
ministr (18.07.2010)
Ես էլ եմ կարծում, որ տառերը պիտի ներկայացվեն իրենց անուններով: Էդպես շատ գեղեցիկ է, հնչեղ է:
Մի պահ չհասկացա, թե ինչ է նշանակում տառերի անուների գործնական կամ արհեստական լինելը: Ժողովուրդ, ստեղ մի բան խառնում ենք: ՏԱՌԸ հնչյունի գիրն ա, ու անկախ նրանից, թե "Ն" հնչյունին համապատասխան տառին մենք "Նը" կամ "Նու" ենք ասում, էդ հնչյունը իր արտասանությունը չի փոխում: Էդ առումով ինձ համար բացարձակ ընդունելի չի էն կարծիքը, որ Այբ-Բեն-Գիմ-ը օգտագործելիս անունս, օրինակ, պիտի Դա-ա-վեվ-ինի-թո հնչի… շատ կներեք, բայց դա ցնդաբանություն ա:
Հ.Գ. Այբ–Բեն-Գիմ-ը անցել եմ 4-րդ դասարանում (այն էլ նոր հայոց լեզվի ուսուցչուհու սրտացավության շնորհիվ): Էս օրվա պես պարզ հիշում եմ, որ մինչև անցնելս "Կտոր մը երկինք"-ը նայելուց անընդհատ հարցնում էի, թե երեխաները դպրոցում էդ ինչ են արտասանում: Ինձ ասում էին, որ Այբուբենն են արտասանում, իսկ ես զարմանում էի, որովհետև գիտեի, որ մեր անցած այբուբենը ընդհանրապես նման չի նրան, ինչ էդտեղ էին երեխեքը արտասանում:
My World My Space (18.07.2010)
Կամ էլ այբուբեն-աուբ
Կարծում եմ այբուբենը սովորեցնելուց առաջ լավ կլինի բացատրել,որպես բառ ինչպես է առաջացել,կազմությունը նկատի ունեն:Չեմ էլ ընդունում երբ ասում են օրինակ ռուսերենի այբուբեն՞՞՞՞:Այբ ու բեն միայն հայերը ունեն:Մնացածների մոտ,այլ ձև է կոչվում:
Ժամանակ չի լինում ես էլ զբաղվեմ,ի միջի այլոց չեմ ուզում:Ամեն դեպքում հենց տեղեկացա-հղումը ուղարկեցի արտերկրկների ազգականներիս,քանի որ բազմիցս հարցրել էին նմանատիպ կայքի գոյության մասին:
շնորհակալություն բոլոր նախագծի իրականացմանը նպաստողներին..![]()
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
ministr (19.07.2010)
Ի՜նչ լավ կայք էր.... հազիվ եմ ինձ զսպում, որ Սուսանիկին չարթնացնեմ ու ցույց չտամ....![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
ministr (14.01.2011)
Ժողովուրդ ջան, Այբ-Բեն տարբերակը ևս ավելացվեց ինչպես նաև արևմտահայերենը:
Շատ շնորհակալություն արձագանքների համար:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

ministr (15.01.2011)
Ուշադրություն չէի դարձրել.. հա էլի.. այք-ա հնչում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մերսի Արտ ջան: Հենց նոր ա publish արած, թերություններ կլինեն բայց չուղղվող բան չկաԿարևորը որ շուտ հայտնաբերվեն:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ