Հիպնոսով հնարավո՞ր է մարդու հիշողությունը ջնջել
Շար են կարծիքները այս հարցի կապակցությամբ, բայց կուզենայի լսել պատասխան հոգեբաններից, այդպիսի բան հնարավո՞ր է![]()
Այո
Ոչ
Հիպնոսով հնարավո՞ր է մարդու հիշողությունը ջնջել
Շար են կարծիքները այս հարցի կապակցությամբ, բայց կուզենայի լսել պատասխան հոգեբաններից, այդպիսի բան հնարավո՞ր է![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 06.08.2010, 14:37:
Հոգեբան չեմ, բայց հոգեբանության վերաբերյալ իմ գիտելիքներից ելնելով կարող եմ ասել, որ այո: Անգամ կարելի է ջնջել մասնակիորեն. այսինքն` միայն այն ինչ որ ուզում ես էդ մարդը մոռանա: Ընդհանրապես հիպնոսը շատ ուժեղ միջոց է: Կարել ա դրանից և օգուտ ստանալ և մեծ վնաս:
Այսինքն էտ ո՞նց:
Մարդը ո՞նցա բացատրելու ի՞նչնա ուզում հիշի ինչը ոչ, որ հնարավոր էլ լինի մասնակիորեն վերացնել:
Մի անգամ հաղորդում էի նայում ու մի կամավորի վրա փորձեր էին անում, հիպնոզ էին անում ու "սովորցնում" էին, որ հաշվելու ժամանակ 6-ից հետո գալիս ա 8-ը, այսինքն 7 թվի մասին էդ մարդը մոռանում էր: Հետո արդեն երբ հետ էր գալիս ու էդ մարդուն ասում էին որ մինչև 10-ը հաշվի, ինքը սովորական հաշվում էր բայց առանց 7 թվի, չեմ մտածում որ "սարքովի" լիներ, իհարկե իրան հիշացրեցին որ 7 թիվ կա, ինքն էլ հիշեց, բայց ամենասկզբից առանց դրա էր հաշվումԵրևի հնարավոր ա...
I love my life and I celebrate it every day...
Իհարկե հնարավոր ա… որոշ հայ պաշտոնյաներ և անգամ քաղաքացիներ, պնդում են որ Լևոնը դա արել է մեր ամբողջ ժողովրդին… ու շարունակում է
Հիպնոսով անգամ կարելի ա եղած հիշողությունը ջնջել ու տեղը նոր բաներ լցնել:
Ասենք յանի Լևոնի թվերին լավ կայնք ա եղել![]()
Apeh Jan, կարդա Միլթոն Էրիքսոն / http://ru.wikipedia.org/wiki/%D0%AD%...82%D0%BE%D0%BD /, ոչ միայն ահագին կզարմանաս ինչա հնարավոր հիպնոսով անել, այլ նաև կիմանաս ոնց:
Անձամբ իմ մոտ Էրիքսոն կարդալուց հետո ցանկությունա առաջացել էդ մարդուն արձան դնել:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Շատ հեռու եք գնում: Հենց հիմա Երևանում, կինոյի տան մոտի վերնիսաժ կոչվածի երկաթեղենի մասում, խառախուռա ծախող, մի պատկառելի դեմքով ու մորուքով, ռուսախոս, տարեց տղամարդ կա- Միշա է անունը: /Զուգահեռաբար նաև դասախոս է:/ Ժամանակին բազմաթիվ հիպնոզի սեանսներ ու զուգահեռ դասախոսություններ է ունեցել: Մարդուց ոզնի էր սարքում, որը թավալ էր տալիս մեջքի վրա, որ իբր ձագերի համար խնձոր է հավաքում: Հիպնոզի տակ զոմբիացրածները հիպնոզից հետո ինչ էշություն ասես անում էին:
Իսկ որ հիմա հայաստանում համատարած հիպնոզված վիճակ է, դա ուրիշ հարց է:![]()
Shah (06.08.2010)
Խոսքը լրիվ հիշողության մասի՞ն է, թե՞ որևէ վատ հիշողության:Հիպնոսով հնարավո՞ր է մարդու հիշողությունը ջնջել
Skeptic (06.08.2010)
եթե նկատել ես հավաքները սկսելուց առաջ Լևոնը ձեռքի շարժումները ա կատարում` տարածելով ձեռքերը ու մոտեցնելուվ իրար ու այդպես մի քանի րոպե. շատ մարդիկ գտնում են, որ այ շարժումերով նա ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա ու եթե նկատած լինեք, երբ Լևոնը խոսում է բոլորը` զոմբիների նման, ուշադիր լսում են:
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Inana (06.08.2010)
Ամենինչ հավատից է գալիս,եթե հավատում ես հիպնոսին նա շատ հեշտ կազդի քեզ վրա,բայց միայն հիպնոսով հնարավոր չէ ջնջել մարդու հիշողությունը,իսկ օրինակ եթե Սկոպալմին,Ատրոպին,Մանդրագորին մի քիչ էլ Կուրարե օգտագործեն,ապա շատ հնարավոր է![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Հոգեբանության մեջ մարդու մոտ առանձնացվում ա հոգեվիճակի 4 մակարդակ`
1. Անգիտակցական
2. Ենթագիտակցական
3. Գիտակցական
4. Ինքնագիտակցական
1. Անգիտակցական մակարդակն էն ա, որ մարդն իր գործողությունները կատարում ա, այսպես ասած, ինքնաբերաբար: Անգիտակցական մակարդակի հիմքում ընկած են բնազդները: Օրինակ, առանց նախապես պլանավորելու քո անցնելիք ճանապարհը, դուրս ես գալիս աշխատանքի վայրից ու քո ամենօրյա ճանապարհով գնում տուն, կամ ստեղնաշարի վրա որևէ տեքստ հավաքելու համար առանց տառերին նայելու հավաքում ես բառերը:
2. Ենթագիտակցական մակարդակը մարդու ուղեղի «մութ սենյակն» ա: Ենթագիտակցական մակարդակն ա պատասխանատուն մարդու երազների, տպավորությունների ու ներշնչանքների: Մարդու ուղեղի «աքիլլեսյան գարշապարն» ա: Եթե մարդու հոգեվիճակը կարողանում ես բերել ենթագիտակցական մակարդակի, ինչի հիմքում էլ ընկած է հիպնոս կատարողների աշխատանքը, կարող ես կառավարել նրա մտքերը, շարժումները, ստիպես կատարի քո ցանկացած գործողությունը, հիշի կամ մոռանա ինչ որ ինֆորմացիա: Հիպնոսի միջոցով թուլացվում են մարդու ինքնագիտակցական ու գիտակցական մակարդակները:
Մի տեղ կարդացել եմ, որ գիտակցությունն ու ենթագիտակցությունը եղբայրներ են, ոռոնցից առաջինն ավագ եղբայրն ա, ու հենց նա ուշադրությունը շեղում ա փոքրից, վերջինս կարող ա «ուրիշի խելքին ընկնի» ու տարբեր չարաճճիություններ անի: Այսինքն, «քնեցնելով» կամ անջատելով գիտակցությունը, ամեն ինչ հնարավոր է կատարել մարդու հետ, խառնել ամբողջ «մութ սենյակը»:
Կարելի ա ենթագիտակցական մակարդակում գտնվող մարդուն նմանեցնել ռոբոտ-համակարգչի, որի «ծրագիրը» կարող ես ֆորմատ անես, փոփոխել ինֆորմացիայի ծավալը կամ ջնջես, տաս քեզ ցանկալի ծրագիր: Բայց ի տարբերություն սովորական համակարգչի օպերացիոն համակարգի, մարդու ՕՀ-ի հետ խաղալը կարող ա հանգեցնի ծանր ու անվերականգնվելի հետևանքների: Օրինակ` մարդու մոտ առաջանան հոգեկան անդառնալի խախտումներ: Մի խոսքով, հիպնոսը վտանգավոր «խաղ» ա:
3. Գիտակցական մակարդակը մարդու զգացողությունն ա, կարողությունը ղեկավարել սեփական գործողությունները, հաշիվ տալ իրեն իր վարքագծի համար, հասկանալ դրանց իմաստը, նշանակությունը և հետևանքները, այսինքն, տնավարի ասած` գիտակցական մակարդակը մարդու հասկացողությունն ա: Գիտակցական մակարդակի շեղումներից են` բթությունը, դեբիլությունը և իմբեցիլությունը:
4. Ինքնագիտակցական մակարդակը մարդու մոտ սեփական «ես»-ի գիտակցումն ա: Իմ կարծիքով, պետք չի շատ ծավալվել էս մակարդակի մեկնաբանման վրա, ինքը` տերմինն էլ, բոլորիս պարզ ու հասկանալի ա
Մի քիչ թեմայից ծավալվեցի, բայց դա մի քիչ ի գիտությունApeh Jan-ի թեմայի խնդրո առարկա հարցին անդրադարձել եմ 2-րդ կետում:
![]()
Վերջին խմբագրող՝ _Հրաչ_: 06.08.2010, 21:51:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ