User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 31 64-ից ԱռաջինԱռաջին ... 2127282930313233343541 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #451
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի ջան, թույլ տուր գրածներիցդ ելնելով միանգամից համարձակ ենթադրություն անել, որ քո «հարցմանը» (չակերտների մեջ, որովհետև չորս հոգու հարցնելով հասարակության մասին խոսելը ժպիտ է առաջացնում) մասնակցածները ամենայն հավանականությամբ հարցը խորությամբ չեն քննել, չեն ուսումնասիրել ու մեծ է հավանականությունը, որ ասենք իմ հետ մի ժամ խոսակցությունից հետո նրանք լրիվ հակառակ կարծիքը հայտնեն:
    Ես կատակով էի գրել հարցում, Արտ, իրականում, փորձում եմ այն մարդկանց հարցնել, ովքեր մեծ հավանականությամբ կլինեն կողմ։ Դա նախկին ռուսական դպրոցներ ավարտած մարդիկ են հիմնականում։ Ու իսկապես ճիշտ է։ Ռուսական դպրոց ավարտած մարդիկ առանց երկար մտածելու առաջին ռեակցիայով ասում են, որ շատ կողմ են։ Բայց եթե հարցնես՝ ուզում ես, որ հայ ազգը վերածվի ռուսախոսների ու հայերեն գիրք երբեք չկարդա, դժվար թե համաձայնեն։ Իհարկե մարդ էլ կա, կարող ա ասի՝ հա, ինչ կա, լավ ա, ռուս կդառնանաք կմիանանք ռուսաստանին՝ որպես մարզ, դրա դեմ բան չես կարող անել
    Համամիտ եմ, որ համ հարցը քիչ են ուսումնասիրել, համ էլ լավ չեն պատկերացնում ուղղակի հետևանքները։ Ռուսական դպրոցի վերաբացման հետ հասկանում են նախ, որ իրանց հին սիրելի դպրոցը հետ կգա, համ էլ, որ "լավ" դպրոց կլինի։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #452
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

    Անի ջան, ես գիտեմ ռուսական դպրոցն ավարտած բազում մարդկանց, ովքեր դեմ են վերաբացմանը:
    Իհարկե գիտեմ նաև կողմերի:
    Ես հարցում չեմ անցկացրել, բայց իմ տպավորությամբ ռուսական դպրոց ավարտածների կեսը կողմ ա, կեսը դեմ, հայկական դպրոց ավարտածների ասենք 5%-ը կողմ ա, 95-ը դեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #453
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետո, մի հարցի շուրջ եմ մտածում։ Խավեր եւ սոցիալական անհավասարության տեսանկյունից կապ չունի ռուսական, անգլիական, թե հայկական դպրոց են գնում երեխաները։ Փաստը այն է, որ նույնիսկ ներկա պահին այն մարդիկ, որվքեր փող չունեն, շանս չունեն իրենց երեխային լավ կրթություն տալ, որովհետև ներկայիս դպրոցը ուղղակի չի կարող գոնե հավասար պայմաններով կրթություն տալ։

    Լավ ընտանիքների երեխաներին հատուկ տանում են լավագույն դպրոցները։ Ու այս տարբերությունը ու անհավասարությունը արդեն իսկ ձևավորվում է։
    Եթե երեխան ինքը ուրիշ աղբյուրներից չկարդա, չսովորի, բարձրագույնի շանսեր չունի։ Էլ չեմ ասում, որ տարբեր էլիտար դպրոցների ու ԲՈՒՀերի շրջանավարտները աշխատաշուկայում "կոչնչացնեն" տեղական դպրոց ու ԲՈՒՀ ավարտած թեկնածուներին…
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #454
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ուրեմն արի ընդունենք, որ գոյություն ունեն նաև կողմ տեսակետ ունեցող մարդիկ ու փորձենք հասկանալ՝ ինչպես կարելի է նրանց հասցնել ինֆորմացիան։ Ոչ թե թշնամանքով լցվենք նրանց հանդեպ ու ասենք՝ մեռի՛
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #455
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրեմն արի ընդունենք, որ գոյություն ունեն նաև կողմ տեսակետ ունեցող մարդիկ ու փորձենք հասկանալ՝ ինչպես կարելի է նրանց հասցնել ինֆորմացիան։ Ոչ թե թշնամանքով լցվենք նրանց հանդեպ ու ասենք՝ մեռի՛
    Ոչ մեկը չի ասել մեռի: Բայց երբ որ պետության անվտանգությանը վերաբերվող հարց ա (իսկ սա հենց այդպիսի հարց ա), այդ փոքրամասնության կարծիքը հաշվի առնելն աբսուրդ ա: Իսկ տեղ հասցնել փորձում են շատերը՝ քննարկումներ կազմակերպելով, վերլուծելով, բանավեճերով և այլն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (25.05.2010), Tig (25.05.2010), Շինարար (25.05.2010)

  7. #456
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկը չի ասել մեռի: Բայց երբ որ պետության անվտանգությանը վերաբերվող հարց ա (իսկ սա հենց այդպիսի հարց ա), այդ փոքրամասնության կարծիքը հաշվի առնելն աբսուրդ ա: Իսկ տեղ հասցնել փորձում են շատերը՝ քննարկումներ կազմակերպելով, վերլուծելով, բանավեճերով և այլն:
    Չէ, Արտակ ջան, մարդու հիմնարար ազատությունները ավելի կարևոր են, քան պետության անվտանգությունը: Մարդն է գերագույն արժեք:

  8. #457
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Արտակ ջան, մարդու հիմնարար ազատությունները ավելի կարևոր են, քան պետության անվտանգությունը: Մարդն է գերագույն արժեք:
    Մարդուն ստրկությունից փրկելը հենց նրա հիմնարար ազատությունը պահպանելն է
    Խնդրում եմ էլի, էդ «ազդեցիկ արտահայտություններով» թեման մի շեղեք: Մարդու հիմնարար ազատությունները տվյալ հարցում նրա կարծիքը հաշվի չառնելով չի՛ խախտվում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #458
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հմմմ... բանավեճերից շատերը հիստերիկ բնույթ են կրում... թեկուզ հենց էս վերջին տեղադրված հոդվածը՝ ժուրնալիստներին վերաբերող...
    Նենց տպավորություն ա, որ լուրջ ոչ ոք չի զբաղվում, նշանակետին չեն խփում, ձեռքները գցում են այստեղ–այնտեղ...ինչպես միշտ...

    Չգիտեմ.. եթե սենց շարունակվի, ոչ ոք օֆիցիալ պահանջ չներկայացնի, մենակ թերթերում ու հեռուստատեսությունում իրար մեջ խոսելով սահմանափակվի թոհուբոհը, դժվար թե օրենքի ընդունումը մերժեն։

    Օրենքը դեռ ընդունված չէ, իսկ Պուշկինի դպրոցի տնօրենը արդեն պատրաստվում է նոր ուսումնական տարվան, ծնողներին զգուշացրել են, որ գիմնազիա է դառնում եւ ունենալու է ավագ դպրոց, թե ոչ՝ պարզ չի...

    Ուղղակի չեմ ուզում ասել՝ կանխորոշված ա... դա շատ հիասթափեցնող ա։
    Բայց լավ կլիներ, որ առաջին հերթին ծնողները բոյկոտեն ու իրենց երեխաներին հանեն այդ դպրոցներից, կամ էլ չտանե այդտեղ, եթե նոր բացվող դպրոց է։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (25.05.2010)

  11. #459
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Արտակ ջան, մարդու հիմնարար ազատությունները ավելի կարևոր են, քան պետության անվտանգությունը: Մարդն է գերագույն արժեք:
    100%

    եւ եթե ինչ–որ մեկին թվում է, որ պետությունը մարդուց վեր է, թող գնա Պարսկաստանում ապրի, նրան այնտեղ դուր կգա...
    Ցանկացած երկրի հիմքը մարդիկ են, եթե մարդիկ վատ են ապրում, պետությունն էլ ա վատ ապրում։
    Իսկ ցանկացած երեխայի հիմնարար իրավունքն ա կրթություն ստանալ մայրենի լեզվով։

    Ուղղակի ցավալին այն է, որ դպրոցը արդեն քանի տարի է քանդում–ավերում են, փողի համար նոր անգրագիտագույն դասագրքեր են տպում ու նմանատիպ աղմուկ չի բարձրանում։
    Նույնը կշարունակվի նաև հետո։ Եթե օրենքը չընդունեն, բոլորը կլռեն ու կմոռանան, որ դպրոց չունենք։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Minerva (25.05.2010)

  13. #460
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Արտակ ջան, մարդու հիմնարար ազատությունները ավելի կարևոր են, քան պետության անվտանգությունը: Մարդն է գերագույն արժեք:
    Կողմ եմ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը, եթե ռուսերեն դպրոցների հետ մեկտեղ բացվեն նաև եզդերեն և ասորերեն դպրոցներ՝ հանրակրթական բոլոր առարկաների եզդերեն և ասորերեն դասավանդմամբ: Ընդ որում, այդ դպրոցներ միայն հաճախեն ռուս, եզդի և ասորի երեխաները, այ այդ դեպքում կասեմ՝ մարդը համարվեց գերակա արժեք: Բնականաբար նման բան չի լինելու, որևէ մարդկային արժեքների գերակայության մասին այսօվա օտարալեզու դպրոցների վերաբացման քաղաքականության մեջ չեմ տեսնում, և վերջում, ինչպես ասել է ֆրանսիացի հանճարեղ վիպագիր Օնորե դը Բալզակը, «Փո՛ղ. ահա բոլոր հարցերի պատասխանը»

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.05.2010), davidus (25.05.2010), Ֆրեյա (25.05.2010)

  15. #461
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկը չի ասել մեռի: Բայց երբ որ պետության անվտանգությանը վերաբերվող հարց ա (իսկ սա հենց այդպիսի հարց ա), այդ փոքրամասնության կարծիքը հաշվի առնելն աբսուրդ ա: Իսկ տեղ հասցնել փորձում են շատերը՝ քննարկումներ կազմակերպելով, վերլուծելով, բանավեճերով և այլն:
    Ասելով չի է ախր... Նույն ձև, ոնց Սերժականները Լևոնականներին են ատում ու հակառակը, նույն ձև, ոնց քյարթերը ջակիներին են ատում ու հակառակը, տենց էլ էս հարցում ա։ Հակառակ կարծիքների տեր մարդիկ իրար ատում են...
    Մեկ էլ՝ կտրուկ սկսեցինք ատել ռուսերենը, անգլերենը ու ֆրանսերենը
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  16. #462
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եթե կա մի խումբ մարդ, ով հենց իր սեփական (պետականի հետ միասին) շահը չի հասկանում, չի հասկանում, որ նման դպրոցի բացումը վտանգում է սահմանադրությամբ սահմանված ազգային ինքնությունը պահելու իրավունքը (օրինակ), ապա էստեղ խոսել, որ էդ մարդկանց կարծիքը հաշվի առնել մարդու հիմնարար ազատություններին դեմ է, աբսուրդային ու շեղիչ միտք է. չկա տենց բան: Ու պետք չի ամեն տեղ այդ ահեղագոչ բառը խցկել, խոթել, ու ցույց տալ, որ իբր ավելի շատ եք նույն այդ մարդու հիմնարար ազատությունների մասին մտածում, քան պետական շահի կարևորության մասին գրողը

    ոճ (c) չեմ ասի ում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (25.05.2010)

  18. #463
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասելով չի է ախր... Նույն ձև, ոնց Սերժականները Լևոնականներին են ատում ու հակառակը, նույն ձև, ոնց քյարթերը ջակիներին են ատում ու հակառակը, տենց էլ էս հարցում ա։ Հակառակ կարծիքների տեր մարդիկ իրար ատում են...
    Մեկ էլ՝ կտրուկ սկսեցինք ատել ռուսերենը, անգլերենը ու ֆրանսերենը
    Անի ջան, էդ որտեղի՞ց ես պեղել: Ո՞վ ա ում ատում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #464
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    100%
    ...............
    Նույնը կշարունակվի նաև հետո։ Եթե օրենքը չընդունեն, բոլորը կլռեն ու կմոռանան, որ դպրոց չունենք։
    Ես էլ եմ վախենում էդ լռությունից…
    Ախր, ծնողների մեծամասնությունը չեն հասկանում պահի լրջությունը: Ու էս ախմախ վիճակը շուտվանիցա, ուղակի էս օտարալեզուների հարցը մի քիչ քննարկումների պատճառ դարձավ… Ու ցավոք սրտի ծնողների մեծամասնությանը հասկացնող էլ չկա: Դասատուներն էլ հասկանում են, բայց վախենում են ձեն հանեն… կամ էլ իրանց «ձեռա տալիս»… Ու ասեմ, որ ըստ իմ դիտարկումների շրջաններում մի թեթև վիճակը ավելի լավա քան թե Երևանում: Ուսուցիչների բարոյահոգեբանական մակարդակնա ոնցոր թե ավելի բարձր ու դրանից էլ բխումա երեխեքի ավելի լավ սովորելը… Հետո շրջաններում, թե ուսուցիչներն են ավելի նվիրված իրանց գործին, թե երեխեքը՝ մի քիչ ավելի շատ ձգտում ունեն…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (25.05.2010)

  21. #465
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կողմ եմ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը, եթե ռուսերեն դպրոցների հետ մեկտեղ բացվեն նաև եզդերեն և ասորերեն դպրոցներ՝ հանրակրթական բոլոր առարկաների եզդերեն և ասորերեն դասավանդմամբ: Ընդ որում, այդ դպրոցներ միայն հաճախեն ռուս, եզդի և ասորի երեխաները, այ այդ դեպքում կասեմ՝ մարդը համարվեց գերակա արժեք: Բնականաբար նման բան չի լինելու, որևէ մարդկային արժեքների գերակայության մասին այսօվա օտարալեզու դպրոցների վերաբացման քաղաքականության մեջ չեմ տեսնում, և վերջում, ինչպես ասել է ֆրանսիացի հանճարեղ վիպագիր Օնորե դը Բալզակը, «Փո՛ղ. ահա բոլոր հարցերի պատասխանը»
    Կտրականապես դեմ եմ, թեմայում մանրամասն փաստարկված է, բայց տրամաբանությունը լավն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 31 64-ից ԱռաջինԱռաջին ... 2127282930313233343541 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •