Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Գաղտնիք չէ, որ Սիրիան բռնապետություն է: Նախագահ Բաշար ալ-Ասադը գահը ժառանգել է հորից՝ Հաֆեզ ալ-Ասադից: Արաբերենում կա հատուկ հարֆ, անվանենք տառ, իգականություն արտահայտելու համար, որ կոչվում է փակ թա, ոչ կապակցված խոսքի մեջ այն չի արտասանվում, իսկ նախորդ հարֆը, իմա՝ տառը ավարտվում է ա հնչյունով: Սիրիացի՝ արաբերեն կլինի սուրի, սիրիուհի՝ համապատասխանաբար՝ սուրիա, իսկ պետությունների անվանումները ավարտվում են իա-ով, այս դեպքում ի-ից հետո գրվում է սովորական ա, արաբական բոլոր պետություններում Սուրիա պետության անունը գրվում է սովորական ա-ով, բացի Սիրիայից, հետաքրքիր է, որ սիրացիները Արմենիա, Թուրքիա, Ռուսիա և այլն գրում են սովորական ա-ով և միայն Սուրիան է գրությամբ նույնանում սիրիուհու հետ, այսինքն ավարտվում է փակ թա-ով: Հարցին, թե ինչու արաբական բոլոր պետություններում գրում են Սուրիա, իսկ Սիրիայում սիրիուհի, այն նույն ժամանակ երբ նույն Սիրիայում գրում են Արմենիա, Թուրքիա և այլն, սիրիացին առանց երկմտանքի, հանճարեղ ու հիմնավոր պատասխան տվող իմաստունի հայացքով պատասխանում է.
-Որովհետև մեր պարոն նախագահ Բաշար ալ-Ասադը, թող օրհնի նրան Ալլահը և երկար լինեն նրա տարիները, այդպես է գրում![]()
Moonwalker (04.09.2013), Skeptic (06.07.2010), Ժունդիայի (06.07.2010)
էս Գերմանական երկրների անվանումները, ընդհանրապես, մեկը մեկից գունավորա ու ինքնատիպ..
օրինակ՝ Գերմաներեն Ավստրիան կլինի «Օըյստերրայխ» - «Österreich» (անվանման առաջին տառը Ö-ն է.. կոչվում է «օ ումլաուտ» և ունի հատուկ արտասանման ձև).. ինչն առաջացել է հին գերմաներենի «Ostarrichi»-ից, որը նշանակում է «արևելյան երկիր»..
իսկ Շվեյցարիան՝ կլինի Շվայց - «Schweiz».. ի միջի այլոց՝ տեղի «բնիկ» սփյուռքահայերն այն անվանում են «Զվիցերիա»..
դա Գերմաներենով.. երկրի պետական 4 լեզուներից գլխավորն է..
Ֆրանսերենով այն կլինի Սուիսսե - «Suisse»..
Իտալերենով էլ.. ինչքան հիշում եմ էլի Զվիցերրա
Ռոմանչով էլ իսկի չեմ էլ իմացել.. դա մեռնող լեզու էլ է..
դե Դոյչլանդ-ն էլ հայտնի է..
բայց օրինակ Հոլանդերենում էլ Ավստրիան կլինի «Օօստենրայկ».. ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիան՝ «Ֆրանկրայկ»..
հա, այլ ինքնատիպ ինքնանվանումներից, իմ իմացածներից.
վրացիները, օրինակ, իրենց երկիրը կոչում են Սաքարթվելո.. ժողովրդին՝ քարթուլի
չեչեներեն՝ ընդհանուր էթնոսը՝ չեչեններն ու ինգուշները միասին՝ Վայնախ, իսկ չեչեններն առանձին՝ Նոխչի.. երկիրն էլ՝ Նոխչիչու
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 06.07.2010, 17:41:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ժունդիայի (06.07.2010)
Ռուֆ իսկ ինչ կասես, եթե թե երկիրը, թե նրա մայրաքաղաքը նույն անվանումն ունեն հայերենում: Օրինակ` ինչպես կարելի է տարբերել, Բրազիլիա երկրի քաղաքացուն Բրազիլիա մայրաքաղաքի բնակչից:
Օրինակ` պորտուգալերենում
ով ծնվում է Բրազիլում կոչվում է brasileiro, հետևաբար հայերենում կլինի բրազիլացի:
ով ծնվում է Բրազիլիայում (մայրաքաղաք) կոչվում է brasiliense, հետևաբար հայրենում կլինի բրազիլիացի:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
մեկ էլ մի ժողովրդի մասին էլ գրեմ..
սա թեմայից այնքան էլ դուրս չի, քանի որ այս ժողովուրդը բացառություն է.. այն չունի երկիր..
Կուրմանջի.
թ´ե ժողովուրդը և թ´ե լեզուն կոչվում է նույնանման՝ Կուրմանջի..
դավանանքը՝ Եզիդիզմ.. որը Զրադաշտի ամենահեռու բարեկամը չի..
այս ժողովուրդը եռածալ է..
հասարակ մարդիկ, այսինքն՝ ստորին ամենաբազմամարդ շերտը, կոչվում է «մրիդ».. մրիդներ..
երկրորդ շերտը հանդիսանում է, ինչ որ առումով, կապող օղակ հասարակ մարդկանց ու սրբացածների միջև և կոչվում է՝ «փիր».. փիրեր..
իսկ համարյա թե սուրբ համարվող ու ամենասակավամարդ շերտը դա «շեյխ»-երն են..
ամուսնությունը 2 տարբեր շերտերի ներկայացուցիչների միջև համարվում է սրբապղծություն և խստագույնս արգելվում է.. պատժամիջոցը՝ մահ..
ամուսնությունը այլադավանի կամ այլազգու հետ, այս ժողովրդի մոտ, նույնպես արգելված է և նույնպես համարվում է սրբապղծություն..
այսպես է ուսուցանում իրենց կրոնը և ազգային ավանդույթները..
մահմեդականության տարածման հետ՝ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ բռնի ուժով կամ կամովի, ընդունեց նոր կրոնը..
ավանդական դավանանքին հավատարիմ մնացած փոքրաթիվ Կուրմանջիները տվեցին դավանափոխներին «դավաճան» ու «սրբապիղծ» անվանումները.. ինչը Կուրմանջի լեզվում նույնանում է «քուրդ» բառի մեջ..
հենց այս անվան տակ էլ, հետագայում, աշխարհը ճանաչեց «նոր» ժողովրդին..
քուրդերը կամ քրդերը, փաստորեն, կրկնակի դավաճաններ և սրբապիղծներ էին՝
1. նրանք դավանափոխ եղան,
2. մահմեդականություն ընդունելով նրանք, փաստացի, ազատվեցին Եզիդիզմի պարտադրած ազգային շերտերից և թույլատրվեց մրիդների, փիրերի ու շեյխերի միջև ամուսնությունները, իսկ այդ հասկացողություններն էլ, ինքնստինքյան, վերացան..
իսկ իրենք իրենց սրբապիղծներից առանձնացնելու նպատակով, Կուրմանջիների մնացյալ մասն ընդունեց նոր ինքնանվանում՝ ըստ դավանանքի անվան՝ Եզդի կամ Եզիդի..
և մինչև այսօր էլ՝ ապրում են նույն օրենքներով՝ արգելելով այլազգիների և այլադավանների հետ ամուսնությունը..
այս օրենքը ցանկացած խախտող, ավտոմատ կերպով, սկսում է «քուրդ» անվանվել ազգակիցների կողմից..
եթե «քուրդ»-ացածի սերունդները զղջան և ցանկություն ունենան ետ գալ իրական դավանանքի՝ պետք է սկսեն ապրել ըստ դավանանքի և ազգային օրենքների և միայն 7-րդ սերունդը կարող է արդեն մաքրված ու նորից լիարժեք Եզդի համարվել..
հ.գ.
չնայած վերը նկարագրվածի՝ Հայաստանի Եզդիները թույլ են տալիս միակ բացառությունը.
թույլատրվում է Եզդու և Հայուհու ամուսնությունը, եթե Հայուհին ընդունի Եզիդիզմը և սկսի ապրել Եզդական օրենքներով..
սա միակ բացառությունն է ժողովրդի ողջ պատմության մեջ, երբ Եզդին՝ ամուսնանալով այլազգու հետ, չի դադարի Եզդի լինել..
սա արդյունքն է դեպի Հայերը ու Հայաստանը տածած շատ խորը հարգանքի..
չէ՞ որ Հայաստանը աշխարհի առաջին, և տասնամյակներ շարունակ՝ միակ, երկիրն էր, ուր Կուրմանջիները չէին հետապնդվում և հալածվում իրենց ազգային պատկանելիության կամ դավանանքի համար.. ավելին՝ Հայաստանում Եզդիները իրավունք ստացան սեփական համայնքներ ու դպրոցներ ունենալ.. Հայերեն այբուբենի հիման վրա ստեղծվեց Եզդերեն այբուբենը, որով, ի միջի այլոց, հնարավոր է գրել միայն որոշակի քանակության կուրմանջերեն բառեր.. և, ինչը լրիվ արտասովոր էր՝ թույլատրվեց հեռարձակել սեփական ռադիոեթեր..
..ինձ մի Իրաքի քուրդ պատմում էր, թե հիշում է իր մանուկ հասակում ինչպես էին մեծերը հատուկ ժամերին հավաքվում, որպեսզի լսեն նույնիսկ այնտեղ հասնող աշխարհի միակ քրդալեզու ռադիոն՝ «Երևանի ձայն»-ը..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Skeptic (06.07.2010)
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Փաստորեն հայերը միակ ազգը չեն, որ Պոլսկա երկրին Լեհասատան անունն են տվել:
Polska նշանակում է Պոլսկերի (լեհերի) երկիր: Երբ 10-րդ դարում պոլսկերը (լեհերը) ձևավորեցին միասնական Պոլսկան (Լեհաստանը), այդ անունը հետագայում օգտագործվեց ողջ լեհական պետությունում: Ցեղի անվանումը, հավանաբար, առաջացել է լեհերեն pole-դաշտ բառից և նշանակում է «դաշտի ժողովուրդ»:
Մագյարում (Հունգարիայի պետական լեզուն) այն կոչվում է Lengyelország, լիտվերենում` Lenkija, պարսկերենում` Lahestān, իսկ այդ արտասանությունները ենթադրվում է, որ առաջացել են արևելյան հին սլավոներենից կամ էլ հին լեհերենի lech էթնոբառից, որն էլ մեկնաբանվում է, որպես ledenin (մարդ, որը վարում է կուսական հողեր) բառին ավելի փոքր իմաստ տվող բառ:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Շինարար (06.07.2010)
Թերևսասեմ նաև որ սուրիա, բայց ոչ այն գրությամբ որով դու ես բերել, նշանակել է արքայադուստր, Թոմ Կրուզն էր չէ՞ կարծեմ, որ դստերը Սուրի էր անվանել: Իսկ սիրացիները իրենց պետության անունը գրում են այսպես՝ سورية: Ուշադրություն դարձրու վերջին տառի տարբերությանը: Եվ մեջբերմանդ մեջ մի ուղղում, ոչ թե ներկայիս Սիրիայի պետությունն էր ճանաչված, այլ ներկայիս Սիրիայի տարածքում գտնվող պետությունը
![]()
Ժունդիայի (06.07.2010)
Այդ դեպքում أشور ոնց է կարդացվում: Շինարար ջան կվերծանե՞ս:![]()
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Հայկ ջան, գուցե արամեերենում էլ է նմանատիպ հոդ եղել, չգիտեմ, բայց հավանական է նաև այն, որ այն բառերը, որոնց սկզբում ունեն իրենց որոշյալ հոդին նման հնչյունախումբ, արաբները փոխառելիս այդ հնչյունախումբը հենց հոդի են վերածում, օրինակ Ալեքսանդր անվան առաջին ալ-ը արաբները փոխել են հոդի՝ անունը ստացել է ալ-Իսքանդար ձևըԼեզվի պատմությունից, մանավանդ ծագումնաբանությունից թույլ եմ, հավաստի պնդումներ չեմ կարող անել, դրա համար էլ Սիրիա անվան հետ կապված միայն զավեշտալի դեպքը պատմեցի, բայց կարծեմ, թե Ասիրիայի հետ ծագումնաբանական կապը հավաստի է
---------- Ավելացվել է՝ 22:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:25 ----------
Աշուր
էս ամենի վերաբերյալ բավականին լուրջ գրականություն պիտի ունենամ, որ չափազանց ծույլ եմ այժմ քրքրելու համար, ներեցեք
---------- Ավելացվել է՝ 22:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:32 ----------
Կարծեմ` Աշուրը Ասորեստանն ա, Ասիրիան` Ասորիքը
Հ. Գ. Էլ չեմ կարծում, հաստատ, իմ սիրելի սովետական հանրագիտարանում նայեցի![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.07.2010, 21:47:
Ժունդիայի (06.07.2010)
«Խըրխըզ», որ կարելի է գրել նաեւ «ղըրղըզ», թուրքերէն է եւ կը նշանակէ «գող»:
Լեհ անունը օտար չէ լեհերից. օրինակ՝ Լեխ Վալեսա՝ նախկին նախագահը:
Assyria-ն Ասորեստանն է: Syria-ն Սուրիան է: Հայերը օգտագործած են նաեւ Սիւրիա, ինչպէս Բիւզանդիա՝ Y տառի համար:
Byzantia - Բիւզանդիա
Syria – Սիւրիա
Հետագային դարձաւ Սուրիա, անշուշտ արաբերէնի ազդեցութեամբ: Աւելի հին անունն է Ասորիք:
Շինարար,
الجمهورية العربية السورية
Սիրիական Արաբական Հանրապետութիւն
Բայց՝
سوريا
Երբ մենակ է:
Հաւանաբար վերեւի երկարապատում անուան ազդեցութեամբ է փոխուել բուն գրելաձեւը, որ առանց փակ թ-ի է, ինչպէս նշեցիր: Հայերէն –ական ածանցը համապատասխանում է արաբերէն -ia(t)ին :
Քանի որ երկրի պաշտօնական անուանումը վերեւի օրինակն է, ուստի դարձել է سورية:
Եգիպտացիք այդպէս չեն արել- جمهورية مصر العربية Եգիպտոսի Արաբական Հանրապետութիւն, չեն արել «Եգիպտական Արաբական Հանրապետութիւն», որ կլինէր الجمهورية العربية المصرية:
---------- Ավելացվել է՝ 22:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:46 ----------
Կարծեմ «Սոմեխ» վրացերէն կը նշանակէ «հարաւային»:
Սոմխեթի՝ Հարաւային Երկիր՝ Հայաստան:
Երկարապատում, քո բառերով, գրելաձևը բառացի թարգմանելիս, ինչպես նշեցիր, կստանանք Արաբական Սիրիական Հանրապետություն, սիրիական բառը պետք է գրել հենց փակված թա-ով, իսկ անջատ ձևը բոլոր արաբական պետություններում իսկապես գրում են առանց փակված թա-ի, որովհետև այդպես է ճիշտը, բայց Բաշար ալ-Ասադը համաձայն չէ, նա գտնում է, որ պետք է գրել փակված թա-ով, ի դեպ նա ամենևին էլ անգրագետ չէ, շատ կիրթ, հայերի համար տպավորիչ լինելու նպատակով ընգծեմ, որ արտասահմանյան կրթություն ստացած անձնավորություն է, ուղղակի այդպես է ուզում![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.07.2010, 21:57: Պատճառ: Մեջբերման շտկում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ