Կարծում եմ ամուսնուն միայն այդպես դիմավորելով կինը երկար կողքը չի կարող նրան պահել իր կողքին

չէ՞ որ կգա մի ժամանակ, երբ ժամանակն ինքը մի օր կվերցնի կնոջից իր գեղեցիկ թարմ մաշկը, հարդարվածությունը...Իսկ այ հիշողությունն այն մասին, թե ինչպես էր կինը կռիվ տալիս կյանքի ու մահու միջև՝ փրկելու իրենց մանկիկի կյանքը, ապահովելու նրա առողջ ծնունդը՝ ամուսինը միշտ կսիրի կնոջը՝ երախտապարտ լինելով նրան: Ու ընդհանրապես, ինչու ես մտածում, որ կինը միշտ պետք է հարդարված ու ժպիտը դեմքին դիմավորի ամուսնուն: Կինն էլ մարդ է, իր հույզերով, առօրյա հոգսերով, ներաշխարհով: Ու
սիրող ամուսինը նրան կընդունի հենց այնպիսին, ինչպիսին որ կա. երբեմն հոգնած, երբեմն սպառված ճստոների օյիններից…

Դա կյանքն է, դա՛ է երջանկությունը:

Էջանիշներ