Հեքիաթ...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.01.2009, 03:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •