Լավ այս անգամ փորձեմ թեմայի շրջանակում փոքր-ինչ ձևակերպել մտքերս: Որքան էլ մեր սերունդը ցանկանա արմատախիլ անել կարմիր խնձոր հասկացությունը, մեկ է, մեծահասակների շրջանում դա բացասական երևույթ է դիտվելու: Համոզված եմ` նրանցից շատերը երիտասարդ տարիքում, եթե ոչ այսպիսի մակարդակով , բայց գոնե մտքներում դեմ են եղել ավանդույթին: Մենք էլ հասնենք 40-50 տարեկան, առավել ևս երբ ծնող դառնանք, կողմ ենք լինելու ավանդույթի պաշտպանմանը: Դա մի շղթա է, որի վերջը բացառապես չի երևում, չի էլ երևա: Քանի որ մեծին լսող-հարգող ազգ ենք, որքան էլ տհաճ թվա երևույթի առկայությունը, երբ բազում անգամ լսում ես ավանդույթի պահպանման մասին խոսակցություններ, շրջանառվող ասեկոսներ, փաստը ակամայից ուղեղիդ ինչ-որ հատվածում ինքաբերաբար կարծրանում, դառնում է անբաժան մի մաս:
Հիրավի, շատ դժվար է արմատախիլ անելը, քննարկման հարց չդարձնել:
Մի հատ զավեշտալի օրինակ բերեմ: Երբ սկեսուրները հարս են բերում, որքան էլ ժամանակակից թվան, որքան էլ արտերկրում ապրած լինեն, կամ թե հարազատներից հեռու գտնվեն, մեկ է, հարցը քննարկման առարկա է դառնում: Հեչ որ չլինի, ամենաքիչը 10-20 հոգի հարցնող կլինեն, կզանգեն, ֆաքս կուղարկեն ծայրահեղ դեպքում: «Հ՞մ մի բան կա՞... Բան ման չե՞ղավ... գմփցրե՞ց մեր տղեն... հլա չէ՞, վայ քու արա... աղջի կաաաարո՞ղա......ուշադրություն դարձրել ե՞ս հարսիկիդ քայլելուն, նայե՞լ ես դեմքին, հո շատ վստահ ման չի գալիս...Դե խեղճ ժամանակաից սկեսուր, արի ու ուշադրություն մի դաձրու, անտեսիր: Ախր հարցնողը նրա մայրն է, քույրը, հազար տարվա տունը ամեն առավոտ սուրճ խմած ընկերուհի-հարևանը ու էլ ով ասես: Նույն բան վաղը քեզ հետ է կատարվելու, իմ ասած շղթան վերջ չունի, որքան էլ ուզենանս հետաքրքրասերների դեմն առնել, մեկը կգտնվի ավելի համառ, տեղի կտանս, ու կմտածենս՝ արդյո՞ք...ակամայից, ենթագիտակցորեն մոտդ ցանկություն աառաջանա տեսնելու կարմրժռած սավանը:

Հին ավանդույթները մեկ է, շարունակվելու են...

Էջանիշներ