User Tag List

Էջ 3 12-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 171 հատից

Թեմա: "The secret "/«Գաղտնիք» հոգեբանական ֆիլմ

  1. #31
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլմը չեմ նայել բայց գիրքը կարդացել եմ:

    Կարող եմ ասել, որ մեթոդը աշխատում է հիմնվելով մարդու ենթագիտակցության անսահման հնարավորությունների վրա:

    Եթե հիպնոզի ենթարկված մարուն ներշնչեք, որ շիկացած մետաղադրամ ենք դրել նրա մարմնի վրա իսկ փոխարենը օգտագործենք ընդամենը թղթի կտոր, ապա հիպնոզի ենթարկված մարդու մաշկի վրա ենթադրյալ մեռտաղադրամի տեղը այրվածք կառաջանա, իսկ սպին կմնա մինչեւ կյանքի վերջ:

    Այրվածք ստանալու սպասումը օրգանիզմի բջիջները այրում է այնպես ինչպես դա տեղի կունենար իսկական այրվածքի դեպքում:

    Կյանքում ստանում ենք այն ինչին անկեղծորեն հավատում ենք: Անկեղծորեն հավատալը իրականում այնքան էլ հեշտ բան չէ, այն ինչպես եւ ցանկացած այլ հատկանիշ պետք է մարզել:
    Սուտ է, փորձի ժամանակ մարդն ընդամենը ճչացել ու վեր է թռել, ինչպես իրական այրվածքի դեպքում, մաշկն էլ մի փոքր կարմրել է այդ տեղում (քանի որ օրգանիզմը համապատասխան ռեակցիա է տվել): Ոչ մի այրվածքի մասին խոսք գնալ չէր կարող:

    Ինչ վերաբերում է այս ֆիլմին, ապա այն սկսում է միստիֆիկացիայով (ինչ-որ գաղտնի գաղտնիք, որ բոլոր ազգերը թաքցնում էին, ու դա աշխարհում ամենամեծ գաղտնիքն է, ու վերջապես դուք այն կարող եք իմանալ), ինչը բնավ նորություն չի ու խոսում է այն մասին, որ հեղինակը ձեր վրա էշի ականջներ է նկարում, իսկ դուք նրան ծափահարում եք: Իհարկե, որևէ պատմական կամ փաստացի հիմնավորում տալ հրաժարվում են: Ասեցիր նման մի բան՝ հաստատ կգտնվեն մի քանիսը, ովքեր կհավատան, կսկսեն ուրիշներին էլ համոզել, ու ի վերջո ֆիլմը նորմալ կվաճառվի:
    Հետո՝ եթե ինչ-որ մեկն այդքան «իմաստուն» է, ինչու՞ է մարդկանց ներքին ներդաշնակության հասնելու ձև ասելու փոխարեն նյութական բարեկեցության ձև ասում: Չեմ ուզում վիճել մեթոդի էֆեկտիվության շուրջ, որովհետև, ինչպես միշտ, մի խումբ ֆանատիկ ու հավատացյալ պիտի հավաքեմ վրաս ու ջարդները տամ, համ էլ՝ ուսումնասիրեմ մի բան (մասնավորապես՝ կարդամ այդ գիրքը), որն ուսումնասիրելու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ցանկություն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (06.06.2010), kyahi (06.06.2010), Magic-Mushroom (06.06.2010), matlev (06.06.2010), Quyr Qery (02.05.2011), VisTolog (06.06.2010), Ֆոտոն (06.06.2010)

  3. #32
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սոֆին համամիտ եմ, իսկապես մեթոդի ամենագրավիչ մասն են ներկայացնում իբր հրապուրելով մարդկանց: Բայց գաղափարը էդտեղից չի, որ գիտեմ, հաստատ գործում է:

    Մի օրինակ էլ հիշեցի, որ փորձել եմ:

    Մերոնց պարտք էին շատ վաղուց ու տալու մտադրություն չկար: Էսպես ամեն քնելուց առաջ մոտ 4 օր, դրա մասին էի մտածում, կարծես եկող շաբաթ օրը պետք է պարտքը տային: Մամային շաբաթ օրը հարցրի էդ պարտքի մասին, ասեց. վա՜յ, մոռացա ասել, ուրբաթ օրն էին տվել, այսինքն մի օր էլ շուտ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. #33
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան հասկացա, խոսքն այն մասին էր, որ եթե մի բան սրտիդ ողջ ցանկությամբ ուզես, անպայման կկատարվի: Մի օրինակ իմ կյանքից:
    Փոխադրվում էի ավարտական դասարան: Ամռանն էր: «Պիոներ» ամսագրի թարմ համարում կարդացի մեր զուգահեռ դասարանի աղջիկներից մեկի մասին: Լավ, գովաբանական նյութ էր. Հակոբյան Անահիտը բակային ճամբար էր կազմակերպել ու զբաղեցնում էր իրենց ու շրջապատող թաղերի երեխաներին: Հիմա, մի' եմ ուրախացել Անահիտի համար, այնպե՜ս եմ ուզում շնորհավորել: Ընդհանրապես, որ մեկին լավ բան պիտի ասեմ, մինչև չասեմ, չեմ հանգստանա: Վատի մասին տարիներով կարող եմ լռել, բայց լավը մեջս պահել չեմ կարողանում: Ցավն այն է, որ ես գյուղում եմ ապրում, ինքը շրջկենտրոնում, մենք իրար հետ չենք էլ շփվել, ուղղակի ես «ա» ում էի, նա՝ «բ» ում: Ձեռքս եմ առել Եղեգնաձորի հեռախոսի աբոնենտների գիրքը՝ Հակոբյան ազգանունով հիսունից ավելի մարդ կա: Հո բոլորին չեմ զանգելու, որ «Անահիտ» գտնեմ... Բայց շա՜տ եմ ուզում շնորհավորել: Այդպես, մի երկու ժամ դրանից բացի ուրիշ ոչնչի մասին չեմ կարողանում մտածել: Մեկ էլ... հեռախոսը զնգաց: Վերցրի լսափողն ու... ականջներիս չեմ հավատում: Անահիտի ձայնն ինձ ասում է. «Տվեք այսինչին» :Ես՝ «Սխալ եք զանգել» ու հետն էլ «Անահի՞տն է խոսում»: Նա. «Այո', բայց ու՞ր եմ ընկել...»: Ասացի՝ ու՞ր է զանգել, պատմեցի, թե ինչքան էի ուզում իրեն շնորհավորել, ինքն էլ իր սխալ զանգից շատ զարմացավ, երկար զրուցեցինք: Մինչև օրս էլ ինձ համար հանելուկ է մնացել. ինչպես տասը հազարից ավելի աբոնենտներից ինձ սխալմամբ զանգահարեց հենց նա, ում ձայնն այնքան շատ ուզում էի լսել:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.06.2010), Sambitbaba (06.05.2011), Yevuk (06.06.2010), Ֆոտոն (06.06.2010)

  6. #34
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաներին ընդհանրապես ավելի հեշտ է հավատալը, քանի որ իրենք չեն պատկերացնում ցանկության իրականանալու ճանապարհը: Այսինքն՝ դժվար կամ հեշտ չկա: Իրենք ուզում են ու հավատում են, որ հաստատ կլինի:
    Օ, այ թե ինչպես երևի ձեր գրքի դեմ ես էլ գրքով կռվեմ:
    Ֆիլիպը կանգնած էր սեղանի մոտ ու անտարբեր տեսքով թերթում էր աստվածաշունչը:
    - Լսիր, քեռի, այ այս հատվածը... ի՞նչ է նշանակում, քո կարծիքով:
    Նա մատով այնպես ցույց տվեց պարբերությունն, ասես պատահաբար է նկատել:
    Պարոն Քերին ակնոցների վրայից նայեց զարմիկին: Նա նստած էր բուխարու մոտ՝ «Բլեքսթեյբլ թայմսը» կրակի մոտ պահած: Այդ երեկոյան թերթը տպագրությունից դեռ խոնավոտ էր եկել, ու տերտերը նման դեպքերում մի քանի րոպե այն չորացնում էր, նախքան կարդալուն անցնելը:
    - Ո՞ր հատվածը,- հարցրեց նա:
    - Դե, հենց այստեղ գրված է, որ եթե հավատ ունես, ապա կարող ես սարեր տեղից շարժել:
    - Եթե աստվածաշնչում այդպես է ասված, ապա այդպես էլ կա,- մեղմորեն նկատեց տիկին Քերին՝ սեղանի արծաթե սպասքով զամբյուղը տանելով:
    Ֆիլիպը լուռ նայում էր քեռուն՝ պատասխան սպասելով:
    - Ամբողջ հարցը հավատի մեջ է:
    - Մի՞թե ճիշտ է, որ բավական է հավատալ, որ դու կարող ես սարը տեղից շարժել, ու դու այն իսկապես կշարժես:
    - Աստծո օգնությամբ,- ասաց տերտերը:
    - Դե, Ֆիլիպ, քեռուն «բարի գիշեր» մաղթիր,- միջամտեց Լուիզա մորաքույրը:- Դու չես պատրաստվում այս գիշեր սարեր շարժել, չէ՞:
    Ֆիլիպը ճակատը դեմ տվեց քեռուն, որ վերջինս համբուրի, ու մորաքույր Լուիզայի հետ վերև գնաց: Նա պատասխան ստացավ: Նրա սենյակում օդը սառցային սառն էր, ու Ֆիլիպը դողում էր գիշերանոցը հագնելիս: Բայց նա միշտ էլ հավատում էր, որ աղոթքներն աստծուն ավելի հաճելի են, եթե աղոթում ես՝ անհարմարության զգացողությունը հաղթահարելով: Ցրտից փայտացած ձեռքերն ու ոտքերը զոհաբերություն էին բարձրյալի զոհասեղանին: Ու հիմա նա ընկավ ծնկների վրա, դեմքը փակեց ձեռքերով ու սկսեց կրակոտ աղոթել աստծուն, որ նա իր այլանդակ ոտքն այնպիսին դարձնի, ինչպես մյուսների մոտ է: Ախր դա մանրուք է, կարելի՞ է ինչ-որ ոտքը համեմատել սարի հետ: Նա գիտեր, որ եթե աստված ցանկանա, կարող է դա անել, ու նրա հավատն անսասան էր: Հաջորդ առավոտյան, աղոթքն ավարտելով նույն խնդրանքով, նա նշանակեց օրը, երբ պետք է որ տեղի ունենար հրաշքը:
    - Ամենաբարի ու ամենաողորմած աստված, եթե քո կամքով է՝ խնդրում եմ, իմ ոտքն առողջացրու դպրոց վերադառնալուս նախօրեին:
    Նրան հաճելի էր, որ կարողացավ խնդրանքն այդքան քաղցր ձևով արտահայտել, նա այն կրկնում էր ճաշասենյակում, նախքան առավոտյան աղոթքի ծնկի իջած դիրքից վեր կենալը՝ պարտադիր լռության կարճ հատվածի ընթացքում, որը պահպանվում էր տերտերի պահանջով: Նա այն նորից արտասանեց երեկոյան, հետո՝ քնից առաջ, ցրտից դողալով: Ու նա հավատում էր: Կյանքում առաջին անգամ էր արձակուրդների ավարտին անհամբերությամբ սպասում: Հոգու խորքում Ֆիլիպը ծիծաղում էր, պատկերացնելով քեռու զարմանքը, երբ վերջինս տեսնի, թե ինչպես է նա թռչկոտելով իջնում աստիճանաշարով... Իսկ նախաճից հետո նա ու Լուիզա մորաքույրը ստիպված կլինեն կոշիկների նոր զույգ գնել: Դպրոցում բոլորը ցնցված կլինեն:
    «Հեյ, Քե՛րի, ի՞նչ ես արել ոտքիդ հետ»:
    «Հիմա այն նորմալ է»,- կասի նա անտարբերորեն, ասես իր հետ տեղի ունեցածն աշխարհում ամենասովորական բանն է:
    Նա կկարողանա ֆուտբոլ խաղալ: Սիրտը կծկվեց, երբ պատկերացրեց, թե ինչպես է վազում, վազում ավելի արագ, քան մնացած երեխաները: Զատիկի կիսամյակից հետո նրանք սպորտային մրցություններ կունենան, ու նա կկարողանա մասնակցել վազքին. Ֆիլիպը շատ էր ուզում արգելքներով վազքին մասնակցել: Ի՜նչ երջանկություն է մյուսներին նման լինելը, որ նորեկները, ովքեր դեռ չգիտեն քո խեղվածքի մասին, աչքերը չպլշեն քո վրա, որ ամառը, երբ լողալու ժամանակն է, ստիպված չլինես բոլոր նախազգուշությունները ձեռնարկել, քանի դեռ հանվում ես ու դեռ չես հասցրել ոտքդ ջրում թաքցնել...
    Ուիլիամ Սոմերսեթ Մոեմ, «Ստրկություն Մարդկային»
    Շարունակությունն է՞լ գրեմ, թե՞ կարդացել եք:

    ---------- Ավելացվել է՝ 14:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:58 ----------

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոֆին համամիտ եմ, իսկապես մեթոդի ամենագրավիչ մասն են ներկայացնում իբր հրապուրելով մարդկանց: Բայց գաղափարը էդտեղից չի, որ գիտեմ, հաստատ գործում է:

    Մի օրինակ էլ հիշեցի, որ փորձել եմ:

    Մերոնց պարտք էին շատ վաղուց ու տալու մտադրություն չկար: Էսպես ամեն քնելուց առաջ մոտ 4 օր, դրա մասին էի մտածում, կարծես եկող շաբաթ օրը պետք է պարտքը տային: Մամային շաբաթ օրը հարցրի էդ պարտքի մասին, ասեց. վա՜յ, մոռացա ասել, ուրբաթ օրն էին տվել, այսինքն մի օր էլ շուտ:
    Ձեզ տարել ա փողի վրա
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (02.05.2011)

  8. #35
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Օ, այ թե ինչպես երևի ձեր գրքի դեմ ես էլ գրքով կռվեմ:

    Ուիլիամ Սոմերսեթ Մոեմ, «Ստրկություն Մարդկային»
    Շարունակությունն է՞լ գրեմ, թե՞ կարդացել եք:
    Կռվելու կարիք չկա, բոլորն էլ իրեն կյանքի փորձով են ապացուցում մի բան իրենց համար, և բացառված չէ, որ մեկ ուրիշն էլ հակառակը կապացուցի իր համար:
    Շարունակությունն էլ դիր, չեմ կարդացել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  9. #36
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մի բան շատ ես ուզում ու հավատում ես, որ կստացվի ուրեմն ինքդ էլ կատարում ես քո ցանկությունը: Ֆիլմում գերբնական բաներից ա խոսում, որը իհարկե գոյություն չունի: Տիեզերքը չի լսում քո ցանկությունը, այլ պարզապես մարդը եթե հույսը չի կորցրել ու ցանկությունն էլ մեծ ա, անպայման իրա ուզածին հասնում ա, որովհետև չի դադարում աշխատել ցանկությանը հասնելու ուղղությամբ:

    Տանը նստած, մենակ ցանկանալով իհարկե ոչինչ չի ստացվի:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (06.06.2010), Farfalla (06.06.2010), kyahi (06.06.2010), Quyr Qery (02.05.2011), Rhayader (06.06.2010), Yevuk (06.06.2010), Երկնային (06.06.2010), Հայկօ (06.06.2010), Մանուլ (06.06.2010), Ֆոտոն (06.06.2010)

  11. #37
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզ տարել ա փողի վրա

    Փողով փորձն էլ գրեցի, բայց հաստատ չի տարել: ԻԻԻ


    Փորձերիցս մեկում ընկերուհուս քրոջը դուրս գրելու օրն եմ մտապահել: Հիվանդանոց ընկնելուց մեկ շաբաթից ոչ ավել պահելով: Ինքս էլ հիվանդության բարդությունից բան չէի հասկանում, գիտեի, նոր թրոմբ ունի, ընկերուհիս էլ ասում էր, որ բարդ ա վիճակը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. #38
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոֆին համամիտ եմ, իսկապես մեթոդի ամենագրավիչ մասն են ներկայացնում իբր հրապուրելով մարդկանց:
    Նախ, դա ամենագրավիչ մասն է մարդկանց համար, ովքեր բացի իրենց նյութական բարեկեցությունից ուրիշ ոչ մի բանի ի վիճակի չեն հավատալ: Ինչպես իրենք են մանր, այնպես էլ իրենց ցանկություններն ու իրենց հավատը:
    Հետո՝ արդյո՞ք կարիք կա աշխատող մեթոդի համար «գրավել» մարդկանց: Այն էլ այդպիսի մարդկանց:
    Քանի՞ անգամ եք ամբողջ սրտով ինչ-որ բան ցանկանում: Քանի՞ անգամ է այն առանց ձեր ու այլ մարդկանց, ովքեր դրա մասին գիտեն, միջամտության իրականանում: Եթե հավանականության տեսությունից գոնե տարրական գիտելիքներ ունեք, դրեք ու համեմատեք: Կտեսնեք, որ պատահաբար իրականանալու հավանականությունն ու փաստացի իրականացումների քանակը լրիվ իրար համապատասխանում են:
    Ֆիլմն օրինակ է բերում հարստության ու իշխանության հասած մարդկանց: Ուրեմն կարող եմ պնդել, որ այն լավ մարդիկ չեն նկարահանել ու այն լավ մարդկանց չի ուղղված: Ագահ ու նյութապաշտ մարդկանց: Իսկ նրանց օգնել ցանկացողը նախ նրանց իրենց ագահությունից ու նյութապաշտությունից բուժելու մասին կհոգար:
    Իսկ նման ֆիլմը, եթե նայենք, ձեռնտու է շատ կրոնական ուղղությունների: Նա մարդկանց մեջ մարզում է կուրորեն հավատալու մեխանիզմը: Այն միանշանակորեն ձեռնտու է գրեթե ցանկացած կրոնական և աղանդավորական շարժման: Զոմբիացման ու նախապատրաստման մեխանիզմ: Ամենահավանական պատվիրատուները սայենտոլոգներն են: Երկրորդ տեղում՝ ավետարանչականները: Եվ այլն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (06.06.2010), Quyr Qery (02.05.2011), VisTolog (06.06.2010), Արևածագ (06.06.2010), Ֆոտոն (06.06.2010)

  14. #39
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ նման ֆիլմը, եթե նայենք, ձեռնտու է շատ կրոնական ուղղությունների: Նա մարդկանց մեջ մարզում է կուրորեն հավատալու մեխանիզմը: Այն միանշանակորեն ձեռնտու է գրեթե ցանկացած կրոնական և աղանդավորական շարժման: Զոմբիացման ու նախապատրաստման մեխանիզմ: Ամենահավանական պատվիրատուները սայենտոլոգներն են: Երկրորդ տեղում՝ ավետարանչականները: Եվ այլն:
    Շնորհակալություն կարևոր մեկնաբանության համար:
    Քո մեկնաբանությանը ո՛չ կողմ, ո՛չ էլ դեմ եմ, համարում եմ հնարավոր տարբերակներից:

    Թեկուզ Լազարևն ասում ա, որ եթե մի բան կպած ուզում ես ու դրանից կախում ունես, շատ վատ ա, կատարվելու քիչ հավանականություն կա: Ուղղակի ամբողջ 12 գիրք չեմ կարող համառոտել, որ պարզ լինի էս կինոյի մակերեսայնությունը: Իսկապես էստեղ ասում ա, որ հնարավոր ա, բայց թե երբ ու որ դեպքերում, չի ասում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  15. #40
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլմը չեմ դիտել, քանի որ նման ֆիլմերի այդքան էլ չեմ հավատում:
    Ուղղակի գիտեմ, որ ինչ-որ բան ցանկանալը դեռ շատ քիչ է: Նույնիսկ եթե ամբողջ սրտով ես ցանկանում, օր ու գիշեր դրա մասին ես մտածում, երազանքդ չի իրականա, եթե տեղդ նստես ու ոչինչ չանես:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  16. #41
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչի՞ եք մենակ փողի կողմը տեսնում, ախր էտ ֆիլմում հազար ուրիշ օրինակներ ա բերում: Օրինակ էն մարդը, որը ավտովթարի ժամանակ ջարդուխուրդ էր եղել ու նորյալ ապրելու ոչ մի հույս չկար, կամ էլ էն տղան, ով լիքը ընկերուհիներ ուներ, բայց իր «միակ»-ին դեռ չէր գտել: Պետք չի տեսնել միայն ագահների ու նյութապաշտներին տեսել: Լավ կողմից նայեք:

    Վեջիվերջո ստեղծվել է ֆիլմ, ու դրա վրա կատարվել են ծախսեր: Անկախ նրանից, թե ֆիլմը լավն է թե վատն է, այն պետք է գովազդել, ձեր ասածով մարդկանց «գրավել», որպեսզի ծախսերը գոնե ծածկվեն, էլ չեմ ասում շահույթ ստանալու մասին: Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց էն խոսքը, որ «Որակով արտադրանքը ինքն իրեն վաճառում է» արդեն դարը անցել է:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (06.05.2011)

  18. #42
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեկուզ Լազարևն ասում ա, որ եթե մի բան կպած ուզում ես ու դրանից կախում ունես, շատ վատ ա, կատարվելու քիչ հավանականություն կա: Ուղղակի ամբողջ 12 գիրք չեմ կարող համառոտել, որ պարզ լինի էս կինոյի մակերեսայնությունը: Իսկապես էստեղ ասում ա, որ հնարավոր ա, բայց թե երբ ու որ դեպքերում, չի ասում:
    Չգիտեմ, թե ինչ է ասում Լազարևը, բայց, ասենք, 12 գիրք դատարկաբանություն կարդալու փոխարեն կարելի է կարդալ Հերման Հեսսեի փոքրիկ «Դեմիան»-ը, որտեղից բավականին հիմար ու անգրագետ ձևով գողացված է գաղափարը:

    ---------- Ավելացվել է՝ 14:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:38 ----------

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչի՞ եք մենակ փողի կողմը տեսնում, ախր էտ ֆիլմում հազար ուրիշ օրինակներ ա բերում: Օրինակ էն մարդը, որը ավտովթարի ժամանակ ջարդուխուրդ էր եղել ու նորյալ ապրելու ոչ մի հույս չկար,
    Չլիներ՝ չէր ապրի: Իսկ եթե այդքան վատ լիներ, էլի չէր աշխատի՝ մինչև կյանքի մոտակա վերջը հաշմանդամ կմնար:
    կամ էլ էն տղան, ով լիքը ընկերուհիներ ուներ, բայց իր «միակ»-ին դեռ չէր գտել:
    «Միակ» գոյություն չունի: Իհարկե, եթե դնես ու քեզ օրերով զոմբիացնես, թե կա, միգուցե այնքան հավատաս, որ մեկին դնես այդ դիրքում: Բայց դա կլինի ընդամենը ինքնախաբեության արդյունք:
    Վեջիվերջո ստեղծվել է ֆիլմ, ու դրա վրա կատարվել են ծախսեր:
    Ծախսեր, որոնք պետք է փակել
    Անկախ նրանից, թե ֆիլմը լավն է թե վատն է, այն պետք է գովազդել, ձեր ասածով մարդկանց «գրավել», որպեսզի ծախսերը գոնե ծածկվեն, էլ չեմ ասում շահույթ ստանալու մասին:
    Փաստորեն՝ ֆիլմը նրա համար է, որ խելոք ագահները միամիտ ագահների վրա փող աշխատեն:
    Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց էն խոսքը, որ «Որակով արտադրանքը ինքն իրեն վաճառում է» արդեն դարը անցել է:
    Փաստորեն՝ այն, ինչ կարող է այդ աստիճանի փոխել քո կյանքը, ընդամենը «ապրանք» է: Ցավում եմ, բայց երևի պարզապես մենք իրարից չափից դուրս տարբեր ենք՝ քո ասածն էլ է նյութապաշտության օրինակ:
    Սայենտոլոգիայի եկեղեցին առաջարկում է մարդկանց «փրկել», բայց եթե մարդիկ վճարեն իրեն: Ինչքան շատ կվճարես, այնքան ավելի «կփրկվես»: Շատ նման քաղաքականություն է:
    Այլ կերպ ասած՝ տարօրինակ եք: Նույնիսկ ձեր Հիսուսն, չնայած հրեա լինելուն, իր լեռան քարոզի համար ունկնդիրներին հաշիվ չուղարկեց:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (06.06.2010), Quyr Qery (02.05.2011), Աթեիստ (06.06.2010)

  20. #43
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, թե ինչ է ասում Լազարևը, բայց, ասենք, 12 գիրք դատարկաբանություն կարդալու փոխարեն կարելի է կարդալ Հերման Հեսսեի փոքրիկ «Դեմիան»-ը, որտեղից բավականին հիմար ու անգրագետ ձևով գողացված է գաղափարը:
    Ես միայն մեկն եմ կարդացել: Էդ կարևոր չի, դու էն դրածիդ շարունակությունը դիր:
    «Դեմիան»ի հայերենը կա՞, կուզեմ կարդալ:
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 06.06.2010, 14:38:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  21. #44
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով աշխատում ա, բայց միքիչ այլ կերպ: օրինակ ես, որ մի բանը անչափ շատ եմ ուզում, երազում եմ ունենալ, որ թվումա թե անհավանականա, որ գա էտ օրը, բայց մեկ էլ մի օր իրականանումա ցանկությունս, ոչ իմ պատկերացրած ամենաճոխ ձևով, բայց ունենում եմ դա, լինի իր, կամ միջադեպ, կամ իրավիճակ, մի խոսքով տարբեր հարցերում:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  22. #45
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Ձեզ տարել ա փողի վրա
    Իհարկե, Ֆոտոնը ընդհամենը դրվագ է ներկայացրել փողի հետ կապված, բայց չի գրել՝ իմ երազանքների գագաթնակետը մենակ էդ փողն էր: Իսկ ես շարունակում եմ հենց այստեղից, որովհետև հասարակության մեջ հաջողակ լինելու գրավականը հենց փողն է: Ինչքան էլ դրա վրա ռոմանտիկ քող գցենք՝ «հոգևոր հարստություն, մշակութային արժեքներ, ստեղծագործական կայացում...» և այլն, և այլն, այս ամենի լիարժեք գոյությունը պայմանավորվում է միայն փողի առկայությամբ:Փողի բացակայությունը շատերին ոչ միայն ստեղծագործելու հնարավորություն չի տալիս, այլև չի թողնում եղած արժեքներից օգտվել: Ավելի պարզ՝թատրոննների ու համերգների տոմսերը, որոնք կուզենայի այցելել, ինձ մատչելի չեն: Իսկ ֆիզիկական առողջությու՞նը, երբ իսկապես հանճարեղ մեկը դեղեր գնելու փող չունի: Այնպես որ, եթե ֆիլմի հեղինակները հաջող ապրելու ամենակարճ՝ հարստանալու ճանապարհն են ցույց տվել, դրանում, ըստ իս , հանցագործություն չկա:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (06.05.2011)

Էջ 3 12-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆիլմ "Ակումբի" ուժերով
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 71
    Վերջինը: 07.02.2015, 18:43
  2. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Только после Вас! Apres Vous" - ֆիլմը հոգեբանական խորը իմաստով
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.02.2010, 20:08
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •