Kita (29.09.2009)
Annushka (30.09.2009), Ariadna (30.09.2009), Cassiopeia (28.09.2009), Տատ (28.09.2009)
Ես կուզեի ներկա գտնվել: Եթե ճիշտը ասեմ, գլուխ գովել չլինի, նման հարցերում իմ ներվերը երկաթից են:
Կուզեմ ներկա գտնվել ոչ թե գործընթացը տեսնելու համար, այլ ուղղակի կնոջս կողքին գտնվելու համար, հոգեբանական աջակցության համար:
Եթե իմանամ, որ իմ ներկայությունը բացասաբար կարող է ազդել որեւէ բանի վրա, կամ կինս չի ուզում, ներկա չեմ գտնվի:
Վա՜յ, ո՞նց կլիներ… հայերը լինեն ու փող պլոկելով չզբաղվեն…Հետաքրքիր ա` էդ մուծված փողը ո՞նց են ձեւակերպում: ՀԴՄ կտրոն տալիս ե՞ն:
Իսկ նախապես տոմս առնել պետք չի՞… պարտեր, ամֆիթատրոն…
![]()
Պապներ, մեկդ ներկա եղել ե՞ք:
Էլմո՝ մինուս:
Իմը եղել է, առանց երկար բարակ որոշելու կամ իմ ուզելու, այդպես ստացվեց: Ինձ համար երևի այդքան կարևոր չէր, ուրիշ բան ու զործ ունեի այդ պահին: Շնդհակառակը, դեռ իրեն էլ պետք է հանգստացնես, լավ եմ (որ սուտ է) ասելով:
Իսկ ինքը բավականին ցնցվեց, երկար ժամանակ (մի քանի շաբաթ) չէր կարողանում ետ գալ տեսածից: Բայց մինչև հիմա ու երևի միչև կյանքի վերջը հիշելու է(ու իր աղջկան էլ հիշեցնելու
), որ ինքն է առաջինը պահել և ԼՈՂԱՑՐԵԼ իր երեխային: Գիտեք, դրա համար արժե ապրել այդ պահը:
Ես էլ կցանկանամ ներկա գտնվել ապագայում երեխաներիս ծնվելու պահին ապագա կնոջս կողքին, որպեսզի հնարավորինս կինս իրեն հանգիստ զգա, իմանա որ ես իր կողքին եմ։ Միգուցե իմ ներկայությունը ավելի դրական ազդեցություն ունենա այդ պրոցեսին։ Կարծում եմ որ շատ կանանց դա հաճելի կլինի որ այդ պահն իր ձեռքը սեղմող մեկը, իսկ ավելի լավ կզգա եթե այդ մեկը լինի իր ամուսինը։
Մի խոսքով շատ դրական եմ համարում ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին![]()
Cassiopeia (29.09.2009), Լուսաբեր (28.09.2009)
Օրինակ ես այնքան էլ կողմ չեմ, որ ամուսինը ներկա գտնվի, որովհետև դու այդ ժամանակ այնպիսի տանջանքների մեջ ես, այնպիսի վիճակում ես, որ կողքից նայած ուղղակի սարսափելի ա հաստատ: Ինչի համար ամուսինդ տեսնի քեզ այդ վիճակում, մանավանդ, որ ծննդաբերության ժամանակ կարող են հազար ու մի բարդություններ առաջանալ, որոնք բժիշկը արագ հաղթահարում ա, բայց խեղճ ամուսինը ուշագնաց կարող է լինել: Կարծում եմ, որ ամուսինները շատ լավ հասկանում են, թե կինը ինչ տառապանքների գնով ա լույս աշխարհ ա բերում իրենց բալիկին ու գնահատում է դա, պարտադիր չի, որ կողքից գա ու ոգևորի կամ աջակցի, մանավանդ, որ կարող ա ճիշտ հակառակը ստացվիԱյնպես որ, դա ոչ ապացուցում ա ամուսնու սերն ու հոգատարությունը, ոչ էլ կնոջը առանձնապես օգնում ա, որ ցավ չզգա.. մեր մեջ ասած, այդ ժամանակ կնոջ համար լրիվ մեկ ա ով կա իրա մոտ, ով չկա.. իրա համար կարևորը իր և իր երեխայի առողջությունն ա, ու էն, որ շուտ ազատվի այդ ցավերից ու տեսնի իր բալիկին: Ես ամուսնուս ներկայության դեպքում կմտածեմ, որ հանկարծ ինքն էլ վատ չզգա, տեսնելով ինձ այդ վիճակում, անտեղի չանհանգստանա՝ լսելով բուժանձնակազմի խոսակցություններն ու տեսնելով արյուն: Մի խոսքով, ավելի լավ ա ինքը դրսում ծխի ու ինչքան հնարավոր ա քիչ ներշնչի իրեն՝ սպասելով այնքան սպասված ավետիսին
Մի ամսից մենք այդ փորձությունով կանցնենք, ու Էլմոն կգրի իրա տպավորությունները (ծնարանի պատերից դուրս):
p.s. -այ մարդ, ինչ ներկա լինել, ինչ բան.. բա էդ նեղ մաջալին մի հատ հավեսով քֆուր չտա՞ս իրա հասեցին, որ տենց տառապում ես![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.09.2009, 21:55: Պատճառ: Չարաշահված սմայլիկների կրճատում
Better to light a candle than to curse the darkness.
Դե, ամուսիններն ընդհանրապես տարբեր են լինում։Ընդհանրացնել չարժե։ Համաձայն եմ, եթե համոզված ես/եք, որ ամուսինդ վերը նկարագրածդ հոգեվիճակում ու ֆիզիկական վիճակում կհայտնվի ծննդաբերությանդ ներկա գտնվելու դեպքում, ապա, ինչ խոսք, ավելի լավ է՝ ներկա չլինի։ Բայց, օրինակ, իմ ամուսինը բնույթով շատ հանգիստ է, նման իրավիճակներում խուճապի մատնվելու սովորություն չունի, ի տարբերություն ինձ
, ու մեր դեպքում նրա ներկա լինելը խիստ ցանկալի կլինի երկուսիս համար էլ։
Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ դրանով չի որոշվում հոգատարությունն ու սերը, բայց կնոջն օգնելու հարցում համաձայն չեմ. հեչ էլ մեկ չի՝ ով կա կողքիդ, ով չկա։ Հոգեբանորեն դա շատերի համար (էդ թվում և իմ) լուրջ աջակցություն է։ Հենց թեկուզ ձեռքը բռնելն արդեն ամեն ինչ արժե էդ պահին։Այնպես որ, դա ոչ ապացուցում ա ամուսնու սերն ու հոգատարությունը, ոչ էլ կնոջը առանձնապես օգնում ա, որ ցավ չզգա.. մեր մեջ ասած, այդ ժամանակ կնոջ համար լրիվ մեկ ա ով կա իրա մոտ, ով չկա.. իրա համար կարևորը իր և իր երեխայի առողջությունն ա, ու էն, որ շուտ ազատվի այդ ցավերից ու տեսնի իր բալիկին:
Դե, անհամբեր կսպասենք տպավորություններին։Մի ամսից մենք այդ փորձությունով կանցնենք, ու Էլմոն կգրի իրա տպավորությունները (ծնարանի պատերից դուրս):
![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լուսաբեր (30.09.2009)
Ամուսինն եկել է ասի, որ «ծանր հոգեվիճակ» բառերով դա չէս բնութագրի:
Ինչքան նման տեսարաններից հեռու, էնքան Աստծուն մոտիկ:
Բայց մի բան էլ է ինձ զարմացնում: Որոշ կանայք ասում են «թող գան, որ տեսնեն ինչ տանջանք ենք քաշում, թող գոնե նայեն, որ մեր գինն իմանան»:
Հարգելիներս, ախր դա ձեռ «բեռն» է: Մենք առանց նայելու էլ ձեր գինը գիտենք, ի՞նչ կարիք կա մենք էլ մասնակից լինենք այդ ամենին: Ամեն մեկն ունի իր «բեռը»: Օրինակ հո չե՞ք կարող ստիպել երեխուն ծիծիկ տանք, որ դա էլ իմանանք ինչ է:
էսպես չի մնա
Գուգօ (30.09.2009)
Մասնագիտությանս բերումով ես բազմաթիվ ծննդաբերություններ եմ նայել ու նկատել, որ անարդարացի է, երբ ամուսինը ներկա չի գտնվում: Չէ՞ որ դա երկուսի համատեղ երեխան է: Ինչու՞ պետք է միայն կինը տանջանքներ քաշի, որ փոքրիկը լույս աշխարհ գա: Ավելին՝ ամեն ծննդաբերող կնոջ հետ մենք՝ ուսանողներս էինք տառապում, որովհետև բժիշկներն անհետանում էին չգիտեմ որտեղ: Մենք բռնում էինք այդ կանանց ձեռքը, քաջալերում, որ մի քիչ էլ դիմանան, որովհետև շուտով հրաշք է տեղի ունենալու, շոյում էինք ճակատները: Ու իմ աչքին այնքա˜ն լքված էին այդ կանայք: Գիտեք, երբ մտածում եմ ապագայում երեխա ունենալու մասին, ինձ ոչ այնքան ցավերն են վախեցնում, որքան այդ ցավերի հետ մենակ մնալը:
Բյուր ջան լավ էլի:
Բա ո՞նց լինի: Տղամարդն էլ գա ու կնոջ ցավերի պահին աջ ձեռքը ժանգոտ մեխով ճղի, որ ինքն էլ տառապի՞: Եթե էդ լոգիկայով գնանք, ասենք ամուսիններից մեկի լյարդը հեռացնելու օպերացիային պետք է մյուն էլ ներկա լինի: Բա ինչի՞ մենակ խեղճ ամուսինը տանջվի, ինչ ա առողջանա ու ընտանիք պահի: Թող գա, տեսնի, որ ամուսինը մենակ չլինի: Կամ ամուսնու երիկամներից մեկը հեռացնելու պատճառով, բռնեն կնոջ երիկամն էլ հեռացնեն, որ հավասար լինի:
էսպես չի մնա
Kuk (30.09.2009)
Նախ, լյարդ հեռացնելու վիրահատություն չկա: Երկրորդ, նկատենք, որ ծննդաբերությունը սովորական օրգան հեռացնելու վիրահատություն չէ, որ այդ երեխան միայն մորը չի պատկանում, երկուսինն է: Ու պետք չէ էգոիստ լինել: Մի՞թե քեզ ավելի հաճելի է, որ այդ ժամերը կինդ մեն-մենակ անցկացնի, օգնության կանչի, բայց ոչ ոք ձեռք չմեկնի: Իսկ ուսանողները միշտ չէ, որ այնտեղ են, նրանց աջակցությունը նույնը չէ, ինչ կլինի ամուսնունը: Իհարկե, տղամարդու էգոիստ-վախկոտ մտածելակերպ... կինը պիտի էնտեղ մեն-մենակ անհրապույր պատերի մեջ տառապի, գոռա, բայց ոչ ոք նրան չլսի, իսկ ամուսինն իր համար պետք է սպասի արդյունքին, մինչդեռ կարելի է այդ ժամերն աննկատ դարձնել, ավելի թեթևացնել ընդամենը կողքը նստելով ու ձեռքը բռնելով:
Բյուր, ես էլ եմ էս հարցում ընդհանուր առմամբ նույն կերպ մտածում, բայց կոնկրետ Elmo–ի ու Annushka–ի դեպքում, երբ երկուսն էլ հարմար են գտնում Elmo–ի ներկա չլինելը, կարծում եմ՝ ես կամ դու չենք, որ պիտի համոզենք, թե սխալ է։ Եթե երկուսի համար էլ ճիշտը տղամարդու ներկա չլինելն է, էլ ի՞նչ խնդիր կա։ Այ շատ վատ կլիներ, եթե կինն ուզենար, որ ամուսինը ներկա լինի, իսկ ամուսինը դեմ լիներ։ Չնայած դեռ դրա միջով անցած չլինելով խոսելը հեշտ է։ Չի բացառվում, որ ծննդաբերությունից հետո Annushka–ն կարծիքը փոխի։Ամեն դեպքում կարևորն այն է, որ ամուսինների պահանջներն ու ցանկություններն այս հարցում համընկնեն։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բյուր եթե երեխա ունեցած ծանոթներ ու բարեկամներ չունենաի, հենց կիմանաի ծննդաբերությունը համակենտրոնացման ճամբարի կարցերում ա ընթանում, ու ծնունդը Ֆրանկենշտեյններն են ընդունում: Ինչքան բարեկամ ու ծանոթ ունեմ, որ երեխա են ունեցել, նման սարսափ ֆիլմ հիշեցնող ոչինչ չեն պատմել: Հակառակը, ասել են, որ ամուսնու ներկայությունը ավելորդ ա: Ասենք ես մոտը լինեմ, ի՞նչ եմ անելու: Ոչ բժիշկ եմ, ոչ էլ հրեշտակ: Պիտի ձեռքը բռնեմ նստեմ հա՞: Յանիմ ի՞նչ, ո՞վ ա իրան սպառնում:
հաինչի՞ց ա տառապելու: Հո ինկվիզիցիայի պադվալում չի: Հիվանդանոցի սովորական պատեր են: Ինչ ա պետք ա ռոկոկո ոճի մեջ լինեի՞ն:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ