Ֆրեյա (30.06.2010)
Հարցդ հետաքրքիրն է, դու վերջապես հարցիդ միջոցով պատասխանեցիր իմ հարցին/ինչն էլ ես ուզում էի իմանալ/, շնորհակալ եմ:
Մի այսպիսի հետաքրքիր փաստ ևս. երազում տեսնում ես մեկին, ում մասին վաղուց չես մտածել, և ոչ էլ այդ անձին վերջերս ես տեսել/ասում են, իբր երազներում ամփոփվում է ապրածդ օրը/, արթնանում ես, և այդ անձը կա՛մ զանգահարում է, կա՛մ նրան տեսնում ես օրինակ՝ փողոցում, կա՛մ ինչ-որ մեկը խոսում է այդ անձի մասին, և էլի բազում «կամ» էր… Ի"նչ եք մտածում այսպիսի դեպքերի մասին:
Ֆրեյա, ինչ նկատի ունեիր «հոգեկան-մտավոր» գրելիս:
---------- Ավելացվել է՝ 16:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:16 ----------
Բա ասում ես չես տեսել Բարձրյալին… Նա ժպտաց, կարևորն էլ դա է, երազիդ իմաստը միայն դու կհասկանաս, երբ ժամանակը գա...
հնարավոր է, որ չես գիտակցում, բայց ինչ-որ խոսակցություն ես լսել այդ անձի վերաբերյալ, որ նա պետք է գա մյուս օրը, կամ առիթ կա, ասենք իրա դասարանցու ծնունդն է, որը ձեր հարևանն է, իսկ ենթագիտակցությունդ հիշումա, որ նա անպայման այդ օրը կգա
հնարավորա, որ երեկ կամ նախորդ օրերին մի պահ տեսել ես այդ մարդուն մոտակայքում, բայց գիտակցությունդ չի ֆիքսել
օրինակ Ֆրոյդը պատմում է, որ մի օր փողոցով քայլելիս չգիտես ինչի մտաբերել է իր հիվանդներից մեկին, որին վաղուց չի տեսել, անցել է մի քանի րոպե կամ ժամ ու հենց այդ հիվանդին է հանդիպել այդ փողոցի վրա գտնվող խանութում
Ֆրոյդը վեր է լուծել և հասկացել, որ մի ակնթարթ միգուցե տեսել էր իր նախկին հիվանդին դիմացի մայթին, բայց դա այնքան կարճ է տևել, որ չի հասել գիտակցությանը
Էս վերջերս կռիվ եմ անում երազներումս: Այնպիսի մարդկանց հետ եմ վիճում, որ մանկուց ներքուստ հակադրվել եմ, բայց ներկայումս ոչ մի կապ չկա ու կռվելու կարիք էլ չկա: Սա Տիլա Սարյանի ասածի օրինակ է երևի:
Քանի որ նման դեպքեր ինձ հետ մի քանի անգամ են պատահել, ես այդ երևույթին սկսեցի ուշադրություն դարձնել: Խոսքս պատահական հանդիպման մասին է, տեսնում ես երազում, ում վաղուց չէիր տեսել, և հաջորդ օրը ՊԱՏԱՀԱԿԱՆ հանդիպում ես նրան… Կամ օրինակ առարկաները, ասենք վաղուց կորած մի իր ես տեսնում երազում, արթնանում ես, երազդ էլ չես հիշում, բայց հանկարծ այդ իրն ես տեսնում… Իրոք նման դեպքեր չեն եղե՞լ Ձեզ հետ:
---------- Ավելացվել է՝ 17:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:14 ----------
Հետաքրքիր է, կհանդիպե՞ս /կամ ինչ-որ մեկից կլսես նրանց մասին/ նրանց մոտ օրերս: Եթե այդպես լինի, կգրես, լա՞վ: Չնայած չի բացառվում, որ դու հիմա էլ ինչ-որ անձանց հետ ներքուստ հակադրվում ես, բայց երազում տեսնում ես մանկության հակառակորդներիդ…
պատահականություններ էլ են լինում)
Համաձայն չեմ։ Իմ հարցը հակառակն ակներև դարձնելու նպատակ ուներ եւ ոչ մի կերպ պատասխան չի տալիս հարցերին։
Նկատի ունեմ, որ երազները ուղեղի բարդ պրոցեսսների արյունք են, գուցե վերլուծական, գուցե՝ ավելորդ աղբից ազատվելու եւ հոգեբանական ստրեսսները կարգավորելու։ Այսպես ասած՝ հոգեկան վիճակի "ռեստարտ" են, օրվա ընթացքում կուտակված ժամանակավոր "ֆայլերի" հեռացում։
Կարծում եմ, երազները որոշակի կարգավորիչ դեռ են խաղում պսիխիկայի համար։
Ասելով հոգեկան–մտավոր, նկատի ունեի պսիխո մենտալ բնույթ ունեն, ոչ թե սպիրիտուալ։
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Անահիտ (30.06.2010)
Դե եթե քեզ համար կարևոր է ապացուցել հակառակը մի բանի, ինչի մասին պարզապես կարծիք է հայտնվել, համարի՛ր, որ հակառակն ապացուցել ես
2-րդ հարցիս պատասխանել ե՞ս, տերմիններո՞վ
---------- Ավելացվել է՝ 17:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:40 ----------
10 անգամից հետո էլ՝ ապրելակերպ![]()
Էս անգամ էլ երազում Ռուֆուսն ինձ համոզում էր իր հետ գնալ Եվրոտեսիլ երգելու:![]()
փոքր ժամանակ երազները ավելի տպավորիչ էին, ավելի մեծ էմոցիաներ էի ապրում, իմ «պրյոմները ունեի»՝
ա. բարձրությունից որ թռնեի, կարթնանայի,
բ. որ քարանայի տեղում /իրար չգայի/ ինձ ոչ ոք չէր տեսնի,
գ. աչքերս որ փակեի, կրկին կարթնանայի,
ե. երբեմն իմանում էի, որ քաղցր երազում եմ, չէի ուզում զարթնել,
զ. իսկ երբեմն, կաշմառ երազում, ուզում էի արագ զարթնել,
է. երբեմն երազների կեսից /առավոտվա կողմերը/ կարծես մանրից զարթնում էի, և դա զգալով՝ չէի ուզում զարթնել, ուզում էի շարունակությունը տեսնել, բայց արթեն սկսում էի երազել, և ոչ թե երազ տեսնել /տարբերությունը այն էր որ այստեղ ամբողջովին ես էի կառավարում պատմությունը, և անկանխատեսելիության ֆակտորը չկար/
ը. և այլն...
Իսկ այժմ, արդեն երկար ժամանակ ա կորել ա այս ամենը, կարծես էլ երազ չտեսնեմ, էլ են չիայս ամենից ոչ մի բան չի մնացել
![]()
Freeman (27.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ