User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 49 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Հարգե՞լ ծնողին, ինչպիսին էլ որ նա լինի

  1. #46
    Մշտական անդամ Սամսար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Տարիք
    58
    Գրառումներ
    194
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեք, ամենաշատն ինչի՞ց եմ վախենում, որ երեխեքս ինձ ասեն, թե «պապ ջան, քո ասածով կանենք», բայց շրջապատի ազդեցությամբ ու շրջապատում լավ երեևլու համար անեն հակառակը։

    Վախենում եմ, որ ասեն, թե «ի՞նչ ես արել դու ինձ համար, ուրիշները ոսկի սարեր են դիզել ու տվել իրենց երեխեքին, իսկ դո՞ւ...», չնայած դա քիչ հավանական եմ համարում, բայց՝ ի՞նչ իմանաս։

    Հա, էստեղ խոսք գնաց այն մասին, որ հատկապես աղջիկ երեխաների անշնորհակալ լինելն արտահայտվում է նախաամուսնական շրջանում։ Էդ ժամանակ ծնողներն էլ են հաճախ «ջուր» լցնում ջրաղացին։ Ծնողները անգիտակցաբար այն համոզմունքին են լինում, որ իրենցից լավ իրենց զավակին ոչ ոք չի պահի։ Ու որ մի քիչ էլ սկսում են իրենց «խնամոնցից» բարձր դասել, էդ ավելի գեշ ա արտահայտվում։ Իսկ ամենագեշն էն ժամանակ ա լինում, երբ սկեսուրն ու զոքանչը հանուն իրենց զավակի «բնավորություն» են բանեցնում հարսի ու փեսի վրա, ու սրանք էլ ի պատասխան են բանեցնում։ Էդ ծնող-երեխա հարաբերությունների ամենաբարդ շրջանն ա՝ դեռահասության շրջան մուտք գործելու ժամանակշրջանից հետո։ Ու էդ ժամանակ ա, որ երեխեն պետք ա ցույց տա իր մեծահասակությունը՝ հավասարապես սիրելով և՛ ծնողին, և՛ իր կեսին։ Դժվար ա, բայց պարտավոր ա անի ծնողին կամ ամուսնուն չկորցնելու համար...

    Մի կենաց եմ հնարել նորապսակների համար՝ էստեղ կսազի. «Իրար սիրեք այնպես, ինչպես ծնողը երեխային, իրար հարգեք այնպես, ինչպես երեխան ծնողին»։Եթե այդպես լինի, ամեն ինչ նորմալ կընթանա սերնդե սերունդ...
    Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (04.08.2010)

  3. #47
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամսար ջան, դու արդեն ծնողական կոմպլեքսներից ես խոսում, այնինչ, թեմայում մի փոքր այլ բան է քննարկվում:

    Օրինակ, մեր վերեւի հարեւանուհին, բավականին զիլ ձայնով ամբողջ օրը իր երեխաների էլ ինչ ասես, որ չի ասում-« այ դեբիլ, անասուն, տո դու ով եղար, որ քո էրեսից ուրիշների առաջ էս տարիքիս պիտի կանգնեմ ամաչեմ եւ այլն եւ այլն»: Երեխաների հետ նման ձեւով խոսում է, ոչ միայն տան պատերի ներսում, այլ շատ դեպքերում, նաեւ ուրիշների աչքի առաջ: Բայց, երեխաները միշտ ընտիր հաքնված, կերած խմած, պապայի պադավատները տակը դրած, չնայած, որ պադավատի վարորդին ավելի հաճածխակի են տեսնում, քան հենց պապային: Հիմա, ո՞ր մի տրամաբանությամբ այս կարգի ծնողին հարգանքի արժանացնենք: Համոզված եմ, որ եթե մեր հարեւանուհին նման տեմպերով շարունակի, նրա երեխաները մեծանալով լրիվ օտարանալու են իրենց մորից, եւ դա բնական է, պարզ չէ՞, որ բոլորս էլ խուսափում ենք շփվել մեկի հետ, ով բացի դաստիարակչա-խրատական տոնից, շփման այլ մոտեցում չունի:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (04.08.2010)

  5. #48
    Մշտական անդամ Սամսար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Տարիք
    58
    Գրառումներ
    194
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամսար ջան, դու արդեն ծնողական կոմպլեքսներից ես խոսում, այնինչ, թեմայում մի փոքր այլ բան է քննարկվում:
    Էդ բարդույթները չհարգված լինելու վախից են։
    Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։

  6. #49
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՛չ սերը, ո՛չ էլ հարգանքը պարտականություն չի կարող լինել, ու ոչ ոք ոչ ոքի չի սիրում կամ հարգում, որովհետև էդպես է պետք։ Եթե սերը հարազատների նկատմամբ հիմնականում ինքնըստինքյան է լինում՝ անկախ ամեն ինչից, ապա հարգանքը, որպես կանոն, վաստակում են։ Ուրիշ բան, որ մարդ կարող է հարգալից վերաբերվել իր ծնողներին, այսինքն՝ հնարավորինս հոգ տանել, նրանց չկոպտել, չվիրավորել, աշխատել ցավ չպատճառել՝ գիտակցելով, որ իր ծնողներն են, բայց կարող է էդ ամենով հանդերձ՝ միաժամանակ ներքուստ առանձնապես հարգանք չտածել նրանց նկատմամբ՝ ինչ–ինչ պատճառներով, օրինակ՝ որովհետև անազնիվ են, ընդունակ են ինչ–որ խարդախությունների, խառնակչությունների և այլն։ Բնական է, որ նման բաները, եթե տվյալ մարդու արժեհամակարգում անընդունելի բաներ են, կարող են լուրջ հիմք հանդիսանալ մարդու նկատմամբ հարգանքը կորցնելու համար՝ անկախ նրանից՝ տվյալ մարդն իր ծնողն է, հարևանը, թե ուրիշ մեկը։ Չգիտեմ, իմ խորին համոզմամբ, հարգանքն, ի տարբերություն սիրո, ամեն դեպքում օբյեկտիվ երևույթ է, այսինքն՝ պիտի հիմնավորված ու պատճառաբանված լինի. օդից հարգանք չի լինում։ Էլի եմ ասում՝ չխառնել հարգալից վերաբերմունք ցուց տալու հետ. դրանք տարբեր բաներ են։ Այլ կերպ ասած՝ հարգանքը գնահատական է՝ լինի արտահայտված, թե չարտահայտված։ Ուղղակի շատ դեպքերում մարդիկ չեն արտահայտում իրենց իսկական գնահատականը ծնողների նկատմամբ՝ համարելով դա անտեղի (ու հնարավոր է, որ որոշ դեպքերում նույնիսկ ճիշտ են անում՝ ինչ–ինչ հանգամանքներից ելնելով (դա լրիվ այլ հարց է), բայց դրանից իրենց ներսում ունեցած գնահատականը չի փոխվում), ու կողքից կարող է հարգանքի պատրանք ստեղծվել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.08.2010, 02:12:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.08.2010), E-la Via (04.08.2010), Inana (04.08.2010), lili-4 (04.08.2010), VisTolog (04.08.2010)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղ «Դեդուկցիա». գուշակիր, թե ինչպիսին եմ ես
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 298
    Վերջինը: 21.10.2014, 02:56
  2. Քեզ կսիրեմ, ինչ էլ լինի...
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 12
    Վերջինը: 08.08.2012, 20:30
  3. Ինչպիսին ես պատկերացնում վերևինիդ արտաքինը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 106
    Վերջինը: 21.04.2011, 11:52
  4. Ինչպիսին կուզենայիք , որ լիներ ձեր ապագա կինը/ամուսինը
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 14
    Վերջինը: 31.08.2010, 11:08
  5. «Ոնց որ հեքիաթ լինի»
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.09.2008, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •