User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 25 64-ից ԱռաջինԱռաջին ... 1521222324252627282935 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 361 համարից մինչև 375 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #361
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեծագույն մոլորություն է լեզուն դիտարկել սոսկ որպես շարքային «դպրոցական առարկա» կամ պարզապես միայն մարդկային շփման միջոց: Լեզուն, լեզվամտածողությունը հոգևոր, գենետիկ արմատներ ունեն: Այս մասի նշվում է Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության
    նախագահ Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունում, որը վերաբերում է վերջերս ՀՀ կառավարութան կողմից Ազգային ժողով ներկայացված «ՀՀ լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Հիշեցնենք, որ այդ փոփոխությունները թույլ են տալիս օտարալեզու հանրակրթական դպրոցների մուտքը հայկական կրթական տարածք:

    Ըստ ԱԺՄ հայտարարության՝ օտարալեզու դպրոցն իր հետ բերելու է օտար կրթական համակարգ, օտար մտածողություն, օտար հոգեբանություն, օտար աշխարհընկալում:

    «Չկարողանալով մշակել ճիշտ քաղաքականություն կրթական համակարգում` ոլորտի պատասխանատուները ցանկանում են մեր ժողովրդի ապագային առնչվող այս կարևորագույն բնագավառը հանձնել օտարներին: Այս փաստը խոսում է այդ պատասխանատուների մոտ պետականության զգացողության իսպառ բացակայության մասին»,- նշվում է հայտարարությունում:

    ԱԺՄ-ն գտնում է, որ «ՀՀ լեզվի մասին» գործող օրենքը չի խոչընդոտում օտար լեզուների խորացված ուսուցմանը` ընդհուպ մինչև բարձր դասարաններում պարտադիր ծրագրից դուրս որոշ ֆակուլտատիվ առարկաների դասավանդմանը օտար լեզուներով: ԱԺՄ-ն դեմ է «ՀՀ լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության ներկայացրած նախագծին և կոչ է անում բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անհատ քաղաքացիներին միավորել իրենց ուժերը` պայքարելու այդ օրինագծի դեմ:

    Հիշեցնենք, որ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նաև Հանրային խորհրդի նախագահն է։
    tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (21.05.2010), Ariadna (21.05.2010), Rammstein (21.05.2010), Tig (21.05.2010), Ձայնալար (21.05.2010)

  3. #362
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտե՞ք ստեղ մի շատ կարևոր ու մեծ բայց կա:
    Ի վերջո պետք ա հասկանանք, որ ամեն ինչ ծայրահեղ քայլերիմ մեջ չի, պետք չի քանդել հինը, ավելի լավ նորը ստեղծելու համար / ինչպես քանդեցինք սովետից մնացած տնտեսություւն ու ոչինչ էլ չստացվեց հետո/: մեր կրթական համակարգը իր բոլոր թերություններով հանդերձ կարելի է համարել լավագույններից մեկը, շնորհիվ սովետական ժամանակի կրթական համակարգից ժառանգած արժեքների:
    Մեր իշխանությունները միշտ կամ կես կես են մտածում, կամ էլ անում են առաջինը գլխում ծագած միտքը:
    Էս մարդիկ մտածում են թե օտարալեզու դպրոցներով կարան կրկնեն Սինգապուրյան հրաշքը: Միգուցե և կրկկնեն, ո՞վ գիտի, բայց էդ կրկնման ճանապարհին, էս մեր ահավոր դրության մեջ, եմք կդադարենք գոյություն ունենալ: Կլինի ինչ-որ մի Հայաստան, որը հայերի հետ կապ չի ունենա, բայց կլինի /կարող ա/տնտեսապես միգուցե և ավելի լավ պայմաններով:
    Մեր էս իշխանությունները մենակ մի բան են մոռացել, որ Սինգապուրը բազմազգ պետություն ա, իսկ Հայաստանը ազգային, որն ի դեպ շրջապատված ա մենակ թշնամիներով այդ թվում նաև բարեկամ ձևացող, որովհետև ինչպես կասեր Մ. Թետչերը "Անգլիան չունի մշտական բարեկամներ, փոխարենն ունի մշտական շահեր":
    Այս պատճառով էլ հենց մենք որոշենք Սինգապուրյան Հրաշքի հետևից վազել , հետ կտանք, այն էլ կամավոր ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Երևանը` Երևանի խանության տերերին.....

    Կառավարության ծրագիրը ողջունելի կլինի միայն այն դեպքում, երբ ոչ թե կբացվեն օտարալեզու դպրոցներ, այլ դպրոցներում կկատարվի օտար լեզուների որակյալ և խորացված ուսուցում: Այս դեպքում կարող ենք հավակնել Սինգապուրյան հրշքին մոտենալուն, միաժամանակ չի տուժի մեր ազգային լեզուն` իմա ազգային ինքնությունը....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.05.2010), Chilly (21.05.2010), Sphinx (22.05.2010), Tig (21.05.2010), Լուսաբեր (22.05.2010), Ձայնալար (21.05.2010), Ուլուանա (22.05.2010)

  5. #363
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Հրապարակ». Սովետական Միության նման մի բանի տենչով
    10:33 • 21.05.10


    Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին խնդրել էինք պատասխանել, թե անկախության առաջին տարիներին ռուսական քաղաքական շրջանակների կողմից եղե՞լ են ռուսական դպրոցները չփակելու ուղղությամբ ճնշումներ։ Նա նշեց, որ Ռուսաստանում միշտ էլ եղել են, կան և կլինեն մեծապետական կամ Խորհրդային Միության նոստալգիայով տառապող քաղաքական ուժեր, որոնք տենչում են նախկին հետխորհրդային տարածքը տեսնել նախկին Սովետական Միության նման մի բանի տեսքով, և այդ ճանապարհին ռուսաց լեզվի ամրագրումն է որպես երկրորդ պետական լեզվի գործածության դաշտ։ «Այս գործողությունները դրան են ուղղված»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա ուղիղ չեն եղել, բայց անուղղակի եղել են։ «Բայց քաջ գիտակցում կար, որ անկախ պետականություն կերտելու առաջին քայլերից մեկը ազգային հանրակրթական դպրոց ձևավորելն էր»,– ասաց նա։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.05.2010), Chuk (21.05.2010), Tig (21.05.2010), Ձայնալար (21.05.2010)

  7. #364
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Օտարալեզու դպրոցների բացման օրենքի նախագիծն էականորեն կփոփոխվի

    16:26 • 21.05.10

    Մինչև Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը դրվի ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը, այն էական փոփոխությունների կենթարկվի։ Այս մասին լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

    Դավթյանը նշեց, որ հասարակությունն այս նախաձեռնության հետ կապված ունի մտահոգություն, թե Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, երբ արդեն հնարավորություն կլինի բացել օտարալեզու դպրոցներ, Հայաստանը կվերադառնա խորհրդային ժամանակների, երբ ռուսալեզու դպրոցների խիստ մասսայական էին։ «Եթե նույնիսկ այդ նախագիծը հավանության արժանանա, ապա դրանք կլինեն մատների վրա հաշված ուսումնական հաստատություններ»,– պարզաբանեց Դավթյանը։

    Այս համատեքստում նա նշեց, որ օտարալեզու դպրոցներում պարտադիր պահպանվելու են բոլոր հայագիտական առարկաները։

    Ըստ հանձնաժողովի նախագահի՝ նախատեսվող փոփոխություններն առնչվում են նաև աշակերտների տարիքային հարցին։

    Դավթյանը մեկ անգամ էլ շեշտեց, որ սա դեռ նախագիծ է՝ հավելելով, որ այն չի ընդունվի մինչև մյուս ուսումնական տարվա մեկնարկը։
    tert.am

    Ես շատ գոհ եմ հասարակական արձագանքից, համընդհանուր ընդվզման մթնոլորտից:
    Բայց սա դեռ հաղթանակ չի:
    Փորձելու են լղոզված ու կռուտիտային կետեր մտցնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #365
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտե՞ք ստեղ մի շատ կարևոր ու մեծ բայց կա:
    Ի վերջո պետք ա հասկանանք, որ ամեն ինչ ծայրահեղ քայլերիմ մեջ չի, պետք չի քանդել հինը, ավելի լավ նորը ստեղծելու համար / ինչպես քանդեցինք սովետից մնացած տնտեսություւն ու ոչինչ էլ չստացվեց հետո/: մեր կրթական համակարգը իր բոլոր թերություններով հանդերձ կարելի է համարել լավագույններից մեկը, շնորհիվ սովետական ժամանակի կրթական համակարգից ժառանգած արժեքների:
    Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ արժեքներ ենք ժառանգել Խորհրդային Միությունից: Ուղեղները ավելորդ ինֆորմացիայով լցնելու, ինքնուրույն մտածողությունից անհատին զրկելու, մարդուց «անհատը» ջնջելու կրթություն է եղել, ըստ իս, Խորհրդային Միության կրթության համակարգը, որից լավից-վատից փորձում էինք ազատվել, բայց դե ոգին մնացել է: Գրառմանդ մնացած մասին չեմ անդրադառնում, որովհետև ընդհանուր առմամբ համաձայն եմ՝ որոշ վերապահումներով:

  9. #366
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    tert.am

    Ես շատ գոհ եմ հասարակական արձագանքից, համընդհանուր ընդվզման մթնոլորտից:
    Բայց սա դեռ հաղթանակ չի:
    Փորձելու են լղոզված ու կռուտիտային կետեր մտցնել:
    Հաղթանակը էն կլինի, որ օրենքը ընդհանրապես չընդունվի, եթե ընդունվի նույնիսկ միայն 1 դպրոց բացելու պայմանով, մի քանի տարուց կունենանք սնկի պես աճած ռուսական դպրոցներ։
    When life gives you lemons, make lemonade

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2010), Tig (21.05.2010), Շինարար (21.05.2010)

  11. #367
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիտեցեք
    ՏԱՂԱՎԱՐ «6 ԱԹՈՌ»-10
    www.louysworld.com/2010/05/19/
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (21.05.2010)

  13. #368
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկիր Մեդիան համարյա ամեն օր անդրադառնում է այս խնդրին, այսօր կրկին հավաքվել եւ բանավիճում էին այս խնդրի շուրջ: Պատմական գիտությունների դոկտոր՝ Գեւորգ Յազըճյանը ասաց, որ այս կարգի փորձեր էլի են եղել, օտարալեզու դպրոցներ բացելու սա արդեն 4-րդ փորձն է, եւ հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ գործընթացի ակտիվ աջակիցներից է մի կին, որի անունը չֆիկսեցի՝ կիսահայ, կիսահրեա: Յազըճյանը համոզված է, որ սա դրսից հատուկ տարվող քաղաքականություն է խարխլելու մի պետության հիմքերը, որը աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որտեղ հրաշքով պահպանվել է մոնոէթնիկությունը: Երեւում է աշխարհը սա չի կարող հանդուրժել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (21.05.2010), Tig (24.05.2010), Մեղապարտ (21.05.2010)

  15. #369
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկիր Մեդիան համարյա ամեն օր անդրադառնում է այս խնդրին, այսօր կրկին հավաքվել եւ բանավիճում էին այս խնդրի շուրջ: Պատմական գիտությունների դոկտոր՝ Գեւորգ Յազըճյանը ասաց, որ այս կարգի փորձեր էլի են եղել, օտարալեզու դպրոցներ բացելու սա արդեն 4-րդ փորձն է, եւ հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ գործընթացի ակտիվ աջակիցներից է մի կին, որի անունը չֆիկսեցի՝ կիսահայ, կիսահրեա: Յազըճյանը համոզված է, որ սա դրսից հատուկ տարվող քաղաքականություն է խարխլելու մի պետության հիմքերը, որը աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որտեղ հրաշքով պահպանվել է մոնոէթնիկությունը: Երեւում է աշխարհը սա չի կարող հանդուրժել:
    հերթական անգամ անլուրջ, զորիբալայանական ոճով "անալիզներ" տալու փորձ…

    այ եղբայր… /կամ քույր/ հավատա, որ սենց բաները արվում են մեր սեփական "արվամոլների" կամ "պեդաֆիլների" ձեռքով: սենց մարդիկ ամեն ազգում էլ կան: որ իրանց խելքի ու տաղանդի զրոյական մակարդակը փորձում են կոմպենսացնել իրանց "ռուսական" կամ "անգլիական/ֆրանսիական" կրթության առկայությամբ:


    իզուր չի ասվում, որ մանավանդ Հայաստանում, կիրթ մարդ հասկացությունը շատ քիչ կապ ունի իրա դիպլոմների ու դարց տեսակների հետ: կիրթ լիները դա դեռ չի նշանակում լինել ռուսական դպրոցում կրթված/դիպլոմավոր: իսկ ինչ վերաբերվում է Չեխովի անվան դպրոցին՞՞՞ ապա այդպիսի լկտի տնօրեն ու ուսուցչական կազմ ունեցող դպրոցում ինչ՞կիրթ երեխա պետք է դուրս գա՞՞՞: ես էտ դպրոցի կոլեկտիվին կարելի է ասել շաաատ լավ գիտեմ էնպես որ չխորանամ իրանց բարոյական ու մարդկային կերպարների մեջ: սակայն դա հիմա էնքան էլ կարևոր չէ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (22.05.2010), Tig (24.05.2010), Մեղապարտ (22.05.2010)

  17. #370
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկիր Մեդիան համարյա ամեն օր անդրադառնում է այս խնդրին, այսօր կրկին հավաքվել եւ բանավիճում էին այս խնդրի շուրջ: Պատմական գիտությունների դոկտոր՝ Գեւորգ Յազըճյանը ասաց, որ այս կարգի փորձեր էլի են եղել, օտարալեզու դպրոցներ բացելու սա արդեն 4-րդ փորձն է, եւ հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ գործընթացի ակտիվ աջակիցներից է մի կին, որի անունը չֆիկսեցի՝ կիսահայ, կիսահրեա: Յազըճյանը համոզված է, որ սա դրսից հատուկ տարվող քաղաքականություն է խարխլելու մի պետության հիմքերը, որը աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որտեղ հրաշքով պահպանվել է մոնոէթնիկությունը: Երեւում է աշխարհը սա չի կարող հանդուրժել:
    Արա էլի՞ էդ եվրեյները
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. #371
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՉԵ՛Մ ՀԱՍԿԱՆՈՒՄ
    Կամ՝ պետական լեզուն նման է պետական սահմանին

    Ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչո՞ւ ծագեց օտարալեզու դպրոցների հարցը: Չեմ հասկանում դրա անհրաժեշտությունը թե՛ կրթական եւ թե՛ քաղաքական խնդիրներ լուծելու տեսանկյունից: Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության հռչակման 20-րդ տարում հանկարծ կասկածի տակ դրվեց ղարաբաղյան շարժման նվաճումներից մեկը՝ հանրակրթությունը պետական լեզվով իրականացնելը: Ի՞նչն է պատճառը, որ առաջացավ պետության անվտանգության երաշխիքներից մեկի՝ պետական լեզվի իրավունքներն ու տիրույթները սահմանափակելու հարցը: Իմ այս հարցերին հիմա եթերով տարբեր անձինք են պատասխանում: Նախ ասում են՝ հայերենով չի հաջողվում ապահովել անհրաժեշտ կրթամակարդակ, ուսումը կազմակերպենք օտար լեզվով: Ուզում եմ ճշտել, թե արդյո՞ք խոսքը քրիստոնյա աշխարհի, քրիստոնեական քաղաքակրթության այն երեք հին ու մեծ լեզուներից մեկի՝ հայերենի մասին է, որով հարյուրամյակներ շարունակ, օրական մի քանի անգամ պատարագ է մատուցվում Տիրոջ գերեզմանին: Զարմանալի է, որ ասվում է ու չի ներկայացվում որեւէ հիմնավորում. ախր ո՞նց հիմնավորես, թե հայերենով հնարավոր չի կրթել ու դաստիարակել 21-րդ դարի մարդուն: Հետո ասում են, որ օտարալեզու դպրոցները կկազմեն ընդհանուրի 2 տոկոսը (կամ էլ՝ մեկը) ու նաեւ ավելացնում, որ դպրոցի առաջին չորս թե հինգ դասարանները կլինեն հայալեզու: Կներեք, բայց քննարկվող փաստաթղթերում որեւէ տոկոս կամ դասարան նշված չէ: Տոկոսի, դասարանի մասին նման վստահությամբ կարող են հայտարարել միայն այն մարդիկ, ովքեր իրենց նույնացնում են առնվազն Հայաստանի կառավարությանը՝ վարչապետին ու բոլոր նախարարներին մեկտեղ: Եվ հետո, եթե այդքան առաջադեմ ու լավ բան է օտարալեզու դպրոցը, ինչո՞ւ միայն 1-2 տոկոսը, թող բոլոր դպրոցներն էլ դառնան օտարալեզու. այսպես ավելի արագ տեմպերով կառաջադիմենք:

    Լավ, փորձենք պետական լեզուն նմանեցնել պետական սահմանին. երկուսն էլ պետության անվտանգության հիմնասյուներն են: Այդ դեպքում իրավիճակն ու հետեւանքները կարող ենք ավելի ակնառու պատկերացնել: Ուրեմն՝ եկեք սահմանն անպաշտպան թողնենք երկարության 2 տոկոսով, կամ, ասենք, մեկ մետրով: Զավեշտ է, չէ՞. սահմանը ոչ մի տոկոսով չի կարելի անպաշտպան թողնել: Նույն կերպ էլ չի կարելի խաթարել պետական լեզվի պաշտպանության ու պահպանության սահմանագիծը՝ ոչ որեւէ տոկոսով եւ ոչ էլ մետրով: Հիմա հասանք գլխավոր ու հզորագույն փաստարկին՝ միջազգային փորձին: Ի՞նչ փորձ, կոնկրետ ո՞րն է դա, ի՞նչ արդյունք է տվել սա՝ ոչ ոք չի ասում: Ադրբեջանի ու Վրաստանի անունը հնչեց, բայց, կներեք, սա դեռ միջազգային փորձ չի, եւ հետո՝ գուցե սա հենց այն դեպքն է (եթե, իհարկե, իրական է), որ չարժե ընդօրինակել: Ասում են Կորեայի մասին. ես վերջերս Սեուլում եղել եմ իրենց լավագույն դպրոցներից մեկում, որտեղ անգլերենը դասավանդվում էր որպես օտար լեզու: Բացի այդ, վերջին օրերին համացանցի օգնությամբ ուսումնասիրեցի բազմաթիվ երկրների օրենքները: Ասեմ, որ մեր «Լեզվի մասին» օրենքը ամենադեմոկրատականներից է: Մի մտահոգող պահ էլ կա: Ասում են, որ անհանգստացած են օտար լեզուների դասավանդման մակարդակով ու այս ամենն արվում է դրանց ուսուցման որակը բարելավելու համար (չեմ հարցնում՝ ինչի՞ հաշվին): Լավ, բա մնացած առարկանե՞րը, բա դրանց մակարդակը չի՞ անհանգստացնում: Ուրեմն խնդիրը միայն օտար լեզուները չեն, խնդիրն ընդհանրապես կրթության որակն է, որն անհանգստացնում է բոլորիս: Իսկ օտար լեզուներին բավարար չափով տիրապետելու հարցի շուրջ ուզում եմ նաեւ հիշել, որ մեր դպրոցականները մրցանակներ են ստանում ռուսերենի միջազգային օլիմպիադաներում, որ մեր դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ այսօր հաջողությամբ սովորում են արտասահմանյան առաջավոր բուհերում: Հիմա՝ խնդրի բնույթի մասին: Ասում են, թե սա քաղաքական հարց չի, պետք չէ քաղաքականացնել: Լավ, մեծ դժվարությամբ ընդունենք, որ պետական լեզվին, պետական անվտանգությանն առնչվող հարցը քաղաքական չէ՝ մշակութաբանական է կամ կենցաղային (ոնց մտածում եմ՝ չի ստացվում): Բայց նաեւ լսեցի, որ փոփոխության կողմնակիցներից մեկն ասաց, թե ուրախ է, որ հարցը տեղափոխվում է քաղաքական դաշտ: Ըհը, կարծես սկսում եմ հասկանալ: Մեր քաղաքական դաշտը մինչ այժմ գտնվում էր համեմատաբար կայուն վիճակում. մի կողմում ընդդիմադիրներն էին, մյուս կողմում՝ իշխանամետները: Կար նաեւ մի մեծ խավ (գուցե՝ ամենամեծը), որ լոյալ էր իշխանության նկատմամբ ու դրանով իսկ փաստորեն հարում էր իշխանական ճամբարին: Հիմա կարծես ամեն ինչ խառնվում է իրար՝ ճամբարների սահմանագիծը խախտվում է, հասարակությունը սկսում է բեւեռանալ ոչ թե անձերի, այլ պետական քաղաքականության կարեւորագույն հարցերից մեկի շուրջ: Գուցե սա էր անհասկանալի նախաձեռնության իմաստը՝ վերաձեւել քաղաքական դաշտը, գծել նոր սահմաններ, վերջապես հասարակությունը համախմբել սկզբունքների շուրջ: Եթե սա էր նպատակը, ապա կարծես առաջադրված խնդիրը լուծվում է՝ հակադիր քաղաքական ճամբարների անձինք այսօր շփման ընդհանուր եզրեր են գտնում: Եվ, վերջապես, ես չեմ հասկանում քննարկվող փաստաթղթերին դեմ արտահայտվողներին: Նրանք փորձում են շատ տրամաբանական, շատ հիմնավորված փաստարկներով ապացուցել իրենց տեսակետը: Բայց, բարեկամներ, Սահմանադրությունն ու գործող օրենքները պաշտպանելու համար բոլորովին էլ փաստարկներ պետք չեն: Փաստարկներ, եւ այն էլ շատ հիմնավոր, պետք է ներկայացնեն օտարալեզու դպրոցների կողմնակիցները, ինչն առ այսօր չեն անում: Ղարաբաղյան շարժման օրերին ժողովուրդը պետական լեզուն պաշտպանում էր օտար ոտնձգություններից: Այսօր, որքան էլ անհավատալի է, պետական անվտանգությունը մենք մեզնից պետք է պաշտպանենք: Չեմ հավատում, որ սա իրականություն է, կարծես անհաջող բեմականացման ներկա լինեմ: Բայց եթե սխալվում եմ, եթե պետական լեզվի, հայոց դպրոցի դեմ արշավը շարունակվում է, ուրեմն ժամանակն է, որ հնչի ղարաբաղյան շարժման շեփորը: Պետական լեզվի համար նվաճված սահմանագծից նահանջել չի կարելի:

    ԱՐԵԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    ՀՀ լուսավորության առաջին նախարար, պրոֆեսոր
    Աղբյուր՝ Առավոտ օրաթերթ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (24.05.2010), Ուլուանա (22.05.2010)

  20. #372
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ջան ես նոր հասկացա, որ էս փոփոխությունների միտքը միայն մեկն է, որպեսզի մեր չքնաղ էլիտան էլ իրանց երեխեքին չտանի դուրսը սովորելու: Ասա այ մարդ եթե մեկա վճարովիա լինելու մեր դպրոցները հանգիստ թողեք, ձեր երեխեքին տարեք թող ամեն ինչ ճապոներենով սովորեն: Հաշվի առնելով այս տեակետը մտածում եմ այ մարդ էլ լեզվի մասին օրենքը ինչու եք հանում, բոլոր օրենքները խախտեցիք, մարդու իրավունքները Հայաստանում գտնվում են հազարերորդ տեղում էլ ինչիք օրենքը փոխում: Հենց մեր պետությունը չի հարգում մեր ուսուցչին մեր լեզուն մենք ինչու պետք է հարգենք այս հանցագործներին: Անկախացումից հետո չեղավ մի հատ փոփոխություն անեն, որ ասես այ մարդ հալալա սրանց: Նույն էլ այս կրթության հերն անիծելու վերջին օրենքիկներն են:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (24.05.2010)

  22. #373
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    հերթական անգամ անլուրջ, զորիբալայանական ոճով "անալիզներ" տալու փորձ…
    Իսկ ինչու՞ ոչ, վերոհիշյալ կնոջ օրինակը շատ վառ կերպով ցույց է տալիս, թե կիսատ պռատ հայերը ինչ հեշտությամբ կարող են դառնալ օտար ուժերի կամակատարները: Իսկ օտարը երբեք չի փորձի քիթը խոթել մի տեղ, եթե իր նպատակների սերմերը ցանելու բարերար հող չնշմարի: Մենք մեզնով չզբաղվենք, հաստատ մեզնով զբաղվողներ կգտնվեն:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մեղապարտ (22.05.2010)

  24. #374
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա էլի՞ էդ եվրեյները
    Ինչի եվրեյը օտար չի՞, ինչու չօգտվել օտարապաշտության բարերար պայմաններից:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  25. #375
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ ոչ, վերոհիշյալ կնոջ օրինակը շատ վառ կերպով ցույց է տալիս, թե կիսատ պռատ հայերը ինչ հեշտությամբ կարող են դառնալ օտար ուժերի կամակատարները: Իսկ օտարը երբեք չի փորձի քիթը խոթել մի տեղ, եթե իր նպատակների սերմերը ցանելու բարերար հող չնշմարի: Մենք մեզնով չզբաղվենք, հաստատ մեզնով զբաղվողներ կգտնվեն:
    Չամիչ ջան, կիսատ պռատ հայը ի՞նչ կապ ունի… Ես էլ, կինս էլ «կիսատ պռատ հայ ենք», բայց հասկանում ենք պահի լրջությունը ու մեզ լիարժեք հայ համարելով դեմ ենք արտահայտվում այս ապապետական մտածողություն ունեցող մտահղացմանը: Օրինակ թե իմ թե կնոջս համար ռուսերենը շատ հարազատ լեզու է, բայց հայերենից հաստատ հարազատ չի դառնա: Հայերենը պիտի մեր աչքի լույսի պես պահենք…
    Ախր…

    հ.գ. Մեկա, Չուկի տեղադրած հոդվածի հեղինակի նման՝ ես էլ չեմ հասկանում
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (24.05.2010)

Էջ 25 64-ից ԱռաջինԱռաջին ... 1521222324252627282935 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •