User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Ես ժամանակի մեջ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ հարգելիներս...

    Արևը չկա...


    Անձրևն դադարեց,
    Բայց երկինքն էլի դեմքը չի բացում...
    Լալիս է լույսը
    Աչքը ցամաքած պառավի նման,
    Իսկ ստվերները՝
    Ծամածռվում են կոկետուհու պես:

    Չկա արևը...


    Չէ, պետք չէ լացել,
    Ես չեմ ընդունում ոչ լաց ոչ քծնանք,
    Ու չունեմ նաև վաղուց երազանք:
    Ինչ խոսք, կուզեյի
    ,,Նրանց" ստեղծած աշխարհը լքել,
    Հետո, հայելու հակառակ կողմից
    ,,Նրանց" ինքնագոհ երեսին թքել...

    Արևը չկա...
    Բայց մի օր թե գա, պարանի վրա
    Կուզեյի փռել իմ գիշերները,
    Արևին հանել արդեն ծանրացած՝,
    Խոնավ ու աղի նրանց փեշերը:
    Կուզեյի նաև՝
    Արևացնելով մի քիչ զորացնել
    Քնատ ու հիվանդ առավոտները,
    Նաև կուզեյի...
    Չկա արևը...

    Ամպերը գոռոզ տիրակալի պես
    Գահին լայն փռված ներքև են նայում,
    Իսկ այնտեղ վաղուց մատաղի անմեղ
    Գառնուկի նման լույսն է մայում..

    03.07.2010
    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտությու՞ն, թե՞...

    Գրեթե հաղթանակ էր իմ վերջին պարտությունը...
    Լսում էի պարզ. ,,բռավո", ,,բիս", ,,ուռա",
    Թեպետ մահացու էր իմ արած հայտնությունը,
    Բայց հպարտորեն հարվածը տարա:

    Անծանոթ մի սկիզբ էր քո բերած ավարտը,
    Խավար էր շուրջս, չկար ճանապարհ,
    Կոկորդս սեղմում էր վիրավոր հավատը
    Եվ հույսն էր հեկեկում հիվանդ ու անճար:

    Գուցե և դրախտ է քո տված դժոխքը
    Ես պի՛տի այցելեմ հպարտ ու հաստատ,
    Չե՛ս տեսնի իմ դեմքին դու ցավի բողոքը՝
    Եվ մա՛հն էլ չի թվում ուժեղ ու անպարտ:

    Իրոք մահացու էր իմ արած հայտնությունը...
    Բայց հաղթանակ է նաև պարտությունը...

    02.07.2010


    Էս երկուսը շատ հավանեցի,բայց միևնույն ժամանակ ուզում եմ հասկանալ ինչու՞ եք տխուր մեղեդու ներքո գրում,էդքան դառնությունն ու թախիծը որտեղից են հավաքվել,երևի տանջում են,որ դուրս եք հանում,հանգստանալու համար,ճիշտ ե՞մ.......հետաքրքիրա ուրախ բանաստեղծություններ ունեք,թե չեք գրում...
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  2. #2
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Meme-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս երկուսը շատ հավանեցի,բայց միևնույն ժամանակ ուզում եմ հասկանալ ինչու՞ եք տխուր մեղեդու ներքո գրում,էդքան դառնությունն ու թախիծը որտեղից են հավաքվել,երևի տանջում են,որ դուրս եք հանում,հանգստանալու համար,ճիշտ ե՞մ.......հետաքրքիրա ուրախ բանաստեղծություններ ունեք,թե չեք գրում...
    Շնորհակալություն, որ շարունակում եք կարդալ...
    Ճիշտն ասած մի քիչ զարմացած եմ, , որովհետև սիրելի Մեմե, դառնությունն ու թախիծը մեր շուրջը շատ ավելին է քան պետք էր, որ լիներ: Իսկ թե դրանք ինչպե՞ս են հենց իմ շուրջը հավաքվել, չգիտեմ: Երևի ինքս եմ մեղավոր, մագնիսի նման ձգում եմ, հավաքում ,,իմ շուրջը":
    Ձեր ենթադրությունը՝ ավելի քան ճիշտ է: Ինձ հուզող հարցերը, ինձ շրջապատող մարդկանց դժբախտությունը, ողբերգությունը, ինչ-ինչ
    պատճառներով նրանց չստացված կյանքը, խեղաթյուրված ճակատագրերը տանջում են ինձ: Գուցե շատերին սա աբսուրդ թվա, բայց ես իրոք զգում ու ապրում եմ նրանց ցավը: Հաստատ որոշել էի, որ չպետք է գրեմ, բայց երբ զգացի այն թեթևությունը, որը իջնում է վրաս ինչ որ բան թղթին հանձնելուց հետո՝ այլևս հակառակվելը անիմաստ էր: Մի ցավի, կամ ինչ որ մեկի դժբախտության ու ողբերգության մասին մյուսներին իրազեկելը, կարծես դարձավ ինձ համար դրանցից ազատվելու , կամ ինչ որ չափով դրանք թեթևացնելու տարբերակ:
    Ուրախ բանաստեղծություններ չունեմ.

    ...Բայց պոետի
    Բախտը միշտ չէ, որ բերում է,
    Գովալու ժամ
    Միշտ չէ ախար, որ լինում է:
    Ինձ հիշելի ժամանակից
    Պոետը միշտ հառաչում է...

    Լիարժեք ուրախ տրամադրություն ( եթե հաշվի չառնեմ այն շինծու վիճակը, որը քաղաքավարությունից դրդված ի ցույց ենք անում մենք մեր հյուրերին չվիրավորելու համար) գրեթե չեմ ունենում: Եվ հաճախ իմ հոգին էլ շուկշինյան հերոսի նման ,,տոն է երազում", բայց... հենց նրա նման էլ կոտրվում ու ետ է գալիս...

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (20.07.2010), Բիձա (03.01.2011)

  4. #3
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հոգնել եմ

    Սիրտս ահից թպրտում է,
    Երբ հարկ անհարկ խտանում է
    Հարկադրված Կուրությունը…
    Վախենում ու սարսռում եմ,
    Երբ անտեղի աչքերը մեր
    Շղարշում է Մթությունը,
    Դողդողում եմ,երբ շուրջը իմ
    Զնգում է Խուլ-խլությունը:
    Եվ սարսափից քրտնում եմ,
    Երբ անարգել արշավում է՝
    Իրեն կողքից չնկատող,
    Իրեն անչափ խելոք կարծող,
    Մարդությունը միշտ հալածող
    Դրոշ առած Բթությունը…

    Ահից, վախից ու սարսափից
    Ես հոգնել եմ…
    Ե՛ս, որ սրանց միշտ հեգնել եմ,
    Ահ ու դողով ապրողներին
    Միշտ հերքել եմ,
    Այժմ, ցավոք...
    Կոտրվել եմ ու հոգնել եմ:

    Որովհետև
    Համառ է շատ Բթությունը
    Ու կարող է երկա՜ր կռվել,
    Կարող է և անվերջ ծռվել:
    Զորավոր է
    Ու կարող է բանակ կազմել,
    Շատ ճկույն է
    Ու կարող է ծալվել, ճկվել,
    Եվ կպչուն է
    Ու կարող է էլ չպոկվել…

    Ո՞վ կարող է խեղճիս օգնել,
    Ինչպե՞ս անել, որ չհոգնել…

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.07.2010), Meme (22.07.2010), Բիձա (03.01.2011)

  6. #4
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երա՞զ, թե՞ կյանքում...

    Իմ,
    Ոչ մի բանի պետք ու խելառ կայնքում
    Դաժան երազնե՛ր շա՜տ են այցելում...
    Բայց մեկն ինձ բռնել ու բաց չի թողնում:

    Դժոխքում էի իբր երազում.
    Բոլորն ունեյին իրենց ,,բաժինը",
    Կրում էին հլու իրենց պատիժը:

    Մեկը անընդհատ ձեռքերն էր այրում,
    Մյուսը՝ լողանում եռացող ջրում,
    Մեկի ականջն էին անընդհատ եփում
    Մեկն էլ մահից էր անվերջ խուսափում...

    Արված էր նաև իմ դատաստանը,
    Որոշված մեղքիս տխուր վախճանը:
    ,,Վերին" ատյանի չար դատապարտմամբ,
    Իբրև մի պատիժ մեղքերիս քավման
    Պիտի կեղեքեյի սիրտը մայրական:
    Ու պիտի անեյի անվերջ, անընդհատ…

    Ու ես հլու
    Չար ուժերի թելադրանքին,
    Անգիտակից ու մոլեգին
    Տրորում էի մորս սիրտը.
    Կտտում, ճզմում, պատառոտում...
    Վիրավորվում, կծկվում ու արտասվում էր:
    Իսկ երբ հոգնած շունչ էի առնում,
    Նորից նախկին տեսքն ընդունում
    Գորովանքով ինձ էր նայում...

    Թե երազում և թե կյանքում,
    Թշնամուս անգամ սա չեմ կամենում:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.07.2010), Meme (22.07.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Երա՞զ, թե՞ կյանքում...

    Իմ,
    Ոչ մի բանի պետք ու խելառ կայնքում
    Դաժան երազնե՛ր շա՜տ են այցելում...
    Բայց մեկն ինձ բռնել ու բաց չի թողնում:

    Դժոխքում էի իբր երազում.
    Բոլորն ունեյին իրենց ,,բաժինը",
    Կրում էին հլու իրենց պատիժը:

    Մեկը անընդհատ ձեռքերն էր այրում,
    Մյուսը՝ լողանում եռացող ջրում,
    Մեկի ականջն էին անընդհատ եփում
    Մեկն էլ մահից էր անվերջ խուսափում...

    Արված էր նաև իմ դատաստանը,
    Որոշված մեղքիս տխուր վախճանը:
    ,,Վերին" ատյանի չար դատապարտմամբ,
    Իբրև մի պատիժ մեղքերիս քավման
    Պիտի կեղեքեյի սիրտը մայրական:
    Ու պիտի անեյի անվերջ, անընդհատ…

    Ու ես հլու
    Չար ուժերի թելադրանքին,
    Անգիտակից ու մոլեգին
    Տրորում էի մորս սիրտը.
    Կտտում, ճզմում, պատառոտում...
    Վիրավորվում, կծկվում ու արտասվում էր:
    Իսկ երբ հոգնած շունչ էի առնում,
    Նորից նախկին տեսքն ընդունում
    Գորովանքով ինձ էր նայում...

    Թե երազում և թե կյանքում,
    Թշնամուս անգամ սա չեմ կամենում:


    Վերջաբանը ամբողջ վատը կոտրեց ու դեն նետեց,ապրեք շատ լավն էր,սկիզբը մի քիչ վատ զգացի կարդալուց,մտածեցի էլի տխուր,ու վատ կվերջանա....բայց վերջը լավն էր
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (23.07.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ ենք, չէ՞...

    Անգույն ու լուռ, ստվեր ասեմ թե ուրվական,
    Հետևում է ինձ ողջ կյանքում, ամեն վարկյան.
    Հենց ուզում եմ մի բան անել ,,գովքի" արժան,
    Ստիպում է նա ինձ դիմել սուրբ քավարան:

    Շատ հաճախ եմ ես մտածել հենց այն մասին,
    Թե ո՞նց խաբեմ ինձ հետևող այդ ,,լրտեսին",
    Պոկվեմ մի պահ, զգամ ազատ, երանելի,
    Անեմ բաներ, որ մտքիցս պոկ չեն գալի:

    Ախար մարդ ենք, թեպետ ,,հեռու" այս կոչումից,
    Ջերմում է մեր մարմինն անգամ ձյան շփումից...
    Իսկ նա ինքը մարմին չունի, անմարմին է,
    Ու կա կարծիք՝ նաև սուրբ է, երկնածին է:

    Ո՞նց համոզեմ, ո՞նց հասկացնեմ այդ ,,տկլորին",
    Որ ,,սնունդը" անհրաժեշտ է մեզ բոլորին,
    Որ ,,երկրայինն" առանց ,,մեղքի" կնամշի,
    Ինչպես ծաղիկն առանց արև՝ կթոշնի:

    Հեչ պետքը չէ, չի երկմտում, անողոք է,
    Թեպետ ինձնից իր լսածը միշտ բողոք է,
    Շատ հարցերում նա ինձ հետ է, իմ մի մասն է,
    Բայց մարմնիս խուլ ցավերին նա անմասն է:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.07.2010), Meme (24.07.2010), My World My Space (23.07.2010), Շինարար (23.07.2010)

  12. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի կարճ ու ավելի քիչ տողերով նույնը կարող էր գերազանց լինել Հրաշալի թեման մի քիչ շատ էր հասարակացված

    ---------- Ավելացվել է՝ 00:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:43 ----------

    Ուզում էի ասել, որ լավն էր, բայց վերի գրառումս ոնց-որ քննադատություն դուրս եկավ, ուղղակի ցանկացա միայն գովքի գրառում չանել, այլ նաև կարծիք հայտնել, ամեն դեպքում, հավանել եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (24.07.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ ենք, չէ՞...

    Անգույն ու լուռ, ստվեր ասեմ թե ուրվական,
    Հետևում է ինձ ողջ կյանքում, ամեն վարկյան.
    Հենց ուզում եմ մի բան անել ,,գովքի" արժան,
    Ստիպում է նա ինձ դիմել սուրբ քավարան:

    Շատ հաճախ եմ ես մտածել հենց այն մասին,
    Թե ո՞նց խաբեմ ինձ հետևող այդ ,,լրտեսին",
    Պոկվեմ մի պահ, զգամ ազատ, երանելի,
    Անեմ բաներ, որ մտքիցս պոկ չեն գալի:

    Ախար մարդ ենք, թեպետ ,,հեռու" այս կոչումից,
    Ջերմում է մեր մարմինն անգամ ձյան շփումից...
    Իսկ նա ինքը մարմին չունի, անմարմին է,
    Ու կա կարծիք՝ նաև սուրբ է, երկնածին է:

    Ո՞նց համոզեմ, ո՞նց հասկացնեմ այդ ,,տկլորին",
    Որ ,,սնունդը" անհրաժեշտ է մեզ բոլորին,
    Որ ,,երկրայինն" առանց ,,մեղքի" կնամշի,
    Ինչպես ծաղիկն առանց արև՝ կթոշնի:

    Հեչ պետքը չէ, չի երկմտում, անողոք է,
    Թեպետ ինձնից իր լսածը միշտ բողոք է,
    Շատ հարցերում նա ինձ հետ է, իմ մի մասն է,
    Բայց մարմնիս խուլ ցավերին նա անմասն է:
    Ցանկացախ "գործ" կարդալիս, նախ իմաստն եմ փնտրում, ու ամեն մեկի մոտ չի, որ այն գտնում եմ: Քո ցանկացած "գործում" կա խորը իմաստ: Ասմեն, որ շատ հետաքրքիր էր միտքը, միայն թե կարծում եմ, որ այս մասը մի փոքր թե հղկաված չէ, թե այլ բան, բայց ոնց որ թե դուրս է մնում ընդհանուրից:

    Ախար մարդ ենք, թեպետ ,,հեռու" այս կոչումից,
    Ջերմում է մեր մարմինն անգամ ձյան շփումից...
    Առաջին տողը շատ լավն է, բայց նրան հաջորդողը կարծում եմ թույլ է և գցում է որակը:

    Ներիր, եթե այնքան էլ հստակ չեմ կարողանում արտահայտել միտքս :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (24.07.2010), My World My Space (24.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  5. Ժամանակի դարպասները / Zeitgeist
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.03.2009, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •