Ձեր դատին եմ հանձնում www.gitunik.com կայքը:
Հայերեն այբուբենը երեխաների համար: Եվ սա դեռ սկիզբն է...
առաջարկությունների, դիտողությունների համար կանխավ ՄԵԵԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ![]()
Ձեր դատին եմ հանձնում www.gitunik.com կայքը:
Հայերեն այբուբենը երեխաների համար: Եվ սա դեռ սկիզբն է...
առաջարկությունների, դիտողությունների համար կանխավ ՄԵԵԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
A.r.p.i. (12.07.2010), Ambrosine (13.07.2010), Ariadna (13.07.2010), Chuk (12.07.2010), Grieg (19.12.2010), Hayazn (12.07.2010), Hda (12.07.2010), Inana (12.07.2010), Moonwalker (13.07.2010), Norton (12.07.2010), Shah (15.01.2011), Universe (13.07.2010), Yeghoyan (14.07.2010), Ապե Ջան (12.07.2010), Դատարկություն (12.07.2010), Ժունդիայի (12.07.2010), Հայուհի (13.07.2010), Մանուլ (13.07.2010), Մուր_Համլետ (09.08.2010)

Նախարար ջան, երբ սեղմեցի «Գրանցվել» կոճակը, աջ կողմում մի տեքստ բերեց, որի ներքևում մեծ-մեծ գրված էր «Հաերեն»՝ առանց յ-ի: Խնդրում եմ ուղղել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մերսի Արտ ջան: Կասեմ...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Chuk (13.07.2010)
Լավ կայք է մնում է ինֆորմացիան շատացնել ու ուսուցողական խաղեր տեղադրել... կարելի է նաև Այբուբենը տեղադրել էլեկտրոնային տարբերակով, կարող է երեխաների մոտ ցանկություն առաջանալ նստել համակարգչի առաջ և կկարդան դա, այլ ոչ թե San Andreas կխաղան: Սա որպես առաջարկություն:![]()
ministr (12.07.2010)
Դուրս շատ եկավ
Բոլոր լեզուների այբուբեններրի տառերը ունեն անուններ՝ Այբ, Բեն, Գիմ... Էյ, Բի, Սի... Ա, Բե, Վե: Ա, Բը, Գը տրանսլիտերացում է:
Նախընտրելի կլիներ, որ տառերը արտասանվեին իրենց իսկական անուններով:
Հ.Գ.
http://hy.wikipedia.org/wiki/Հայկական_գիր
http://www.akumb.am/showthread.php/3...ն-Գիմ...»

Նախ ասեմ, որ ինձ էլ է դուր եկել կայքը: Ոգևորվելով, որ ասածս վրիպակը արագ շտկվեց, երկու առաջարկ:
Աջ կողմի մենյուն անգլերեն է ու միայն վրան պահվելու դեպքում փոխվում է հայերենի (կցված առաջին նկար): Կարծում եմ, որ միանշանակ ճիշտ է ի սկզբանե հայերեն անելը: Չեմ կարողանում գտնել պատճառ, որ նպատակահարմար լինի առաջարկել անգելերենը, վրան պահելուց նոր հայերենը: Եթե նախատեսված է, որ ասենք անգլերեն իմացողներն էլ հասկանան կոճակների նշանակությունը, ապա, իմ կարծիքով, ավելի նպատակահարմար է, որ վերևում լինի լեզվի ընտրության գործիք, օրինակ դրոշների տեսքով:
Մյուս առաջարկը: կցված երկրորդ նկարում պատկերածս պատկեր-կոճակները միայն պատկերով այնքան էլ հասկանալի չի, թե ինչ են նշանակում: Կարծում եմ, որ կարելի է ունենալ ինչ-որ հուշում, օրինակ որ վրան պահելուց գրվի իր արած գործողությունը:
Վերջին խմբագրող՝ Chuk: 13.07.2010, 13:23:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Ոչ, «Այբ-Բեն»-ն արհեստական չէ, «Այբ-Բեն» բնական է, ճիշտն է:
Ոչ, դրանով չենք գնում մաշտոցյան, աբեղյանական թեմային:
Ոչ, «Այբ-Բեն»-ը բարդ չէ, դրանով կյանքը չի բարդացվում:
Այբ-Բենով սովորած, Այբ-Բենը լավ իմացողը երբեք չի ասի, որ դա դժվար է, միայն անսովորները կարող են այդպես ասել
Իսկ ի՞նչ ենք շահում: Շահում ենք մոտավորապես նույնը, ինչը շահում ենք, որ «Ջուլյա» անունը «Ջը» չենք դարձնում, որ «Դավիթ» անունը «Դը» չենք դարձնում, ու «Նախարար» բառի փոխարեն «նախո» չենք ասում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ambrosine (13.07.2010), davidus (18.07.2010), Rammstein (15.07.2010), Աթեիստ (13.07.2010), Մուր_Համլետ (09.08.2010)
Ա.. էհ Արտ ջանբայց էդ այբ բեն-ը որտեղա օգտագործվում? Ա, Բը-ն ոնց կա այդպես էլ օգտագործվում է: Օրինակ Բը-նա-կա-րան, հո չենք ասի Բեն-նա-կա-րան?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Դպրոցում սկզբից սովորում ենք «Ա, Բը, Գը...» տարբերակը: Ասում ենք «Ա մեծատառ, ա փոքրատառ», չէ՞: Ոչ մի անհարմարություն չկա: Իսկ անգլերենում նույն տառը տարբեր բառերում տարբեր ձևով ա արտասանվում, դրա համար չէին կարող, ասենք, G տառին «Ջը» ասել, որովհետև էդ տառը ուրիշ դեպքում «Գը» ա հնչում: Կամ C տառին չեն կարող ասել «Սը»: Բացի այդ` J տառը նույնպես կարող են «Ջը» արտասանել, իսկ S-ը` «Սը»:
Երևի բոլոր տառերը սովորելուց հետո նոր տառերի իրական անվանումներն ենք սովորել` «Այբ, Բեն, Գիմ»: Արժի դա էլ ավելացնել կայքում, բայց իմ կարծիքով «Ա, Բը, Գը»-ով սովորելը ավելի ճիշտ ա:
Կայքի ձևավորումն էլ լավն ա շատ, կգրավի երեխեքին:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
ministr (13.07.2010)
համենայնդեպս եղբորս 5 տառեկան աղջիկը լուրջ հետաքրքրվեց կայքով.... շնորհավորում եմ.....
ministr (13.07.2010)
Արտ ջան դե էլ չասեմ, թե ինչքան կարևորում եմ քո կարծիքը...
Նախ մի երկու խոսք կայքի հիմնական հասցեատերի մասին: Կայքը հիմնականում նախատեսված է արտասահմանում ապրող նախադպրոցական 2+ տարիքի երեխաների համար, որ մի քանի տարեկան հայ երեխան գոնե այս ձևով սովորի հայոց այբուբենը: Բայց նախատեսվում է, որ կայքը կօգնի նաև մեծահասակների որոշակի խմբի, որոնք որ հաստատ անգլերեն կնախընտրեն որպես կայքի default լեզու: Այս կետերից ելնելով է, ինչպես նաև ինտերնետի անգլախոս լինելուց, որ կայքը անգլերեն է: Ըստ իս դրոշի վատ կողմը նա է, որ ընտրեցիր անգլերենը և վերջ էլ հայերեն մենոյւ չես տեսնի: Իսկ այսպես գոնե անգլերենի տակ երևում է հայերենը: Այլ տարբերակ կարող էր լինել, որ default-ը լիներ հայերենը, և մկնիկը վրան պահելուց նոր երևար անգլերենը:
Լրիվ ընդունում եմ նկատողությունը, որ օգտվողը շոշափելով չհասկանա թե որն ինչ է![]()
Շնորհակալ եմ
---------- Ավելացվել է՝ 19:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:09 ----------
Այբ, Բեն, Գիմ-ը երեխան կարող է սովորել դպրոցում, ինչպես որ մենք ենք սովորել: Իսկ կայքը դպրոցի ֆունկցիան իր վրա չի վերցնում: Ուղղակի ծանոթացնում է այբուբենին: Հետո երբ 6 տարեկան դառնա դպրոցում կսովորի Այբ-ը: Ի միջի այլոց ես չեմ էլ հիշում թե երբ եմ սովորել Այբ, Բեն-ը, որովհետև դպրոցում այբուբենը դասավանդվում էր Ա, Բը, Գը տարբերակով:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Նախարար ջան, ես չեմ ուզում պնդած լինեմ իմ տեսակետը, կամ որ տպավորություն լինի, որ պնդում եմ: Եթե ես էլ լինեի կայքի հեղինակը, բոլոր առաջարկությունները չի, որ կընդունեի, որովհետև ի վերջո դա կլիներ իմ ստեղծածը, ու ես պիտի որոշեի դրա ձևը: Մի փոքրիկ դիտարկում, ստորև մեջբերածս մտքերն իրար հակասում են.
Եթե առաջին մեջբերածս հատվածի միջի մարդկանց համար է նախատեսված, ապա նրանք այդպես էլ դպրոցում չեն սովորի «Այբ-Բեն»-ը:
Դպրոցում չգիտեմ երբ ու ոնց են սովորում, չեմ հիշում: Համենայն դեպս քիչ առաջ նոր Այբուբենն էի թերթում ու տեսա, որ դրանում «Այբ-Բեն» չկա: Եթե առիթ ունենամ այդ Այբբենարանի ստեղծողների հետ հանդիպել կամ խոսքս տեղ հասցնել, ապա անպայման կասեմ իմ տեսակետը, որ պետք է անպայման այբբենարանում ներառվի դա (թեև ասեմ, որ ճիշտ է հեղինակների հետ դժվար թե շփվեմ, բայց հրատարակչի հետ հաստատ կշփվեմ ու իմ տեսակետը կփոխանցեմ):
Բայց էս պահին մենք չենք խոսում դպրոցից, մենք չենք խոսում դպրոցական դասագրքերից: Մենք խոսում ենք քո ներկայացրած ու ընկերոջդ հեղինակած կայքի՝ մի շատ լավ, պետքական ու գեղեցիկ նախագծի մասին: Ահա այդ նախագծի մասին խոսելուց ես ասում եմ իմ կարծիքը՝ մի մարդու կարծիք, ով հավանական է շատերին խորհուրդ տա այս կայքը, ում առաջարկով այս կայքը կներառվի «Հայկական կրթական միջավայր» պորտալի խորհուրդ տրվող կայքերի ցանկում և այլն, ահա այդ մարդը, ես, իմ կարծիքն եմ ասում, որ ես շատ ավելի ոգևորված այլոց այս կայքի մասին խորհուրդ կտամ, եթե դրանում սովորեցվի նաև Այբ-Բենը: Եթե չներառվի, միևնույն է խորհուրդ կտամ, միևնույն է բազում կիրառողներ կլինեն, բայց իմ կարծիքով կլինի մի միավորով ավելի ցածր, քան կարող է լինել:
Նույնը վերաբերվում է նաև մենյուի կետերին, էլի ստեղծողներն են որոշում, ես իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, որ ինձ դուր չի գալիս, որ գրվում է անգլերեն, վրան պահելուց դառնում հայերեն: Ինձ չի համոզում քո մեկնաբանությունը, բայց դա չի նշանակում, որ այս կերպ մնալուց կայքը իմ համար սակավ կարևոր, սակավ լավն է դառնում:
Որպես ամփոփում. շնորհակալություն եմ հայտնում լավ նախագծի համար![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ