լավն էր....
KiLa (08.07.2010)
KiLa էլի ենք ուզում
KiLa (08.07.2010)
Կարելի է ասել, որ քիչ են եղել պահեր, երբ ինձ այսքան լավ եմ զգացել... շնորհակալություն ինձ պարգևած գեղեցիկ րոպեների համար:
Անչափ շատ կուզեմ կարողանալ բավարարել ձեր ,,պահանջները": Տա աստված սիրելիներս... Առայժմ:
---------- Ավելացվել է՝ 16:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:09 ----------
Ուրախ եմ, որ դուր եկավ հարգելի Ա.ր.փ.ի.: Կշարունակեմ ստեղծագործել, և որ շատ ավելի կարևոր է, կաշխատեմ շատերի սրտից ,,ջուր խմել"... Իսկ ձեզ՝ շնորհակալություն հետևելու և ոգևորելու համար:
Մեր սերն է, որ հնացել է…
Շատերն հիմա սիրո մասին ,,իմացել են'',
Շատերն են, որ սիրո գաղտնիքն ,,հասկացել են'',
Սիրուց անվերջ խոսողները շատացել են,
Բայց դրանից սերը կյանքում քչացել է…
Ինչ որ մի բան սիրո կազմում փչացել է,
Ինչ որ մի բան նրա կյանքից չքացել է,
Շատ կարևոր ինչ որ մի բան հեռացել է,
Ու սերն ինքը դրա մասին մոռացել է:
Սիրող սրտի թաքուն խլիրտն բթացել է,
Հոգու անգին, անկեղծ ֆլիրտն հնացել է…
…Գուցե սուտ է, բամբասանք է…
Անցնող մարդու բարբաջանք է…
Կյանքը ոնց կա, հենց էդպես էլ մնացել է,
Մեր սերն է, որ մեզ հետ անցել, գնացել է…
12.07.2010
Տարօրինակ է, այս վերջերս մտածում էի, որ ինչ որ շատ են բոլորը խոսում սիրո մաիսն, փորձում հասկանալ այն, սահամանումներ տալ, բացատրել, բայց այդքան բառերի մեջ հազվադեպ ենք հանդիպում իսկապես սիրող աչքեր…
Ինչ էի ուզում ասել Kila ջան, երբ կարդացի այս տողերդ, այն զգացողությունն ունեցա, կարծես թե ամփոփել, հստակ ու գեղեցիկ շարադրել ես մտքերս: Շաաատ հավանեցի… Շնորհակալ եմ…
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
E-la Via (12.07.2010)
...******......
Իմ սիրտը հիվանդ է, վիրավոր,
Սերն է միայն այնտեղ զորավոր,
Քեզանից շատ է հեռու...
Չես տեսնի, մի նայիր իզուր:
Իմ տունը փոքր է, անկտուր,
Կիսավեր է այնտեղ շեմ ու դուռ,
Ճռճռում, ինձ է կանչում...
Չես լսի, մի լարվիր իզուր:
Իմ հոգին ավեր է, անխնամ,
Թառամել են այգում վարդ, շուշան...
Նվում է անվերջ, բողոքում...
Չես զգում, հուզվում ես իզուր:
13.07.2010
...միտքս է թույլը
Քո լուսամուտն է, քո վարագույրը,
Աչքերս ոչինչ, միտքս է թույլը...
Վաղուց է արդեն, որ այդ տանը չես,
Բայց քոնն է էլի սենյակի բույրը:
Կարծես այնտեղից չես էլ գնացել,
Ինձ հրաժեշտի խոսքեր չես ասել,
Ու հենց որ սուլեմ դուրս կգաս նորից,
Ճիկ ու վիկ կանես ետ վարագույրից...
Աչքիս առաջ է քո վարագույրը,
Բայց...աչքս ոչինչ.... միտքս է թույլը...
24.07.10
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
E-la Via (24.07.2010), Meme (24.07.2010), My World My Space (24.07.2010), Shah (24.07.2010)
Շնորհակալություն Վորլդ ջան... Գուցե քո նշած ,,ը"-ն իրոք մի քիչ համը հանում է, բայց միտքը արագ վերջացնելու և ,,չձանձխելու" համար այլ տարբերակ չգտա...
Ճիշտն ասած միայն քո դիտողությունից հետո հասկացա, որ ,, ու հենց որ սուլեմ" արտահայտությունը, կարող է ճիշտ չհասկացվել: Սա բոլորովին այն չէ. ,,մի հատ շվցնեմ թե չէ, վռազ բալկոն կթռնի": Այստեղ սուլելով ազդանշանելը կոչված էր տվյալ ժամանակաշրժանը ավելի հստակ ընդգծելու համար: Դա էր նրա նպատակը:
Կրկին անգամ շնորհակալ եմ թե կարդալու և թե կարծիքի համար: Ամենալավ ցանկություններով՝ Կիլա:
Meme (24.07.2010)
Որովհետև ես սուլելով եմ նրան ազդանշան տվել…
Վախենամ թե նա կարդա ու չհասկանա, որ կարդացածը ,,մեր" մասին էր![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ