Մաքուր, թափանց է ներսը իմ,
Կարող ես ամեն ինչ տեսնել,
Նույնիսկ թույլ և անզեն աչքերով
Կարող ես ամեն ինչ զննել…
Կարող ես տեսնել ինքդ քեզ,
Կարող ես հետդ խոսել,
Կարող ես գտնել քո կեսին
Եվ նույնիսկ հետը կիսվել:
Կարող ես գտնել քո վիշտը
Կարող ես քո ցավը տեսնել,
Կարող ես լսել հառաչդ
Ու կողքին հանգիստ նստել:
Կարող ես կշտամբել Կարոյին,
Մարոյի հորը’ ցավակցել,
Կարող ես կարեկցել Սարոյին
Կամ էլ’ մոր ողբը լսել:
Կարող ես տեսնել Անուշին
Հերարձակ, խելագար ու անէ,
Կարող ես խոսել Մարոյին`
Լացակում, վախեցած ու լուսե:
Կտեսնես նաև Սաքոյին
Չարքերից հոգնած, հալածված,
Ձայն կտա նա իր շներին,
Բայց չարքերն կգան ընդառաջ:
Կտեսնես նաև Գիքորին
Կլսես զառանցը նրա,
Մոտ կզգաս վերքը աշխարհի
Ու կնկնես քիթ- բերնի վրա…
Մաքուր է ու բաց ներսը իմ
Կարող ես հանգիստ ներս մտնել…
Բայց թող տուր, ուշքի եկ մերձավոր,
Դժվար է այնտեղից դուրս ելնել:
07.11.09
Էջանիշներ