Անունների մասին ֆորումում բազմիցս քննարկումներ գնացել են: Եկեք այս բաժնում քննարկենք մանկանը տրվող անվան հոգեբանական ազդեցությունը նրա հետագա կյանքի վրա: Արդյոք ճիշտ է, որ մահացած անձանց անուններով են կնքում երեխաներին… Միթե մահացածների ապրած կենսակերպը անվան միջոցով չի փոխանցվի երեխային: Եվ կամ միթե յուրաքանչյուր անուն իր աուրան չի ստեղծում մանկան շուրջը:
Անձամբ ես սխալ եմ գտնում մահացածներին "վերակենդանացնել" նորածիններին նրանց անվամբ կնքելով:


Մեջբերել
Անուն , կարծում եմ ամեն անուն ունի ինչ-որ էներգետիկ դաշտ ։ Օրինակ կան մարդիկ ում տեսնելիս միանգամից գուշակում ես թե նրա անունն ինչ կլինի
Սակայն չմոռանանք , որ շահ հաճախ երեխաներին կնքում են իրենց տատիկ-պապիկներ անուններով , ինչն ընդունված է հայերիս մոտ , իբրև հարգանքի նշան մեր ծնողներին ։ Կրծում եմ կարելի է նաև թույլ տալ կնքահորը (ավելի շուտ կնքող քահանաին) անուն ընտրել ։

Համաձայն եմ ivy-ի հետո, որ մարդիկ սիրում են առօրյա ամեն ինչում, անգամ անուններում, մոգություն փնտրել
Ոչ ոք չեղած–չունեցած բան չի կարոտում։
), բայց մի բանում ես ինքս եմ համոզված, որ մարդու անվան անբացատրելի ուժն իրոք գոյություն ունի... Այս դեպքում չե՞ք կարծում, որ մարդու ազգանունն ու Հայրանունն էլ են թողնում որոշակի հոգեբանական ազդեցություն... (Օրինակի համար վերցնենք, որ հայտնի ռուս գրողներից շատերի Անունն ու Հայրանունը սկսվում է Александр Сергеевич -ով...lol )

Էջանիշներ