Վատ չի հնչում, ուղղակի շատ երկար է, հարմար չի։ Դրա փոխարեն էսօր էլ ունենք մատյանը, օրինակ, Live Journal–ին ասում են Կենսամատյան կամ Կենդանի մատյան, բայց կոնկրետ էդ բլոգի մասին խոսելիս են էդպես անվանում, ոչ թե ընդհանրապես բլոգի։ Բայց իմաստային առումով էլ, ինչ խոսք, ցանցամատյանը լրիվ համապատասխան բառ է։ Ուղղակի հայերենի հիմնական խնդիրն էլ էն է, որ շատ բառեր չափից դուրս երկար են, հետևաբար՝ անհարմար, դրա համար էլ մարդիկ նախընտրում են դրանց օտար համարժեքները։
Էջանիշներ