Ես էլ երազումս միշտ տեսնում եմ, որ ավտովթարի եմ ենթարկվում կամ վազելուց ընկնում եմ: Չգիտեմ ինչի բայց շատ հաճախ են այս երազները կրկնվում մոտս: Շատ կուզեի կարդալ երազների տեսության ու մեկնաբանության մասին գիրք ու հատկապես Ֆրեյդի մեկնաբանությամբ:
Չիշտն ասած հենց նոր մի բան հիշեցի. ժամանակին մի հոդված էի կարդում երազների մասին ու այնտեղ ասվում էր, որ երազների մեջ մեզ անծանոթ մարդիք հենց մենք ենք, մեր էությունը ուղղակի անծանոթ դեմքերով ու ինչ, որ նրանք երազում անում են, դրանք այն գործողություններն են, որոնք մենք կանեինք: Ճիշտն ասաց, չգիտեմ տվյալ տեսակետը ինչքանով է ճիշտ, բայց ես իմ մի երազը իմ ձևով մեկնաբանեցի ու եզրեր գտա այս տեսություն հետ: