ԿՈՒՅՐ հավատը, Եվուկ: Ասենք, հավատը կուլտից տարբերակող այդ փոքրիկ նրբությունը:
Հետո՝ միգուցե քեզ ապացուցելու բան չունեմ, բայց եթե բաց բանավեճ է գնում, ես իմաստ եմ գտնում որոշ փաստարկների հակաճառել, հակադրվել, ժխտել և այլն: Եթե դու ինձ ապացուցելու բան չունես, կարող ես ինքդ դադարեցնել գրել այս թեմայում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
ոչ մի գերբնական բան չեն պնդում ֆիլմում, որ հավատանք կամ չհավատանք․․
երբ երեխան հեծանիվա ուզում, էնքանա ցանկանում, որ ձմեռ պապիկին նամակա գրում դրա մասին․ իսկ ձմեռ պապը տղայի պապիկնա ու հեծանիվա գնում նրա համար․․
եթե քո սիրած տան կամ մեքենայի նկարն ես պատից կախում, անընդհատ նայում ես ու երազում ու ավելի շատ ու լավ ես աշխատում․․ այնքան ես կատարելագործվում մինչև որ կարողանում ես ստանալ երազանքդ․․
ամեն ինչ իրականա ու բացատրելի
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես կասեի հավատ, այլ ոչ թե հույս, սրանք լրիվ տարբեր հասկացություններ են, այտեղ որտեղ կա հույս կասկածի տարը անպատճառ առկա է, իսկ որտեղ կա կասկած այնտեղ հավատի համար տեղ չկա:
Հավատը չի կարող լինել կույր, անբուժելի հիվանդը որին մնացել է մեկ ամիս կյանք, շարունակում է հավատալ, այլ ոչ թե կուրորեն հավատալ: Ցանկացած՝ հոգեպես առողջ մարդ պետք է ունենա առողջ հավատ, հավատ առ սեփական ուժերը եւ պայծառ ապագանայս կարգի ֆիլմերը եւ գրքերը ընդամենը ուղղորդիչ ինստրուկցիաներ են, որոնք օգնում են ավելի լավ տիրապետել կյանքի արվեստին:
![]()
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 07.06.2010, 17:31:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Նայի, էդ քո ոչ կույր հավատն անբուժելի հիվանդին կարա առողջացնի, բայց էն խեղճ երեխային մի հատ կախարդական փայտիկ չկարողացա՞վ տաէդ ի՞նչ անարդար հավատ ա: Ու խի՞ ա միշտ աբստրակտ գործում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Quyr Qery (02.05.2011)
Պետք չէ մարդուն արարչագործական հատկանիշներով օժտել, եւ պետք չէ ամեն ինչ ծայրահեղացնել:
Մարդուն ի սկզբանե տրված է որոշակի հնարավորություններ եւ միայն այդ հնարավորությունների սահմաններում է, որ հավատը կարող է արարել, պետք է փորձել ծանոթանալ այդ հնարավորություններին եւ փորձել օգտագործել: Կոպիտ ասած, մարդը մի գործիք է, որի վրա պետք է նվագել սովորել, իսկ դրա համար համապատասխան գիտելիքներ են պետք եւ արդյունք ստանալու համար որոշակի ջանքեր:
Մարդկանց մեծ մասը պարզապես չի տիրապետում մարդ կոչված գործիքին, արդյունքում, գործիքը արտաբերում է միայն անհաջող ճռռոցներ ու ֆալշեր:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Արևածագ (07.06.2010)
Հա, բայց, ասենք, ըստ սահմանման անհնարին բան անել եթե կարելի է (օրինակ՝ առողջացնել անբուժելի հիվանդին), ապա միգուցե կարելի՞ է մի քիչ ավելի փոքր ու միանշանակ անհնար բան էլ անել: Օրինակ՝ Մանեին կախարդական փայտիկ տալ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Quyr Qery (02.05.2011)
Չամիչ ջան, դու այս սկզբունքով ինչի՞ ես հասել:
DIXIcarpe noctem
Էս ախմախ ֆիլմը ինչի՞ ա վեց էջանոց քննարկման արժանացել
Գործընկերուհիս մի քանի ամիս առաջ բերեց ԴՎԴ-ն, բա հրաշք ֆիլմ ա, եսիմ ով էս ֆիլմը նայելուց հետո հարուստ փեսացու ա ճարել, չգիտեմ ով ավտո ա առել, մեկ ուրիշն էլ Ամերիկա է գնացել: Առաջին երկու րոպեն տեսա, բավական էր հասկանալ, թե ինչ կարգի տխմարություն է լինելու... Իսկ ինքը ֆիլմը նայեց, ինտերնետից մի քանի սիրուն ավտոների ու տների նկարներ քաշեց, տպեց տարավ պատին կպցրեց ու ամեն օր երազում ա, որ մի տարի հետո սիրուն ավտո ու տուն ա ունենալու....Բայց մինչև հիմա ոչ ավտո ունի, ոչ էլ տուն
Ինչ-որ մի բանի հասնելու համար պետք չի անընդհատ դրա մասին մտածել, այլ պետք ա շատ աշխատել, ամեն հնրավորություն ու ջանք օգտագործել, որպեսզի դրան հասնես![]()
I may be paranoid but no android!
Հայկօ ջան, արի չքննարկենք իմ անձնական կյանքը
Խնդիրը հետեւյալն է: Ո՞րն է, ի վերջո, հաջողակի հոգեբանությունը, կոգնիտիվ ի՞նչ մեխանիզմներ են գործում հաջողակ մարդու մոտ, ո՞րն է պատճառը որ նույն հիվանդությամբ տառապող նույն բժշկական բուժումը ստացող մարդկանցից մեկը շատ արագ առողջանում է մյուսը շատ արագ մահանում, ո՞րն է պատճառը, որ նույն հնարավորություններով նույն պոտենցիալով օժտված մարդկանցից մեկը լիարժեք կայանում է իսկ մյուսը դառնում է բոմժ: Այս թեմային նվիրված են բազմաթիվ գրքեր, Секрет-ը ընդամենը դրանցից մեկն է:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 07.06.2010, 19:03:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Miss Elegance (07.06.2010), VisTolog (07.06.2010), Yevuk (07.06.2010), Արևածագ (07.06.2010), Ֆոտոն (07.06.2010)
Բաղդադում էլ խուրմա կա: Թող քո անձնականը չլինի, բայց լինի կոնկրետ օրինակ: Մի անգամ գրել էի, որ ուզում եմ մյուս տարի ունենալ Ա) խաղողի այգիներ Բորդոյում, Բ) երկու հարեմ Մարոկկոյում, Գ) կղզի՝ Բահամյան արխիպելագում: Հիմա բացարձակապես ոչ մի հոգեբանական կոգնիտիվ կամ պերցեպցիոնալ կամ էմպիրիկ կամ աստիգմատիկ կամ սիֆիլիտիկ կամ ինչ-ուզում-ա-լինի մեխանիզմ չի կարող իրականացնել իմ ցանկությունը: Ավելին՝ իրականալի ցանկությունների շարքում չկա մեկը, որի մասին սթափ դատելով պարզորոշ չընկալեմ, որ այն իրականալի է առանց որևէ սուպեր-գերգաղտնի-սեկռետ ինֆորմացիայի: Մ.թ.ա. 18-րդ դարում այս մասին շատ դիպուկ ու ճիշտ արդեն ասել է Ք. Նազարը. բախտ ունես՝ քեֆ արա: Խելացի, նպատակասլաց, աշխատասեր ու մի քիչ էլ հաջողակ մարդը վիլլաների ու ավտոմեքենաների նկարներին նայելու կարիք չունի՝ դրանց հասնելու ճանապարհը իր ողջ նրբություններով ու բարդություններով բավականին լավ տեսնելու համար:
---------- Ավելացվել է՝ 20:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:15 ----------
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 07.06.2010, 19:28: Պատճառ: Հոգեբանականի փոխարեն հոգեբանկա էի գրել. ինչ լավ բառ ա բայց, հոգեբանկա :love
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ