User Tag List

Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

  1. #136
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր եթե երեխա ունեցած ծանոթներ ու բարեկամներ չունենաի, հենց կիմանաի ծննդաբերությունը համակենտրոնացման ճամբարի կարցերում ա ընթանում, ու ծնունդը Ֆրանկենշտեյններն են ընդունում: Ինչքան բարեկամ ու ծանոթ ունեմ, որ երեխա են ունեցել, նման սարսափ ֆիլմ հիշեցնող ոչինչ չեն պատմել: Հակառակը, ասել են, որ ամուսնու ներկայությունը ավելորդ ա: Ասենք ես մոտը լինեմ, ի՞նչ եմ անելու: Ոչ բժիշկ եմ, ոչ էլ հրեշտակ: Պիտի ձեռքը բռնեմ նստեմ հա՞: Յանիմ ի՞նչ, ո՞վ ա իրան սպառնում:
    հա

    ինչի՞ց ա տառապելու: Հո ինկվիզիցիայի պադվալում չի: Հիվանդանոցի սովորական պատեր են: Ինչ ա պետք ա ռոկոկո ոճի մեջ լինեի՞ն:
    Բա որ էդքան տառապանք չի, ինչու՞ ես խուսափում ներկա գտնվելուց: Հա, հենց ձեռքը բռնես, նստես, որովհետև էդ դեպքերում հոգեբանական օգնությունը բավական թեթևացնում ա ցավը: Էն կանայք, որոնց մոտ մենք նստում էինք, նույնիսկ եթե ձեռք չէինք բռնում, այլ ուղղակի զրուցում էինք նրանց հետ, հետագայում մեզ շնորհակալություն էին հայտնում օգնության համար: Իսկ ինչու՞ պետք է էդ օգնողներն օտար մարդիկ լինեն, եթե կարող է հարազատ ամուսինը լինել: Ես սարսափ ֆիլմ չեմ նկարագրում, ես պատմում եմ կյանքի ամենաուժեղ ցավերի մասին, որոնք տղամարդիկ երբևէ չեն կարող պատկերացնել, եթե չտեսնեն: Տեսնելու դեպքում էլ չեն կարող պատկերացնել: Ու էդ դեպքում կնոջը մենակ թողնել չի կարելի: Ընդամենը բարոյահոգեբանական տեսանկյունից: Թե չէ երեխան առանց պապայի ներկայության էլ լույս աշխարհ կգա, իսկ էդ տասներկու ժամը առանց պապայի էլ, միևնույն է, կանցնի:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (29.09.2011), Ribelle (01.10.2009), Նաիրուհի (23.12.2009), Ուլուանա (01.10.2009)

  3. #137
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ էդքան տառապանք չի, ինչու՞ ես խուսափում ներկա գտնվելուց:
    Որովհետև էդ առումով սրտից թույլ եմ: Ատամ պլոմբելն էլ տառապանք չի, բայց մի անգամ կնոջս հետ ատամնաբուժարան էի գնացել, մի քանի անգամ սիրտս թուլացավ: Հարազատ մարդու վրա բժշկական միջամտությանը չեմ կարողանում ներկա գտնվել:
    Անծանոթին՝ խնդրեմ կարող եմ ինքս ծննդօգնություն ցուցաբերել, եթե իհարկե համապատասխան գիտելիքներ ունենամ:
    Դու բժիշկ աղջիկ ես, չես տեսե՞լ վիրաբույժ, որին սրսկելու համար ամբողջ հիվանդանոցով մեկ խուճապ ա բարձրացել: Ես նման դեպք լսել եմ, որ վիրաբույժ մարդը, որը ամբողջ օրը կտրտում, կարում ա, սրսկումից վախենում ա: Կամ հարազատին չի կարողանում նույնիսկ ամենահասարակ վիրաբուժական միջամտություն ցուցաբերի:
    Հոգեբանական պահ ա:
    Ես վստահ եմ, որ բժիշկները իրենց գործը գիտեն ու 1000 -ավոր ծնունդներ են ընդունել, բոլորն էլ նորմալ, ողջ ու առողջ տուն են եկել:
    էսպես չի մնա

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (02.10.2009)

  5. #138
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    ես չեմ կարող: առանց էն էլ լիքը մեղքի զգացում ունեմ, հիմա էլ տեսնելով կնոջս տանջանքները, … սաղ մնացած կյանքս ինձ չեմ ների:
    իսկ կինը ասում են որ ծննդաբերությունից անմիջապես հետո բոլոր ցավերը մոռանում է, մնում է միայն մայրանալու երջանկությունը: իսկ տղամարդը՞ : արդյոք նա կարող է մոռանալ այդ ամենը:
    Սիրող տղամարդը կարծում եմ որ ոչ:

    ու մի բան էլ, եթե սիրում ես, ապա այդ ծննդաբերական "շոուն" ոչինչ էլ չի ավելացնի այդ սիրուն: կմնա միայն մեղավորության զգացումը:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (01.10.2009), Ariadna (02.10.2009), Elmo (02.10.2009), Ձայնալար (01.10.2009)

  7. #139
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև էդ առումով սրտից թույլ եմ: Ատամ պլոմբելն էլ տառապանք չի, բայց մի անգամ կնոջս հետ ատամնաբուժարան էի գնացել, մի քանի անգամ սիրտս թուլացավ: Հարազատ մարդու վրա բժշկական միջամտությանը չեմ կարողանում ներկա գտնվել:
    Անծանոթին՝ խնդրեմ կարող եմ ինքս ծննդօգնություն ցուցաբերել, եթե իհարկե համապատասխան գիտելիքներ ունենամ:
    Դու բժիշկ աղջիկ ես, չես տեսե՞լ վիրաբույժ, որին սրսկելու համար ամբողջ հիվանդանոցով մեկ խուճապ ա բարձրացել: Ես նման դեպք լսել եմ, որ վիրաբույժ մարդը, որը ամբողջ օրը կտրտում, կարում ա, սրսկումից վախենում ա: Կամ հարազատին չի կարողանում նույնիսկ ամենահասարակ վիրաբուժական միջամտություն ցուցաբերի:
    Հոգեբանական պահ ա:
    Ես վստահ եմ, որ բժիշկները իրենց գործը գիտեն ու 1000 -ավոր ծնունդներ են ընդունել, բոլորն էլ նորմալ, ողջ ու առողջ տուն են եկել:
    Ախր ո՞նց չես ուզում հասկանալ: Խոսքը ոչ թե հետոյի, այլ հենց էդ պահի մասին ա: Ոչ ոք չի ասում, որ եթե էնտեղ չլինես, ծննդաբերությունը բարդացած ընթացք կստանա: Դու կնոջդ պետք ես ցավերի պահի համար: Դու նրան չես փրկելու ֆիզիկական տրավմաներից կամ չես նպաստելու, որ բալիկը շուտ դուրս գա, ոչ էլ բոբո բժշկից ես ազատելու, այլ նրա կողքին ես լինելու, որ էդ պահը նրա համար արագ թռչի, որ հնարավորինս դիմանա ցավին, որ հասկանա, որ մենակ չէ էդ տանջանքի մեջ: Քեզ ոչ ոք չի խնդրում կնոջդ սրսկել կամ վիրահատել, ընդամենը ներկայություն, ուրիշ ոչինչ: Դու հարազատին չվիրահատող բժշկի օրինակ ես բերում, բայց ես կարող եմ լիքը օրինակներ բերել, թե ինչպես են շատ երիտասարդ բժիշկներ կամ ուսանողներ մտել իրենց հարազատների վիրահատություններին կամ ծննդաբերություններին: Ի՞նչ վիրաբույժ չի կարողանում սրսկել: Ուրեմն, կներես ինձ, բայց ամոթ նրան: Ես ինքս պետք եղած դեպքում սրսկել եմ թե' մորս, թե' տատիկիս, թե' մտերիմ ընկերուհիներիս: Ես քեզ չեմ համոզում՝ մտնես ծննդաբերության: Սրտից թույլ ես, դա քո գործն է, բայց պետք չէ ասել, թե քո կարիքը չկա այնտեղ:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (20.07.2010), Cassiopeia (01.10.2009), kyahi (11.05.2010), Tig (11.05.2010), Ուլուանա (01.10.2009)

  9. #140
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես էլ եմ էս հարցում ընդհանուր առմամբ նույն կերպ մտածում, բայց կոնկրետ Elmo–ի ու Annushka–ի դեպքում, երբ երկուսն էլ հարմար են գտնում Elmo–ի ներկա չլինելը, կարծում եմ՝ ես կամ դու չենք, որ պիտի համոզենք, թե սխալ է։ Եթե երկուսի համար էլ ճիշտը տղամարդու ներկա չլինելն է, էլ ի՞նչ խնդիր կա։ Այ շատ վատ կլիներ, եթե կինն ուզենար, որ ամուսինը ներկա լինի, իսկ ամուսինը դեմ լիներ։ Չնայած դեռ դրա միջով անցած չլինելով խոսելը հեշտ է։ Չի բացառվում, որ ծննդաբերությունից հետո Annushka–ն կարծիքը փոխի։ Ամեն դեպքում կարևորն այն է, որ ամուսինների պահանջներն ու ցանկություններն այս հարցում համընկնեն։
    Ան, էդ հարցում քեզ հետ համաձայն եմ. դա նրանց անձնական գործն է, բայց պետք չէ անձնական գործն ընդհանրացնել:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Geson (27.05.2010), Ուլուանա (01.10.2009)

  11. #141
    tXn Maytane-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.06.2007
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ ճիշտ կլինի, եթե երեխայի հայրը ներկա գտնվի երեխայի ծննդյան գործընթացին: Ներկայումս դա Հայաստանում հնարավոր է` որոշակի գումարի առկայության դեպքում:
    Ի՞նչ կտա դա երեխայի հորը: Կօգնի դա արդյոք մորը` ավելի թեթև տանելու ցավերը և ավելի ապահով զգալու իրեն այդ դժվար պահին:
    Իմ կարծիքով դա աբսուրդ է, ծննդյան գործընթացին ներկա լինի իմ ամուսինը ու չեմ կարծու, որ դա ուժ կտա ավելի թեթև տանելու և ավելի ապահով զգալու կնոջը: Չգիտեմ, թե էդ ո՞նց են թույլ տալիս... Չնայած ողջ Եվրոպան է դա թույլ տալիս, ծննդաբերության ժամանակ եվրոպացիները պարտադիր պիտի լինեն ծննդասենյակում, ու նորից եմ կրկնում ամենաաբսուրդ բաներից մեկն ա ամուսինը ծննդասենյակում:
    Հո ինքն էլ չի ծննդաբերում, ինքը մենակ կողքը կանգնում ա
    Վերջին խմբագրող՝ Chuk: 06.10.2009, 15:47: Պատճառ: Տրանսլիտ -> Հայատառ
    Սիրիր դիմացինիտ,բայց երբեք մի մոռացիր.. սիրել ինքտ քեզ...

  12. #142
    tXn Maytane-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.06.2007
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ո՞նց չես ուզում հասկանալ: Խոսքը ոչ թե հետոյի, այլ հենց էդ պահի մասին ա: Ոչ ոք չի ասում, որ եթե էնտեղ չլինես, ծննդաբերությունը բարդացած ընթացք կստանա: Դու կնոջդ պետք ես ցավերի պահի համար: Դու նրան չես փրկելու ֆիզիկական տրավմաներից կամ չես նպաստելու, որ բալիկը շուտ դուրս գա, ոչ էլ բոբո բժշկից ես ազատելու, այլ նրա կողքին ես լինելու, որ էդ պահը նրա համար արագ թռչի, որ հնարավորինս դիմանա ցավին, որ հասկանա, որ մենակ չէ էդ տանջանքի մեջ: Քեզ ոչ ոք չի խնդրում կնոջդ սրսկել կամ վիրահատել, ընդամենը ներկայություն, ուրիշ ոչինչ: Դու հարազատին չվիրահատող բժշկի օրինակ ես բերում, բայց ես կարող եմ լիքը օրինակներ բերել, թե ինչպես են շատ երիտասարդ բժիշկներ կամ ուսանողներ մտել իրենց հարազատների վիրահատություններին կամ ծննդաբերություններին: Ի՞նչ վիրաբույժ չի կարողանում սրսկել: Ուրեմն, կներես ինձ, բայց ամոթ նրան: Ես ինքս պետք եղած դեպքում սրսկել եմ թե' մորս, թե' տատիկիս, թե' մտերիմ ընկերուհիներիս: Ես քեզ չեմ համոզում՝ մտնես ծննդաբերության: Սրտից թույլ ես, դա քո գործն է, բայց պետք չէ ասել, թե քո կարիքը չկա այնտեղ:
    StrangeLittleGirl համաձայնեմ քեզ հետ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև էդ առումով սրտից թույլ եմ: Ատամ պլոմբելն էլ տառապանք չի, բայց մի անգամ կնոջս հետ ատամնաբուժարան էի գնացել, մի քանի անգամ սիրտս թուլացավ: Հարազատ մարդու վրա բժշկական միջամտությանը չեմ կարողանում ներկա գտնվել:
    Անծանոթին՝ խնդրեմ կարող եմ ինքս ծննդօգնություն ցուցաբերել, եթե իհարկե համապատասխան գիտելիքներ ունենամ:
    Դու բժիշկ աղջիկ ես, չես տեսե՞լ վիրաբույժ, որին սրսկելու համար ամբողջ հիվանդանոցով մեկ խուճապ ա բարձրացել: Ես նման դեպք լսել եմ, որ վիրաբույժ մարդը, որը ամբողջ օրը կտրտում, կարում ա, սրսկումից վախենում ա: Կամ հարազատին չի կարողանում նույնիսկ ամենահասարակ վիրաբուժական միջամտություն ցուցաբերի:
    Հոգեբանական պահ ա:
    Ես վստահ եմ, որ բժիշկները իրենց գործը գիտեն ու 1000 -ավոր ծնունդներ են ընդունել, բոլորն էլ նորմալ, ողջ ու առողջ տուն են եկել:
    դա հասկանալիա, որ չես կարողանում ներկա գտնվել այն պարզ պատճառով, որ քո վրա ազդումա ու մենք չենք կարող քեզ մեղադրել կամ ստիպել որ ներկա լինես, ես ինքս միայն կարամ ասեմ որ հարգում եմ այն մարդկանց ովքեր անկեղ] ասում են պատճառը ներկա չգտնվելու, ու դա ընդունելիա, ես ինքս տանել չեմ կարողանւմ ասեղը կամ այն ամենը ինչ կապ ունի բժշկության հետ, ինձ վատեմ զգում....բայց այն պահը որ կնոջդ հետ գնացելես ատամնաբուժի մոտ այնպես ես ասում... չգիտեմ գեշ ձևով ես ասում ու նենց որ պարտավոր չես կնոջդ ուղղեկցել ատամնաբուժի մոտ կամ ինչ որ մի տեղ,,, որքանով որ տղամարդը այնքանով էլ կինը պարտավոր են ուղղեկցել միմյանց , նրանց դուրը գա թե չգա այն վայրը ուր պիտի ուղեկցեն.... բժիչկները իրենց գործը լավ գիտեն, բայց համոզված եմ, որ լսել ես այն մասին որ կանանց մեցամասնությունը ընկնումա ընտրության մեջ կամ կինը կամ երեխան ,,, ու ինչքան էլ բժիչկը լավ իմանա իրա գորցծ, էստեղ նա ոչինչ չի կարա անել մենակ մի բան կամ փրկի երեխայի կյանքը կամ կնոջ..
    Վերջին խմբագրող՝ Dayana: 06.10.2009, 20:20:
    Սիրիր դիմացինիտ,բայց երբեք մի մոռացիր.. սիրել ինքտ քեզ...

  13. #143
    tXn Maytane-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.06.2007
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես էլ եմ էս հարցում ընդհանուր առմամբ նույն կերպ մտածում, բայց կոնկրետ Elmo–ի ու Annushka–ի դեպքում, երբ երկուսն էլ հարմար են գտնում Elmo–ի ներկա չլինելը, կարծում եմ՝ ես կամ դու չենք, որ պիտի համոզենք, թե սխալ է։ Եթե երկուսի համար էլ ճիշտը տղամարդու ներկա չլինելն է, էլ ի՞նչ խնդիր կա։ Այ շատ վատ կլիներ, եթե կինն ուզենար, որ ամուսինը ներկա լինի, իսկ ամուսինը դեմ լիներ։ Չնայած դեռ դրա միջով անցած չլինելով խոսելը հեշտ է։ Չի բացառվում, որ ծննդաբերությունից հետո Annushka–ն կարծիքը փոխի։ Ամեն դեպքում կարևորն այն է, որ ամուսինների պահանջներն ու ցանկություններն այս հարցում համընկնեն։
    Այո համամիտ եմ, եթե նրանք չեն ուզում ներկա լինել դա նրանց գործնա.. ես անկեղծ ասեմ անձամբ ինձ ել դուր չէր գա որ իմ ամուսինը ներկա լիներ ծննդաբերության ժամանակ... բայց ամեն մեկս մեր կարցիքը ունենք ու ոչ մեկ ոչ մեկին չի կարող ասել թե ինչ պիտի անեն ... ... ...

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուսինն եկել է ասի, որ «ծանր հոգեվիճակ» բառերով դա չէս բնութագրի:
    Ինչքան նման տեսարաններից հեռու, էնքան Աստծուն մոտիկ:

    Բայց մի բան էլ է ինձ զարմացնում: Որոշ կանայք ասում են «թող գան, որ տեսնեն ինչ տանջանք ենք քաշում, թող գոնե նայեն, որ մեր գինն իմանան»:
    Հարգելիներս, ախր դա ձեր «բեռն» է: Մենք առանց նայելու էլ ձեր գինը գիտենք, ի՞նչ կարիք կա մենք էլ մասնակից լինենք այդ ամենին: Ամեն մեկն ունի իր «բեռը»: Օրինակ հո չե՞ք կարող ստիպել երեխուն ծիծիկ տանք, որ դա էլ իմանանք ինչ է:
    ճիշտա Elmo և իրոք սխալ են մտածում որոշ կանայք... լօլ մնացելեր դուք կուրծք տայիք լօօօօօօօօլ
    Վերջին խմբագրող՝ Dayana: 06.10.2009, 20:26:
    Սիրիր դիմացինիտ,բայց երբեք մի մոռացիր.. սիրել ինքտ քեզ...

  14. #144
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ամսից մենք այդ փորձությունով կանցնենք, ու Էլմոն կգրի իրա տպավորությունները (ծնարանի պատերից դուրս):

    p.s. -այ մարդ, ինչ ներկա լինել, ինչ բան.. բա էդ նեղ մաջալին մի հատ հավեսով քֆուր չտա՞ս իրա հասեցին, որ տենց տառապում ես
    Գիտեմ ձեր պստոն ծնվելա, համով, սիրուն բալիկա, բայց տենց էլ չիմացանք վերջը հավեսով քֆուր տվի՞ր, թե՞ չէ
    Էլմօ կներես, բայց հետաքրքիրա
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  15. #145
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեմ ձեր պստոն ծնվելա, համով, սիրուն բալիկա, բայց տենց էլ չիմացանք վերջը հավեսով քֆուր տվի՞ր, թե՞ չէ
    Էլմօ կներես, բայց հետաքրքիրա
    Կեսարյանի ժամանակ ի՞նչ քֆուր: Ցավազրկել են ու հետը ասել-խոսալով ծնունդն ընդունել, կարերը դրել ու տարել պալատ: Դրանից հետո մի քիչ ցավացել ա, բայց էնքան չէ, որ քֆուր տար:

    Ասեմ, որ ծննդազատմանը ներկա լինելը պարզապես արգելված էր: Դէ կեսարյանը էսպես թե էնպես արգելված էր, որովհետև վիրահատարան չեն թողնի: Բացի նրանից, որ վիրահատարան չէին թողնում, ընդհանրապես 5-րդ հարկ չէին թողնում ոչ ոքի: Իսկ ծննդասենյակները 5-րդ հարկում էին: Ոչ մի գումարի դիմաց, թեկուզ ամուսնուն չեն թողնումներկա գտնվել ծննդասենյակում:

    Բյուրի պատմած սարսափ ֆիլմը ցրելու համար ես պատմեմ ինչպես ամեն ինչ կատարվեց:

    նախօրոք օր էին նշանակել: Գնացինք հիվանդանոց, գրանցեցին, բարձրացրեցին վերև, Անուշին սիստեմա միացրեցին, ինձ էլ թողեցին նստեմ կողքը: Պալատում հեռուստացույց կար, միացրեցինք, մի ալիքով ֆիլմ գտանք, սկսեցինք նայել ու զրուցել: Էդ ընթացքում անընդհատ բուժքույրերը գալիս հարցնում էին, թե ո՞նց ենք ու գնում էին: Ֆիլմը ավարտվեց, բուժքույրը եկավ սիստեման փոխեց ու գնաց: Մի 2 ժամ էլ անցավ, եկան Անուշին տարան վիրահատարան, ինձ էլ ուղարկեցին 2-րդ հարկում սպասելու: 40 րոպե հետո բժիշկն եկավ ասեց, որ ամեն ինչ լավ էր անցել: Ինձ խալաթ հագցրեցին ու տարան ինտենսիվ թերապիայի բաժին, որ երեխուն ցույց տան: Մի 3 րոպե երեխուն նայեցի, հիացա ու գնացի ընկերներիս հետ խմելու:
    Անուշին էլ տեղափոխել էին բոքս, որտեղ մի քանի հոգի էլ էին պառկած: հաջորդ օրը բոքսից տարել էին պալատ, որը ըսկի էլ անշուք չէր: Մի քանի հոգի էլ իրենց երեխեքի հետ պալատում էին պառկած, բուժքույրներն էլ անընդհատ գալիս խնամում էին: Օրեկան 2 ժամ անվճար թողնում էին բարձրանամ Անուշի մոտ: Վճարովի ժամ էլ կար, բայց եթե վճարովի ժամին եկել էիր, անվճարին չէին թողնի: Էդքան բան: 3 օրից գնացի երկուսին էլ բերեցի տուն: Ոչ մի կոպեկ գումար չվերցրեցին, ուցեզա նվեր տամ բժշկին, չվերցրեց: Ասեց փող ունես, երեխուդ վրա ծախսի, ինձ քո բանավոր շներհակալությունը հերիք ա:
    էսպես չի մնա

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (27.05.2010), Amaru (27.05.2010), Annushka (27.05.2010), Ariadna (23.12.2009), Cassiopeia (23.12.2009), Farfalla (23.12.2009), may (23.12.2009), My World My Space (27.05.2010), Yeghoyan (23.12.2009), Դեկադա (23.12.2009), Երկնային (23.12.2009), Էլիզե (11.05.2010), Ձայնալար (27.05.2010), Փոքրիկ (23.12.2009)

  17. #146
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած՝ մինչ այս թեման կարդալը, ես կտրականապես դեմ էի ամուսնու ներկայությանը, սակայն կարդալով գրառումները՝ միտքս փոխեցի: Եթե ամուսինը նման ցանկություն ունի՝ թող ներկա գտնվի, եթե չէ՝ չարժե ամուսնուն զոռով, հոգեբանական ճնշում գործադրելով քարշ տալ ծնարան, հետո էլ բան ու գործ թողած՝ ուշքի բերել ուշագնաց ամուսնուն :
    Իմ մեծ եղբայրը՝ մասնագիտությամբ բժիշկ, ներկա է գտնվել իր երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն /առաջին բալիկի ծնվելուց էլ պետք է ներկա գտնվեր, բայց չհասցրեց գալ/: Շատ ուրախ էր ու միշտ ասում է՝ "Իմ բալիկի մռութիկը առաջինը ես եմ տեսել":
    Ես կարծում եմ՝ եթե կա նման ցանկություն՝ ամուսինը թող ներկա գտնվի ծննդալուծման գործընթացին, ոչ թե նրա համար որ "տեսնի՝ ինչ չարչարանքի միջով է անցնում կինը", այլ նրա համար, որ իրենց երկուսի բալիկն է, համ էլ անարդարացի է՝ ինչի՞ մաման պետք է առաջինը տեսնի բալիկի մռութիկը, թո՛ղ պապան էլ տեսնի
    Մի խոսքով՝ զույգերի որոշելու գործն է…ով ինչպես կուզի, թող այնպես էլ անի, կարևորը՝ առողջ բալիկ ծնվի
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.05.2010), tikopx (11.05.2010)

  19. #147
    Սկսնակ անդամ Geson-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2009
    Տարիք
    43
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ էդքան տառապանք չի, ինչու՞ ես խուսափում ներկա գտնվելուց: Հա, հենց ձեռքը բռնես, նստես, որովհետև էդ դեպքերում հոգեբանական օգնությունը բավական թեթևացնում ա ցավը: Էն կանայք, որոնց մոտ մենք նստում էինք, նույնիսկ եթե ձեռք չէինք բռնում, այլ ուղղակի զրուցում էինք նրանց հետ, հետագայում մեզ շնորհակալություն էին հայտնում օգնության համար: Իսկ ինչու՞ պետք է էդ օգնողներն օտար մարդիկ լինեն, եթե կարող է հարազատ ամուսինը լինել: Ես սարսափ ֆիլմ չեմ նկարագրում, ես պատմում եմ կյանքի ամենաուժեղ ցավերի մասին, որոնք տղամարդիկ երբևէ չեն կարող պատկերացնել, եթե չտեսնեն: Տեսնելու դեպքում էլ չեն կարող պատկերացնել: Ու էդ դեպքում կնոջը մենակ թողնել չի կարելի: Ընդամենը բարոյահոգեբանական տեսանկյունից: Թե չէ երեխան առանց պապայի ներկայության էլ լույս աշխարհ կգա, իսկ էդ տասներկու ժամը առանց պապայի էլ, միևնույն է, կանցնի:

    Շնորհակալություն կարծիքիդ համար…
    Gohar Shahinyan

  20. #148
    www.nunerock.com nune'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ դրա մեջ վատ կամ ամոթալի բան չկա, դա շատ բնական է… Ու եթե ինչ-որ մեկի ամուսինը ուզում է կամ կարող է ներկա գտնվել այդ պահին, թող գտնվի..լօլ

    ՀԳ.Հա բայց դեմք եք, հա, էս ինչ թեմայա
    CAUCASUS ROCKS HERE!


    http://nunerock.com/

  21. #149
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ժող. ստեղ մի բան էն չի. իմ իմանալով ծննդալուծությունը` աբորտն ա.....
    համեմատական. ամուսնություն- ամուսնալուծություն, ըստ այդմ էլ ծննդաբերություն - ծննդալուծություն:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. #150
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը

    Ժող. ստեղ մի բան էն չի. իմ իմանալով ծննդալուծությունը` աբորտն ա.....
    համեմատական. ամուսնություն- ամուսնալուծություն, ըստ այդմ էլ ծննդաբերություն - ծննդալուծություն:
    Բժշկական տերմիններով ծննդալուծումը երեխայի ծնունդի ընդունումն է բժիշկների կողմից

Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծննդալուծման տեսակները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 13.04.2012, 13:00
  2. Ամուսնու՝ պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 17.08.2008, 23:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •