Եկեք այստեղ քննարկենք երկրների անվանումների ճիշտ արտասանությունը, դրանց ծագումնաբանությունը![]()
Եկեք այստեղ քննարկենք երկրների անվանումների ճիշտ արտասանությունը, դրանց ծագումնաբանությունը![]()
Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 05.07.2010, 23:13:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Sagittarius (05.07.2010), yerevanci (05.07.2010), Գաղթական (06.07.2010), Հայուհի (06.07.2010)
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
yerevanci (05.07.2010)
Ռաֆ ջան, մի հատ էլ ասեմ, «ճիշտ», «սխալ» գոյություն չունի, ճիշտն այն ձևն է, որը ընդունված է պաշտոնապես:
Սրանք էլ ՊՄ-ներիս հանեմ
Օրինակ բացատրի, թե ինչով ա սխալ, որ մենք Մեխիկոյին Մեքսիկա ենք ասում, Կոլոմբիային՝ Կոլումբիա, Չիլեին՝ Չիլի, Արխենտինային՝ Արգենտինա, Ֆրանսին՝ Ֆրանսիա, Ինգլընդին՝ Անգլիա
Բա սրանք. Նորգե՝ Նորվեգիա, Սվերիգե՝ Շվեդիա, Սոումի՝ Ֆինլանդիա, Նիպպոն՝ Ճապոնիա, Էլլենիկա՝ Հունաստան, Չոսոն՝ Կորեա, Էիրե՝ Իռլանդիա:
Համ էլ հայերը միակ ազգն են, որ Պոլսկա երկրին Լեհաստան անունն են տվել, ուրիշ ոչ մի լեզվով Լեհաստանի անվան մեջ «լեհ» արմատ չկա
Էնպես որ սրանք լրիվ ստից բաներ են, Բրազիլին Բրազիլիա կոչելով, էդ երկրում ոչ մի բան չի փոխվի![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 05.07.2010, 23:27:
I may be paranoid but no android!
Բրազիլ և Բրազիլիա բառերի մեջ տառի արտասանման սխալ չկա, այլ իա վերջավորությունն է ավելորդ…
Իսկ Մեխիկոյին Մեքսիկա ենք ասում որովհետև x տառը ունի տարբեր արտասանություն, օրինակ Պորտուգալերենում x-ն կոնկրետ այս դեպքում կարդացվում է շ` Մեշիկու:
Chile-ն հենց Չիլիյում և այլ իսպանախոս երկրներում կարդացվում ա Շիլի կամ Չիլի, e տառը վերջավորություններում կարդացվում է, որպես ի:
Արխենտինա առաջին անգամ եմ լսում, միգուցե Արժենտինա: Իսպաներեն և պորտուգալերենում g-ն կարդացվում է գ, եթե g-ic հետո գրվում է ue` Այսինքն Guevarra-գեվառա, Guerra - գեռ(հ)ա, սակայն եթե Argentina, ապա Արժենտինա: Որը կրկին հայերենի դեպքում սխալ է արտասանվում:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ժող մի բան հարցնեմ , իսկ Ղրղզստանի անունը որտեղիցա գալիս?
Արգենտինա երկրի անվանումն առաջացել է լատիներեն argentum /արծաթ/ բառից, որն էլ իր հերթին ծագում է հին հունարեն հին հունարեն ἀργήντος (argēntos) /սպիտակ, փայլուն/ բառից: Αργεντινός (argentinos) նշանակում էր «արծաթափայլ»:
Արգենտինա երկրի անվանումը մի փոքր թյուր տպավորության հետևանք է: 1526թ. այդ անունը տվել է անգլիացի քարտեզագիր ու ճանապարհորդ Սեբաստիան Կաբոտը /1476-1557թթ./, երբ ոտք է դրել Լա Պլատայի գետաբերան և արծաթի հետ ապրանքներ փոխանակել: Նա կարծել է, թե արծաթը այդ երկրի արտադրանքն է, մինչդեռ իրականում եղել է ներմուծված:
Բայց սա դեռ ամենը չէ. ինչպես վկայում է Հրաչյա Աճառյանը, հայերեն «արծաթ» բառը գալիս է բնիկ հնդեվրոպական areg արմատից, որը նշանակել է «փայլել»: Դե իսկ «արեգ» բառի ներկայիս իմաստի կապը նրա նախնական նշանակության հետ ակնհայտ է:
Էէ, սաղ խառնեցինք իրար
-իա վերջավորությունը ավելորդ չէ, հայերենում այն սովորաբար ավելանում ա երկրների անվանումների վերջին: Ի դեպ մենակ Բրազիլիան չի «տուժել», լիքը եվրոպական երկրներ իրենց անվանման մեջ էս -իա վերջավորությունից չունեն - Իսլանդիա, Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Ֆրանսիա և այլն, սրանք հայերենում (ու մի շարք այլ լեզուներում) են ավելացվել
Ինչ վերաբերվում է Մեքսիկային... Իսպաներենում Mexico-ն կարդացվում է Մեխիկո ու քանի որ իսպանախոսները թե երկրին, թե քաղաքին նույն անունն են տալիս, իսպաներենում հնարավոր չէ հասկանալ, թե Մեխիկո ասելով երկիրն ի նկատի ունեն, թե քաղաքը (եթե իհարկե Ciudad de Mexico չեն ասում)Իսկ հայերենում շատ հանգիստ տարբերակվում ա
Ինչ վերաբերվում է Չիլիին... Իսպաներեն ասելով ես միշտ ի նկատի ունեմ Իսպանիայի իսպաներենը (կաստելյանոն), այլ ոչ թե ամբաղ-զամբաղ լատինամերիկյան բարբառներըԿաստելյանոյով Չիլին գրվում և կարդացվում է Chile/Չիլե
Նույնը վերաբերվում է Արգենտինային: Իսպանիայում երկրի անվանումը արտասանվում է Արխենտինա![]()
I may be paranoid but no android!
Երկնային (06.07.2010)
Ռուֆ ջան է հա, իսպաներենում Մեխիկո է կարդացվում, ես այլ բան չեմ էլ գրել մենք քննարկում ենք հայրենում դրա արտասանության ձևը: Որը ճիշտ կլիներ հենց Մեխիկո, այլ ոչ թե Մեքսիկա: Քանի որ մենք x-ն արտասանում ենք քս, դրա համար է Մեքսիկա: Բայց դե այստեղ հիմնականում տառերի` տարբերո լեզուներում հնչողության հարցը չի: Այլ ինչու է իա վերջավորությունը ավելացել օրինակ Բրազիլին:![]()
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Այ ստեղ հոպ, մենք x-ն ոչ մի կերպ չենք արտասանում, որովհետև մենք էդ տառից չունենքՈր լեզվից որ Մեքսիկայի գրելաձը հայերեն ա հասել (ենթադրաբար ֆրանսերեն կամ անգլերեն), էդ էլ մնացել ա
Դե էլի եմ ասում, հայերենում -իան երկրների անվանումների վերջում ավելացվող վերջավորություն ա, որն անվանումը ավելի բարեհունչ ա դարձնում![]()
I may be paranoid but no android!
Ժունդիայի (06.07.2010)
Սաղ աշխարհը մեր գյոզալական Հայաստանին Արմենիայ ա ասում, եկեք՝ գնանք նրանց էլ սովորացնենք, որ եղբայր, մեր երկիրը Հայաստան ա, մենք էլ հայ ենք, ոչ թե արմեն, Ժունդիայի ջան, ակումբի մեծ մասը նախ և առաջ անգլերեն գիտի էն լեզուներից, որոնք լատինական այբուբենից են օգտվում, դրա համար քո մականունն էլ նորմալ չենք կարում կարդանք, էդ հեչ, ճիշտը էն ա, ինչը արդեն ընդունված ա՝ կոնկրետ երկրների անունների դեպքում, կան բառեր, որոնց ավանդական ընդունված անվանումը սխալ է եղել ու կամաց դուրս է մղվում ճիշտ տարբերակի կողմից, օրինակ կարևոր է, որ մուսուլմանին մահմեդական չասեն, որովհետև նրանք մահմեդական չեն այն առումով, որով մենք քրիստոնյա ենք, նրանք մուսուլման կամ իսլամադավան են, բայց հիմա հեչ էական չի, որ մենք Լուբնանին Լիբանան ենք ասում, Սուրիային՝ Սիրիա, Միսրին՝ Եգիպտոս, Ուրդանին՝ Հորդանան, Յամանին՝ Եմեն, Մաղրիբին՝ Մարոկկո, Ալ-Ջազաիրին՝ Ալժիր և այլն, և այլն, էլ չեմ ասում քաղաքների անունների մասին, դրանից որևէ բան չի փոխվում, երկրների անուններ են, որոնք որևէ ստուգաբանությամբ տերմինի սխալ ընկալման չեն հանգեցնում
---------- Ավելացվել է՝ 01:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:33 ----------
Համ էլ ձեռի հետ ցույց տվեցի, որ որոշ պետությունների ճիշտ անուններն էլ ես գիտեմ, թե չէ էս Ռուֆուսների, իմա՝ մոզգերի ֆոնին մարդ իրան նենց կաշկանդված ա քիչ ա մնում զգա![]()
հիշում էի, որ «Տարաս Բուլբայում» կազակները լեհերին «լյախիչ» էին կոչում..
մի քիչ փորփրեցի ու պարզվեց, որ գոյություն ունի Հնդեվրոպական լեզվաընտանիքի Սլավոնական ճյուղի Արևմտասլավոնական խմբի Լեհիտական ենթախումբ..
(ավելի մանրամասն՝ Ռուսերենով)
ինձ թվում է էս ենթախմբի անվանումն է հենց ազդել մեր «լեհ»-ի վրա..
կամ էլ՝ հակառակը..
բայց.. հաշվի առնելով Հայ-Լեհական դարերի շատ խորը խորքեր գնացող կապերը.. երբ դեռ ոչ ոք չէր խոսում ինչ որ ընտանիքների ճյուղերի ենթախմբերի մասին.. չեմ կարողանում պատկերացնել, թե ինչի հիման վրա կարող է լինել այդպիսի կապ.. եթե իհարկե այն իրոք կա..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Հայուհի (06.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ