Ես կատակով էի գրել հարցում, Արտ, իրականում, փորձում եմ այն մարդկանց հարցնել, ովքեր մեծ հավանականությամբ կլինեն կողմ։ Դա նախկին ռուսական դպրոցներ ավարտած մարդիկ են հիմնականում։ Ու իսկապես ճիշտ է։ Ռուսական դպրոց ավարտած մարդիկ առանց երկար մտածելու առաջին ռեակցիայով ասում են, որ շատ կողմ են։ Բայց եթե հարցնես՝ ուզում ես, որ հայ ազգը վերածվի ռուսախոսների ու հայերեն գիրք երբեք չկարդա, դժվար թե համաձայնեն։ Իհարկե մարդ էլ կա, կարող ա ասի՝ հա, ինչ կա, լավ ա, ռուս կդառնանաք կմիանանք ռուսաստանին՝ որպես մարզ, դրա դեմ բան չես կարող անել
Համամիտ եմ, որ համ հարցը քիչ են ուսումնասիրել, համ էլ լավ չեն պատկերացնում ուղղակի հետևանքները։ Ռուսական դպրոցի վերաբացման հետ հասկանում են նախ, որ իրանց հին սիրելի դպրոցը հետ կգա, համ էլ, որ "լավ" դպրոց կլինի։
Էջանիշներ