User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Ուշացած սեր

  1. #1
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշացած սեր

    ՍԻՐՈՒՑ ՉԽՈՍԵՆՔ

    Սիրո մասին մի խոսեք,
    Միտքս խռով է լինում,
    Սիրուց բան չեմ հասկանում,
    Բայց սիրտս է խորովվում…

    Հետո ի?նչ սեր, ինձ ասեք,
    Քսան, երեսուն տարում,
    Հասկանալու համար այն
    Ամբողջ կյանք է պետք լինում:

    Իսկ թե հրաշքով գտնեք
    Ու վառվի այն լուսավոր,
    Վայելելու համար այն
    Երկու կյանք է հարկավոր…

    20.03.09

    ,,ՊԱՏԻԺ”

    Թավ անտառում կա մի բացատ
    Ուր գիշերով
    Մեգն է տիրում մառախլապատ…

    Մշուշում այդ
    Անդավաճան ու անթափանց,
    Հանդիպում ենք
    Ամեն գիշեր անէացած,
    Ուրախ իրար գիրկ ենք ընկնում
    Մենք անհամբեր
    Ու ողջ գիշերն զգում հաճույք
    Ապրում ենք սեր…

    Թավ անտառում կա մի բացատ
    Ուր գիշերով
    Սերն է տիրում ամենակալ…

    Բայց առավոտ,
    Երբ հալվում է մշուշը այդ,
    Ցնդում ենք մենք
    Աներևույթ ու աննկատ,
    Իսկ մեր ապրած
    Խինդ ու սերը թարմը շաղով
    Ողողում է
    Շուրջ բոլորը անուշ ցողով:

    Թավ անտառում թաց մի արոտ,
    Ուր առավոտ
    Սերն է բուրում աներևույթ…

    Ողջ օրն այնտեղ եղնիկ այծյամ,
    Հոտոտում են
    Արոտը այդ սիրով ցողված.
    Համտեսում են
    Հանդիպումի երջանկություն,
    Ճաշակում են
    Նաև կսկիծ, բաժանություն…

    Թավ անտառում թաց մի արոտ.
    Սերը այնտեղ տխուր ոռնում
    Ու ողջ օրը լաց է լինում թավագլոր…

    03.01.09

    ***** ***** ****

    Սրտիցս կախված մի բեռ եմ տանում,
    Ամբողջ ժամանակ
    Մի թաքուն տանջանք, գողտրիկ երազանք,
    Որն ոչ դեն գցել, ո’չ, պահել եմ ուզում…
    Սրտիս մեջ թաքցրած մի ցավ եմ տանում…

    10.09.08

    **** **** ****

    Վարագույրը կիսաբաց էր
    Կիսատ էր և իմ հոգին,
    Կիսատ էի տեսնում ես քեզ
    Ու կիսատ էր սիրտը իմ…

    Հիմա փակվեց վարագույրը,
    Կիսատներս էլ չկան,
    Հիվանդ սիրտս և իմ հոգին
    Վարագույրի ետն անցան:

    18.04.09

    ՀՐԱԺԵՇՏ

    Գիշերն հրաժեշտի արցունքը աչքին
    Տխուր նայում էր թաքնված զույգին,
    Քամին սստվել, ծպտուն չէր հանում,
    Տերևները լուռ ականջ էին դնում:

    Նրանք պահվել էին գիշերվա ծոցում
    Ու նրանց սրտում մրմուռն էր բոցում,
    Խոսքերը հուշիկ հեկում հեկեկում
    Արցունքի համար ճամփա էին բացում:

    Սերն էր երկյուղած , կամաց կծկվում,
    Ախ, բաժանումից ոնց էր վախենում,
    Մեկ թնկթնկում էր մեկ էլ թպրտում
    Դրա մասին հեչ լսել չէր ուզում…

    Գիշերը տխուր, աչքերը ուռած,
    Փեշերն էր կծկում ամենուր սփռած,
    Քամին շնկշնկում քամին թնկթնկում
    Տերևներն իրենց լսածն էին պատմում:

    14.03.09

    ,,ԽԱԼԱԹԸ”

    Հեռու, խավար մշուշից
    Անդեմ երազ եմ տեսնում,
    Ոնց լուսինն ամպի տակից`,
    Ճերմակ խալաթ եմ տեսնում:

    Հեռվից` բուրում է քնքուշ,
    Նրան ծանոթ եմ տեսնում,
    Կոճակն աչքով է անում
    Աչքս այնտեղ եմ տեսնում:

    Ծալծլվում է, ,,ճիկրակում”,
    Սիրտս զարկած եմ տեսնում,
    Քիչ ծալվում է փեշը վեր`,
    Հոգիս հալված եմ տեսնում…

    14.03.09

    ՆՈՐԻՑ ԻՄՆ ԷԻՐ

    Այսօր գիշերը նորից հյուր էիր,
    Ու կրկին ինձ հետ, նորից իմն էիր,
    Ամբողջ հմայքով ամբողջ հրայրքով
    Էլի ինձ մոտ ու իմ սիրունն էիր:

    …Բաց էր իմ առաջ հրաշքի ուղին,
    Հեծնել էի ցնոր կապույտ նժույգ ձին,
    Ու թավալ տալով քո փափուկ գրկում
    Հրճվում էի ես ինչպես նորածին…

    Գիշերը ամբողջ նորից իմն էիր,
    Առավոտ էլի շատ հեռու էիր…
    Ինչպես մի լքված, քաղցած նորածին`
    Աղիողորմ է լալիս իմ հոգին:

    15.03.09

    ***** ***** *****

    Թե հանկարծ լսես մի անուշիկ ձայն,
    Որն արձագանք է գտնում քո ներսում,
    Թե հանկարծ զգաս, որ այդ ձայնի հետ
    Սիրտդ իր տեղից պոկվել է ուզում,
    Ուրեմն իմացիր իմ լավ բարեկամ.
    Դեռ արժե ապրել…. Թեկուզ խավարում…
    27.04.09

    **** **** ****

    ՆՈՐԻՑ ԴՈՒ

    Նորից գիշեր է ու նորից արթուն,
    Քունս չի տանում…
    Ինչ հիմար միտք կա հիմա է ծնվում:

    Ուզում եմ ելնեմ ինչ որ հրաշքով
    Քո դուռը հասնեմ, քո տունը մտնեմ,
    Քո առաջ ծնկեմ, մանկան պես բացվեմ…
    Ու ինչեր կասեմ…

    Ծաղկած բալենուց կույս ու սպիտակ,`
    Մոր կաթի նման կանչող ու արձակ`,
    Գիրկդ ընկնեմ, կրծքովդ փարվեմ.
    Երկար թաքցրած, սիրտս քրքրած
    Անթաղ վշտերից ես ինձ ազատեմ…

    Նուշի ծաղկի պես շոյող ու անուշ`,
    Անուրջի նման թափանցիկ ու նուշ`
    Երեսիդ նայեմ, հայացքիդ հարվեմ.
    Վերքերս հալեմ, ցավերս մաշեմ,
    Մրմուռս թափեմ ու հոգիս բուժեմ…

    Մեղրից քաղցր , երազից փափուկ`,
    Մյուռոնաջրի ավազանի պես
    Սուրբ նաև մաքուր`, ծոցդ ընկղմվեմ.
    Մարմինս տաշող, ուղեղս մաշող,
    Կիրք ու բորբոքի այս մաղձը թափեմ,
    Անձս ազատեմ…

    Քունս չի տանում…
    Ինչ հիմար միտք կա հիմա է ծնվում:
    Բայց ամեն միտք չէ, որ գործ է դառնում:

    Լավ է ես գնամ էն ,,անտակ ձորը”,
    ,,Չարքի” ձեռքերին լցնեմ ,,իմ ջուրը”,
    Թափառեմ էնտեղ, ուղեղս շաղ տամ,
    ,,Սատանից” առնեմ ,,իմ աչքի յուղը”…

    04.03.09



    ***** ***** ******

    Ես սիրո մասին շատ քիչ եմ խոսում
    Եվ իմ խոսքերով քո ունկը շոյում…
    Իմ սիրո վրա դու չես կասկածում,
    Գիտես, որ քոնն եմ և քեզ եմ սիրում,
    Բայց նորից-նորից ականջներիդ մեջ
    Դատարկ զնգոցը իրենն է ասում…

    21.08.09

    ,,ՇՆՈՒԹՅՈՒ?Ն”, ԹԵ?...

    Իմ, քո արածը, չէ, լրբություն չէր,
    Մեր արածը ոչ, հեչ ,,շնություն” չէր,
    Դա հենց իմ ներսում, նաև քո ներսում
    Մոլորված սիրո ուշացած կանչն էր…

    …Երբ հանդիպում են երկու անծանոթ
    Ու հանկարծ իրար գտնում են ծանոթ,
    Երբ հենց կես խոսքից իրար հասկանում
    Ու երկար բարակ չեն բացատրվում,
    Երբ իրենց ներսում մեկը մյուսի
    Սրտի զարկերն են զգում ու լսում,
    Ու երբ միամիտ կամ պատահական
    Հոգին է երգում ու լռում լեզուն…
    Այստեղ չկա և ոչ մի շնություն:
    Ավելին կասեմ.
    Եղել է ու կա անհրաժեշտություն…

    23.04.09

    ***** ***** *****

    Խնկի նման անուշ հոտիդ եմ կարոտ,
    Նորից ներվելու ցանկություն ունեմ:
    Մի սուրբ ավազան հայացքիդ կարոտ
    Նորից կնքվելու կարիքը ունեմ…

    Մաքուր ու կնքված գիրկդ ընկնելու
    Սպասման ահ ու երկյուղը ունեմ…


    ԻՆՉՈՒ? ՉԱՍԱՑԻՐ…

    Բայց դու չասացիր, որ վերադառնամ…

    Օրը պարզից էլ ավելի պարզ էր,
    Երկինքն ամպերից լրիվ ազատ էր,
    Չկար անձրև, չկար շաղ, եղյամ…
    Բայց դու չասացիր, որ վերադառնամ:
    Ասացիր միայն. ,,Շնորհակալություն”…

    Որախ ժպիտն էր աչքերիդ սառել,
    Դեմքդ գոհության հմայքն էր առել,
    Ծփում էր շուրջդ մի կայտառություն…
    Ու դու ասացիր. ,,Շնորհակալություն”:

    Սակայն չասացիր, որ վերադառնամ,
    Թողեցիր, որ ես ինքս հասկանամ,
    Ինքս մտածեմ, ինքս որոշեմ,
    Ետ դառնամ նորից ու գիրկդ վազեմ…

    Շատ մտածեցի, շատ երազեցի,
    Սակայն ետ դառնալ էլ չզորեցի…
    Ի?նչ անեմ, ինչպե?ս ես քեզ մոռանամ,
    Ինչո?ւ չասացիր, որ վերադառնամ…

    28.04.09

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.08.2011), E-la Via (16.04.2010), Gayl (09.03.2010), keyboard (05.03.2010), Մարկիզ (06.03.2010)

  3. #2
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Հարգելի ԿիԼա: Երևի ճիշտ է բանաստեղծությունները առանձին- առանձին տեղադրելը, այդպես հեշտանում է կարծիք գրելը: Այս շարքում մի քանիսն ինձ հոգեհարազատ էին: Ընդհանրապես, իմ կարծիքով, լավ բանաստեղծությունը միայն սրտից կարող է «ծնվել», գլխից «ծնվողների» համար գրականության այլ ժանրեր կան:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (29.06.2010)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Թույլ, անհրապույր, անհետաքրքիր, ոչ մի զգացմունք չառաջացնող տողեր են:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (16.04.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Բարև հարգելի Արևածագ, ի միջայլոց ազդեցիկ ծածկանուն է: Շնորհակալություն, որ կարդում եք իմ հնաբույր և գուցե միայն ինձ պետք
    ստեղծագործությունները: Իսկ դրանք, այսպես ասած խմբավորելը, ինձ միշտ էլ կարևոր է թվացել: Եթե ոչ շատերը, ապա գոնե սիրայինը պետք է առանձին ներկայացվի:

  8. #5
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Թույլ, անհրապույր, անհետաքրքիր, ոչ մի զգացմունք չառաջացնող տողեր են:

    Չեմ զարմանա եթե մի օր
    Ճամփես կտրի անթև մի լոր...
    Ու ճախրելու հար փորձերից
    Լինի հոգնած ու քրտնաթոր:

  9. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Իսկ ինձ՝ քյավթառիս (), շատ հրապուրիչ թվացին բանաստեղծությունները: Հիշեցի ջահել օրերս…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (29.06.2010)

  11. #7
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Մեծարգո Մարկիզ, դուք այդքան էլ ծեր չեք թվում ինձ: Ձեր եռանդին շատ երիտասարդներ կնախանձեն...
    Շնորհակալություն....

  12. #8
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    KiLa: Մերօրյա հղփացած ընթերցողը անօրինակ ու իրարամերժ տողերի է ծարավ: Այնպես որ, անակնկալի չգաք, եթե Ձեր սրբության սրբոցի գրավոր խոսքը չընկալվի: Սա,գուցե Դուք չըմբնեք, կամ Ձեր ամպլուայից դուրս է, բայց, օրինակ, Դավիթ Հովհաննեսը /և այլք/ գիտի «ինչ է ուզում հասարակությունը»…և մատուցում է:
    Իհարկե, միջակության սահմանը չհատող բանաստեղծություններ են, սակայն այն, որ Ստեղծագործություններ են՝ հարգանքով եմ վերաբերվում:

    Իսկ այս տողերը /թեկուզ և անմշակ, թեկուզ և խախտված տաղաչափությամբ/ խորություն ունեն, ինչ-որ հայկականություն է բյուրեղացած:
    Խնկի նման անուշ հոտիդ եմ կարոտ,
    Նորից ներվելու ցանկություն ունեմ:
    Մի սուրբ ավազան հայացքիդ կարոտ
    Նորից կնքվելու կարիքը ունեմ…

    Մաքուր ու կնքված գիրկդ ընկնելու
    Սպասման ահ ու երկյուղը ունեմ…
    Ամենայն բարիք Ձեզ…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.08.2011), KiLa (29.06.2010)

  14. #9
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Շնորհակալություն կարդալու և անկեղծ գնահատականի համար...
    Եթե անկեղծանանք, կասեմ, որ գնահատականը՝, որը տվեցիք ինձ, հեռու էր լավագույնը լինելուց, բայց այն ինձ լիցքավորեց միայն դրական լիցքերով ու ներշնչեց հարգանք ձեր անձի նկատմամբ… Առայժմ...

  15. #10
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Պատուհանի առաջ

    Հիշում եմ ձեր փողոցը հին
    Ու ձեր տունն է աչքիս առաջ,
    Սենյակի լայն պատուհանից
    Ծիկրակող քո աչքերը թաց:

    Վարագույրն էր ցնցվում, դողում,
    Հեծկլտում, սնկռտում էր կամաց,
    Ասես մեծ մի թաշկինակ էր այն
    Քո սևուկ աչուկների դիմաց:

    Ձեր տանը հյուրեր կային,
    Սիրտդ էր անչափ հուզված,
    Այնտեղ քեզ էին ,,պսակում",
    Իսկ դու պատուհանի առաջ...

    11.02.09

    Թե լինեյիր...

    Հիշում եմ մեր այգու լճակը,
    Լճակի վրա մի նավակ,
    Թիում է մի տղա նավակը,
    Իսկ դու կողքին ես նստած:

    Լողում է թեթև նավակը,
    Հանգիստ սահում է առաջ,
    Քեզ հետ պատրաստ է տղեկը
    Լեռներին գնալ ընդառաջ…

    Անցել են վաղուց տարիները,
    Չկա ոչ այգի, ոչ լճակ,
    Իսկ այն տղայի նավակը
    Մնացել է այդպես էլ կանգնած…

    Դժվար է մենակ թիելը,
    Բազուկները հոգնած են, մաշված,
    Բայց թե դու լինեյիր քո տեղում՝
    Կգնար լեռներին ընդառաջ...

    14.02.09

    Ծուռ ծառի մոտ

    Էլի մեր թաղն է
    Էն մեծ ծուռ ծառն է,
    Ու ես հենված եմ
    Նորից ծուռ ծառին...

    Հեռվից գալիս ես,
    Քայլում ճեմում ես,
    Գալիս ես անցնես
    Ծուռ ծառի մոտից…

    Նորից նայում եմ
    Ներսս վառվում է.
    ,,Ես քեզ սիրում եմ",
    Ուզում եմ ասել...

    Ուրախ ժպտուն ես,
    Զվարթ խնդուն ես,
    Թեթև սահում ես
    Ծուռ ծառի մոտից…

    Ախ հոգիս թաց է,
    Անհույս լքվախ է.
    Տխուր հենված եմ
    Նորից ծուռ ծառին...

    03.02.09

    ,,Իմ երազը"

    Փափուկ ինչպես քուլա ամպիկ,
    Տաքուկ ինչպես արև շողիկ,
    Շոյող լույսի նման անուշ
    Երազն է իմ թևում զգույշ:

    Նայում է ինձ նա երկնքից,
    Աչքով անում ամպի տակից,
    Սահքով թեթև սենյակ մտնում
    Ու քնքշությամբ ինձ է հպվում:

    Ամոթագեղ ու ահեդող
    Գրկում է ինձ հուշ երկյուղով,
    Մոռացումի թմբիր բերում
    Ու իմ հոգում սեր բուրվառում...

    22.03.09

    ***********
    *********
    Գիշերը հանգիստ ու մեղմ էր,
    Երկինքը պարզկա ու ջերմ էր,
    Ծառերը հով էին անում
    Տերևներն հովի հետ խաղում:

    Նստած էին երկուսը այգում,
    Երկուսն էլ շշուկով էին խոսում,
    Շշուկները դողդոջ, կցկտուր
    Շշուկից արցունքն էր շողում...

    Գիշերը հանգիստ էր ու մեղմ,
    Երկինքը լուսնկա ու ջերմ,
    Շրջում էր մեկը այգում,
    Խոտերին արցունքն էր ցողվում…

    11.02.09

    Գիշերը նորից...

    Գիշերը նորից լուսինը վառեց,
    Նորից երկինքը աստղերով կապեց,
    Գիշերը նորից անդարձ անցյալից
    Ինձ համար քնքուշ հուշերը բերեց…

    Աստված իմ, ի՞նչ է ինձ բեմադրում.
    Լուսնից էլ լուսնյակ դեմք ցուցադրում,
    Աստղի պես անհաս, աստղից էլ շողուն
    Մի լույս պատկեր է երևույթ լինում...

    Երազից թեթև, երազից անուշ,
    Մոմի պես փափուկ, խեժի պես կպչուն,
    Բայց ինչքան էլ ինձ հարազատ թվում
    Գիտեմ, կհալվի խավար մշուշում...

    ...Գիշերը նորից հոգիս է հանում...

    02.02.09

    Քեզ հետ

    Քեզ հետ գարուն է իմ ներսում,
    Փթթում է ամեն ինչ, ծաղկում ,
    Հեշտանքի զովերն են իմ ներսում
    Ու խենթ օրերի սպասում:


    Արբունք է քեզ հետ իմ ներսում,
    Ժպիտդ է շարունակ ծաղկում,
    Իսկ ծիծաղդ զնգուն ու կարկաչ
    Իմ ներսում թմբուկ է զարկում…

    Քեզ հետ իմ ներսում լույսեր են,
    Իմ ներսում տաք է ու փափուկ,
    Հուսեր են քեզ հետ իմ ներսում
    Ու չկա ոչ մաղձ ոչ տաղտուկ:

    Հավատ կա քեզ հետ իմ ներսում,
    Հույսերը լույսեր են վառում,
    Լույսերը ճչան ու ճերմակ
    Գալիքի մասին են ճառում:

    Քեզ հետ լցված է ներսը իմ,
    Աղբյուրներ կան այնտեղ բազում,
    Եվ դայլայլ և բուրմունք անմեկին
    Եվ սիրո գողտրիկ մի անկյուն...

    19.10.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 09.03.2010, 02:19:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.08.2011), Gayl (09.03.2010), Nadine (04.05.2010), Մարկիզ (10.04.2010)

  17. #11
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Փոքրիկ թռիչք

    Հոգիս ինձանից խռովել
    Դեպի մանկություն է գնում,
    Չեմ ուզում տեսնել, հիշել,
    Իսկ նա իրենն է պնդում…

    Մի փոքրիկ տղեկ եմ տեսնում
    Ինքն իր մեջ ամփոփ, պարփակված,
    Անըհդհատ կարդում է կարդում
    Հեքիաթի աշխարհով հիացած:

    Իսկ հետո մի փոքրիկ պատանի
    Ամոթխած, լռակյաց, բայց հպարտ,
    Հեքիաթի իր երազն է փնտրում
    Այդ ,,նոր աշխարհով” զարմացած:

    Փոքրիկը արդեն պատանի,
    Նորանոր գրքեր է կարդում,
    Բայց երազն իր թաքուն փայփայած
    Շարունակ փնտրում է, փնտրում:

    Եվ մի օր գտնում է նրան,
    Երազն իր մանրիկ ու սիրուն,
    Սրտիկը զարկում է արագ,
    Երեսը` կաս-կարմիր կտրում:

    Մարմնով մի դող է անցնում.
    Նման չէ ոչ սրան ոչ նրան,
    ,,Ամեն մարդ իր ձևով է սիրում”,
    Քաջ գիտի արդեն մեր տղան:

    Երջանիկ է տղան ու հպարտ
    Աշխարհը կարծես իրենն է…
    Երազը մարմին է առնում
    Իր հեքիաթ` փոքրիկ աշխարհում:

    24.09.08


    …,,Զավզակ” եմ…

    Իմ խոսելուն դու մի նայիր,
    Շատախոս եմ, մի քիչ զավզակ,
    Ինչից ասես ես կխոսեմ,
    Գլուխդ կտանեմ շարունակ:

    Կխոսեմ աշխարհի դարդերից,
    Գեղեցիկ կամ տգեղ բարքերից,
    Կպատմեմ ուրիշների սերը`
    Կողպամ հենց նրանց վերքերից…

    Մի նայիր խոսելուս, զավզակ եմ,
    Կխոսեմ մեզ անպետք բաներից,
    Բայց սրտիս ուզած երկու խոսքն
    Դուրս չի գա իմ ամոթ բերանից:

    11.02.09


    *******************
    ****************
    Անտառից դուրս ելավ մութը
    Դաշտերի լույսն է փախել,
    Ուզում եմ ձայն տալ յարիս
    Լեզուս ,,թլոշն” է կապել:

    Հեռվից գալիս է զովը
    Քարերի գոլն է փախել,
    Սիրտն իմ ծեր ու հոգնած
    Անճաք սառույցն է կապել:

    …Ճերմակն է իջել գլխիս
    Հոգիս եղյամ է հագել,
    Սիրո հուշերն իմ քնքուշ
    Վաղուց մամուռն է թաղել…

    29.01.09



    Սուսիկ-Փուսիկ

    Սարից իջնող մի մեղմ հովիկ
    Իր հետ բերեց մի զույգ պաչիկ,
    Սարի փեշին տեսավ կանգնած
    Թելիկ-մելիկ չամիչ աղջիկ:

    _ Սուսիկ-Փուսիկ շատախոսիկ
    Արի քեզ տամ մի զուգ պաչիկ,
    Թող կարմրեն թուշիկներդ
    Ու ոլորվեն աչիկներդ…

    Կարմրում են թուշիկները,
    Խոնարհվում են աչիկները,
    ,,Չաշմիշ-մաշմիշ” ձև է անում
    Թե իբրև տես, պաչ չի ուզում:

    _ Քամու պաչը իմ պետքը չի,
    Իմ ուզածը էդ պաչը չի,
    Թե ունես ջերմ վառման շողիկ
    Սրտիս համար բեր մի փոքրիկ:

    Սարեր ընկած մի մեղմ հովիկ
    Քար է լիզում վառման շողիկ,
    Առած շողեր, առած արև
    Ետ է շտապում…որ տա բարև…

    Պաչիկները շաղ է տալիս,
    Էն աղջիկը լող է տալիս,
    Կարմրում են թուշիկները…
    Ոնց են փայլում աչիկները:

    09.03.09


    Առու-մառու

    Փշուր-մշուր, քչի-փչով,
    Աչքկապուկով, մաս-մասունքով,
    Մի առվակ է վազում թաքուն
    Ձորամեջի քարի տակով:

    Քամին նեղված շոգ ու մոգից
    Ձորի մեջ է մտնում նորից,
    Ո հևալով, շունչը կտրած
    Զով է ուզում պաղ առվակից.

    _ Այ դու թելիկ-մելիկ աղջիկ,
    Այ դու ուլունք-մուլունք աչիկ,
    Ո?ր քարի մոտ ճամփեդ պահեմ,
    Որ տաս դու ինձ զուլալ պաչիկ:

    Թաքուն-մաքուն քչփչում է,
    Օտար աչքից ամաչում է,
    Խոխոջ-մոխոջ ոլորվելով
    Քարերի տակ թաքնվում է.

    _ Օտար մեկին մոտ չեմ գալիս,
    Ամեն քամու պաչ չեմ տալիս,
    Ես արևից վախենում եմ,
    Քարի տակից դուրս չեմ գալիս:

    _ Ուրեմն նստեմ ծառի հովին,
    Էն մեծ քարի հետի զովին,
    Թե ինձ չտաս մի պաղ պաչիկ
    Սիրտս կանես բզիկ-բզիկ:

    …Քամին փախած շոգ ու մոգից
    Ծառի տակ է մտել նորից,
    Ու հևալով, շունչը կտրած
    Ջուր է խմում քարի տակից…

    02.03.09


    Տարիներս

    Նորից առաջս ելել
    Նորից շորոր ես անում,
    Խաս-նազանքդ ծախելով
    Էլի հոգիս ես հանում:

    Նորից կարմիր եմ կտրել
    Քեզ թաքուն եմ նայում,
    Բերանս ջուր եմ առել
    Մտքումս եմ ասում:

    …Գալիս անց ես կենում
    Հին հուշերիս մոտով,
    Տարիներս եմ հաշվում
    Քո բուրմունքի հոտով…

    12.03.09

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.04.2010), Nadine (24.03.2010), Մարկիզ (10.04.2010)

  19. #12
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Երազս

    Արծաթի մեջ լիալուսնի,
    Ճերմակի մեջ նրա լույսի,
    Թափառում է նա գիշերով
    Ու վառ պահում շողը հույսի:

    Առավոտվա գրկի մեջ բաց,
    Շաղ ու ցողով խոնավ ու թաց,
    Կարոտ աչքս թացով անում
    Ու չքվում է չհագեցած:

    ...Հուշերիս մեջ չոր ու տաքուկ
    Ինչպես կատվի փոքրիկ ձագուկ,
    Օտար աչքից նա կուչ եկել
    Ու ապրում է չոր ու փափուկ…

    15.02.10


    ,,Աշունս"


    Կյանքս թիթեռի նման
    Ծաղկից ծաղիկ էր թռնում,
    Ես էլ նրա ետևից
    Նեկտարով էի շաղախվում…

    Եկավ աշուն ցրտաշունչ
    Ծաղիկները թոշնեցին,
    Իմ ,,թիթեռին" շիվարած
    Ցուրտ ու տխուր թողեցին:

    Դողդողալով թռչկոտում
    Էլի ծաղիկ է փնտրում,
    Ես էլ նրա ետևից
    Եղյամով եմ թաթախվում...

    16.03.09

    Ինչեր թողեցի

    Տարիներիս մեջ ինչե՞ր թողեցի…

    Կայծեր ցանեցի, կրակ մանեցի,
    Վառ ճառագայթներ անվերջ մաղեցի,
    Քնքուշ շողերը բոցից ջոկելով,
    Ու սիրո պոռթկումն կրքից զատելով
    Հոգուս տաճարում սեր բուրվառեցի…
    Իսկ հետո ամենն այնտեղ թողեցի:

    Տարիներիս մեջ քեզ էլ թողեցի…

    Քո սուրբ պատկերը զգույշ խազեցի,
    Տառապ հոգուս մեջ ես այն քաշեցի,
    Անուշ գույներով ներկ ու նախշեցի,
    Քո լույս մարմինը հղկել հունցելով
    Իմ մատներով քեզ նոր շունչ տվեցի…
    Բայց ինչպես հարկն է չվայելեցի:

    Տարիներիս մեջ ես ի՞նչ թողեցի…

    Տարիներիս մեջ ես ինձ թողեցի,
    Ասեմ ավելին, ես ինձ հողեցի,
    Հազար մի փորձանք գլխիս բերեցի,
    Անմեղ բոցերով, ամլիկ շողերով
    Սիրո հրեղեն օրեր թաղեցի…
    Ես իմ արածից լուրջ փոշմանեցի:

    25.12.09
    Վերջին խմբագրող՝ KiLa: 24.03.2010, 17:55:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (24.03.2010), Դեկադա (24.03.2010), Կաթիլ (24.03.2010)

  21. #13
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    Գեղեցիկ Ժ-ին

    ...Լոկ մեկ անգամ ես քեզ դիպա,
    Գիշերային խարույկի շուրջն...

    Փայտը այնտեղ հուր ճարճատում,
    Դեղին բոցը փայլատակում,
    Ու փայտի հետ խարույկի մեջ
    Վառվում էր մեր տարիքը շեջ:

    Մի քիչ ցրտեց... Կամ ինձ թվաց...

    Ու մարզական իմ հագուստով՝
    Անհամարձակ ու ամոթով,
    Ուզեցի ես մեջքդ ծածկել:
    Ե՞ս ուզեցի, թե՞ միամիտ
    Ձեռքս դիպավ պարանոցիդ...
    Ներսս բոցվեց այդ հպումից:

    Շփումը այդ քեզ էլ այրեց,
    Ու մի պահ անց՝
    Կրկնումի անուշ հույսով՝
    Պիջակը այդ ուսերիցդ
    Ներքև սահեց:

    Արժե՞ր նորից մեջքդ ծածկել
    Ու հրայրքին դիմակայել.
    Երկուսիս մեջ կիրքն այդ պահին
    Եփ էր գալիս
    Եվ մոտ էինք երկուսով էլ
    Մեծ սխալին...

    Չէ, սիրելիս,
    Արժեր այդժամ մի քիչ մրսել,
    Քան թե հետո՝
    Մեր ողջ կյանքում ,,ցուրտն" այդ հիշել…

    03.11.08

    Սիրելի Գ-ին

    Թիթիզ աղջիկ, բերանդ միշտ ,,բաց" էր,
    Զրնգուն ծիծաղը քեզնից անպակաս էր,
    Աչք-հոնքդ սև-թուր, ՝ նետ աղեղ էին,
    Հարվածները դիպուկ, միշտ տեղին էին...

    Գալիս էին հերթով ,,թիրախ" դարձածները,
    Խնդրում քեզանից իրենց ,,փոքրիկ" սերը,
    Ծիծաղում էիր, ծաղրում,վռնդում էիր նրանց,
    Թե. ,,Չէ, բանակում ընկեր ունեմ սիրած...":

    Ասեմ, որ նիզակներդ իմ սրտին էլ դիպան,
    Բայց դու այդ մասին այդպես էլ չիմացար,
    Լավ գիտեյի, բանակում ոչ մի սիրած չկար,
    Բայց թիթիզ աղջիկ էիր...ի՞նչ իմանաս...

    03.11.08


    Իմ չսկսված սեր...

    Գուցե, գուցե ինձ ներել ես վաղուց,
    Սակայն ինքս ինձ՝ չեմ կարողանում,
    Մեծ մեղքի նման հետևում է ինձ
    Փոքր, գուցե մեծ ,,չարությունը" իմ:

    Ներիր ինձ քույր իմ, ներիր ինձ նորից,
    Նոր եմ հասկանում զատում ամեն ինչ.
    Դու մաքուր էիր, անկեղծ, իրական...
    Ես՝, մեծամիտ էի ու ինքնահավան:

    ...Ինչ ասում էի հավատում էիր,
    Միամտությանդ վրա ծիծաղում էի,
    Վիրավորվում էիր՝, երբ քեզ ծաղրում էի,
    Բայց շուտ էլ ներում՝, թե խնդրում էի:

    Գիտեմ, ներել ես դու ինձ շատ վաղուց...
    Սակայն ինքս ինձ՝ չեմ կարողանում:

    03.11.08
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (21.04.2010)

  23. #14
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուշացած սեր

    *******
    **********


    Եղնիկի նմամ մի կարոտ
    Ապրում է իմ ներսում թաքուն,
    Մնչում է հաճախ նա տաքուկ
    Ու լիզում աչքերս անքուն:

    Դող-դող է, դողդոջ է, ահ է,
    Պահվում է հոգուս թավուտում,
    Եվ շունչն է նրա գոլ ու տաք,
    Որ սնում է երազս արթուն…

    29.03.10

    Փնտրում եմ էլի...

    Կորցնելը հեշտ է
    Ու ես կորցրի…
    Գտնելն է դժվար,
    Փնտրում եմ էլի…

    Փնտրում եմ հոգնած ճամփեքի վրա
    Ու հանգստացող ծառուղիներում,
    Շնչահեղձ լինող մայթերի վրա
    Ու քրտնահոտ փակուղիներում…

    Փնտրում ամենուր ու ամենուրեք
    Միայն թե գտնեմ …
    Թե պետք է անգամ գետինը մտնեմ:

    Թե դու անգինս, կյանքի այն կողմն ես`
    Կուզեմ, որ հասնեմ,
    Կուզեմ, որ լինենք ընդմիշտ իրար հետ,
    Թե լինես նույնիսկ գեհենում կրակ
    Ես չեմ դառնա ետ,
    Քանզի կորցնելը հեշտ է ավելի
    Ու ես կորցրի,
    Գտնելն է դժվար…
    Փնտրում եմ էլի:

    09.04.10





    Թվում է…

    Թվում է անցար, թվում է չկաս
    Ու չի էլ եղել քո մոմե դեմքը,
    Թվում է անուրջ, թվում է երազ
    Եվ իրական չէր մեր սիրո երգը…

    Բայց երբ գիշեր է, լուսինը վեր է,
    Թվում է կա դեռ մեր մեծ բաղձանքը,
    Թվում է դեռ կաս, թվում է կգաս
    Ու կվայելենք մենք դեռ մեր կյանքը:

    05.04.10
    Վերջին խմբագրող՝ KiLa: 10.04.2010, 21:29:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (10.04.2010), My World My Space (10.04.2010), Nadine (04.05.2010), Արևածագ (16.04.2010), Մարկիզ (10.04.2010)

  25. #15
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև, ես եմ...

    Բարև, ես եմ…
    Կենդանի եմ, տես ես ողջ եմ…

    Ի՞նչ ես խոսե’լ, ի՞նչ ես ասե’լ,
    Ես այդպիսի բան չեմ լսել:
    Չէ, չեմ լսել, թե ասել ես,
    Որ էլ չգամ,
    Որ էլ երբեք քեզ ձայն չտամ:
    Ես չեմ լսել, թե ասել ես,
    Որ քո կյանքում ես էլ չկամ…

    Իջի’ր, շուտ-շուտ, սպասում են…
    Չմոռանամ նաև ասել,
    Որ պուրակի
    Ծանոթ ծառերն բարևում են,
    Որ մայթերը
    Մեր քայլերին կարոտում են,
    Չեն մոռացել, սպասում են:
    Քեզ առաջվա պես սիրում են,
    Եվ մեզ մեկ է,
    Թե ինչքա՞ն ես հիմա փոխվել,
    Թե թոռներդ
    Փեշերիցդ կախ են ընկել…
    Ախ գարուն է:
    Էն թաքնված գոլը էլի եփ է գալիս,
    Ինձ`, պառավիս,
    Ջահելի պես թափ է տալիս…

    Ի՞նչ ես ասում…
    Ես չեմ լսում…
    Չեմ հասկանում ու չգիտեմ…

    Գիտեմ միայն, որ եկել եմ
    Ու հանդիպման
    Մեր ծառի տակ լուռ կանգնել եմ …
    Եվ մտովի ասում եմ քեզ.
    Բարև, ես եմ…

    16.04.10

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.04.2010), CactuSoul (16.04.2010), E-la Via (16.04.2010), Mark Pauler (09.07.2010), My World My Space (16.04.2010), Nadine (04.05.2010), Արևածագ (16.04.2010), Երկնային (04.05.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Խղճի ձայնը` ուշացած…
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.09.2011, 18:20
  2. Ուշացած նամակ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.09.2007, 10:01
  3. Ուշացած թռչուն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.10.2006, 17:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •